Լրահոս
2024-09-09
-
Կրթություն և գիտությունՊատահական մարդիկ որոշել են ոչնչացնել 90 տարվա պատմություն ունեցող ԲՈւՀ-ը. Նատալյա ԽաչատրյանԱյսօր մեր աչքի առաջ կատարվում է սարսափելի ջարդ և ոչնչացում 90 տարվա փառապանծ պատմություն ունեցող մի ամբողջ ԲՈւՀ-ի: Այս մասին դասախոսների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Նատալյա Խաչատրյանը:Ավելին15:1409.09.24 -
ՄշակույթԲացառիկ արդյունք. Մասիս բլուրում երեխայի՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում արված թաղում է հայտնաբերվելՅոթ օր է հայ-ամերիկյան արշավախումբը պեղում է Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղը. Արդեն ունենք բացառիկ արդյունք։ Այս մասին իր էջում գրել է արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Պավել Ավետիսյանը:Ավելին15:0209.09.24 -
ՄիջազգայինՇոլցը համոզել է Զելենսկիին՝ խոսել խաղաղության մասին Ռուսաստանի հետԶելենսկին համաձայնել է խոսել խաղաղության մասին, ընդ որում` Ռուսաստանի ներկայությամբ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար ջանքերի ակտիվացման կոչ արել ու ասել, որ ինքը և Ուկրաինայի նախագահը վերջին բանակցություններին համաձայնության են եկել նոր խաղաղության համաժողովի անհրաժեշտության մասին, որը կներառի Ռուսաստանը։ Խաղաղության առաջին գագաթնաժողովը կայացել էր հունիսի 15-16-ը Շվեյցարիայում։ Ռուսաստանը դրան հրավիրված չէր։ Այդ գագաթնաժոողովին ներկայացված Զելենսկիի խաղաղության բանաձևի հիմքում 1991 թվականի քարտեզն էր, և ըստ դրա` Մոսկվան պիտի հետ քաշեր իր զինված ուժերը:Ավելին14:5709.09.24 -
ՀասարակականԵրևանի կենդանաբանական այգում շարունակվում են տարածքի ընդլայնման և բարեկարգման աշխատանքներըՄայրաքաղաքում շարունակվում է ճանապարհների միջին նորոգման ու ճաքալցման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին14:4809.09.24 -
ԱշխարհԼատվիայում ԱԹՍ է խոցվել. միջադեպի մասին զեկուցել են ՆԱՏՕ-ի հրամանատարությանըԼատվիայում ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել՝ առաջին անգամ ուկրաինական պատերազմից սկզբից ի վեր։ Լատվիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ԱԹՍ-ն թռել է Բելառուսի տարածքից՝ Ռեզիկենե շրջանից։ Լատվիայի ռազմական և հետախուզական ծառայությունները հետաքննություն են անցկացնում։ Միջադեպի մասին նրանք ծանուցել են ՆԱՏՕ-ի հրամանատարությանը: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:Ավելին14:3709.09.24 -
ԻրավականԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեցՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել։Ավելին14:3309.09.24 -
ԻրավականԾառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ վերջինիս կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից անդամախեղում կատարելու նախնական իրավական գնահատականով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի իրական հանգամանքները։Ավելին14:2709.09.24 -
Քաղաքական«Լուծարման» փաստաթղթին հղում է անում մեկ Ալիևի կառավարությունը, մեկ էլ՝ Փաշինյանի. ՍաղաթելյանՑինիզմը պետք է աստիճան ունենա․ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի և Էրդողանի հետ համագործակցությամբ։ Դրա փաստերը կան՝ սկսած Պրահայի հայտարարությունից, վերջացրած 44-օրյա պատերազմով ու դրա ավարտով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:Ավելին14:2309.09.24 -
ԻրավականՈստիկանի սպանության կասկածանքով ձերբակալված 41-ամյա Մանուկ Մարգարյանը խոստովանական ցուցմունք է տվելՈստիկանի սպանության կասկածանքով ձերբակալված Նալբանդյան գյուղի բնակիչը խոստովանական ցուցմունքներ է տվել: Ըստ Քննչական կոմիտեի՝ 41-ամյա Մանուկ Մարգարյանը մեքենայի մեջ հրազեն է պահել, շաբաթ՝ լույս կիրակի երեկոյան, ոստիկանական խումբը գնացել է Մարգարյանի հետքերով: Վերջինս էլ, նկատելով ոստիկաններին, անկանոն կրակել է նրանց ուղղությամբ: Այդ օրն էր Ներքին գործերի նախարարությունը հայտնել, որ կրակոցներից մեկ ոստիկան զոհվել է: Մահացած սպան ոստիկանության օպերլիազոր կապիտան Հայրապետ Ստեփանյանն