Լրահոս
2024-09-09
-
ՀասարակականՋրափրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են Սևանա լճի ափՍեպտեմբերի 9-ին, ժամը 16:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։Ավելին23:2809.09.24 -
ՍպորտՀայաստանից որ շախմատիստներն են մասնակցելու համաշխարհային 45-րդ օլիմպիադայինՍեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան:Ավելին23:2109.09.24 -
ՔաղաքականՇարունակում ենք ջանքեր գործադրել արցախահայության հավաքական վերադարձի համար․ ԱՀ ԱԺ-ն՝ Սիմոնյանին«Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին, կուզենայի նախ մեջբերել Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (Արցախի Հանրապետության ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»:Ավելին23:1009.09.24 -
ՄիջազգայինՌուսական ԱԹՍ-ները հատում են ՆԱՏՕ-ի օդային տարածքը. Մոսկվան նոր հրթիռներ է ստացել ԻրանիցՌուսական անօդաչուները հատել են ՆԱՏՕ-ի օդային տարածքը: Զելենսկին համաձայնել է խոսել խաղաղության մասին, ընդ որում Ռուսաստանի ներկայությամբ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար ջանքերի ակտիվացման կոչ արել ու ասել, որ ինքը և Ուկրաինայի նախագահը վերջին բանակցություններին համաձայնության են եկել նոր խաղաղության համաժողովի անհրաժեշտության մասին, որը կներառի Ռուսաստանը։ Նախորդ գագաթնաժողովին Ռուսաստանին չէին հրավիրել: Իսկ խաղաղությունը շատ հեռու է ռազմճակատից. այսօր Կիևը հայտարարել է,որ ռուսական զինուժը 24 ժամվա ընթացքում էներգետիկ օբյեկտներ է թիրախավորել 7 շրջանում:Ավելին23:0009.09.24 -
ՔաղաքականՑնցված եմ հայերի տառապանքների պատմություններով․ Նիդեռլանդների դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ«Ցնցված եմ այս թվով հայերի աներևակայելի տառապանքների ցուցադրությամբ ու պատմություններով: Հուշարձանը առհավատչյա է այս սարսափելի ողբերգությունը չմոռանալու համար»: Մարիկե Մոնրո-Վինթերը` Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը, այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին, շրջել ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին22:5609.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանական թեզեր՝ Հայաստանի ԱԺ նախագահի շուրթերով. Ալեն Սիմոնյանի արցախյան վախերըՀայաստանի Հանրապետության խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը առաջ է մղում ադրբեջանական թեզեր: Արցախի խորհրդարանականներն են ցավով արձանագրում՝ արձագանքելով հակաարցախյան այն հայտարարություններին, որոնց հեղինակը՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, դեռ 5 տարի առաջ անգամ Աղդամն էր համարում իր հայրենիքը: «Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրույթն ինձ համար գոյություն չունի», «Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարվի, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ»,- այսօր հայտարարել է Ալեն Սիմոնյանը: Այսպես նա պատասխանել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, որը հարցրել էր՝ արդյո՞ք այդ հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մտադի՞ր է հանձնաժողովի նիստ հրավիրել:Ավելին22:4509.09.24 -
ՀասարակականՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՍեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։Ավելին22:4009.09.24 -
ՀասարակականՈրսի ժամանակ հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, հնչել է կրակոց. ընկերը տեղափոխվել է հիվանդանոցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից և հայտնել են, որ Գեղաշեն գյուղի սարերում, որսի ժամանակ, զենքը վայր ընկնելու և պատահաբար ընկերոջ վրա կրակ արձակվելու հետևանքով «աջ աչքի եղջերաթաղանթի բարդ թափանցող վնասվածք, հիֆեմա, հեմոֆթալմ» ախտորոշմամբ ժամը 11։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։Ավելին22:3109.09.24 -
ՀասարակականԱբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիաՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա:Ավելին22:2009.09.24 -
ՀասարակականԷդի կռիշ ունի, մի քանի անգամ կրակել է գյուղում. զոհված ոստիկանի գյուղում սպանության վարկածներ ունեն38-ամյա զոհված ոստիկան Հայրապետ Ստեփանյանը ամուսնացած է, մանկահասակ երեխա ունի: Հայրենի գյուղում՝ Արևիկում ցնցված են զարհուրելի դեպքից: Համագյուղացիները պատմում են, որ ձերբակալված տղամարդը, իրենց խոսքով, «կռիշ » է ունեցել. առաջին անգամ չէ բռնություն գործադրում, հասարակական կարգը խախտում, թմրանյութեր օգտագործում ու անպատիժ մնում: Սա Նալբանդյան գյուղում վերջին երկուսուկես տարում հրազենով սպանության արդեն երկրորդ դեպքն է։Ավելին22:1609.09.24 -
ՔաղաքականԻրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգին, բայց դեմ է սահմանների փոփոխությանըԻրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։Ավելին22:0709.09.24 -
ՔաղաքականՄիրզոյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբՍեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հադիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։Ավելին21:5909.09.24 -
ՔաղաքականՍեպտեմբերի 22-ին, ժամը 15․00-ին մարզահամերգային համալիրում սպասվում է մեծ հավաք«Կհիշեք, որ մեզ մեղադրում էին, զրպարտում էին գործակալ լինելու, միլիոնավոր ռուբլիներ ստանալու մեջ։ Մայիս ամսին դատի տվեցինք civic.am-ին, որի տերը ՔՊ-ն է»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։Ավելին21:5009.09.24 -
ՔաղաքականԻ՞նչ է Երևանն ուղարկել Բաքու. «լրիվ համաձայնեցված» խաղաղություն՝ «մասնակի համաձայնեցված» 3 կետովՓաշինյանի թիմը, կարծես, շարունակում է Ադրբեջանին համոզել օր առաջ ստորագրել «Խաղաղություն» հնչեղ վերնագրով մի թուղթ, որը գուցե կարևոր խաղաքարտ դառնա ժամանակից շուտ նախընտրական ռեժիմի անցած Հայաստանի իշխանության համար: Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ամբողջությամբ համաձայնեցված նախագիծ: Եվ սա այն դեպքում, երբ նույն Միրզոյանի խոստովանությամբ՝ երեք հոդված համաձայնեցված չէ: Արարատ Միզոյանի՝ առաջին հայացքից տարօրինակ հայտարարությունը որոշ վերլուծաբաններ դիվանագիտական լեզվից թարգմանում են այսպես՝ Հայաստանի արտգործնախարարը կրկնում է Փաշինյանի՝ Ալիևին արած հրապարակային առաջարկը. ստորագրել պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները, մյուս հարցերը թողնել հետոյին:Ավելին21:4609.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանը մեղադրել է Հայաստանին «Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու» փորձի մեջԹեեւ մինչ այժմ համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի բազմաթիվ դրույթներ, այսինքն՝ մոտ 80%, որոշ դրույթների շուրջ համաձայնությունը դեռ հնարավոր չէ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։Ավելին21:4209.09.24 -
ՔաղաքականՀՀ փոխվարչապետը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասինՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 9-ին ազդարարեց Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին։Ավելին21:3109.09.24 -
ԱռողջապահականՀայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 3-իՀայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 3-ի։Ավելին21:2009.09.24 -
ՀասարակականՍասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնիցՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սասուն Բադասյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։Ավելին21:1109.09.24 -
ՔաղաքականՎայրենի ձևով ոչնչացնում են համալսարանը. աշխատանքից ազատված դասախոսները պարզաբանում են պահանջումԲրյուսովից, Երևանի պետական համալսարանից հեռացված դասախոսներն այսօր Մայր բուհի բակում մամուլի ասուլիս են հրավիրել, պահանջել ֆակուլտետների և ամբիոնների ղեկավարներից պարզաբանել՝ ինչո՞ւ են նրանց աշխատանքից հեռացրել առանց որևէ հիմքի: Նրանց խոսքով՝ պատճառը քաղաքական է, իշխանություններին ծառայող մարդիկ են որոշել, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները պետք է լքեն համալսարանը:Ավելին21:0309.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանի դրոշը Տավուշի գյուղերի գլխին տնկել են, դուք ԱԺ-ում սրճարան եք բացել․ Ոսկան Սարգսյան«Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները»:Ավելին20:5609.09.24