Լրահոս
Հասարակական
12:48
10.09.24
291

Լարված իրավիճակ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. քաղաքացիներ են բերման ենթարկվել

Img default alt hy

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին լարված իրավիճակ է։ Քաղաքացիները փակել են ճանապարհը։

Նրանք բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:

Ոստիկաններն ուժով փորձում են հեռացնել մայրուղին փակած ավտոմեքենաներից մեկը։ Նաև քաշքշելով բերման են ենթարկել ճանապարհը փակած քասախցիներին։