է: Եվս մեկ ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել, հոսպտիալացվել: Կրակահերթից հետո զինված տղամարդը փախել էր, ավելի քան 6 ժամ է տևել նրան հայտնաբերելու ոստիկանական օպերացիան: Նա թաքնված է եղել գյուղում, որտեղից էլ ձերբակալվել ու բերման է ենթարկվել: Դեպքի օրը «Հայլուրի» թղթակիցներին Նալբանդյանում ասել են, որ տղամարդը նախկինում եղել է ոստիկանների ուշադրության կենտրոնում՝ թմրանյութեր օգտագործելու պատճառով: Ըստ գյուղացիների վարկածի՝ թմրադեղերի ազդեցության տակ Մանուկ Մարգարյանը մի քանի կրակոց է օդ արձակել, ինչից հետո տագնապած գյուղացիներից մեկը ահազանգել է ոստիկանություն: Դեպքի վայր եկած ոստիկանական խմբին նա միանգամից դիմավորել է կրակոցներով ու փախել:Ավելին14:1409.09.24 -
ՔաղաքականԽաղաղության համաձայնագրի տեքստն ամբողջապես համաձայնեցված է. Արարատ ՄիրզոյանԽաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանին առաջարկված վերջին տեքստն ամբողջապես համաձայնեցված տեքստ է, ԱԳՆ-ում Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Ավելին14:0509.09.24 -
ՀասարակականՆոյեմբերի 15-ից կգործարկվեն Երևան-Նյու Դելի ուղիղ չվերթերըՆոյեմբերի 15-ից Հայաստանի և Հնդկաստանի միջև կգործարկվեն ուղիղ չվերթեր։ Այս մասին տեղեկացանք «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության պաշտոնական կայքից։Ավելին13:5709.09.24 -
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը մեկնեց ՍկոպյեԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։Ավելին13:3909.09.24 -
ՏնտեսականԱնկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաքԱնկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվում է 216.380 քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:Ավելին13:3109.09.24 -
ՀասարակականԱվան վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի՝ Իսահակյան, Թումանյան, Դ.Վարուժան թաղամասերի, Խուդյակովի 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը:Ավելին13:2209.09.24 -
ՔաղաքականԿենդանի երաժշտություն և նոր պատգամավոր՝ Ազգային ժողովումԱյսօր սկսվել է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: ՔՊ-ն խորհրդարանում նոր պատգամավոր ունի: Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակված Գուրգեն Արսենյանի մանդատն անցել է իշխող ուժի ընտրացուցակի հաջորդ թեկնածուին՝ Արմենուհի Ղազարյանին: Նա այսօր երդվել է պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը: Խորհրդարանական ընդիմությունը շարունակում է պնդել, որ իշխանականները հավատարիմ չեն իրենց երդմանը: Իսկ իշխանականները, որ ֆեստիվալների մեծ երկրպագուներ են, այս անգամ կենդանի երաժշտություն են տարել խորհրդարան: Ազգային ժողովում ՀՀ հիմնը հնչեցնելու համար երգչախումբ է հրավիրվել:Ավելին13:1509.09.24 -
ՄշակույթԹումանյանի անվան զբոսայգում կմեկնարկի «Երևան կլասիկ ֆեստ» սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնըԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ից մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր:Ավելին13:0509.09.24 -
ՀասարակականՀայտնաբերվել է գործարարի մարմին, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակըԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։Ավելին12:5609.09.24 -
ՔաղաքականԱյսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է․ Ալեն Սիմոնյան«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։Ավելին12:4809.09.24 -
ՔաղաքականՄարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ ԴանիելյանՀողը վերցրել են մարդու ձեքից, մարդը հրաժարվել է են առաջարկից, պարտադրանքից, որ կամովի ստորագրի և հրաժարվի այդ հողից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում ասաց Գառնիկ Դանիելյանը։Ավելին12:3909.09.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ոստիկանի սպանության համար կասկածվողը խոստովանական ցուցմունք է տվելՀայլուր 12։30 Ոստիկանի սպանության համար կասկածվողը խոստովանական ցուցմունք է տվելԱվելին12:3009.09.24