Լրահոս
Քաղաքական
13:18
01.06.23
66

Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպում՝ Քիշնևում. մոլդովահայերի հետ հանդիպումը չեղարկվել է

Այսօր Մոլդովայում հանդիպելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ: Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել հանդիպումը, ըստ օրակարգի, պետք է սկսվի Երևանի ժամանակով ցերեկը 4 անց կես: 

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Մոլդովայի հայ համայնքի հետ նախատեսված հանդիպումը չեղարկել է Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է հայ համայնքի ղեկավար Վեներա Մուշեղը: