Լրահոս
2023-05-31
-
ՀասարակականԱրամ Նիկոլյանն ազատվել է պաշտոնից. Հ1-ի տնօրենԴիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ «Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը պետք է ուղղել պարոն Նիկոլյանին»,- ասաց նա։ Հարցին՝ ազատվել է աշխատանքից մինչ այն հայտարարությո՞ւնը, որ իրեն չեն թողնում մտնի իր աշխատավայր, նա ասաց. «Ժամանակագրորեն հիմա չեմ կարող հիշել»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4bc67a9c475feba866a0bc71aab72693 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին18:2431.05.23 -
ՄիջազգայինՊաղեստինյան կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Լիբանան-Սիրիա սահմանին հարվածներ հասցնելու մեջ. կա 5 զոհՊաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն (ՊԱԺՃ-ԳՀ) կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր գրոհել են Լիբանան-Սիրիա սահմանի մերձակայքում գտնվող իր ռազմակայանի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera պարբերականից, հարվածը հասցվել է լուսադեմին, Լիբանանի արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Քուսայա քաղաքում: Զոհվել է կազմակերպության 5 անդամ, 10 մարդ վիրավորվել է։ ՊԱԺՃ-ԳՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անվար Ռաջան հայտնել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Իսկ իսրայելցի աղբյուրները, որոնց անունները չեն նշվում, հաղորդել են, որ Իսրայելը հարձակման հետ որևէ առնչություն չունի: Ո՛չ Իսրայելը, ո՛չ Լիբանանի բանակը և ո՛չ էլ «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնական հայտարարություն չեն արել: ՊԱԺՃ-ԳՀ-ն տեղակայված է Սիրիայում և Լիբանանում: ТАСС գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ վերջին անգամ իսրայելցիները ՊԱԺՃ-ԳՀ-ի ռազմակայանին հարվածներ էին հասցրել անօդաչու թռչող սարքերով 2019 թվականի օգոստոսին։ ՊԱԺՃ-ԳՀ-ն պատկանում է սիրիամետ պաղեստինյան կազմավորումներին, որոնք շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության դաշնակիցներն են: Շիա մարտիկները, որոնք Սիրիայում կռվում են կառավարական բանակի կողմից, նշված ռազմակայանն օգտագործում են զենքի պահեստավորման համար:Ավելին18:1531.05.23 -
ՍպորտԵվրոպա լիգայի «Սևիլիա»-«Ռոմա» եզրափակիչից առաջՖուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք եզրափակիչում «Ռոմա»-ն փորձելու է առաջին անգամ տիրանալ գավաթին, իսկ «Սևիլիա»-ն ձգտելու է նվաճել տիտղոսը 7-րդ անգամ: Իսպանական «Սևիլիա»-ն հաղթել է բոլոր եզրափակիչներին, որոնց մասնակցել է այս մրցաշարում (ՈՒԵՖԱ-ի գավաթ, 2006,2007, Եվրոպա լիգա-2014, 2015, 2016, 2020): «Ռոմա»-ն մրցաշարի եզրափակիչ հասել է հեռավոր 1991 թվականին, սակայն այդ խաղում «մայրաքաղաքայինները» զիջել են Միլանի «Ինտեր»-ին: «Գայլերին» կհաջողվի բացառիկ արդյունք գրանցել, եթե Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթի Եվրոպա լիգայում․ այդ դեպքում թիմը 12 ամիս անց կտիրանա եվրագավաթներից հերթականին (նախորդ տարի «Ռոմա»-ն դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող): Երկու ակումբները միմյանց հետ եվրագավաթային մրցաշարերի շրջանակներում մրցել են միայն մեկ անգամ 2019/20 մրցաշրջանում: Այդ խաղում հաղթել է «Սևիլիա»-ն: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 14-րդ եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:Ավելին18:0031.05.23 -
Շոու բիզնեսԲլոգեր Դավան գլխավոր դեր է ստացել ֆիլմումԴավիթ Մանուկյանը, որ հայտնի է Դավա կեղծանվամբ, կարծես թե որոշել է նվաճել կինոարտադրությունը, գրում է Showbiz.am-ը: 5-tv.ru-ի լրագրողի հետ զրույցում նա խոստովանել է, որ արդեն փորձել է իրեն որպես դերասան և ցանկանում է առաջ գնալ այս ոլորտում։ «Սա ինձ համար նոր ուղղություն է, որն ինձ շատ է հետաքրքրում։ Շատ հետաքրքիր է, թե դրանից ինչ կստացվի։ Այս ամառ պետք է նկարահանվեմ ֆիլմում, սերիալում և մեկ այլ սերիալում: Իսկ հիմա մեկ այլ սերիալ կթողարկվի, Սարիկ Անդրեասյանն է նկարահանում, դա ինձ համար շատ թույն փորձառություն կլինի»,- կիսվել է բլոգերը։ Ի դեպ, Դավան անընդհատ իրեն փորձում է տարբեր ոլորտներում։ Նա արդեն ձայնագրել է թրեքեր, մասնակցել է «Պարում են աստղերի հետ» շոուին, եղել է հաղորդավար։ Միևնույն ժամանակ Մանուկյանը երբեք չի մոռանում իր բլոգի մասին։Ավելին17:4531.05.23 -
ՄշակույթՀետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերան՝ ԵրևանումԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փոքրիկների տոնը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կշնորհավորի Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» գունեղ, պայծառ ու լուսավոր օպերային ներկայացման առաջնախաղով, որը տեղի կունենա հունիսի 1-ին: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացման կոմպոզիտոր Քրիստ Մանարյանը պատմում է, որ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը մի ուշ երեկոյան զանգահարել է իրեն ու առաջարկել մանկական օպերա գրել: «Ուրախացա շատ, նստեցի ու սկսեցի գրել: Այդ գիշեր գրեթե չեմ քնել ոգևորությունից, ստեղծագործական տվայտանքներից»,- նշում է Մանարյանն ու շնորհակալություն հայտնում Դուրգարյանին, որն իրեն ստեղծագործական ազատություն է տվել, որի մասին շատերը կերազեին: Քրիստ Մանարյանը և՛ երաժշտությունն է գրել, և՛ լիբրետոն: Նա խոստովանում է՝ օպերան գրելիս առաջին հայացքից համարձակ թվացող հերոսների է գտել, գրելիս ծիծաղել է: «Ձմերուկ, կատու և այլք: Կատուն չի ուտում մկնիկին, որովհետև այդ օրը մկնիկի ծնունդն է: Այդ ամենն իմ գլխում էր ու բավականին արագ հանձնեցի համակարգչին: Կարող եմ ասել, որ նոր հեքիաթ եմ ստեղծել մկնիկի մասին, որի ծննդյան օրը նրա մայրը որոշում է նրան նվեր անել, սակայն այն խոհանոցում, որտեղ նրանք ապրում են, ուտելու ոչինչ չի մնացել, և մկնիկի մայրը որոշում է գնալ ցորեն փնտրելու, որպեսզի տորթ թխի»,-պատմում է կոմպոզիտորը: Մանարյանի խոսքով՝ հետխորհրդային շրջանում «ՄուկՕպերա»-ն առաջին մանկական օպերային ներկայացումն է 45 տարվա ընդմիջումից հետո: «Եթե չեմ սխալվում, առաջին ներկայացումը՝ «Քաջ Նազար»-ը, բեմադրվել է 1935 թվականին, հետո՝ «Խարույկ»-ը, «Արևի ցոլքերում»-ը, «Գիքոր»-ը, «Կիկոսի մահը» և այլն: Բոլոր գործերը եղել են գրական հենքի վրա: «ՄուկՕպերան»-ն առաջինն է, որի հիմքում գրական գործ չկա: Ասելիքի առումով այն չի ծանրաբեռնում, ինչն արել ենք միտումնավոր, որ թեթև լինի երեխաների համար»,- նշում է Մանարյանն ու հավելում, երեխաները կհասկանան՝ եթե ինչ-որ մեկի համար հիշարժան օր է, պետք է զիջումների գնալ, օգնել նրան այդ օրը գեղեցիկ դարձնել ու իմանալ, որ կան մարդիկ, որոնք կարող են հրաշք գործել: Կոմպոզիտորը 400-ից ավելի ձայնագրած երգեր ունի, որոնցից 100-ից ավելին մանկական են, ուստի նրա համար դժվար չի եղել, ինչպես ինքն է ասում, մեղեդի ստեղծել, որպեսզի երեխան դահլիճից դուրս գա ու հիշի այն: Մանարյանը վերջերս լույս է ընծայել Ֆելո կատվի, Մոխի ու Դմբլդոխի մասին պատմող հեքիաթների շարքը: Նա չի բացառում, որ մկնիկի մասին պատմող օպերան ևս շարք դառնա, քանի որ հերոսները հասցրել են սիրվել: Անդրադառնալով ներկայացման բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանին՝ Մանարյանը փաստում է, որ նա մեծ աշխատանք է կատարել: «Այն, ինչ Սահակյանն արել է, շատ գեղեցիկ է: Ես նրան ասել եմ, որ չեմ էլ մտածում, քանի որ գիտեմ, որ կա: Ես նրան լավագույն թատերական ռեժիսորներից եմ համարում, մարդ, որն անսահման երևակայություն ունի, բարի է ու նրա մտահղացումները շատ հետաքրքիր են»,-շեշտում է նա: Սահակյանը մանուկների համար ժամանակին կյանքի է կոչել «Մեր այբբենարանը» նախագիծը, մանկական ներկայացումներ ևս բեմադրել է, սակայն առաջին անգամ է օպերա բեմադրում ու նշում է, որ իրականում այդ ժանրի մեծ երկրպագու չէ, քանի որ այն պահպանողականությունը, որ կա օպերայում, իրեն կաշկանդում է, իսկ ինքն անսահմանություն է սիրում: Ասում է՝ երբեք չի