Լրահոս

2023-05-31
  • Img default alt hy
    Իրավական
    Ավետիսյան փողոցի բնակիչը բնակարանի պատշգամբից կրակոցներ էր արձակել օդ
    Մայիսի 30-ին, ժամը 11.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ գիշերը, ժամը 2.00-ից 3.00-ն ընկած ժամանակահատվածում, լսվել են կրակոցի ձայներ: Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է երկու պարկուճ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.04-ին Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և, ակոսափող որսորդական հրացանով հանդերձ, բաժին են ներկայացրել 39-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ գիշերը իր բնակարանի պատշգամբից կրակոցներ է արձակել օդ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
    14:00
    31.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանի «ժողովրդավարության բրենդը» և Արցախի անպաշպան ժողովուրդը
    Այսօր՝ ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը առնվազն 5 անգամ կրկնել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է: Հետո Փաշինյանը խոսել է այդպիսի բրենդ չունենալու պրոբլեմների մասին: Շեշտել՝ «Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին»:
    13:52
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չգնալ որևէ միակողմանի զիջման. Գևորգ Դանիելյան
    Սահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե հայ մարդուն պատմությունը ոչինչ էլ սովորեցրած չլիներ (թեպետ՝ բազմիցս է դասեր տվել ու տալիս), միևնույն է՝ կան աքսիոմատիկ ճշմարտություններ, որոնցից շեղվելը միայն կործանարար հետևանքների է հասցնում: Եթե հակառակորդը զբաղված է միայն ագրեսիաներ իրագործելով, հընթացս անվերջ ու չհստակեցված ախորժակով ուղեկցվող սպառնալիքներով, այդ թվում՝ պատմական հանրահայտ փաստերը մոռանալու պահանջով, ապա զիջումները, այլն էլ գրեթե անդառնալի, ոչ մի պարագայում այդ սպառնալիքները չեզոքացնող արժեք չունեն: Հենց այս պահին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից հայտնի ռազմական գործողությունների արդյունքում միայն ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 8 հազարը, էլ ավելի մեծաքանակ է Արցախի զավթված տարածքներից հարկադիր տեղահանվածների թիվը և այլն: Ճիշտ հակառակը՝ ագրեսորը ձեռք է բերում սանձարձակ ինքնավստահություն և թելադրում նորանոր պայմաններ, իսկ միջազգային հանրույթ կոչվածն էլ մտածում է, որ գլուխը, այդպիսով, ազատում է գլխացավանքից: Մենք հարևան երկրների նույնաբնույթ իրադարձությունների առնչությամբ կարողանում ենք խելամիտ դատողություններ անել, առավել ևս այդ որակները չպետք է կորցնենք, երբ խոսքը վերաբերում է հենց մեր Երկրին: Եզրակացությունը մեկն է՝ չգնալ որևէ միակողմանի զիջման, նախապատվությունը տալ փոխշահավետ քաղաքականությանը՝ գործելով միայն իրավունքի գերակայությամբ թելադրված Հիմնական օրենքի դրույթներով: «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը հենց այդ առաքելության առանցքում է ...»:
    13:45
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում․ ՀՀ ԱԳՆ
    ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, մեկնաբանություն է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ «Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում: Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն: Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։ Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»,-նշված է հաղորդագրության մեջ։
    13:30
    31.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը գոհ է, որ Հայաստանը սկսել է հասկանալ «տարածքային ամբողջականության» էությունը
    Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե Իլհամ Ալիևի հայտարարությունները Երևանում նենգափոխում են: Հիքմեթ Հաջիևը այս պնդմանը զուգահեռ նաև ասել է, թե հայկական կողմից հնչող որոշ հայտարարություններ հակառակը՝ սկսել են գոհացնել իրեն: «Ես իրոք ուրախ եմ լսել, որ Հայաստանը ավելի լավ է սկսել հասկանալ «տարածքային ամբողջականություն» բառակապակցությունն ու դրա էությունը։ Մենք բանակցում էինք երեսուն տարի և այդ ընթացքում հենց Հայաստանն էր, որ ոտնահարում էր տարածքային ամբողջականության սկզբունքը»,- հայտարարել է Հաջիևը։
