Լրահոս
Քաղաքական
23:50
09.09.24
151

Դեսպաններ՝ Ջիբութիում և Շրի Լանկայում․ ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

Img default alt hy

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ջիբութիում և Շրի Լանկայում ՀՀ դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։

Ջիբութիում համատեղության կարգով դեսպան է նշանակվել Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը (նստավայրը՝ Ադիս Աբեբա), իսկ Շրի Լանկայում՝ Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի)։