Լրահոս
Միջազգային
14:07
01.06.23
87

Ռուսաստանի Բելգորոդի մարզն ուկրաինական կրակի տակ է. ռուսները հրթիռակոծել են Կիևը

Ուկրաինայի զինուժը անդադար կրակի տակ է պահում Ռուսաստանի Բելգորոդի մարզը: Շեբեկինո քաղաքի գնդակոծությունից վիրավորվել է 8 մարդ։ Բելգորոդի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ուկրաինական կողմը գնդակոծում է նաև Նովոպետրովկա գյուղը: Այնտեղ վիրավորվել է դպրոցի երկու ուսուցիչ: