Լրահոս
2024-09-21
-
ՄիջազգայինԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետԻսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին իսլամական պետություններին հերթական անգամ կոչ է արել խզել տնտեսական կապերը Իսրայելի հետ՝ ընդգծելով, որ դա ամենաքիչն է, ինչը նրանք կարող են անել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Խամենեիի խոսքերը Իրանում իսլամական երկրների դեսպանների և Իսլամական միասնության 38-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։ «Եթե իսլամական ումման օգտագործի իր ներքին ուժն, ապա Սիոնիստական ռեժիմը կհեռացվի իսլամական համայնքի սրտից», - իր խոսքում ասել է Այաթոլլահ Խամենեին։ Անդրադառնալով Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում «Իսրայելի ռեժիմի բարբարոս հանցագործություններին», առաջնորդը նշել է, որ իսլամական երկրների ներքին հզորությունը կարող է հանգեցնել Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ու միջամտության վերացմանը։Ավելին19:0021.09.24 -
ՔաղաքականՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Անկախության, պետականության ամրապնդման և զարգացման հիմնաքարային նախապայմաններն են մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը: Իսկ այդ առումով կարևոր է բոլորիս ջանքերի մեկտեղումը։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ մանդատի շրջանակներում հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, նպաստելու մեր հասարակությունում հանդուրժող միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը երաշխավորված կլինեն` անկախ որևէ առանձնահատկությունից ու հանգամանքից: Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»։Ավելին18:4521.09.24 -
ՔաղաքականՉնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք դրսևորեցինք ամուր կամք ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. ՄիրզոյանՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Միրզոյանը շնորհավորական ուղերձը գրել է «X»-ի իր միկրոբլոգում։ «33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար, այդ թվում ՝ համապատասխան միջազգային գործընկերությունների միջոցով և ի շահ մեր ժողովրդի Շնորհավո՜ր անկախության տոնը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Միրզոյանը։Ավելին18:4121.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեր մեջ ասած՝ Փաշինյանն էլի է սխալվելու. Հայաստանն անկախության օրն է նշումՀայլուր 18։30 Մեր մեջ ասած՝ Փաշինյանն էլի է սխալվելու. Հայաստանն անկախության օրն է նշումԱվելին18:3021.09.24 -
ՔաղաքականՄալթան Հայաստանի համար հուսալի գործընկեր է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում․ Վահագն Խաչատուրյանը՝ Մալթայի նախագահինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված սերտ գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Գոհունակությամբ եմ արձանագրում հատկապես վերջին շրջանում վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունները, որոնք, վստահ եմ, հետագայում ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել` ի շահ մեր ժողովուրդների: Մալթան Հայաստանի համար հուսալի գործընկեր է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Բարձր ենք գնահատում նաև Մալթայի դերակատարությունը և հաստատուն հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում համընդհանուր անվտանգային միջավայրի բարելավման և արդարության մթնոլորտի ամրապնդման գործում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:Ավելին18:1521.09.24 -
ՀայաստանԱլեքսանդր Լափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՀենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լափշինը ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի իրավապահները թույլ չեն տվել իրեն մուտք գործել երկիր, վերցրել են անձնագիրը ու առաջարկել են սպասել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Արտյոմ Երկանյանը: «Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը կարող է հիմք լինել Հայաստանի իրավապահների համար»,-գրել է Երկանյանը:Ավելին18:0521.09.24 -
ՔաղաքականՍխալվել, սխալվում և սխալվելու է Փաշինյանը. Անկախության օրվա սպառնալից ուղերձըԱնկախության օրվա ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել «բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է»: Բլոգեր Նիկոլ Փաշինյանը ռիլ է պատրաստել, ցույց տվել քվեաթերթիկը, որով 33 տարի առաջ Հայաստանի քաղաքացիները «Այո» են ասել ԽՍՀՄ-ից անկախանալուն:Ավելին18:0021.09.24 -
ՔաղաքականԼիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՆախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Լիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Սոսի Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:Ավելին17:4521.09.24 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. բեռնատարի վրայից մի քանի տոննա կշռող բազալտե քարերը պոկվել ու ընկել ենԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ավագյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատար կցորդիչով Լուսակերտ-Արգել ճանապարհով ընթանալիս՝ Արգել գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի վրա բարձված 3 հատ մի քանի տոննա կշռող բազալտե քարերը թափվել են: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարերից 2-ը հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում, իսկ մեկն էլ գլորվելով բախվել է «Քրիստոնյա Հայաստան» ժողովրդի կողմից «Խաչքարերի շտեմարան» անունը ստացած հատվածում տեղադրված խաչքարին ու պատվանդանին: Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ հսկայական քարերը խաչքարի մոտից ու ճանապարհից հեռացվեցին վերամբարձ կռունկի միջոցով:Ավելին17:3521.09.24 -
ՀասարակականՊայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներՍեպտեմբերի 21-ին, ժամը 16։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում․ կա 3 տուժած։Ավելին17:2521.09.24 -
ՀայաստանԻրանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհավորում է բարեկամ, հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Կառավարությանը Անկախության օրվա առթիվ, մաղթում Հայաստանի բարգավաճում, հաջողություններ և երկու ժողովուրդների միջև մշտապես ամրապնդվող կապեր»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ-ն։Ավելին17:1521.09.24 -
ՀայաստանՄիշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբՌուսաստանի Դաշնության վարչապետ Մխայիլ Միշուստինն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է ՌԴ կառավարության ղեկավարի շնորհավորական ուղերձում:Ավելին17:0021.09.24 -
ԻրավականԿալանավորվել է Սերոբ ԳասպարյանըԿալանավորվել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը: Հայտնում է Սերոբ Գասպարյանի փաստաբանական խումբը: «Ինչպես արդեն գիտեք, Սերոբ Գասպարյանը իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով ենթարկվում է քրեական հետապնդման, ընտրված է խափանման միջոց կալանավորումը։ Փաստաբանական թիմը հայտարարում է, որ մեղադրանքը ապօրինի է, չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից, իսկ խափանման միջոց կալանավորման համար առկա չեն պատշաճ ռիսկեր։ Քրեական հետապնդումը համարում ենք ոչ իրավաչափ։ Միաժամանակ չենք շտապում մեղադրանքի մեջ տեսնել քաղաքական կոմպոնենտ։ Մեր ընկալմամբ իրավապահ մարմինների առանձին պաշտոնյաներ ցանկացել են ընդգծել իրենց ծառայողական նվիրվածությունը և քաղաքական իշխանության համար «բացահայտել են» իշխանության յուրացման հանցանքի նախապատրաստություն։ Գործի քննությանը չխոչընդոտելու նկատառմամբ սա առայժմ մեր միակ հայտարարությունն է։ Փաստաբաններ՝ էրիկ Ալեքսանյան, Գուրգեն Գրիգորյան, Ալեքսանդր Կոչուբաև»,- ասվում է հաղորդագրությունում:Ավելին16:5121.09.24 -
ՔաղաքականԹո՜ղ հավերժի ամենայն հայոց հայրենիք Հայաստանը. Սամվել Բաբայանն ուղերձ է հղել«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ․ «Սիրելիˊ հայրենակիցներ, 1991թ. սեպտեմբերի 21-ին մենք վստահաբար «այոˊ» ասացինք անկախությանը՝ ուղենշելով մեր երկրի ապագան։ Անկախության և ինքնիշխանության ճանապարհն, ինչ խոսք, բարդ էր, սակայն՝ հաստատակամ։ Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ առերեսվում է մարտահրավերների, որոնց ռացիոնալ հաղթահարումից է կախված մեր պետության անվտանգությունը, կայունությունն ու զարգացումը։ Այս ճանապարհին Հայաստանի Հանրապետության ընտրությունը հստակ իրավունքն ու տարընթերցումների տեղիք չտվող օրենքը պետք է լինի։ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։ Թո՜ղ հավերժի ամենայն հայոց հայրենիք Հայաստանը»։Ավելին16:4521.09.24 -
ՀայաստանՊուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առիթովՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։Ավելին16:3021.09.24 -
