Լրահոս
Հասարակական
21:15
31.05.23
174

Ուժեղ քամու հետևանքով տանիքի թիթեղյա ծածկն ընկել է ավտոմեքենայի վրա

Img default alt hy

Մայիսի 31-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խնձորանոցի փողոցի տներց մեկի մոտակայքում քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան տանիքից մոտ 9 քմ հատված ուժեղ քամու հետևանքով ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա:

Փրկարարները տեղի ուժերի հետ տանիքի թիթեղյա ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։