Լրահոս
2024-09-09
-
ՀասարակականՄի քանի օր Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել ու ասել է՝ ինքը ողջ է, իզուր են իրեն փնտրումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, իր ընկերների հետ է հեռախոսով կապ հաստատել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ն և հայտնել, որ իզուր են իրեն մի քանի օր ջրափրկարարները, ջրասուզակներն ու ոստիկանները որոնում, ինքը ողջ է, կգա և ամեն ինչ կասի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։Ավելին12:2609.09.24 -
ՔաղաքականՄիայն Ադրբեջանն է ասում, որ չի եղել էթնիկ զտում, մեկ էլ դուք. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներինՀետաքրքիր արտահայտություն հնչեց պարոն Հովհաննիսյանի ելույթում, ասում է՝ ստորագրելու արդյունքում Արցախը հայաթափվեց: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:Ավելին12:1709.09.24 -
ՔաղաքականԱրցախի ժողովրդի կողմից ընտրված անձինք կան, դուք չէ, որ պետք է որոշեք այդ ժողովրդի փոխարեն. Արծվիկ ՄինասյանԱրցախի հանձման մեջ մեղադրում է մի ուժ, որը ոչ միայն պատերազմ բերեց, որը ոչ միայն կոտորած բերեց, որը ոչ միայն, չունենալով նման իրավասություն, ստորագրում էր փաստաթուղթ և հանձնում էր Արցախի Հանրապետության օրինական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հրաժարվում էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքից, հիմա էլ փաստացի և փաստորեն հրաժարվում է Արցախի ժողովրդի՝ որպես միջազգային իրավունքի սուբյկետի իրավունքները բարձրաձայնելուց»,-հայտարարեց Մինասյանը:Ավելին12:0509.09.24 -
Քաղաքական«Տարիներ են անցել, չէ՞»․ Ալեն Սիմոնյանը չի հիշում վերջին երեք տարվա որոշ իրադարձություններ«ԼՂՀ օրենսդրության մեջ հանրապետության լուծարման կետ չկա։ Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանի, որովհետև ադրբեջանական զորքերը, այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ-ն առանց որևէ փաստաթղթի դուրս եկավ Արցախի Հանրապետությունից, ուժերը շատ անհավասար էին»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Խաչատրյանը, այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանը շարունակ խոսում էր Արցախի Հանրապետության լուծարումից։Ավելին12:0009.09.24 -
ՔաղաքականԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն ՍիմոնյանԵս անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, որովհետև հակառակ կողմն այլևս իրավազոր չէ ու չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, որ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ գումարի:Ավելին11:5609.09.24 -
ՀասարակականՄինչև տարեվերջ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023 թ. N 134 և ՀՀ կառավարության 28.12.2023 թ. N 2307-Ն որոշումներով ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 տրանսպորտային միջոցի մասով:Ավելին11:5009.09.24 -
ՀասարակականՀիվանդանոց է տեղափոխվել 25 օրական երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթԻնչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։Ավելին11:3709.09.24 -
ՀասարակականՔեռու և եգանի միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ նրանք հիվանդանոցում ենԻնչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:Ավելին11:3209.09.24 -
ՔաղաքականՊրոբլեմ թիվ 1, պրոբլեմ թիվ 2, պրոբլեմ թիվ 3․ Փաշինյանն առաջարկում է ռեյտինգավորել պրոբլեմներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ-ուղերձ՝ դիմելով քաղաքացիներին։ Նա առաջարկել է, որ բնակիչները իրենց բնակավայրերի խնդիրները հավաքեն, ռեյտինգավորեն, ինչը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը։Ավելին11:2509.09.24 -
ՔաղաքականՍտիպված են խոստովանել, որ Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճերը խաբկանք են․ 168.amՎերանայումից հետո, իշխանությունների այդքան գովաբանած համաշխարհային մակարդակի աճերից շատ քիչ բան է մնացել։ Թեև դեռևս շարունակում է բարձր մնալ ակտիվության ցուցանիշը, որն ավելի շուտ տնտեսության մեջ տեղի ունեցած դեֆորմացիայի հետևանք է և քիչ կապ ունի տնտեսական իրական դրսևորումների հետ, այնուհանդերձ, այն ևս սկսել է նահանջել։Ավելին11:1409.09.24 -
