Լրահոս
Աշխարհ
22:00
31.05.23
174

Թյուրքական պետությունների կազմակերպությունը արժույթի սեփական հիմնադրամ է ստեղծում

Img default alt hy

Թյուրքական պետությունների կազմակերպութունը հիմնում է արժույթի միջազգային սեփական հիմնադրամը։ Այս քայլը թյուրքական պետությունների միջև տնտեսական ինտեգրումն ապահովելու տեսանկությունից բավական կարևոր քայլ է համարվում:

Թյուրքական ներդրումային այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակը տեղակայվելու է Թուրքիայի երկրորդ մայրաքաղաք համարվող Ստամբուլում:

Կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրը (Թուրքիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ադրբեջան և Ղրղզստան), ստեղծված հիմնադրամի նախնական կապիտալի ձևավորման համար պետք ներդնի 100 մլն դոլար, որի արդյունքում էլ կապիտալը կկազմի 500 մլն դոլար:

Հիմնադրամի գործունեության ժամկետը սահմանվել է 20 տարի, սակայն կարող է նաև երկարաձգվել: Հիմնադրամի նախագահը նշանակվելու է անդամ երկրների հերթականությամբ՝ 4 տարի պաշտոնավարման սկզբունքով:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հիշյալ հիմնադրամի ստեղծման մասին լուրերը թուրքական լրատվամիջոցներում որակվում են այնպիսի քայլ, որի արդյունքում Թուրքիան կշահի, իսկ Արևմուտքը՝ կապշի։