Լրահոս
Տարածաշրջան
20:45
31.05.23
182

Իրաքը հայտաարարում է Թուրքիան ներառող մասշտաբային մի նախագծի մեկնարկի մասին

Img default alt hy

Իրաքի իշխանությունները հայտարարել են  «Զարգացման ուղի» նախագծի մեկնարկի մասին:

Այն ներառում է երկաթուղիներ և մայրուղիներ, որոնց միջոցով Իրաքը կկապի նավթով հարուստ մերձավորարևելյան երկրի հարավային շրջանները Թուրքիայի միջերկրածովյան ափի հետ և մեծապես կհեշտացնի առևտուրն Ասիայի և եվրոպական երկրների միջև:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախագիծը քննարկվել է  Բաղդադում տեղի ունեցած  համաժողովում, որին մասնակցել են Բահրեյնի, Հորդանանի, Իրանի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Թուրքիայի պատվիրակությունները։

Ծրագրի համաձայն՝ հիմնական տրանսպորտային ուղիները կապվելու են Պարսից ծոցի ափին գտնվող Ֆաո խոշոր նավահանգստի հետ։ Զարգացման ուղու շրջանակներում կարդիականացվեն և կկառուցվեն ավելի քան 1200 կմ երկարությամբ երկաթուղիներ:

Իրաքի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ նախագծի գործնական իրականացման մեկնարկը նախատեսված է հաջորդ տարեսկզբին։ Եթե ​​նախատեսված ցուցանիշները կատարվեն, «Զարգացման ուղի» ծրագիրը կարող է ավարտվել արդեն 2029թվականին: