Լրահոս
2024-09-09
-
ՀասարակականՊանրի արտադրամասում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներԱնհատ ձեռնարկատեր Ֆլորա Մանուկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ստուգում են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները: Իրավիճակը, որն արձանագրվել է նրանց կողմից, անհամատեղելի է եղել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջների հետ: Աս մասին հաղորդում է ՍԱՏՄ-ն:Ավելին17:4709.09.24 -
ՔաղաքականՀայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. ՊապոյանԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում եռակողմ հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեի հետ։Ավելին17:3609.09.24 -
Կրթություն և գիտություն1-ական արծաթե և բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայիցՀՀ դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:Ավելին17:3009.09.24 -
Առողջապահական2024-ին ՀՀ-ում հաստատվել է կարմրուկով վարակման 550 դեպքԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:Ավելին17:1609.09.24 -
ՀասարակականԶգուշացում․ ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջԿեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ, որի միջոցով դիմած քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում։ Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:Ավելին17:0309.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. ԱլիևԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը։Ավելին16:5109.09.24 -
ՔաղաքականԱԺ-ում քննարկվել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման հարցըԱզգային ժողովում քննարկվեց «Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։ Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը:Ավելին16:4009.09.24 -
ՀասարակականՎիրավորված ոստիկանի վիճակը կայուն ծանր է. Արմավիրը ցնցած կրակոցներըՈստիկանի սպանության կասկածանքով ձերբակալված Նալբանդյան գյուղի բնակիչը խոստովանական ցուցմունք է տվել: Կրակոցներից, ինչպես պատմել ենք, զոհվել է ոստիկանության օպերլիազոր, կապիտան Հայրապետ Ստեփանյանը: Եվս մեկ ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպտիալացվել է: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Դեպքից կարճ ժամանակ անց «Հայլուր»-ի նկարահանող խումբն արդեն գյուղում է եղել:Ավելին16:3109.09.24 -
ԻրավականՔրեակատարողական ծառայողները կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումըՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու փաթեթի ներնետման միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնել։Ավելին16:2409.09.24 -
Միջազգային«Սա իշխանության զավթում է». ֆրանսիացիներն իրենց դավաճանված են զգումՖրանսիայում աջական վարչապետի նշանակումից հետո բողոքի ակցիաներ են եղել հանգստյան օրերին երկրի խոշոր քաղաքներում: «Սա իշխանության զավթում է» և «Մեզ դավաճանեցին» վանկարկումներով մարդիկ իրենց բողոքն են հայտնել խորհրդարանում ընդամենը 4-րդ ուժ, ծայրահեղ աջ Մարին Լը Պենի աջակցությամբ Միշել Բարնիեին վարչապետի պաշտոնում նշանակելու՝ Մակրոնի որոշման դեմ: «Նա պետք է վարչապետ ընտրեր «Նոր ազգային ճակատ»-ից, դրա շնորհիվ կարողացավ իր տեղը պահել Ելիսեյան պալատում և Սենատում»,- նշել են ակտիվիստները Թուլուզում: Իսկ Լիոնում Մակրոնի հրաժարականն են պահանջել:Ավելին16:1909.09.24 -
ՔաղաքականԵրևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.Ավելին16:1109.09.24 -
ՀասարակականՍյունիքում իրանցի տղամարդը էքսկավատորի ամբարձիչով անզգուշաբար դիպել է 40-ամյա տղամարդուն․ վերջինը հիվանդանոցում մահացել էՍեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժին են զանգահարել «Մեղրի» տարածաշրջանային բժշկական կենտրոնից և հայտնել , որ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի Մեղրի-Տաշտուն ճանապարահատվածում «Թունել Սադ Արյանա» ընկերության կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ամբարձիչի հարվածելու հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «որովայնի կոնքի շրջանի նստատեղի սալջարդ, պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Աբդոլվաֆան Բաղի Վեիսինը:Ավելին15:5709.09.24 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածել է ՍիրիայինԻսրայելը հարվածել է Սիրիային: 14 զոհ կա, բազմաթիվ վիրավորներ՝ առնվազն 43 մարդ: Հարվածներից ռազմական օբյեկտներ են ոչնչացել: Տարածաշրջանային հետախուզության աղբյուրները հայտնել են, որ մի քանի հարված է հասցվել Միսյաֆի մոտ տեղակայված քիմիական զենքի արտադրության խոշոր ռազմական հետազոտական կենտրոնին: Ենթադրվում է, որ այնտեղ տեղակայված է զենքի արտադրությամբ զբաղվող իրանցի ռազմական փորձագետների թիմը:Ավելին15:5009.09.24 -
ՀասարակականԱրմավիրի իր հյուրատան լոգարանում ինքնասպանություն գործած 38–ամյա տղամարդը Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան էԱրմավիրի մարզի՝ իր հյուրատան լոգարանում ԱՀ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով ինքնասպանություն գործածն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է՝ գործարար Լորիս Եղոյանը, գրում է Tert.am-ը։Ավելին15:4209.09.24 -
ՔաղաքականԱրուսյակ Ջուլհակյանը նշանակվել է ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամՍեպտեմբերի 9-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:Ավելին15:3609.09.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Երևանը Բաքու է ուղարկել «լրիվ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի նախագիծՀայլուր 15։30 Երևանը Բաքու է ուղարկել «լրիվ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի նախագիծԱվելին15:3009.09.24 -
ՀասարակականՄեկ շաբաթում գրանցվել է 243 արտակարգ դեպք. 179 հրդեհ, 18 ինքնասպանության փորձՍեպտեմբերի 2-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 625 դեպք, որից 243-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:Ավելին15:2609.09.24 -
Կրթություն և գիտությունՊատահական մարդիկ որոշել են ոչնչացնել 90 տարվա պատմություն ունեցող ԲՈւՀ-ը. Նատալյա ԽաչատրյանԱյսօր մեր աչքի առաջ կատարվում է սարսափելի ջարդ և ոչնչացում 90 տարվա փառապանծ պատմություն ունեցող մի ամբողջ ԲՈւՀ-ի: Այս մասին դասախոսների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Նատալյա Խաչատրյանը:Ավելին15:1409.09.24 -
ՄշակույթԲացառիկ արդյունք. Մասիս բլուրում երեխայի՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում արված թաղում է հայտնաբերվելՅոթ օր է հայ-ամերիկյան արշավախումբը պեղում է Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղը. Արդեն ունենք բացառիկ արդյունք։ Այս մասին իր էջում գրել է արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Պավել Ավետիսյանը:Ավելին15:0209.09.24 -
ՄիջազգայինՇոլցը համոզել է Զելենսկիին՝ խոսել խաղաղության մասին Ռուսաստանի հետԶելենսկին համաձայնել է խոսել խաղաղության մասին, ընդ որում` Ռուսաստանի ներկայությամբ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար ջանքերի ակտիվացման կոչ արել ու ասել, որ ինքը և Ուկրաինայի նախագահը վերջին բանակցություններին համաձայնության են եկել նոր խաղաղության համաժողովի անհրաժեշտության մասին, որը կներառի Ռուսաստանը։ Խաղաղության առաջին գագաթնաժողովը կայացել էր հունիսի 15-16-ը Շվեյցարիայում։ Ռուսաստանը դրան հրավիրված չէր։ Այդ գագաթնաժոողովին ներկայացված Զելենսկիի խաղաղության բանաձևի հիմքում 1991 թվականի քարտեզն էր, և ըստ դրա` Մոսկվան պիտի հետ քաշեր իր զինված ուժերը:Ավելին14:5709.09.24