մտածել, որ Մանարյանն օպերա կգրի, իսկ ինքը կբեմադրի այն: «Ինձ համար շատ կարևոր է այն, որ վաղը երեխաների համար նվեր ունենք, իսկ նրանք ամենապայծառն են, որոնց համար արժե ստեղծագործել: Երաժշտությունը շատ լավն է, և ես փորձել եմ այն չկորցնել, փայփայել ու վերածել գործողության ու բեմական պատմության»,-շեշտում է ռեժիսորը: Սահակյանի համոզմամբ՝ պետք է մանկուց երեխաներին սովորեցնել լավ երաժշտության: Արել են հնարավորը, որ թատրոն գալով՝ երեխաները հայտնվեն այլ աշխարհում, հետևեն գործողություններին և այլն: «Ներկայացումը երեխաներին օպերային ժանրին ծանոթացնելու կարևոր քայլ է, որովհետև ակադեմիական արվեստը ճաշակ զարգացնելու գործում մեծ դերակատարություն ունի»,-ընդգծում է ռեժիսորը: Ոճաբան Արայիկ Գաբաջյանն օպերային թատրոնի հետ երրորդ անգամ է համագործակցում: Երբ Դուրգարյանը նրան առաջարկել է աշխատել նաև մանկական օպերայի շուրջ, ոճաբանը շատ ոգևորվել է: Նա պատիվ է համարում Մանարյանի ու Սահակյանի հետ համագործակցելը: «Դուրգարյանն ասաց՝ ցանկանում է այնպիսի մի բան, որը չի զիջի հոլիվուդյան որևէ ներկայացման, ինչն ինձ առավել ոգևորեց: Կարծում եմ՝ ստացել ենք այնպիսի գործ թե՛ հագուստի, թե՛ սցենարի, թե՛ երաժշտության առումով, որ չի զիջում որևէ միջազգային նախագծի»,- ասում է Գաբաջյանն ու օպերայի գոյությունը մեծ տոն համարում քաղաքի, հանրապետության համար: «ՄուկՕպերա»-ն, որի երաժշտական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը, գործիքավորողը՝ Մելիք Մավիսակալյանը, կդառնա օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներից մեկը:Ավելին17:3031.05.23 -
ՔաղաքականՀայաստանը Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան երթևեկելու հնարավորություն է ստանալու. ՕվերչուկՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդալության հետ կապված տեխնիկական մանրամասները: «Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում», - ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Օվերչուկի խոսքով, կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին։ «Նաև Հայաստանն է հնարավորություն ստանալու Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ երթևեկելու համար, նաև կարելի է դուրս գալ Իրան», - ասել է Օվերչուկը:Ավելին17:1531.05.23 -
ՔաղաքականՍասուն Խաչատրյանը չի հիշում՝ բնակարանը զեղչով է գնել, թե առանց զեղչիNEWS.am-ը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Երեւանի «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերված բնակարանի ընդամենը 10 տոկոսն է վճարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը: «Ես չգիտեմ՝ դա զեղչով եմ ձեռք բերել, թե՝ առանց զեղչի: Ձեռք եմ բերել այդ ժամանակ գոյություն ունեցող արժեքով: Ընդ որում ձեռք չեմ բերել, գնման իրավունք եմ ձեռք բերել, մինչեւ օրս վճարել եմ այդ բնակարանի ընդամենը 10 տոկոսը»,- ասաց Սասուն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, ինչից հետո կարճվել էր քրգործը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատեր Վահագն Արսենյանի դեմ հարուցված քրգործը:Ավելին17:0031.05.23 -
ԱշխարհԴոնի Ռոստովում տրիբունայի փլուզման հետևանքով կա 1 զոհ, տուժածների թիվը հասել է 37-իԴոնի Ռոստովում մայիսի 30-ին տեղի ունեցած մանկական ֆուտբոլային մրցախաղի ժամանակ տրիբունաների փլուզման հետևանքով 1 մարդ է մահացել, վիրավորների թիվը հասել է 37-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հայտնել Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Հոսպիտալացվել է 8 չափահաս, նրանցից 1-ի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Եվս 4 չափահասի ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել։ Միջադեպի հետևանքով տուժել է 24 երեխա, որոնցից 21-ը հոսպիտալացվել է, 4-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։ Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհված կնոջ և 36 տուժածի մասին։ ՌԴ առողջապահության նախարարությունում հաղորդել են, որ հիվանդները վիրահատվել են։ Վեց տուժած երեխաների հետ հեռաբժշկական խորհրդատվություններ են անցկացրել Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի մասնագետները: Տրիբունան փլուզվել է երեքշաբթի օրը թիավարման ջրանցքի տարածքում դպրոցականների ֆուտբոլի մարզային մրցույթների ժամանակ։ Փլուզման պատճառը դարձել է ուժեղ քամին, որը տապալել է կոնստրուկցիան։Ավելին16:4531.05.23 -