ՀասարակականԵնոքավանում փրկարարներն օգնություն են ցուցաբերել ոտքը վնասած քաղաքացունՍեպտեմբերի 8-ին, ժամը 13։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:Ավելին11:0009.09.24 -
ՀասարակականՎերացվել է Երևանի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։Ավելին10:4809.09.24 -
ՔաղաքականԱզգային ժողովի բակում բացօթյա սրճարան է բացվելԱշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Ավելին10:3609.09.24 -
ՔաղաքականՈսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են․ Ոսկան ՍարգսյանՆոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացա,որ սահմանազատման անվան տսկ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք,որոնցից 3֊ը անցյալ տարի Արցախից բռնագաղթած,Ոսկեպարում հաստատված ընտանիքներ են։ Այդ 3 ընտանիքները տեղափոխվել են Արմավիրի մարզի Ամասիա գյուղ։ Ոսկեպարից հեռացած 2 ընտանիքներից մեկը տեղափոխվել է Ռուսաստան,մյուսը` Երևան։ Երևան տեղափոխված ընտանիքը նպատակ ունի այդտեղից տեղափոխվել հեռավոր արտերկիր։Ավելին10:1709.09.24 -
ՀասարակականՏասնյակ հասցեներում ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:0009.09.24 -
ՀասարակականԱրցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում. նախարարությունն արձագանքել է․ News.am«Ասում են՝ տվյալների բազաներում չենք հայտնաբերել, լրացուցիչ ապացույցներ բերեք: Այս իրավիճակում անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանի՞ն, որ ստանա ապացույցներ, որ աշխատել է իքս տարիներ և իրավացիորեն հավակնում է ստանալ համապատասխան կենսաթոշակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վարչական մարմնի կողմից քաղաքացու աշխատանքային ստաժի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունենալը չի կարող համարվել հերքող ապացույց:Ավելին09:4509.09.24 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3009.09.24
2024-09-08
-
ՀասարակականԵրևանում բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում Արցախի պողոտա - Էրեբունի փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում և բախվել քարե ու ցանցե պարսպին։Ավելին23:5808.09.24 -
ԻրավականԵրեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է ONTALK-ի ԵՐԻՏ/CAST-ին և զրուցել ակտիվ երիտասարդներ Համլետ Պետրոսյանի և Լաուրա Թորոսյանի հետ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Գլխավոր թեման երեխաների իրավունքների պաշտպանությունն էր, որը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ամենակարևոր ուղղություններից է: Ոլորտում վերջին տարիներին գրանցվել է դրական առաջընթաց, այնուամենայնիվ, խնդիրները դեռ բազմաթիվ են: Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում: Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն: Կրթության համակարգը Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի: Եթե այդ վերափոխումը չլինի, հետևանքները շատ ցավալի կլինեն: Մեր հասարակությունում անհատական պատասխանատվության սկզբունքը քչերն են գիտակցում: Բոլորը պատասխանատու են համարում դիմացինին: Անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը: Հաղորդաշարի շրջանակներում Անահիտ Մանասյանը պատասխանել է մի շարք այլ հարցերի` կապված իր ստացած կրթության, իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի և նախաձեռնությունների և մի շարք այլ հարցերի հետ:Ավելին23:3008.09.24 -
Հասարակական«Փոքրիկ զբոսանք Հոնկոնգում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Instagram-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Հոնկոնգում զբոսանքից: «Փոքրիկ զբոսանք Հոնկոնգում»,- տեսանյութին կից՝ գրել է Հակոբյանը: Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Չինաստանի Ցինդաո քաղաքում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին:Ավելին23:0008.09.24