    13:24
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն ԱՄՆ-ի ուզածն է անում, մնացածն իրենց չի հետաքրքրում. Անդրանիկ Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքը և «ժողովրդավարության ֆորումը» Եկեք իրար կողք դնենք երկու լուր և տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստանում և դրա շուրջ։ 1․ ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի կնոջը պարտադրել են ազատվել աշխատանքից, ինչից հետո սեփական դիմումով ԱԱԾ–ից հեռացել է նրա որդին՝ որպես պատճառ ներկայացնելով մոր դեմ ապօրինի քայլերը։ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է․ «Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի անցած շաբաթ հրատարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա»։ Այս երկու լուրերը միմյանց հակասում ու բացառում են։ Իրականությունն այն է, որ Հայաստանում իրավաքաղաքական «բեսպրեդել» է։ ԱՄՆ–ը շատ լավ գիտի այդ մասին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախը Ադրբեջանին հանձնելու և պրոթուրքական գիծն առաջ տանելու միջոցով իրականացնում է դրսի իր կուրատորների թելադրանքը և վարում Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելու քաղաքականություն, ուստի Փաշինյանի գլխավորած Հայաստանը գնահատվում է պայծառ կետ։ Սա ամերիկյան հայտնի սկզբունքի դրսևորում է։ Նիկոլն իրենց ուզածն է անում, մնացածն իրենց չի հետաքրքրում։ Ցինիզմն այս պատմության մեջ այն է, որ «պայծառ կետի» համար նախատեսված է մատաղացու գառան կարգավիճակը։ Ինչպես հայտնի ստեղծագործության մեջ էր ասվում՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Բայց դրա համար ԱՄՆ–ին պետք չէ մեղադրել։ Ամեն մեկն իր շահն ունի։ Այլ հարց է, որ Նիկոլն իր շահերը սպասարկում է Հայաստանի ու Արցախի հաշվին։
    13:15
    31.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Արցախցիներին «համաներում» հայտարարելու՝ Ալիևի խոստումը ողջունում է Վաշինգտոնը
    Քիշնևում Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է, որ շարունակվում են հայ-ադրբեջանական բանակցությունները: Հաղորդագրությունը տարածվել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի անունից: Նա նշել է, որ իրենք վերջերս շնորհակալություն են հայտնել վարչապետ Փաշինյանին խաղաղությանը նվիրվածության համար, իսկ հիմա ողջունում են նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու մասին: Միացյալ Նահանգները հույս ունի, որ Քիշնևի հանդիպումը արդյունավետ քայլ կլինի այս հարցերի լուծման ճանապարհին:
    13:00
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքներն այսօր
    Մայիսի 31-ին ԿԲ-ը սահմանել է տարադրամի հետևյալ փոխարժեքները . ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 390 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանել 411 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանել 4.75 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.84 դրամը:
    12:45
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է տեղեկություն տրամադրել 2 հայ զինծառայողների մասին
    ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյոք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Ադրբեջանի՝ դրական պատասխանի դեպքում Դատարանն Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին:
    12:30
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    World Challenge Cup-երը հավաքականի համար հետախուզական մրցաշարեր են. Հակոբ Սերոբյան
    Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը World Challenge Cup-երը հավաքականի համար հետախուզական մրցաշարեր է համարում: «Մեզ համար World Challenge Cup-երին մասնակցելը կարևոր էր, որպեսզի տեսնեինք, թե որքան միավոր է Արթուր Դավթյանը հավաքում բազմամարտում, քանի որ աշխարհի առաջնությանը ձգտելու ենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել հենց բազմամարտից: World Challenge Cup-երը հավաքականի համար հետախուզական մրցաշարեր են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սերոբյանը: Մասնագետը մեծ արդյունք է համարում Բուլղարիայում կայացած World Challenge Cup-ում հայ մարմնամարզիկների նվաճած ընդհանուր 4 մեդալը: Միևնույն ժամանակ, Սերոբյանն ընդգծեց, որ աշխարհի առաջնության արդյունքներով Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ամենամեծ շանսերն ունի Արթուր Դավթյանը, իսկ մյուս մարզիկների համար դա բարդ կլինի։ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում: Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի է նվաճել օղակների վարժությունում:
    12:15
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պաշտոնատար անձը հայտնաբերվել և կալանավորվել է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Խ.-ն, 2010-2015թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի պաշտոնը, իշխանական լիազորություններն օգտագործելով, նշված ժամանակահատվածում հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 16 մլն ՀՀ դրամի գույք և դրամական միջոցներ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Խ.-ն, 2010-2015 թվականների ընթացքում իր վարույթում գտնվող կատարողական վարույթներով պարտապաններից ստացել է բռնագանձման ենթակա գումարները, սակայն յուրաքանչյուր անգամ իրեն վստահված դրամական միջոցները ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու փոխարեն, իշխանական լիազորություններն օգտագործելով, հափշտակել է: Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում Տ. Խ.-ն 92 պարտապաններից ստացած և իրեն վստահված միջոցներից հափշտակել է ընդհանուր 10.973.881 ՀՀ դրամ: Բացի այդ, Տ. Խ.-ն 2014 թվականի հոկտեմբերից 2015 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ծառայության նկատմամբ դրսևորած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, այն է՝ ԴԱՀԿ Էրեբունի-Նուբարաշեն բաժնում ստացված և իրեն կատարման հանձնարարված 359 կատարողական թերթերով համապատասխան վարույթներ հարուցելու մասին որոշումներ չի կայացրել և կատարողական գործողություններ չի կատարել, որի հետևանքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները տևական ժամանակ չեն կատարվել: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Տ. Խ.-ն, 2015 թվականի ապրիլին տեղեկանալով, որ իր բարեկամ Ա. Թ.-ն ցանկանում է վաճառել իրեն պատկանող «Hyundai Elantra» մակնիշի 2 ավտոմեքենաները, սակայն մեկ այլ ավտոմեքենայի գրավադրմամբ ունեցած բանկային պարտավորությունները չկատարելու պատճառով զրկված է դրանք այլ անձանց վաճառելու հնարավորությունից, նրան առաջարկել է նշված ավտոմեքենաները վաճառել իրեն՝ կեղծ խոստումներ տալով, թե իբր մեկ ամսվա ընթացքում կմարի Ա. Թ.-ի վարկային պարտավորությունը, ինչպես նաև կտրամադրի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար նախապես պայմանավորված 5 մլն ՀՀ դրամ գումարը: Ավտոմեքենաները ստանալուց հետո, սակայն, Տ. Խ.-ն դրանք առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների օտարել է այլ անձանց, ստացել վաճառքից գոյացած գումարը և դիմել փախուստի (հեռացել է ՀՀ-ից)՝ Ա. Թ.-ին պատճառելով 5.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս: 13.10.2015թ. Տ. Խ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննության ընթացքում՝ 2023թ. սեպտեմբերի 26-ին, մեղադրյալ Տ. Խ.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, որից հետո՝ 2023թ. փետրվարի 3-ին, արտահանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին և նույն օրը ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին: Դատարանի կողմից վերահաստատվել է Տ. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    12:00
    31.05.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 31.05.23
    11:55
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական հանդիպում է ակնկալում Քիշնևում
    Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը կառուցողական կլինի՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։ «Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Վերջերս մեր գոհունակությունը հայտնեցինք խաղաղությանը վարչապետ Փաշինյանի հանձնառության կապակցությամբ, և մենք նաև ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ավելի ուշ այս շաբաթ Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա կլինի կառուցողական քայլ՝ կարգավորելու այս հարցերը բանակցային սեղանին և ոչ թե բռնության միջոցով։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը, մինչդեռ կառուցողական երկխոսությունը, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս։ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»,- ասվում է պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ։
    11:45
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը կմնա իշխանության ղեկին մինչև կործանի թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը․ Հարութ Սասունյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո բազմիցս ակնարկել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Տարիներ շարունակ սա է եղել նրա դիրքորոշումը։ Որպես լրագրող, իշխանության գալուց դեռ շատ առաջ, նա համարում էր, որ Արցախը բեռ է Հայաստանի համար։ Փաշինյանը 2022 թվականի ապրիլին Հայաստանի խորհրդարանում ասաց, որ միջազգային հանրությունը հորդորել է Հայաստանին իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս տարվա սկզբին Փաշինյանի կուսակցության պատգամավորներից մեկը հետևյալ պարտվողական հայտարարությունն արեց՝ մենք չենք կարող երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար։ 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը Հայաստանի (29․8 հազար քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86․6 հազար քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը»: Ի վերջո, 2023 թվականի մայիսի 22-ին Երևանում 4․5 ժամ տևած իր երկարապատում ասուլիսի ժամանակ Փաշինյանը հստակորեն հաստատեց, որ իր կողմից Ադրբեջանի ճանաչված տարածքը ներառում է Արցախը։ Սա այն նույն մարդն է, որը 2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում արցախցիների առջև կանգնած գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նա նաև առաջնորդել էր ամբոխին «միացում» վանկարկումներով։ Ավելի վատթարացնելով իրավիճակը՝ Փաշինյանը նաև խոստովանեց, որ անկլավները (նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, որոնք գտնվում էին Հայաստանի ներսում) ներառված չեն Հայաստանի իր հայտարարած 29․8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Որոշելով զիջել Արցախը՝ Փաշինյանը փորձեց բացատրել, որ իր կողմից Արցախը ներառող Ադրբեջանի տարածքի ճանաչումը տեղի է ունենում այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը դրա դիմաց կճանաչի Հայաստանի (29․8 հազար քառակուսի կիլոմետր) տարածքը, և որ Արցախի ժողովրդի «իրավունքներն ու անվտանգության խնդիրները պետք է քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի կողմից»։ Առկա են մի քանի լուրջ խնդիրներ Փաշինյանի հայտարարության առնչությամբ. 1) Փաշինյանը սխալվում է՝ ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Արցախը պատմականորեն Ադրբեջանի մաս չի եղել։ Մինչդեռ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մաս, իսկ Ադրբեջանը գոյություն ունի ընդամենը 100 տարուց մի փոքր ավելի։ Փաշինյանը կարող էր ճանաչել Ադրբեջանի տարածքը՝ չընդունելով, որ այն ներառում է Արցախը։ 2) Մինչ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքը, Ալիևը երբեք չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակը, Ալիևը բազմիցս պնդում է, որ «ամբողջ Հայաստանը պատմական Արևմտյան Ադրբեջանի մաս է»... 