ԱրցախԱրայիկ Հարությունյանը խոսել է ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից ունեցած ակնկալիքների մասինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին այցելել է Արցախի Գերագույն դատարան և հանդիպել դատավորների և դատական համակարգի ծառայողների հետ։ Արայիկ Հարությունյանը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին և քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները: Այս ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ: Դրանց ընթացքում նախագահ Հարությունյանը մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի դրույթները և ձևակերպել հիմնական անելիքները տվյալ ոլորտներում։ Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը:Ավելին16:3031.05.23 -
ՀասարակականԿարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումՄայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 31-ի ցերեկը սպասվում է, հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։Ավելին16:1531.05.23 -
Սպորտ8 հայ ըմբիշ Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարի եզրափակչում էՏևական դադարից հետո մրցագորգ վերադարձած աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը կպայքարի Բենուր Փաշայանի հուշամրցաշարի ոսկե մեդալի համար։ «Դինամո» մարզադահլիճում ավարտվեցին աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բենուր Փաշայանի հուշամրցաշարի կիսաեզրափակիչի գոտեմարտերը։ Եզրափակիչում հաղթողի կոչման համար կպայքարի Հայաստանի հավաքականի 8 ըմբիշ։ 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կարապետյանը ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևի հետ։ 60 կգ քաշային կարգում կգոտեմարտեն Ռուսաստանը ներկայացնող Դինիսլամ Բամատովը եւ Բելառուսի ներկայացուցիչ Հլեբ Մակարանկան։ 63 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Ռուսաստանի ներկայացուցիչներ Արթուր Մելքոնյանը և Ռախման Տախմուրզաևը։ 67 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը և Հայկ Մելիքյանը։ 72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը կմրցի Արարատ Վարդերեսյանի հետ։ 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը կգոտեմարտի ռուս Սերգեյ Ստեպանովի հետ։ 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Այես Գանիբովի հետ։ 87 կգ քաշայինների պայքարում կհանդիպեն Ռուսաստանը ներկայացնող Միլադ Ալիրզաևը և Ալեքսանդր Կոմարովը։ 97 կգ քաշային կարգում Արթուր Սարգսյանը ոսկե մեդալը կվիճարկի Իրանի ներկայացուցիչ Ակբարի Ամիրեզայի հետ։ 130 կգ քաշային կարգում կմրցեն իրանցի Հեդայաթի Ֆարդին և ռուս Մարատ Կամպարովը։ Բենուր Փաշայանի հուշամրցաշարը ընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը սեպտեմբերին կմասնակցի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային հանդիսացող աշխարհի առաջնությանը:Ավելին16:0031.05.23 -
ԻրավականՀարևանների վեճն ավարտվեց դանակահարությամբ․ ոստիկանների բացահայտումըՄայիսի 27-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի Վարդաշենի բնակիչ։ Պարզվել է, որ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ տուժած տղամարդը վիճաբանել է հարևանի հետ, որը դանակահարել է նրան։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:4531.05.23 -
