Լրահոս
2024-09-09
-
ՔաղաքականՈսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են․ Ոսկան ՍարգսյանՆոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացա,որ սահմանազատման անվան տսկ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք,որոնցից 3֊ը անցյալ տարի Արցախից բռնագաղթած,Ոսկեպարում հաստատված ընտանիքներ են։ Այդ 3 ընտանիքները տեղափոխվել են Արմավիրի մարզի Ամասիա գյուղ։ Ոսկեպարից հեռացած 2 ընտանիքներից մեկը տեղափոխվել է Ռուսաստան,մյուսը` Երևան։ Երևան տեղափոխված ընտանիքը նպատակ ունի այդտեղից տեղափոխվել հեռավոր արտերկիր։Ավելին10:1709.09.24 -
ՀասարակականՏասնյակ հասցեներում ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:0009.09.24 -
ՀասարակականԱրցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում. նախարարությունն արձագանքել է․ News.am«Ասում են՝ տվյալների բազաներում չենք հայտնաբերել, լրացուցիչ ապացույցներ բերեք: Այս իրավիճակում անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանի՞ն, որ ստանա ապացույցներ, որ աշխատել է իքս տարիներ և իրավացիորեն հավակնում է ստանալ համապատասխան կենսաթոշակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վարչական մարմնի կողմից քաղաքացու աշխատանքային ստաժի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունենալը չի կարող համարվել հերքող ապացույց:Ավելին09:4509.09.24 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3009.09.24
2024-09-08
-
ՀասարակականԵրևանում բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում Արցախի պողոտա - Էրեբունի փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում և բախվել քարե ու ցանցե պարսպին։Ավելին23:5808.09.24 -
ԻրավականԵրեխաների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է ONTALK-ի ԵՐԻՏ/CAST-ին և զրուցել ակտիվ երիտասարդներ Համլետ Պետրոսյանի և Լաուրա Թորոսյանի հետ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Գլխավոր թեման երեխաների իրավունքների պաշտպանությունն էր, որը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ամենակարևոր ուղղություններից է: Ոլորտում վերջին տարիներին գրանցվել է դրական առաջընթաց, այնուամենայնիվ, խնդիրները դեռ բազմաթիվ են: Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում: Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն: Կրթության համակարգը Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի: Եթե այդ վերափոխումը չլինի, հետևանքները շատ ցավալի կլինեն: Մեր հասարակությունում անհատական պատասխանատվության սկզբունքը քչերն են գիտակցում: Բոլորը պատասխանատու են համարում դիմացինին: Անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը: Հաղորդաշարի շրջանակներում Անահիտ Մանասյանը պատասխանել է մի շարք այլ հարցերի` կապված իր ստացած կրթության, իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի և նախաձեռնությունների և մի շարք այլ հարցերի հետ:Ավելին23:3008.09.24 -
Հասարակական«Փոքրիկ զբոսանք Հոնկոնգում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Instagram-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Հոնկոնգում զբոսանքից: «Փոքրիկ զբոսանք Հոնկոնգում»,- տեսանյութին կից՝ գրել է Հակոբյանը: Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Չինաստանի Ցինդաո քաղաքում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին:Ավելին23:0008.09.24 -
ՔաղաքականԱդրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը իրական խնդիր է, որի գոյությունն մշտական վտանգ է Հայաստանի համար․ ՈսկանյանԱդրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը իրական խնդիր է, որի գոյությունն մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը, մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, սահմանազատման և սահմանագծման ինչ-որ հարց և այլ «տեղային» խնդիրներ։ Այս մոտեցումը մեզանում կտրականապես սխալ է և չի դիմանում որևէ քննադատության, քանի որ, դիցուք, Արցախի ամբողջական բռնազավթումից և այնտեղ իրականացված էթնիկ զտումից հետո էլ Հայաստանի հանդեպ պահանջները չեն դադարել, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում զիջումներից ու Հայաստանի տարածքների բռնազավթումից հետո նույնպես մեր նկատմամբ լկտի նկրտումները շարունակվում են և այսպես շարունակ։ Մինչդեռ իրականում խնդիրն ինքը՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն է իր բռնապետական և հակամարդկային վարչախմբով, որի այս տեսքով և ձևաչափով գոյությունն իսկ մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։ Հետևաբար Հայաստանում մեր պետության զարգացման և հզորացման խորքային օրակարգը պետք է ձևավորվի այն հիմնական ելակետից, ըստ որի՝ նույն այդ զարգացման և հզորացման առանցքային խոչընդոտը հենց արհեստածին Ադրբեջանն է իր բարբարոսական վարչախմբով կամ, այլ խոսքերով, մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն մենք կկարողանանք ապահովել հազարամյակների խորքից եկող մեր պետականության արժանապատիվ զարգացման և հզորացման սուրբ նպատակի իրագործումը»,- գրել է Ոսկանյանը։Ավելին22:3008.09.24 -
ՀասարակականԱննա Հակոբյանը մեկնում է Չինաստան (տեսանյութ)ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Instagram-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ մեկնում է Չինաստան: «Մեկնում ենք Չինաստան՝ Ցինդաո քաղաք, որտեղ մասնակցելու ենք Շանհայի համագործակցության կազմակերպության Կանանց ֆորումին»,- տեղեկացրել է վարչապետի տիկինը՝ հրապարակելով տեսանյութ:Ավելին22:2008.09.24 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 12 քաղաքացի վնասվածք է ստացել«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:58-ից սկսած Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում մի շարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներով, վատ ինքնազգացողությամբ և այլ հանգամանքներով պայմանավորված ունեն փրկարարների օգնության կարիքը: Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:Ավելին22:0008.09.24 -
Իրավական«Զվարթնոց»-ում բռնել են բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության գլխավոր վարչության, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մի քանի խմբերի են բաժանվել, եղել են 3 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ մարզերում՝ համագործակցելով ոստիկանության մարզային վարչությունների իրենց գործընկերների հետ, և այսօր՝ ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս, ժողովրդի լեզվով ասած՝ «թռնելիս», բռնել և վնասազերծել են 3 կասկածյալներին, որոնք հավաստի տեղեկություններով ու բավականին զորեղ փաստերով կապ են ունեցել առևանգման հետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների և ԱԱԾ-ականների հմուտ գործողությունների շնորհիվ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Առևանգում կատարողները մտերիմ հարաբերության մեջ են եղել առևանգված կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ամուսնու հետ, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել էին Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստով, մոտեցել էին Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել էին որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել էին անհայտ ուղղությամբ։ Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել էին, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել են Լուսինե Մ․-ին և ահազանգել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Դեպքի փաստով «առևանգում» հատկանիշներով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է, նրա ամուսինը նույնպես ԱՄՆ քաղաքացի է և Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմեն է և կար վարկած, որ առևանգողները շատ լավ տեղեկացված էին եղել նրանց ընտանիքին։ Ֆոտոլրագրողը նաև հայտնել էր, որ առևանգվածը եղել էր իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով և երբ փորձել էր նստել ավտոմեքենան, առևանգողները, ովքեր նույնպես եղել էին «BMW»-ով, մոտեցել ու նրան առևանգել էին։ Նշված լողավազանի տարածքում հայտնաբերվել էր առևանգվածի «BMW X5»-ը։Ավելին21:3008.09.24 -
ՍպորտՊաուլինյոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին«Տոտենհեմի», «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պաուլինյոն 36 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Իր կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել «Վիլնյուսում», «Լոձում», «Բրագանտինոյում», «Կորինտիանսում», «Տոտենհեմում», «Գուանչժոուում», «Բարսելոնայում» և «Ալ Ահլիում»։ Պաուլինյոն հաղթել է Բրազիլիայի, Չինաստանի և Իսպանիայի առաջնությունները, ինչպես նաև Աշխարհի ակումբային առաջնությունը, Լիբերտադորեսի գավաթը և Ասիայի Չեմպիոնների լիգան: Բրազիլիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 56 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի հեղինակ, ինչպես նաև հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթը, փոխանցում է ArmSport-ը։Ավելին21:0008.09.24 -
ԱշխարհՄահացել է Ալեքսանդր Մասլյակովը83 տարեկանում մահացել է Ալեքսանդր Մասլյակովը։ Այս մասին հայտնում է КВН պաշտոնական ալիքը։ «Նա եղել և կմնա հավերժ լեգենդ КВН-ի բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր КВН հաղորդումը՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- գրել է КВН մամուլի ծառայությունը։ Ըստ նախնական տեղեկությունների, Մասլյակովը մահացել է քաղցկեղից։Ավելին20:3008.09.24 -
ՄիջազգայինԻսրայելը փակել է բոլոր անցակետերը Հորդանանի հետ սահմանինԻսրայելի օդանավակայանների վարչությունը Հորդանանի հետ սահմանային անցակետում իսրայելացի խաղաղ բնակիչների մահվան հանգեցրած հրաձգության միջադեպից հետո հայտարարել է Հորդանանի հետ բոլոր երեք սահմանային անցակետերի փակման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ մանրամասնելով, որ ըստ Օդանավակայանների վարչության ներկայացուցչի՝ Ալենբի անցակետում մահացու հրաձգությունից հետո անվտանգության ուժերի ցուցումով որոշում է կայացվել դադարեցնել գործունեությունը Բեյթ Շեան քաղաքի, Ալենբի կամրջի, ինչպես նաև Էյլաթ քաղաքի մոտ գտնվող սահմանային անցակետերում։ Ըստ աղբյուրի՝ սահմանային անցակետերի գործունեության դադարեցումը կշարունակվի մինչև հետագա ծանուցումը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երեք իսրայելացի խաղաղ բնակիչ է զոհվել Հորդանանի սահմանային անցակետի մոտակայքում գտնվող Ալենբի կամրջի մոտ բեռնատարի վարորդի կողմից հրաձգության հետևանքով։ Իսրայելական բանակի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հարձակվողը սպանվել է անվտանգության ուժերի կողմից:Ավելին20:0008.09.24 -
ՔաղաքականՊապոյանը Լատվիայում այցելել է «EggEnergy» ընկերություն. քննարկել են համագործակցության հեռանկարներըԷկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։ Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ, ստեղծում էներգետիկ կարողություններ, ինչպես նաև օրգանական պարարտանյութեր։ Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին և ներուժին։ Գևորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերին կազմակերպել ընկերության ներկայացուցիչների այց Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում ներդնելու նպատակով։Ավելին19:3008.09.24 -
ՀասարակականԵրևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25.5 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ «ՎԱԶ 2106»-ը բախվել է «Ford»-ի հետնամասին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտվել դաշտում և բախվել ծառին։Ավելին19:0008.09.24 -
ՏարածաշրջանԻրանի նախագահը կմեկնի ԻրաքԻրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է սեպտեմբերի 11-ին այցելել Իրաք` պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։ Սա Փեզեշքիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։Ավելին18:3008.09.24 -
ՀասարակականԲախվել է 3 մեքենա․ կա տուժածՍեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Մ. Շ.), «Honda» (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen» (վարորդ՝ Հ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թ. Գ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:Ավելին18:0008.09.24 -
ՀասարակականԱբովյանում բախվել են «Opel»-ները. վարորդներից մեկը քննիչ էԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Պետրոս Հակոբյանի վարած «Opel Astra» և 35-ամյա Հայկ Թադևոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Պ. Հակոբյանը աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։Ավելին17:3008.09.24 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։Ավելին17:0008.09.24