Լրահոս
Իրավական
13:48
01.06.23
141

Թույլատրելիից շատ մգեցված ապակիներով մեքենաների վարորդներն այսօրվանից տուգանվելու են

Այսօրվանից Հայաստանում 25 հազար դրամով կտուգանեն այն վարորդներին, որոնց մեքենաների դիմային ու կողային ապակիները թույլատրելիից շատ են մգեցված: Ըստ ոստիկանության՝ ապակիները պետք է առնվազն 70 տոկոս թափանցելիություն ունենան: Կասկածելի մեքենաները պարեկները կանգնեցնելու են և հատուկ սարքերով ստուգեն։