ՍպորտԵվրոպա լիգայի եզրափակիչի պատվիրակը ՀՖՖ-ը ներկայացուցիչն էՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչի պատվիրակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլիա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը։ Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։Ավելին15:3031.05.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Պուտինը Թուրքիա կգնա. Էրդողանն սպասում է նաև ԶելենսկիինԱվելին15:3031.05.23 -
ԱշխարհՃապոնիայում թույլ են տվել ատոմակայանները շահագործել 60 տարուց ավելիՃապոնիան այսօր օրենք է ընդունել, որը թույլ է տալիս միջուկային ռեակտորները շահագործել 60 տարուց ավելի: Սա պայմանավորված է նրանով, որ երկիրը փորձում է աշխուժացնել տվյալ ոլորտը, որպեսզի այն համապատասխանի էներգետիկ մարտահրավերներին և կլիմայի փոփոխության հետ կապված նպատակներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը: Ինչպես AFP-ին հայտնել է Ճապոնիայի խորհրդարանի խոսնակը, օրինագիծը նախատեսում է ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման այնպիսի համակարգ, որը թույլ կտա ունենալ ածխածնի արտանետումներից զերծ հասարակության: Նոր կանոնների համաձայն՝ ատոմակայանների շահագործման առավելագույն շեմը տեխնիկապես մնում է 60 տարի, սակայն բացառություններ կարվեն այն ռեակտորների համար, որոնք ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը «անկանխատեսելի» պատճառներով: Դրանք կարող են ներառել անվտանգության ուղեցույցների փոփոխություններ կամ դատարանի կողմից ժամանակավոր արգելքներ: Նոր կանոնները օպերատորներին թույլ են տալիս շահագործման ընդհանուր ժամկետը հաշվարկելիս հանել աշխատանքի դադարի ժամանակահատվածները: Այնուամենայնիվ, բացառություն անելու համար օպերատորները պետք է ստանան Ճապոնիայի միջուկային անվտանգության վերահսկիչ մարմնի թույլտվությունը: Բացի այդ, օրենքը ներառում է միջոցներ, որոնց համաձայն նախատեսվում է ուժեղացնել հնացած ռեակտորների անվտանգության ստուգումները: Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության հայտարարության համաձայն՝ կառավարությունը ցանկանում է «ապահովել էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում՝ միաժամանակ խթանելով առանց ածխածնի էլեկտրաէներգիայի ռեսուրսների օգտագործումը»։ France 24-ն ընդգծում է, որ Ճապոնիայի կառավարությունը ձգտում է աշխուժացնել միջուկային ոլորտը, որի գործունեությունը դադարեցվել էր 2011 թվականի ցունամիի հետևանքով առաջացած Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո: Ճապոնիայի միջուկային ռեակտորների մեծ մասը ներկայում չի գործում, սակայն համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում այս թեմայի շուրջ բանավեճը վերսկսվել է. հարցումները ցույց են տալիս, որ միջուկային էներգիայի վերաբերյալ հանրային տեսակետները մեղմանում են:Ավելին15:1531.05.23 -
ԱշխարհԳերմանիայի 12 երկրամասերում իսլամիստների դեմ հատուկ գործողություն է իրականացվում. BildԳերմանիայի Դաշնային Հանրապետության Քրեական գործերի դաշնային գերատեսչության աշխատակիցները լայնածավալ հատուկ գործողություն են իրականացնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ կողմնակիցների դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Bild պարբերականից, ներկայում խուզարկություններ են անցկացվում Գերմանիայի 12 դաշնային երկրամասերում: Ըստ թերթի տեղեկատվության՝ խոսքն ահաբեկչական գործունեության ենթադրյալ ֆինանսավորման և աջակցության մասին է։ Սակայն մինչև հիմա պարզ չէ՝ արդյոք Գերմանիայում ծրագրվել էին կոնկրետ ահաբեկչություններ։ Խուզարկություններ են կատարվում նաև Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի մի քանի շրջաններում։ Ռեյդեր են տեղի ունեցել նաև Բեռլինում։ Գործողությանը ներգրավված են հատուկ ստորաբաժանումներ։ Ընդհանուր առմամբ, իրավապահների թիրախում է 100-ից ավելի մարդ: Ինչպես hայտնել է Գերմանիայի դատախազությունը, արդեն ձերբակալված է յոթ կասկածյալ:Ավելին15:0031.05.23 -
