Լրահոս
2024-09-22
-
ՀասարակականՎթար՝ հրդեհի բռնկմամբ․ մանրամասներՍեպտեմբերի 20-ին, ժամը 22։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղի Տ․ Պետրոսյան փողոցում գտնվող եկեղեցու մոտակայքում բախվել են «Kia» (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1991թ․) և «Nissan» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև՝ բախվել կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային: «Kia» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, «VAZ» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները բռնկվել են․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին, մարվել՝ 22։47-ին։ Այրվել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի սրահը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։Ավելին12:0022.09.24 -
ՀասարակականԳազ չի լինի. հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս. Աբգար թագավորի փողոցի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի, Տավրոս թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Շիրակի խճուղու թիվ 56, 58, 60, 62, 64, 66 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Շաքի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 103/1, 105, 107, 109 բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի, Նաիրիի, Թամանցիների փողոցների, Հուշարձան, Չուխաջյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ՈւՊԷ և Ներքին Այգեստան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Զառ, Ակունք, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի գազասպառողների, «Թամսար», «Ռոբեն Յ.Հ», «Մելինե Էմիլիա», «Գլաձոր ՄԳՀ», «Վահ Գալ», «Վայք Գազ», «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։Ավելին11:4022.09.24 -
ԻրավականՀետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքումՈստիկանության Ախուրյանի բաժնի և Ախուրյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 20-ին, ժամը 14:20-ին, Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին:Ավելին11:2022.09.24 -
ՀասարակականԵրևանում սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ դիԵրեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին11:1522.09.24 -
Հասարակական«Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել ծառին․ 53-ամյա վարորդը մահացել էՍեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Մերուժան Էլիզբարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հանդիպակաց գոտում և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին11:0022.09.24 -
Հասարակական«Դեպի Նյու Յորք». Փաշինյանը ինքնաթիռից տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից և կից գրել․ «Դեպի Նյու Յորք ուր մասնակցելու եմ Ապագայի գագաթնաժողովին եւ ՄԱԿ-ի ԳԱ-ին, իսկ Աննան ՄԱԿ շրջանակներում անցկացվող եւ «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված մի շարք միջոցառումների»:Ավելին10:5022.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։Ավելին10:4022.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:Ավելին10:3122.09.24 -
ՀասարակականԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:2022.09.24 -
ՀասարակականՀայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի արարողությունը«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա կիրակի օրը` սեպտեմբերի 22-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 74 տարկանում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը:Ավելին10:0022.09.24 -
ՔաղաքականՀամոզված եմ, որ պաշտպանության ոլորտում սերտ համագործակցությունը կշարունակվի․ Պապիկյանը վերանշանակման առթիվ շնորհավորել է ԼըկորնյուինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է. «Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»:Ավելին00:3022.09.24 -
ԻրավականԿրակոցներ՝ Աշտարակում. հայտնաբերված «Toyota»-ի վրա առկա է կրակոցի մի քանի հետքՍեպտեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամերի ընթացքում Արագածոտնի ԱԱԾ-ականներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Այդ օրը՝ ժամը 19:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Մ.-ն իրեն պատկանող «Kia» մակնիշի «47 II 007» համարանիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցով, որի ժամանակ նույն փողոցով երթևեկելիս է եղել նաև «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չի զիջել ճանապարհը, ինչից հետո ավտոմեքենաների միջից փոխադարձ ձայնային ազդանշաններ են հնչեցրել, ժողովրդի լեզվով ասած՝ իրար վրա «սիգնալ» են տվել, ինչի շուրջ էլ տեղում պարզաբանումներ կատարելու նպատակով Ռաֆիկ Մ.-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել է մեքենայից ու այդ ժամանակ հիշյալ ավտոմեքենայից իջել են նաև Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Սուրեն Մ.-ն և 19-ամյա Նիկոլայ Մ.-ն, ովքեր իրենց մոտ եղած մահակներով հարձակվել են Ռաֆիկ Մ.-ի վրա, ով անմիջապես նստել է իր ավտոմեքենան և դիմել փախուստի: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պարզաբանումներ կատարելու նպատակով դեպքի մասին Ռաֆիկ Մ.-ն կարճ ժամանակում իր ընկերներին է տեղեկացրել դեպքի մասին և իր ընկերների հետ հավաքվել են Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի հարևանությամբ: Նույն վայրից արդեն ժամը 21:00-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Ռաֆիկ Մ.-ի ընկերներից Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Խ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Ա.-ի անվամբ հաշվառված, սակայն Արթուր Խ.