Լրահոս

2024-09-08
  • Img default alt hy
    Ժամանց
    Ջենիֆեր Լոպեսը համարձակ զգեստով է ներկայացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
    Ամերիկյան երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին, որտեղ ներկայացվել է իր մասնակցությամբ նոր ֆիլմը (Unstoppable): Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես նկատում է Daily Mail-ը, 55-ամյա աստղը, որը Բեն Աֆլեքի հետ ամուսալուծվելու հայց է ներկայացրել, ներկայացրել է բավականին համարձակ զգեստով, որի տակ ներքնազգեստ չի կրել: People-ին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է, որ տատանվում էր Tamara Ralph-ի համարձակ զգեստը կրելու հարցում, սակայն ի վերջո որոշել է շատ չանհանգստանալ ու հագնել այն:
    16:30
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
    16:00
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    15:30
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Զախարյանը սկսել է մարզվել անհատական ծրագրով
    «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլոբինը СЭ-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ֆուտբոլիսի վերականգման փուլի մասին: Զախարյանն օգոստոսին ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել, հիշեցնում է Armsport.am-ը: «Արսենն այս շաբաթվանից արդեն սկսել է մարզվել անհատական ծրագրով»,- ասել է Գոլուբինը: 21-ամյա Զախարյանը տեղափոխվել էր «Ռեալ Սոսյեդադ» 2023 թվականի ամռանը: 2023/24թթ․ մրցաշրջանում նա մասնակցել էր 40 հանդիպման՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
    15:00
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները
    Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները շարունակում են Սևանա լճում կատարել որոնողական աշխատանքներ՝ Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի դին հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել էին, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ էին կատարել, որտեղ հայտնաբերել էին Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, իսկ ավտոմեքենայից բավականին հեռու լճի ափին նրա հագուստներն ու հողաթափերը։ Ջրասուզակները որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր էր որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել էր, ապա լողանալու նպատակով մտել էր Սևանա լիճ և ջրահեղձ եղել։ Նրա հագուստները հայտնաբերվել էին ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։
    14:30
    08.09.24
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Ո՞վ է այրում եռագույնը՝ 3-րդ դասարանի «Մայրենիի» վրա. կրթություն՝ առանց դասագրքերի
    Չի դադարում աղմուկը դասագրքերի շուրջ: Հիմա էլ երրորդ դասարանի «Մայրենիի» դասագրքի շապիկն է հարուցել մարդկանց զայրույթը: Գունազարդ նկարում վառվում է Հայաստանի դրոշը: Կրթության նախարարությունն ասում է հրատարակչական վրիպակ է:
    14:00
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ` Սիլիկյան խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարից
    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան խճուղում գտնվող բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը (Վ․ Մ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ Ոստիկանության աշխատակիցների մոտենալը։
    13:30
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն
    Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
    13:00
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունքներ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 335-րդ հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի բնակիչ է։ Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ 2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս եղբոր անվամբ հաշվառված VAZ 210740 I մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել է Նալբանդյան բնակավայր: Նկատելով ոստիկաններին՝ նշված անձն իր մոտ գտնվող ինքնաձիգից անսպասելի սկսել է անկանոն կրակահերթ արձակել ոստիկանների ուղղությամբ, որի պատճառով ոստիկաններից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ կրակոցներ արձակած անձը դիմել է փախուստի՝ իր հետ տանելով նաև ինքնաձիգը: Հրազենային վնասվածքներ ստացած ոստիկաններն անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը, ստացված մարմնական վնասվածքներից, մահացել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ դիմապակուն հրազենային վնասվածքներով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են պարկուճներ: Ոստիկանները ճանաչվել են տուժող և հարցաքննվել։ Նշանակվել են փորձաքննություններ: Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում, դեպքից հաշված ժամեր անց, ենթադրյալ հանցագործություն կատարող անձը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունքներ։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք AK -74 տեսակի ինքնաձիգը՝ լիցաքավորված 10 փամփուշտներով: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ինքնաձիգի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:40
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու են էլեկտրական շչակներ
    ՆԳՆ փրկարար ծառայությունը նախազգուշացնում է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։00-ից մինչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Տեղեր և ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում Օրգով բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    12:20
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. News.am
    Արմավիրի մարզի Նալբանդան գյուղում զինված բնակչի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկան Արթուր Այվազյանը վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում: «Ոստիկանի վիճակը կայուն է, սակայան նա դեռ պետք է ապաքինման շրջան անցնի»,– ասաց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում զինված բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Մեկ ոստիկան զոհվել էր, մյուսը վիրավորվել: Տեղի ունեցածից ժամեր անց՝ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:
    12:00
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք
    Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք: Խաղասարքեր, ջուր և ստվեր. այն ամբողջությամբ հարմարեցված կլինի կենդանու զբոսանքը լիարժեք կազմակերպելու համար: Վարչական շրջանում սա արդեն երկրորդ զբոսայգին է: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:
