Լրահոս
2023-06-01
-
ԻրավականԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վրաստան կատարած այցի շրջանակում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։Ավելին11:4501.06.23 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները հունիսի 1-ինՌուսական ռուբլու առքի առավելագույն աժեք է սահմանվել 4.74 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.81 դրամը:Ավելին11:3001.06.23 -
ՔաղաքականԱզատ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել ցեղասպան Ադրբեջանի կազմում. Վանկուվերի հայ համայնքԱրցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունն արդեն 160 օրից ավելի գտնվում է լիակատար շրջափակման ﬔջ: 120 000 արցախահայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների իրավունքներն անօրինաբար ոտնահարված են Ադրբեջանի ցեղասպանական քայլերի, ﬕջազգային հանրության լուռ համաձայնության ու Հայաստանի ներկայիս կառավարության հանցավոր անգործության արդյունքում:Ավելին11:1501.06.23 -
ՔաղաքականՄԻ պաշտպանը ու ԵԽԽՎ իռլանդացի պատգամավորը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր:Ավելին11:0001.06.23 -
ՀասարակականԿաթողիկոսն ընդունել է Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներինՄայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի: Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցելով ուսանողներին, իր գնահատանքը հայտնեց Բարլոու Տեր-Մկրտչյանին հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու և նրանց հայկական ոգով կրթելու համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուսանողներին ծանոթացրեց հայրենիքում ու Արցախում ստեղծված դժվարին իրավիճակին և հորդորեց, որ երիտասարդ ուսանողներն էլ իրենց հերթին ամեն հնարավորություն օգտագործեն արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի արդար պահանջը բարձրաձայնել բոլոր ատյաններում, ինչպես և ԱՄՆ իշխանությունների առջև՝ կանխելու Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը։ Իր հերթին Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի Հայագիտության ամբիոնի դասերին մասնակցում է շուրջ չորս հարյուր ուսանող։ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանը կարևորեց ուսանողների այցելությունը Հայաստան, որով նրանց համար լավագույն հնարավորությունն է ընձեռնվում ճանաչելու և հաղորդակցվելու հայ հոգևոր ու մշակութային ժառանգությանը։Ավելին10:4501.06.23 -
ԻրավականԵրևանում 3 ամսական աղջնակի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթՆշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 07։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։Ավելին10:3301.06.23 -
ՄիջազգայինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան անվտանգության հարցերում չպետք է կախված լինի ԱՄՆ-իցՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անվտանգության հարցերում ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը և պետք է կառուցի իր ռազմական ինքնիշխանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ֆրանսիայի նախագահը նշել է Բրատիսլավայում Globsec անվտանգության ֆորումի նստաշրջանի իր ելույթում։ «Այսօր մենք պետք է ուրախանանք, որ ԱՄՆ վարչակազմը աջակցում է մեզ և նույնքան ջանքեր է գործադրել (Ուկրաինային աջակցելու համար), որքան և եվրոպացիները, ինչը բարձրացնում է մեր ընդհանուր հեղինակությունը։ Բայց արդյոք այս վարչակազմը միշտ այդպիսին կլինի: Մենք չենք կարող դա ասել, մենք չենք կարող մեր հավաքական անվտանգության հարցերը թողնել առաջիկա տարիներին Ամերիկայի քաղաքացիների ընտրությանը»,- ասել Է Մակրոնը։ Նա նշել է, որ խոսքը ՆԱՏՕ-ն «ֆրանկո-գերմանական համատիրությամբ» փոխարինելու մասին չէ։Ավելին10:3001.06.23 -
ՔաղաքականԱյն, որ Վաշինգտոնում դրական լույսի ներքո են արձագանքում Բաքվի թաքնված շանտաժին, հղի է ծանր հետևանքներով. պատգամավորՕրեր առաջ Բերձորում, բավականին ագրեսիվ ու լկտի բառապաշարով, Ադրբեջանի նախագահը սպառնաց արցախցիներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:Ավելին10:2501.06.23 -
ՍպորտԿարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում էՀայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության 3-րդ շրջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Խաչանովը մրցեց Մոլդովան ներկայացնող Ռադու Ալբոտի հետ և առավելության հասավ երեք սեթերում` 6:3, 6:4, 6:2 հաշվով:Ավելին10:1501.06.23 -
Մամուլի տեսությունԹաղապետն ու տեղակալը քաղաքացուն դրդել են հանցանքի․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի տեղակալ Կորյուն Մխիթարյանի վրա կրակել են ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա Ռոման Համբարձումյանի տեղակալն է և քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային կանոններով:Ավելին10:1301.06.23 -