-ի կողմից վարվող «Toyota Camry» մակնիշի «47 NK 007» համարանիշի ավտոմեքենայով իր ազգականին աշխատանքից տուն տանելու նպատակով երթևեկել է Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցի ուղղությամբ, որի ժամանակ Վ. Պետրոսյան փողոցում գտնվող «Գինիների» գործարանի հարևանությամբ քայլող Սուրեն և Նիկոլայ Մովսիսյաններից Սուրեն Մ.-ն իր մոտ եղած անօրինական պահվող, դեռևս չպարզված տեսակի հրազենով կրակոցներ է արձակել Արթուր Խ.-ի վարած «Toyota Camry» «47 NK 007» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքով հետքեր, Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի 3-րդ հասցեում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական բացահայտելու, Սուրեն և Նիկոլայ Մ.-երին, ինչպես նաև հանցագործության գործիք հանիդսացող հրազենը հայտնաբերելու ուղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին00:0522.09.24
2024-09-21
-
ՀայաստանԿատարի էմիրը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին Անկախության տոնի առթիվԿատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին Անկախության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Qatar-tribune» կայքէջը։ «Կատարի Պետության Նորին Մեծություն Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝երկրի Անկախության օրվա առթիվ»,- նշում է կայքէջը։Ավելին23:5821.09.24 -
ՀայաստանԲելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկո«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին համախմբում է հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներում և սերտ գործնական գործընկերությունը»,- նշված է Լուկաշենկոյի շնորհավորանքում։Ավելին23:5421.09.24 -
ՀայաստանՕմանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվՕմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ։ «Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետությանը Անկախության օրվա կապակցությամբ»,- նշված է Օմանի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:Ավելին23:4521.09.24 -
Սպորտ«ՊՍԺ»-ն հայտարարություն է տարածել Մբապեի աշխատավարձի բողոքարկման վերաբերյալ«ՊՍԺ»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք հավատարիմ կմնան իրենց դիրքորոշմանը դատարանում և մտադիր չեն վճարել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի պարտքը։ ««ՊՍԺ»-ի դիրքորոշումը դուրս է այն ամենից, ինչը հիմնված է օրենքում: Սա նաև փարիզյան ակումբի և նրա երկրպագուների նկատմամբ բարեխղճության, ազնվության, արժեքների և հարգանքի խնդիր է, որոնք ավելի կարևոր են, քան ցանկացած խաղացող»,- ՊՍԺ-ի ղեկավարության խոսքերն է մեջբերում AS-ը՝ EFE-ին հղումով: Ֆրանսիացի ֆուտբոլիստը դատի է տվել ՊՍԺ-ին, քանի որ վերջին 3 ամսվա ընթացքում ակումբը նրան չի վճարել 55 միլիոն եվրո՝ մինչև «Ռեալ» տեղափոխվելը։ «ՊՍԺ»-ի ղեկավարությունը պնդում է, որ ֆուտբոլիստի և Նասեր Ալ-Խելայֆեի միջև բանավոր պայմանավորվածություն է եղել վճարումների վերաբերյալ, սակայն այս փաստը ոչ մի կերպ չի ապացուցվում, փոխանցում է ArmSport-ը։Ավելին23:3021.09.24 -
ՀասարակականԱվտովթարի հետևանքով մահացել է Անի ՓահլևանյանըԽորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Անի Փահլևանյանը՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սիրելի վոկալի ուսուցչուհին։ Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։ «Անին, լինելով երիտասարդ ու տաղանդավոր, հասցրել էր իր նվիրումով ու սիրով մասնակցել բազմաթիվ համերգների և մրցույթների, միշտ փայլելով իր ունակություններով ու աշակերտների նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով։ Ցավակցում ենք հարազատներին և բոլորին, ովքեր ճանաչում ու սիրում էին Անիին»,-ասվում է հաղորագրության մեջ։Ավելին23:2421.09.24 -
ՔաղաքականԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով 1990 թվականի օգոստոսի 23-ին, լինելով Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԳԽ ամբիոնից հրապարակել է ՀՀ անկախության հռչակագիրը, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ անկախությունն այսօր վտանգների է ենթարկվում։ «Սիրելի հայեր և հայաստանցիներ, շնորհավոր մեր երկրի արժանապատվության և ազատատենչության տոնը։ Այն կերտվել է 2 միլիոն 42 հազար 627 ՀՀ քաղաքացիների ազատ և գիտակցված քվեարկության արդյունքում։ Անկախությունը միայն տոն չէ, այսօր այն վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի։ Կեցցե անկախությունը»,- գրել է Արամ Մանուկյանը։Ավելին23:1521.09.24 -
ՔաղաքականԻ՞նչ խաղ է խաղում Փաշինյանը թիմակիցների հետ. մեծարգո վարչապետի չխոստովանված գաղտնիքըՁախողումների խոստովանությունները հաճախակի են դարձել Փաշինյանի ելույթներում՝ հավանաբար՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Թեև կառավարման փորձագետները նկատում են, որ նա երբեք էլ չի խորշել սխալների մասին խոսելուց:Ավելին23:0021.09.24 -
ՀասարակականՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացվել է ի նշանավորումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Մշակութային բացառիկ իրադարձությամբ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը: Ցուցանմուշները Հայաստան են տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով: Դրանք համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից առանձնացված ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշների հետ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։ Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։ Ցուցադրությունը սեպտեմբերի 21-ին բաց կլինի մինչև կեսգիշեր։ Այնուհետև Հանրապետության հրապարակում 20:00-ին նախ հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել համերգային հատուկ ծրագիր:Ավելին22:4521.09.24