Լրահոս

2024-09-21
  • Քաղաքական
    Չորս տարի նկար պաչողը կվախենա՞. զոհված զինվորների ծնողները արգելել են Փաշինյանի մուտքը՝ Եռաբլուր
    Երկրորդ տարին է՝ Փաշինյանը չի էլ փորձում Անկախության օրը Եռաբլուր բարձրանալ: Այս տարի նրա անունից պսակ են դրել: Իսկ զոհված տղաների հարազատները պանթեոնից դուրս են հրավիրել ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպաների:
    22:30
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ
    Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։ «Ջերմորեն շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ: Մենք վստահ ենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև իր նպաստը կբերի Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գործում»,- հաղորդմամբ՝ նշված է Վրաստանի ԱԳ նախարարության «X»-ի էջում:
    22:15
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը կիսեց միավորը Ուկրաինայի հետ մրցախաղում
    Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ: Թիմի կազմում հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Պարտություն կրեց Գաբրիել Սարգսյանը: Հայաստան-Ուկրաինա` 2:2: Շախմատի Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 22-ին:
    22:00
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բարի վերադարձ, Դիցուհի. Նիկոլ Փաշինյան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել, որում Բրիտանական թանգարանից ժամանակավոր ցուցադրության նպատակով Հայաստանի Պատմության թանգարան տեղափոխված Անահիտ դիցուհու քանդակի գլուխն է: Լուսանկարին կից վարչապետը գրել է. «Բարի վերադարձ, Դիցուհի»։
    21:45
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վստահ եմ՝ Թուրքմենստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Բերդիմուհամեդով
    Թուրքմենստանի Միլի մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ամբողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել։ Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»։
    21:30
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աջակցում ենք ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը զարգացնելու Հայաստանի վճռականությունը. Լիտվայի ԱԳ նախարար
    Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Գաբրիելիուս Լանդսբերգիսի ուղերձը հրապարակել է Լիտվայի ԱԳ նախարարության «X»-ի միկրոբլոգը։ «Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ: Մենք գնահատում ենք մեր ժողովուրդների բարեկամությունը և ընդհանուր հարգանքը ժողովրդավարական արժեքների նկատմամբ և աջակցում ենք Հայաստանի վճռականությանը ՝ զարգացնելու սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ և խաղաղություն բերելու Հարավային Կովկաս»,- ասված է Գաբրիելիուս Լանդսբերգիսի ուղերձում։
    21:15
    21.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Մահ և ավերածություն՝ Լիբանանում, թեժ «փոխհրաձգություն»՝ ՄԱԿ ԱԽ-ում. Իսրայելի հարձակումը
    Մերձավոր Արևելքում մղձավանջն ընդլայնել է աշխարհագրությունը: Հիմա Լիբանանում կարող է վերահսկողությունից դուրս գալ իրավիճակը: Բեյրութի վրա իսրայելական օդային հարվածներից հետո զոհերի թիվը շարունակում է աճել ու արդեն հատել է 3 տասնյակի սահմանը: Զոհերի թվում է «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներից մեկը:
    21:06
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք վճռական ենք պաշտպանելու այս ջերմ և բարեկամական հարաբերությունները. ԻԻՀ դեսպանություն
    Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին անկախության օրվա առթիվ: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության տարածած հողորդագրությունում: «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր երկու երկրների հարաբերություններն զարգացել ու ամրապնդվել են խաղաղ գոյակցության, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների շահերի հիման վրա։ Մենք վճռական ենք պաշտպանելու այս ջերմ և բարեկամական հարաբերությունները և, օգտագործելով բոլոր առկա կարողությունները, զարգացնելու դրանք ՝ ի շահ երկու ժողովուրդների։ Բարձրյալ Տիրոջից հայցում ենք երջանկություն, առողջություն, բարօրություն, փառք ու պանծանք Հայաստանի ազնիվ ժողովրդին և կառավարությանը»,-ասվում է հաղորդագրությունում։
    21:00
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Վարդապետյանը շնորհավորել է դատախազներին