ՔաղաքականԱնկախությունը ոչ միայն նվաճված իրավունք է, այլ նաև ամենօրյա պատվաբեր հանձնառություն. Վահե ՀովհաննիսյանՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով: «Սիրելի՛ հայրենակիցներ, անկախությունը ոչ միայն նվաճված իրավունք է, այլ նաև ամենօրյա պատվաբեր հանձնառություն: Այն պարզապես վիճակ չէ, այլ նաև հարատև ընթացք, պարուրաձև ճանապարհ, որով անցնող յուրաքանչյուր քայլ կա՛մ ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, կա՛մ խարխլում: Անկախությունը դրսևորվում է մեր գործողությունների մեջ, և մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի այդ գործընթացում։ Հարցը մեկն է. արդյոք մենք մեր կատարած աշխատանքով, նվիրումով, գործողություններով նպաստո՞ւմ ենք ինքնիշխանության և սուվերենության ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետության անկախությունն ուղիղ համեմատական է այն արժեքին, որը մենք ստեղծում ենք և ներկայացնում աշխարհին։ Մեր ավելացած արժեքը մեր քաղաքացիների մտավոր ու հոգևոր շարունակական զարգացումն է։ Այդ արժեքը մեծանում է, երբ յուրաքանչյուրս կատարելագործվում ենք մեր գիտելիքներով, աշխատանքով և նվիրումով։ Եվ այդ աճը մեր ներդրումն է ինքնիշխանության ամրապնդման առաքինի գործում։ Անկախությունը կերտում են մարդիկ։ Մեր ներկան և այդ ներկայում ստեղծված արժեքներն են հենց դառնում ապագայի հզոր հենասյուն: Այսօր վերահաստատում ենք մեր հավատարմությունը Հայաստանի Հանրապետությանը՝ վստահ, որ նրա հզորությունը բխում է մեր ներքին ուժից, մեր միասնությունից և ինքնաճանաչման շարունակական գործընթացից: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ»,- ասված է ուղերձում։Ավելին16:1521.09.24 -
ՄիջազգայինՀազարից ավելի զոհ, տասնյակ տանկեր. ռուսների կորուստների մասին է հայտնում ՈւկրաինանՎերջին 24 ժամում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով ռուսական բանակը կորցրել է 1440 զինվոր: Տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի գլխավոր շտաբը: Ըստ գերատեսչության՝ ուկրաինական կողմը ոչնչացրել է նաև ռուսական տասնյակ տանկեր, անօդաչու թռչող սարքեր և հրետանային համակարգեր։ Ռուսական կողմը դեռ չի հաստատել այս տեղեկությունը:Ավելին16:0921.09.24 -
Ժամանց«Քամեդի Քլաբ»-ի փակման մասին լուրը կատակ էրՎերջին օրերին ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե ТНТ հեռուստաալիքը փակում է Արթուր Ջանիբեկյանի հանրահայտ «Քամեդի քլաբը»։ Թեման լայն քննարկման առարկա էր դարձել. Ռուսաստանում սթենդ-ափ ժանրի առաջատարի փակումը անտարբեր չէր թողել ոչ սոցիալական ցանցերի օգտատերերին, ոչ լրագրողներին, ոչ նույնիսկ հասարակական և քաղաքական գործիչներին։Ավելին16:0021.09.24 -
ՀասարակականՍպասվում է անձրև և ամպրոպՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։Ավելին15:4521.09.24 -
ՔաղաքականԱնկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով: «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Բոլորիս համար անկախությունը ոչ թե բարեհունչ գաղափար կամ ինքնանպատակ է, այլ շարունակական շարժում, պայքար սեփական կամքով մեր ճակատագիրը կերտելու, մեր հայրենիքի ու պետության ձևն ու բնույթն ինքնուրույն որոշելու համար, որի վերջնական նպատակը ազատ, պատասխանատու, անընդհատ զարգացող և արարող մարդն ու քաղաքացին է: Ազատությունն ինչպես քաղաքացու այնպես էլ պետության համար մտքի և բովանդակության վիճակ է, ամենաօրյա անդուլ աշխատանք, հոգատարություն, նվիրումի բերկրանք, հաղթանակի ուրախություն և կորստի ցավ, և այս ամենի հանրագումարում՝ պատասխանատվության բարձրագույն գիտակցում: Սրտանց շնորհավորում եմ նաև այսօր պետական բարձր պարգևներ ստացածներին: Ցանկանում եմ ընդգծել, որ պետական պարգևներ շնորհելը միայն արարողակարգային միջոցառում չէ, այլ իր մեջ կարևոր խորհրդանշական իմաստ ունի: Այս պարգևները նվազագույնն են, որոնցով պետությունն արժանին է մատուցում ձեր աշխատանքի, ձեր ծառայության և գործունեության համար: Վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ համար սիրած գործով զբաղվելը, աշխատանքում կատարելագործվելու հնարավորությունն ամենամեծ պարգևն է: Պետության, իշխանության պարտքն է գնահատել այդ աշխատանքը, ոգևորել և, իհարկե, ոգևորվել, ինչը նույպես շատ կարևոր է, քանի որ ձեր նվիրումը, ձեր հաջողությունը բոլորիս և առաջին հերթին մեր պետության հաջողությունն է:Սա է մեզ միավորում, որովհետև մեր երկրի հաջողությունը պայմանավորված է գիտնականի, արվեստագետի, ուսուցչի, պրոֆեսիոնալ զինվորականի, ոստիկանի, գյուղատնտեսի ու շինարարի աշխատանքով: Անկասկած անկախ, ինքնիշխան, ազատ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գնահատվելու են արժանիները, պետությունը պարգևատրելու է նրանց, և նաև պահանջելու բոլորիցս՝ լինել պատասխանատու, մշտապես կրթվող ու կատարելագործվող: Այս պարզ բանաձևն է երաշխավորելու մեր երկրի առաջընթացը, հզորացումն ու զարգացումը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր պետության 33-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն և մեր երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը, խաղաղություն և բարգավաճում»:Ավելին15:3821.09.24