    11:40
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:20
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը․ՆԳՆ
    SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազում է 20 տոկոսով։ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնային ծանուցմանը, հետևաբար, բոնուսային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է https://roadpolice.am համակարգում գրանցել էլեկտրոնային փոստը։ Կարգավորումը նպատակ ունի նաև խրախուսել քաղաքացիներին՝ ավելի շատ օգտվելու թվային գործիքներից»,-նշված է հաղորդագրության մեջ։
    11:00
    08.09.24
    Ավելին
  • Իրավական
    Ոստիկանի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է. ՆԳՆ-ը նոր մանրամասներ է հայտնել
    Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքից. «Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։ Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «Վազ 2107» մեքենայի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։ Կրակոցների հետևանքով մահացել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության, ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության, Դատախազության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածից ժամեր անց՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն»։
    10:53
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
    10:40
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ կա զոհ
    Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում հայտնի՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Վլադիմիր Մանուկյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան խճուղուց դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող հատվածում, Հյուսիս-հարավ ավտոճանապարհին կառուցված կամրջի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել կամրջի տակ, բախվել հենապատին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածը մայրաքաղաքի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է դարձել և այս տարի, այս հատվածում 10-ից ավելի ավտովթարներ են տեղի ունեցել, որից 5-ը ողբերգական ավարտ է ունեցել, իսկ Երևանի քաղաքապետարանը, ճանապարհը կառուցող ընկերությունը ոչ մի անգամ հետևություն չեն անում, որպեսզի քննարկեն մասնագետների հետ, հասկանան ինչն է խնդիրը (ոչ միայն վարորդների կողմից արագության գերազանցում) և հրատապ դրա դեմն առնեն, հակառակ դեպքում վթարները նշված հատվածում, ցավոք այդ թվում ողբերգական ավարտ կունենան։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
    10:30
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար
    Արթուր Ա․-ն 2023 թվականի ապրիլի 16-ին ժամը 19:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի փողոցներից մեկում, ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ, հոր հետ միասին վիճաբանել է Արման Հ․-ի հետ, որի ժամանակ Արթուր Ա․-ն պանելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արման Հ․-ին, վերջինիս պարանոցի ձախ շրջանում առաջացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք։ Արման Հ․-ն տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալու արդյունքում փրկվել է նրա կյանքն ու հանցագործությունն Արթուր Ա․-ն, կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործել։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել մարտի 13-ին և մակագրվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանին։ Արթուր Ա․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները 1. Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն և պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում տվյալ հանցակազմի որևէ հատկանիշի բացակայության հետևանքով: Հոդված 155. Սպանությունը 1. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով: Արթուր Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ կալանավորումը, վերջին դատական նիստի ժամանակ նրա կալանքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 29-ը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:20
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ (Արզնի-Աշտարակ Dպ350 գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով սեպտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 21։00-ն կդադարեցվի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների, «Լիոն Կառլո-1», «Լիոն Կառլո-2», «Ձորակ-1» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, Կոտայքի մարզի Պռոշյան, Նոր Երզնկա բնակավայրերի, Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Անտառտնտեսություն, Նատի թաղամասերի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Լուսակերտ, Արգել, Զորավան, Արագյուղ բնակավայրերի գազասպառողների, «Արթուր Աբրահամյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մադլեն գրուպ», «Ռեդ գրուպ», «Էլիտ», «Գոլդ գազ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Արմ Ֆուդ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։ Սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի, Տերյան, Մյասնիկյան, Լ.Մադոյան, Ս. Մատնիշյան, Մազմանյան, Աթոյան, Ղարիբջանյան, Տեր-Գաբրիելյան, Շահումյան, Կեցխովելու, Աբովյան, Ղորղանյան, Ջափարիձեյի, Ջիվանու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան, Սահմանապահների, Աստրովսկու, Տիգրանյան, Լալայան, Աթարբեկյան, Աղյուսի փողոցների, հարակից տարածքների գազասպառողների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    10:00
    08.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է (տեսանյութ)
    Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքից. «Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։ Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «Վազ 2107» մեքենայի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։ Կրակոցների հետևանքով մահացել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության, ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության, Դատախազության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածից ժամեր անց՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն»։
    09:50
    08.09.24
    Ավելին