    Գլխավոր դատախազությունում, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել. «Հարգելի՛ գործընկերներ, Այս խորհրդանշական օրը հրաշալի առիթ է կրկին արժևորելու հայրենիքին ծառայելու մեր առաքելությունը: Անկախությունը շնորհ չէ. այն սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության լրջագույն քննությունն է: Այդ քննությունը գնահատվում է մեր աշխատանքով. ազնիվ ու սրտացավ աշխատանքով: Սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության ճանապարհին մենք՝ որպես դատախազներ, ունենք անփոխարինելի դերակատարություն։ Մեր աշխատանքը ծառայում է մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության իրավակարգի ամրապնդմանը, մեր երկրի կայունությանն ու հետևողական զարգացմանը: Ժամանակակից աշխարհի մարտահրավերները փոխվել են և դրանք հնարավոր է հաղթահարել մեր մտածողության փոփոխությամբ, մոտեցումների անկաշառությամբ և վերաբերմունքի ազնվությամբ: Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ: Մենք՝ որպես իրավապահ համակարգի լոկոմոտիվ, պետք է պայքարենք հանուն արդարության և օրինականության հաստատման, հանուն մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանուն Հայաստանի Հանրապետության։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր, այս հանդիսավոր առիթով, ցանկանում եմ նախ բոլորիս կողմից շնորհավորել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով դասային աստիճանների և պետական պարգևների արժանացած մեր գործընկերներին, շնորհակալություն հայտնել նրանց և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց նվիրվածությամբ, գիտելիքով, պրոֆեսիոնալիզմով, անկաշառությամբ և ազնվությամբ յուրաքանչյուր օր նպաստում են մեր իրավական պետության ամրապնդմանը: Շնորհակալ եմ ծառայության համար»: Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մի շարք դատախազների և Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, վերջիններս պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, դրամական պարգևով, մեկ դատախազի շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան»:
    20:45
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենային
    Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լաստիվեր» հանգստյան գոտում կրետները խայթել են արշավախմբի 7 անդամի, ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողանում մոտենալ տուժածներին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենայով արշավախմբի 23 անդամի մոտեցրել են շտապօգնության մեքենային (մոտ 20 կմ)․ 7 արշավական (Հ․Ու․-ն, Ն․Ս․-ն, Ս․Ս․-ն, Ա․Ս․-ն, Ա․Գ․-ն, Ս․Գ․-ն և Մ․Հ․) հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ։
    20:35
    21.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20:30 Աստվածային հյուր՝ պատմական Հայաստանից և այլ աղոթքներ՝ իրական Հայաստանում
    Հայլուր 20:30 Աստվածային հյուր՝ պատմական Հայաստանից և այլ աղոթքներ՝ իրական Հայաստանում
    20:30
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ալեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն Մելիքյան
    Ալեքսանդրին ազատ արձակեցին, Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ կից հրապարակելով լուսանկար բլոգերի հետ։ Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահներն արգելափակել էին բլոգեր Ալեքսանդր Լափշինի մուտքը ՀՀ տարածք:
    20:27
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.am
    «Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև միևնույն է սիրում ես նրանց»»,-ասել է նա:
    20:21
    21.09.24
    Ավելին
  • Մշակույթ
    Առաջին անգամ Հայաստան է եկել Անահիտ աստվածուհին. բացառիկ արձանը Երևանում կմնա կես տարի
    Պատմական ցուցադրություն է Հայաստանի պատմության թանգարանում: Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը, ավելի ճիշտ, այն, ինչ պահպանվել է արձանից՝ Անահիտի գլուխն ու ձեռքը, Բրիտանական թանգարանից մեզ մոտ են բերել 6-ամսյա ցուցադրության, որ կոչվում է «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ»:
    20:15
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դոնբաս այցից հետո Մոսկվայում հանդիպեցինք ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ. Թևանյան
    Շատ անկեղծ ու բաց զրույց էր դոնբասյան պատերազմի, Արցախում տեղի ունեցածի, հայ–ռուսական հարաբերությունների, արցախահայության վերադարձի իրավունքի համար մղվող պայքարի, Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ ռազմագերիների ազատ արձակման համար արվելիք քայլերի, տարածաշրջանային զարգացումների մասին։
    20:00
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում երիտասարդն ինքն իրեն վնшսել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանց
    Սեպտեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 22-ամյա Գեորգի Բ․-ն և հայտնել, որ քիչ առաջ տուն գնալիս 3 անծանոթ անձինք մոտեցել են իրեն և պահանջել գումար, ինքը նրանց տվել է իր մոտ եղած գումարը, այդ պահին ինքը հարվածել է նրանցից մեկին, իսկ մյուս երկուսը հարվածել են իրեն: Ավելացրել է նաև, որ նրանցից մեկի ձեռքին նկատել է ատրճանակին նմանվող առարկա, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Տեղում Գեորգի Բ․-ն հրավիրել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնել է, որ մոտ 6 ամիս առաջ իր անունով «Հայէկոնոմբանկ»-ից վարկ է վերցրել 500 հազար ՀՀ դրամի չափով, որի առաջին և երկրորդ վճարումը կատարել է իր աշխատավարձից, իսկ երրորդ ամսվա գումարը, որը կազմում է մոտ 24 հազար դրամ, չկարողանալով վճարել, փորձել է գումար աշխատել Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում խաղադրույքներ կատարելով, որտեղ գրանցել է հաջողություններ և ոգևորվելով կատարել է հերթական խաղադրույքը։ Հայտնել է, որ սեպտեմբերի 16-ին ստացել է աշխատավարձ 140 հազար դրամ, որից 100 հազարը պետք է տար իր ծնողին, սակայն քանի որ գումարը տալուց և վարկի վճարումը կատարելուց հետո իր մոտ այլևս գումար չէր մնա, ցանկացել է կրկին անգամ խաղադրույք կատարելու միջոցով գումար աշխատել, սակայն մաս-մաս վերոնշյալ գումարը պարտվել է: Հաջորդ օրը, չկարողանալով այդ գումարը հայթայթել որևէ այլ կերպ, և ցանկանալով, որ տան անդամները չիմանան կատարվածի մասին, որոշել է հորինել և տան անդամներին հայտնել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Այդ ժամանակ իր մոտ եղած բանալիով քերծել է իր աջ ձեռքի ուսի հատվածը, որպեսզի պատմությունը հավատ ներշնչի, ինչից հետո գնալով տուն պատմել է իր հորինած եղելությունը։ Այնուհետև ինքը չի ցանկացել զանգահարել ոստիկանություն, սակայն հարևանությամբ բնակվող բնակիչները հայտնել են, որ իրենք կզանգեն, ինչից հետո զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր նկատմաբ ավազակային հարձակում է եղել։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
    19:45
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարատեիստ Ալեն Գևորգյանը` Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարի հաղթող
    Հայաստանի կարատեի ազգային հավաքականի անդամ Ալեն Գևորգյանը դարձել է «Петербургская Осень- 2024» միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր: Նա պայքարել է 16-17 տարեկանների՝ 55 կգ քաշային կարգում, փոխանցում է Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան։
    19:30
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
    Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
    19:23
    21.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Արժանապատվությունը հետ բերելու բանաձևը՝ Եռաբլուրում
    Քաղաքական ուժերի ներկայացուցիչները այսօր զինվորական պանթեոնում փորձել են գտնել արժանապատվությունը հետ բերելու բանաձևը: Խորհրդարանական ընդդիմությունն արձանագրել է՝ ինչքան էլ ցավալի վիճակում է երկիրը, անկախությունն է Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը:
    19:15
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի անկախությունը հեռու պետք է պահել տարածքային ամբողջականությունը խախտող զիջումներից, համաձայնագրերից. Արամ Ա
    Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա կապակցությամբ: «Այսօր 21 Սեպտեմբեր է. Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրն է. այլ խօսքով, սովորական օր չէ՛, պէտք չէ՛ ըլլայ իւրաքանչիւր հայու եւ ողջ հայութեան համար։ Մեր պատմութեան ընթացքին Հայաստանի անկախութեան համար պայքարեցանք, ստեղծագործեցինք, նոյնիսկ արիւն թափեցինք այն խոր գիտակցութեամբ, որ անկախութիւնը Աստուածատուր իրաւունք է եւ, հետեւաբար, սրբազան արժէք է եւ անոր անվթար պահպանումը ու պաշտպանութիւնը պարաւորութիւնն է իւրաքանչիւր հայու։ Այսօր, երբ կը նշենք անկախութիւնը Հայաստանի, հարկ է անդրադառնալ, թէ ի՞նչ է մեր պարտաւորութիւնը ու իրաւունքը անոր նկատմամբ։ Այսօ՛ր մանաւանդ, երբ կը նայինք անկախ Հայաստանին, կ՚անդրադառնանք, որ ան ահաւոր տագնապներով է շրջապատուած, ներքին թէ արտաքին, հեռաւոր թէ մօտաւոր։ Տագնապներ, որոնք կրնան խախտել Հայրենիքին անկախութեան հիմերը, նոյնիսկ հարցականի տակ առնելով անոր ինքնանկախ գոյութիւնը։ Ճի՛շդ է, պէտք չէ յուսահատ ու յոռետես ըլլալ. սակայն, իրապաշտ արժեւորումը Հայաստանին պարզած ներկայ կացութեան մեզ կ՚առաջնորդէ իրատեսութեան եւ, անկասկած, իրատեսութիւնը մեզ պէտք է մղէ հաւաքական կամքով ու գիտակից յանձնառութեամբ պաշտպանելու Հայաստանի անկախութիւնը՝ զայն հեռու պահելով անոր հողային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը խաթարող բոլոր տեսակի մօտեցումներէ, զիջումներէ ու համաձայնագրերէ։ Եկեղեցին բոլոր ազգերու կեանքին մէջ միշտ եղած է անկախութեան կողքին՝ զայն նկատելով իր առաքելութեան էական տարածքներէն մէկը։ Այսպէս եղած է մանաւանդ հայ եկեղեցին մեր ազգի պատմութեան ընթացքին՝ գործնապէս արտայայտելով իր ամուր կեցուածքը այն բոլոր փորձերուն նկատմամբ, որոնք կրնային խաթարել Հայրենիքին անկախութիւնը։ Նայինք մեր անցեալին, որպէսզի կարենանք Հայրենիքի ներկան արժեւորել եւ համապատասխան մօտեցումներ ճշդել՝ անոր անկախութիւնը աւելի ամուր հիմերու վրայ դնելու սրբազան նախանձախնդրութեամբ։ Հետեւաբար, մեր ժողովուրդին միասնակամութիւնը համահայկական օրակարգի մը շուրջ՝ ոյժերու համախմբումով եւ մեր հաւաքական վճռակամութեան ամրացումով աւելի քան հրամայական է մեր պատմութեան վճռադրոշմ այս հանգրուանին։ Ա՛յս է պատգամը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնին»,-ասված է ուղերձում:
    19:05
    21.09.24
    Ավելին