ՀասարակականԽոշոր վթար` Երևանում․ կան տուժածներՀունիսի 1-ին, ժամը 07:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Իդեալ» խանութ սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։Ավելին10:1001.06.23 -
ԱշխարհԿորած հեռախոսը գտնելու համար ամբարտակը դատարկած հնդիկ պաշտոնյան տուգանվել է 640 դոլարովՀնդկաստանի կառավարությունը տուգանք է նշանակել հնդիկ պաշտոնյայի նկատմամբ, որն օրերս հայտնվել էր լրատվամիջոցների առաջին էջերում այն բանից հետո, երբ դատարկել էր ամբարտակը՝ կորած հեռախոսը գտնելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն: Ռաջեշ Վիշվասին պարտավորեցրել են վճարել 53 092 ռուփի (642 ԱՄՆ դոլար)՝ առանց իշխանությունների թույլտվության ամբարտակից 4.1 միլիոն լիտր ջուր դատարկելու համար: Վիշվասը, որը սննդի տեսուչ է, սելֆի անելիս իր 1200 դոլար արժողությամբ Samsung հեռախոսը գցել էր Կերկատայի ամբարտակը: Նա այնուհետև պնդել էր, որ հեռախոսը հարկավոր է դուրս բերել, քանի որ այն պարունակում է պետական զգայուն տվյալներ: Վիշվասին մեղադրել են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Պաշտոնյան հայտնել է, որ այն բանից հետո, երբ տեղացի ջրասուզակները չեն կարողացել գտնել հեռախոսը, նա վճարել է դիզելային պոմպ բերելու համար: Պոմպը մի քանի օր աշխատել է՝ հազարավոր լիտր ջուր դատարկելով, սակայն մինչև հեռախոսը գտնվել է, այն այլևս չի աշխատել: Այդ ժամանակ Վիշվասը լրատվամիջոցներին ասել է, որ մի պաշտոնյայի կողմից բանավոր թույլտվություն է ստացել, որ ջուրը մղվի մոտակա ջրանցքը, և որ այդ պաշտոնյան, իբր, ասել է, թե դա «իրականում օգուտ կբերի ֆերմերներին, քանի որ նրանք ավելի շատ ջուր կունենան»: Միջադեպից հետո Ռաջեշ Վիշվասին հեռացրել էին պաշտոնից:Ավելին10:0001.06.23 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4501.06.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներըԹուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի մայիսի 14 -ի ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը ՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը ՝ 61, աշխատավորական կուսակցությունը ՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը ՝ 169 և İYİ (Լավ) կուսակցությունը ՝ 43 տեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվել են կառավարության պաշտոնական տեղեկագրում ՝ Resmi Gazete-ում: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ՝ երկրում, արտերկրում և մաքսակետերում գրանցված 64 145 504 ընտրողներից ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 55 835 895-ը: Անվավեր է ճանաչվել 1 393 307 քվեաթերթիկ։ Թուրքիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 88,92 տոկոս, իսկ արտերկրում և մաքսակետերում ՝ 53,80 տոկոս: Ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 87.05 տոկոս։Ավելին09:3001.06.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀնարավոր է՝ Փաշինյանը միջանցքը կարճաժամկետ՝ 3 կամ 5 տարի ժամանակով տրամադրի։Ավելին09:2001.06.23 -
Ասկերանի և Խնապատի որոշ տներ ու նկուղներ լցվել են ջրովՄայիսի 31-ին ժամը 17:13-ին, <<911>> ճգնաժամային կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 2 տուն տեղացած հորդառատ անձրևի պատճառով լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Խնապատ համայնքի բնակելի տներից մեկի նկուղային հարկը լցվել է անձրևաջրով: Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակիչներին, բնակելի տներում իրականացնելով ջրահեռացման աշխատանքներ։Ավելին00:0001.06.23
2023-05-31
-
Միջազգային«Մեզ խաբել են». Պուտինը մեղադրում է ՆԱՏՕ-ին ու պատրաստվում է մեկնել ԹուրքիաՌուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները պատրաստվում են այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նրա երդմնակալությունից հետո: Հնարավո՞ր է եռակողմ հանդիպում լինի՝ հաշվի առնելով այն, որ Էրդողանը երազում է Պուտինին և Զելենսկիին հաշտեցնողի կարգավիճակի մասին: Ըստ պաշտոնական լուրերի՝ պետությունների ղեկավարներն առանձին այցեր են կատարելու Թուրքիա։Ավելին23:4931.05.23 -
ՏարածաշրջանԷրդողանն ավելի ագրեսիվ կդառնա. հայերն անհանգիստ են, սիրիացիները թքած ունենԹուրքագետների համոզմամբ՝ 20 տարի Թուրքիան ղեկավարած Էրդողանը վերընտրվելուց հետո ավելի սուր ազգայնական քաղաքականություն է որդեգրելու՝ չնայած ոտքի վրա հազիվ է կանգնում և նմանակներով է գլուխ բերում գործերը: Առաջիկա 5 տարում փորձագետները կանխատեսում են հակահայկական տրամադրությունների կտրուկ աճ Անկարայում:Ավելին23:4531.05.23 -
ԻրավականՈչ մի վկա Չարչյանի դեմ ցուցմունք չի տվել. պրոֆեսորն ահազանգում է քաղաքական հետապնդման մասինՔաղաքական հետապնդման, ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու քաղաքական պատվերի մասին է այսօր ահազանգել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը՝ իր դատը նմանեցնելով աբսուրդի թատրոնի, որի ընթացքում շուրջ 5 ամիս կալանքի տակ է եղել:Ավելին23:3031.05.23