Լրահոս
Միջազգային
15:05
01.06.23
87

Խաղաղապահները փշալարերով փակել են քաղաքապետարանի մուտքը. իրավիճակը լարված է մնում Կոսովոյում

Կոսովոյի հյուսիսում հարյուրավոր սերբեր նորից բողոքի ակցիա են արել Զվեչան բնակայրի քաղաքապետարանի դիմաց: ՆԱՏՕ-ի խաղաղապահները փշալարերով, երկաթե պատնեշներով փակել են շենքի մուտքը և սերբերին չեն թույլատրում մոտենալ: Կադրերում երևում է, որ սերբերը  քաղաքապետարանի դիմաց շարված երկաթե պատնեշներին ամրացրել են Սերբիայի դրոշը: 

Կոսովոյի իշխանության գործողությունները քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեղադրել վերջին օրերին երկրի հյուսիսում իրադրության սրման համար։