Լրահոս
Միջազգային
14:37
01.06.23
64

Փամփուշտից մինչև ռեակտիվ համակարգեր. ԱՄՆ-ը 300 միլիոն դոլարի զենք կուղարկի Ուկրաինա

300 միլիոն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա Միացյալ Նահանգները: Այս երկրի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Կիևին կտան «Պատրիոտ» զենիթահրթիռային և «Հայմարս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Ավելի քան 30 միլիոն փամփուշտ, ականազերծման սարքավորումներ, հրետանային և տանկային արկեր։