ԱշխարհՀյուսիսային Կորեայի կողմից արբանյակի արձակման փորձը տապալվել էՀյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը ձախողվել է, սակայն Փհենյանը նախատեսում է հնարավորինս շուտ իրականացնել երկրորդ արձակումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը: Ըստ Փհենյանի՝ «Չոլլիմա-1» հրթիռը, որն արբանյակը պետք է հասցներ ուղեծիր, ընկել է Դեղին ծովը հրթիռի երկրորդ փուլի շարժիչի խափանման պատճառով: Հաղորդագրությունում նշվում է, որ «շարժիչի նոր համակարգի հուսալիությունն ու կայունությունը ցածր» էր, իսկ օգտագործվող վառելիքը՝ «անկայուն», ինչը հանգեցրել է առաքելության ձախողմանը: Հյուսիսային Կորեայի Տիեզերական զարգացման ազգային գործակալությունը հայտարարել է, որ «հրատապ կերպով» կհետաքննի ձախողումը և նոր փորձարկումից հետո կիրականացնի ևս մեկ արձակում: Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել էր, որ մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակամիջոցում մտադիր է արձակել երկրի պատմության մեջ առաջին հետախուզական արբանյակը։ Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։ Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարությունները Հյուսիսային Կորեայի իշխանություններից պահանջել էին հրաժարվել հետախուզական արբանյակի արձակման պլաններից:Ավելին14:4531.05.23 -
ՄիջազգայինՉինական կործանիչը մոտեցել է ամերիկյան հետախուզական օդանավինՉինական կործանիչը զորավարժության ժամանակ ագրեսիվ մանրևել է՝ կտրուկ շարժվելով դեպի ամերիկյան հետախուզական ինքնաթիռը: Պենտագոնն է հրապարակել ամերիկյան ինքնաթիռի խցիկից արված կադրերը՝ պնդելով, որ ամերիկյան ինքնաթիռը Հարավչինական ծովի վրա՝ միջազգային օդային տարածքում թռչելիս է եղել՝ համաձայն միջազգային իրավունքի: Այդ տարածքում նմանատիպ միջադեպեր եղել են նաև փետրվարին և դեկտեմբերին։Ավելին14:3731.05.23 -
ԻրավականԶինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրվող սպա Մառլեն Սարգսյանը կմնա կալանավորվածԱվելի քան 10 ժամ տևած դատական նիստից հետո ևս 2 ամսով կալանավորվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող սպա Մառլեն Սարգսյանը: Այս մասին «Հայլուր»-ին տեղեկացրել է փաստաբան Վահագն Հակոբյանը: Հունվարի 31-ից է կալանքի տակ սպան: Ավելի քան 5 ամիս շարունակվող քրեական գործից փաստաբանը տպավորություն ունի, որ քննչական մարմինը չի ցանկանում զորամասային օղակից վերև բարձրանալ և քննել ավելի բարձրաստիճան զինվորականների առնչությունը 15 զինվորի կյանք խլած հրդեհի հանգամանքներին:Ավելին14:3031.05.23 -
ԻրավականԱջափնյակում կատարված սպանության փորձի վարույթի շրջանակներում երկու անձի մեղադրանք է ներկայացվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 41-ամյա բնակչի՝ Կորյուն Մխիթարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս պատկանող ավտոմեքենան վնասելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: 2023թ․ մայիսի 19-ին՝ ժամը 09:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ տղամարդը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Շահումյան փողոցների խաչմերուկի հատման հատվածում հայտնաբերվել է հրազենից կրակված երկու պարկուճ, մոտ 800 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Վոլսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա, որի զննությամբ մեքենայի դիմապակու վրա հայտնաբերվել են հրազենից կրակված գնդակի և արնանման հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել է այն մասին, որ դեպքին, մոտ 2-3 ամիս առաջ, նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու և մի 30-ամյա տղամարդու միջև սուր վիճաբանություն։ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց և Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում, հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու և մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է 41-ամյա տղամարդը, մոտեցել են նրան, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում վարորդին թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:Ավելին14:1531.05.23