3) Արցախը Ադրբեջանի կազմում իր սխալ ճանաչումը քողարկելու համար Փաշինյանը մոլորեցնում է հայ հասարակությանը՝ ասելով, որ ցանկանում է պաշտպանել արցախահայության «իրավունքներն ու անվտանգությունը» Ադրբեջանի կազմում։ Իրականում արցախահայությունը ոչ մի օր չի կարող ապրել ադրբեջանական տիրապետության տակ։ Լաչինի միջանցքի վեցամսյա շրջափակումը վառ օրինակ է, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում արցախահայությանը՝ տեղի հայ բնակչությանը զրկելով սննդից ու դեղորայքից։ Եթե նրանք հայտնվեն ադրբեջանական տիրապետության տակ, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքն ավելի կվատթարանա։ 4) Փաշինյանը շարունակում է արցախահայերին խայծ տալ՝ ասելով, որ «միջազգային երաշխիքներ» է փնտրում՝ ադրբեջանական իշխանության տակ նրանց բարեկեցությունը պաշտպանելու համար։ Իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ նա հույսը դնում է «ոչ միայն միջազգային հանրության ճնշումների վրա, այլև Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների և Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսության վրա»։ Ոչ մի միջազգային երաշխիք չի կարող պաշտպանել արցախցիների բարեկեցությունը Ադրբեջանի դաժան կառավարման ներքո։ Ալիևն անտեսելու է արտաքին բոլոր ճնշումները, քանի որ նա հաճախակի հայտարարում է. «Ինչ էլ ասի միջազգային հանրությունը, ես կանեմ այն, ինչ ուզում եմ»։ 5) Փաշինյանն արցախցիներին նետում է գայլի երախը՝ ասելով նրանց, որ առանձին պայմանավորվածություններ ձեռք բերեն Ադրբեջանի հետ։ Նա ձեռքերը լվանում է Հայաստանի քաղաքացի արցախցիներից։ Առանց Հայաստանի աջակցության, ինչպե՞ս կարող է փոքրիկ Արցախը կռվել Գողիաթ Ադրբեջանի դեմ: Եթե Հայաստանը չի պաշտպանում սեփական քաղաքացիների իրավունքներն Արցախում, ինչպե՞ս կարող է Փաշինյանը ակնկալել, որ ուրիշները կերաշխավորեն նրանց անվտանգությունը։ 6) Փաշինյանը ոչ միայն խախտում է Հայաստանի և Արցախի շահերը, այլև Հայաստանի խորհրդարանի ավելի վաղ ընդունած որոշումը։ Իրավական առումով Փաշինյանը իրավունք չունի Արցախը զիջել Ադրբեջանին։ Նա Արցախի տերը չէ։ Նա չունի նաև խորհրդարանի կամ Սահմանադրական դատարանի հավանությունը։ 7) Մինչ Փաշինյանն անխոհեմաբար վտանգում է արցախահայերի կյանքը՝ ծրագրելով նրանց դնել ադրբեջանական տիրապետության տակ, նա հեգնաբար ընդունում է, որ Ադրբեջանը «էթնիկ զտումների և ցեղասպանության» քաղաքականություն է վարում Արցախի ժողովրդի նկատմամբ։ 8) Չնայած բոլոր նշաններին, որ նա կրակի հետ է խաղում, Փաշինյանը տարված է խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությամբ դաժան թշնամու հետ, որը մտադիր է հայերին պատառ-պատառ անել, այլ ոչ թե հաշտություն կնքել։ 9) Փաշինյանի զիջումներն Ադրբեջանին, մեկ շաբաթ անց քաջալերեցին Ալիևին՝ հավելյալ պահանջներ ներկայացնելու և սպառնալու թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին։ Ահա թե ինչ է լինում, երբ Փաշինյանի նման անփորձ, անկարող և պարտված մարդը երկիր է ղեկավարում ու մերժում հրաժարական տալ։ Փաշինյանը պետք է իմանա, որ ինչ անիմաստ թուղթ էլ ստորագրի Ադրբեջանի հետ՝ զիջելով Արցախը և «խաղաղություն կնքելով» Ադրբեջանի հետ, հայ ժողովուրդն նրա անօրինական որոշումները համարում է առոչինչ և կտրականապես մերժում է դրանք։ Հենց որ Հայաստանում իշխանության գա մի նոր ազգային իշխանություն, այն առաջին իսկ օրը չեղյալ կհայտարարի և կվերանայի Փաշինյանի բոլոր պարտվողական և հակահայկական որոշումները։ Սա միայն իմ կարծիքը չէ։ Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մի շարք խոշոր հայկական կառույցներ հանդես եկան հայտարարություններով՝ դատապարտելով Փաշինյանի կողմից Արցախի անընդունելի հանձնումը։ Ցուցակում ընդգրկված են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայ դեմոկրատական ազատական կուսակցությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Արցախի խորհրդարանի բոլոր 33 անդամները միաձայն որոշմամբ և տասնյակ այլ հայկական կազմակերպություններ... Հայաստանի ժողովուրդը պետք է միասնական ճակատ ձևավորի ընդդեմ Փաշինյանի, հարյուր հազար կամ ավելի հայեր հավաքի Երևանում նրա նստավայրի դիմաց և պահանջի նրա անհապաղ հրաժարականը։ Եթե նման միասնական ու զանգվածային ուժի ցուցադրություն չկազմակերպվի, Փաշինյանը կմնա իշխանության ղեկին մինչև կործանի թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը:
    11:30
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԱԾ նախկին տնօրենի կնոջն առանց որևէ հիմքի ազատել են աշխատանքից
    ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը գրում է. «Ստորև նկարագրվող իրավիճակին, վստահ եմ, բախվել են հազարավոր մարդիկ կամ մտավախություն ունեն, որ փոքր-ինչ անհնազանդության, անհամաձայնության դեպքում կարող են բախվել՝ կորցնելով աշխատանքը, եկամտի աղբյուրը, ինչն, անխոս, անչափ կարևոր ու ցավալի է յուրաքանչյուր մարդու համար, հատկապես Հայաստանի նման երկրի պայմաններում, երբ ամեն ինչ կենտրոնացված է իշխանության ձեռքում: Սակայն իմ խորը համոզմամբ չի կարելի մշտապես ապրել վախեցած, կեղծ անտարբերությամբ կամ անձնական շահով, հատկապես երբ ողջամիտ կասկած ունես, որ վտանգված է Հայրենիքիդ անվտանգությունը: Ներկայացնելով ընտանիքիս առնչվող ներքոհիշյալ դեպքը` ես մեր օրինակով ուզում եմ ասել, որ չպետք է վախենալ, վհատվել: Ի վերջո մենք մենակ չենք և ոչ մի վատ նպատակ չենք հետապնդում: Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում ընդգրկվելուս փաստը, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տվածս հարցազրույցը իշխանական շրջանակներում խորացրել է դժգոհությունն անձիս նկատմամբ և, որպես հետևանք, մեսիջ` այս երկու օրվա ընթացքում կնոջս պարտադրվեց առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի աշխատանքից ազատվել, որի հետևանքով որդիս էլ, չհանդուրժելով մոր նկատմամբ անարդար վերաբերմունքը, հեռացավ ԱԱԾ-ից, չնայած չէր լրացել համակարգում նրա պարտադիր ծառայության հինգ տարին: Ես մնում եմ խորը համոզմունքիս, որ գեներալ Խաչատուրովին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, և դա ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ, պնդում եմ նաև նախկինում հնչեցված բոլոր մտքերս և առաջիկայում էլ խոսելու ու արձագանքելու եմ, երբ նպատակահարմար կգտնեմ: Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն, որը չի կարող բարոյական և իրավական հետևանքներ չունենալ թեկուզ ապագայում: Եթե այսպես վարվում են իմ ընտանիքի հետ, ապա, պատկերացրեք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շուրջ: Ինձ համար ամենից ցավալին կլինի, եթե հաստատվեն տվյալները, որ ստիպողական այս գործընթացին առնչվել է նաև ԱԱԾ-ն, քանի որ ընտանիքի անդամների նկատմամբ նման ոտնձգությունն աննախադեպ է և ակնհայտ կրում է անձնավորված բնույթ: Հիշեք, որ մենք ապրում ենք մե՛ր երկրում, մե՛ր քաղաքում, որտեղ գրեթե բոլորը ճանաչում են իրար, հասկանում են, թե ինչ է կատարվում և գիտեն կամ առնվազն զգում են, թե ով ով է։ Աներկբա է՝ ինչն ունի սկիզբ, ունի և վերջ»։
    11:15
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղեցկության սրահից գողություն էր կատարել՝ պատճառելով 5500 դոլարի գույքային վնաս
    Ոստիկանության Վաղարշապատի բաժնում մայիսի 7-ին հաղորդում էր ստացվել. անհայտ անձը Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի գեղեցկության սրահից գողացել էր մազահեռացման սարք՝ պատճառելով 5500 դոլարի գույքային վնաս։
    11:00
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստան կգա «Chopped» խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը
    ԱՄՆ դեսպանության և Խոհարարական դիվանագիտության ծրագրի համատեղ նախաձեռնության շրջանակում ս.թ. հունիսի 1-ից 6-ը Հայաստան կայցելի ամերիկյան հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» («Կտրատած») խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը` մասնակցելու կայուն սննդային շղթայի ու խոհարարական ձեռներեցության խթանմանը միտված խոհարարական դիվանագիտության ծրագրին։ Այս մասին հայտնում են հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
    10:45
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Toyota»-n բախվել է կայանած «Volkswagen»-ին. վարորդները հոսպիտալացվել են
    Մայիսի 31-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1993 թ․) բախվել է կայանած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ռ. Պ.-ին (ծնված1984 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Հ․ Հ.-ն և Ռ․Պ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
    10:30
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտունի քաղաքում բնակելի տան մեջ օձ է հայտնվել
    Մայիսի 30- ին ժամը 18:41-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ռ. Մարտիրոսյան փողոցում բնակելի տուն օձ է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    10:15
    31.05.23
    Ավելին