Լրահոս

2024-09-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է
    Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված բժշկական կենտրոնում երեխա է մահացել: Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ղ.-ն է: Վերջինս սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր նշված բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմանբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
    15:30
    21.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութում զոհերի թիվն աճում է. փոխադարձ մեղադրանքներ ՄԱԿ ԱԽ-ում
    Շարունակվում է լարվածությունը Մերձավոր Արևելքում: Բեյրութի վրա իսրայելական օդային հարվածներից հետո զոհերի թիվը հասել է 18-ի: Զոհերից 6-ը խաղաղ բնակիչ է: Բեյրութի արվարձաններին հասցված հարվածներից սպանվել է նաև «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներից մեկը:
    15:20
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա․ Չեխիայի դեսպան
    Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը: Այս մասին դեսպան Պիրունչիկը հայերեն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Արժևորելով այս հատուկ օրը, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմությունը, մշակույթը և դիմակայունությունը, շնորհավորում եմ Հայաստանի Անկախության տոնը։ Հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա», - գրել է Չեխիայի դեսպանը։
    15:15
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
    Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորում է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Այդ մասին ասված է Հայաստանում ԵՄ գրասենյակի Ֆեյսբուքի էջում:
    15:10
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանն ու ԱՄՆ-ը միասին աշխատում են` ստեղծելու ավելի լավ ապագա. Բայդենը՝ Փաշինյանին
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության տոնի առթիվ։ Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմը։ «Հարգելի պարոն վարչապետ, Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեր բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են՝ ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն: Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում: Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»:
    15:00
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սպարապետի խոսքերն այսօր էլ արդիական են, մենք այսօր էլ նույն փորձությունների միջով ենք անցնում. Սասուն Միքայելյան
    ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Շնորհավորում եմ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Մեր ժողովրդի միասնական պայքարի ու ձեռքբերումների տոնն է այսօր: Մեր ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից, պետության առջև ծառացած բազում փորձություններից հետո հայը կրկին կարողացավ վերականգնել պետականությունը, և մեր երկրի համար բարդ պայմաններում կերտեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության անկախությունը դժվարությամբ տրվեց մեզ, մեր սերունդը 90-ականներին ծանր փորձությունների միջով անցավ, բայց այդ փորձությունները հաղթահարեց արժանապատվորեն՝ մեր ազգի համազգային միասնության շնորհիվ։ Փա՛ռք ու պատիվ բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին, մեր մարտական ըներներին: ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր․ «Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախությունը քննարկման կարիք չունի»։ Սպարապետը իր խոսքում նաև ասում էր․ «Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի, ձայնի մեջ՝ անկախություն բառը արտասանելիս, չկա ոգևորություն: Ցավալի է, բայց փաստ է: Մենք՝ այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ...»։ Սպարապետի խոսքերն այսօր էլ առավել քան արդիական են, մենք այսօր էլ նույն փորձությունների միջով ենք անցնում։ Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միությունն այն նույն համոզմունքին է, որ մեր գերխնդիրն այսօր համազգային համախմբվածությունն է, մեր ապագան բախտի քմահաճույքին թողնելու փոխարեն պետք է համախմբվենք ազգովի, գործենք ի շահ մեր պետության, պետականության, ժողովրդի և վերջնականապես ամրապնդենք ու հաստատենք ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը: Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին. Երկրապահն այսօր էլ սահմաններում է՝ ամուր կանգնած մեր բանակի, զինվորի կողքին: Փա՛ռք մեր ժողովրդին, բանակին, զինվորներին, երկրապահին, կամավորականներին: Հավերժ փառք այս ճանապարհին նահատակված մեր քաջորդիներին։ Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, աշխարհասփյուռ հայությանը։ Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»։
    14:45
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ-ի համար հայոց անկախ պետականությունը եղել և մնում է անսակարկելի արժեք․ ՀՅԴ Բյուրո
    Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առիթով։ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 33-րդ տարեդարձը կարևոր առիթ է արժևորելու անկախ պետականության կայացումը, ինչպես և անդրադառնալու մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին: Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևն է և բաղձալի երազանքը: Այս նվաճումը պահպանելն ու զարգացնելը պահանջում են հետևողական և համառ պայքար: Հայ ժողովուրդն հերթական անգամ պատմական ընտրության առջև կանգնեց 1991 թ. և արցախյան գոյամարտի բովում կյանքի կոչեց ազատ ու անկախ ապրելու դարավոր իղձը: Անցած երեք տասնամյակների ընթացքում, չնայած առկա խնդիրներին և բացթողումներին, մեծ առաջընթաց արձանագրվեց հայոց նոր պետականությունների կայացման ասպարեզում, ձևավորվեց ուժեղ և հուսալի բանակ, զարգանում էր երկրի տնտեսությունը, Հայաստանն արտաքին աշխարհին ներկայանում էր որպես հարգանքի արժանի պետություն: 30 տարուց ավելի Արցախի անկախ Հանրապետությունը գործեց ու արարեց հայ ժողովրդի անընկճելի ոգու, տաղանդի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մշտապես և իր ողջ կարողականությամբ եղավ հայոց երկու Հանրապետությունների զարգացման գործընթացի մասնակիցը: Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանության ազգավնաս գործունեությունը հանգեցրեց Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների միջոցով Արցախի հայաթափմանը: Այսօր արդեն անմիջական սպառնալիքի ներքո են հայտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը: Աշխարհաքաղաքական ներկա պայմաններում հայ ժողովրդից պահանջվում է բացառիկ համախմբում և ոգու արիություն պաշտպանելու և պահպանելու համար Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, վերականգնելու՝ մեր ազգային արժանապատվությունն ու ազգային արժեքների դերը: Այս մարտահրավերների լուծումը պահանջում է Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորում, որի առաջնահերթ անելիքները պետք է լինեն Հայաստանի արտաքին և ներքին անվտանգային հուսալի համակարգերի ձևավորումը, պատմական բնօրրան՝ արցախահայության վերադարձի խնդրի հետապնդումը: Իշխանություն, որը հայ ժողովրդի համար կապահովի իրական խաղաղություն և բարգավաճում: Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայոց անկախ պետականության գոյությունը եղել և մնում է անսակարկելի արժեք: Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորելով անկախության տոնի առիթով մենք խոնարհվում ենք Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար նահատակվածների անմար հիշատակի առջև: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ինչպես երեկ, նույնպես և այսօր ու վաղը ոչ մի ջանք չի խնայելու հայ ժողովրդի ազգային երազանքների իրականացման համար»:
    14:34
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:
    14:30
    21.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    «Գողացված ուրախության և պատվի ժամանակներ». զոհված զինվորների ծնողները գիշերել են Եռաբլուրում
    44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերվանից Եռաբլուրում են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը զինվորական պանթեոն: Պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը լրագրողներին ասել է, թե անկախ Հայաստանը երբեք չի ունեցել, իր բառերով, «նման վախկոտ ու թրքասեր» ղեկավար:
    14:20
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինի. հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս. Աբգար թագավորի փողոցի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի, Տավրոս թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Շիրակի խճուղու թիվ 56, 58, 60, 62, 64, 66 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Շաքի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 103/1, 105, 107, 109 բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի, Նաիրիի, Թամանցիների փողոցների, Հուշարձան, Չուխաջյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ՈւՊԷ և Ներքին Այգեստան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Զառ, Ակունք, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի գազասպառողների, «Թամսար», «Ռոբեն Յ.Հ», «Մելինե Էմիլիա», «Գլաձոր ՄԳՀ», «Վահ Գալ», «Վայք Գազ», «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։
    14:15
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ
    Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Միացյալ Թագավորության արքայի շնորհավորական ուղերձը հրապարակել է ՀՀ-ում ՄԹ դեսպանատունը։ Ուղերձում մասնավորապես նշվում է. «Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն։ Քանի որ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեծ հաճույքով մեր սրտանց շնորհավորանքներն ենք փոխանցում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։ Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինեն դրանք խաղաղության և բարգավաճման, թե շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցեր, որոնք գալիք տարիների ընթացքում օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին: Ես և կինս, օգտվելով առիթից, ցանկանում ենք Ձեզ և բոլոր հայերին հղել մեր ջերմ բարեմաղթանքները գալիք տարվա համար։ Չարլզ Ռ.»։
    14:00
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շնորհավորում եմ, որ ունենք հնարավորություն ոչ թե երազելու պետականություն, այլ կերտելու այն ամեն օր. Ավանեսյան
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ։ Սիրելի՜ ժողովորդ, շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսօր հնարավորություն և առավելություն՝ ապրելու ըստ մեր ինքնության՝ ինքնաարտահայտվելու և ընկալելու աշխարհը հայերենով, ազգային մշակույթով, գույներով, բնաշխարհով, նիստ ու կացով, ազգային խոհանացով, հարաբերվելու մեր տեսակով։ Շնորհավորում եմ մեզ, որ ունենք հնարավորություն և առավելություն՝ որոշելու, որ անկախությունը, ազատությունը, ազատ կամարտահայտումը, ժողովրդավարությունը, արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հումանիզմը մեր երջանիկ լինելու նախապայմաններն ու անսակարակելի արժեքներն են: Շնորհավորում եմ, որ ունենք հնարավորություն և առավելություն ոչ թե երազելու պետականություն, այլ կերտելու այն ամեն օր՝ հետևողականորեն, առանց հոգնելու և տրտնջալու։ Մաղթում եմ, որ մեր սիրո մեջ պաթոսի փոխարեն գերիշխի հոգատարությունը, ազնվությունը, իրատեսությունը, քաջությունն և հետևողական աշխատանքը։ Բարօրություն բոլորիս ընտանիքներին, մեր երկրին։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
    13:45
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Եռաբլուրում» տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողություն
    Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:
    13:39
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ մթերային խանութում
    Սեպտեմբերի 21-ին, ժամը 00:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ մթերային խանութում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել՝ 02:57-ին: Մթերային խանութում (90 քմ) այրվել են 10 սառնարան, պլաստմասե առաստաղը (90 քմ) և սնունդ:
    13:30
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով
    Սեպտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։
    13:27
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանակը դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը. Պապիկյանի ուղերձը
    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: Մեր ժողովուրդը գիտակցաբար ու աներկբա ստանձնեց այդ սրբազան պարտականությունը: Մեր Անկախությունը գոյության, ինքնության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը: Մեր Անկախությունը պետականաշինության դժվարին ընթացք էր, որն ուղեկցվեց վերելքներով և վայրէջքներով, հաղթանակներով ու ձախողումներով, նվաճումներով և բացթողումներով, բայց երբեք չընդհատվեց՝ մեր ժողովրդի կամքի, տքնանքի, ազատասիրության, խիզախության ու պատվախնդրության շնորհիվ: Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը, շարունակում իր ընթացքն ազատության, ժողովրդավարության, ինքնիշխանության ճանապարհով, կառուցում պաշտպանված, բարեկեցիկ, ուժեղ և արդար երկիր, որտեղ առանցքային դերակատարը սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող, եռանդուն, աշխատող-արարող, առաջընթացի գաղափարներով լի, սեփական երկրի ապագայի հանդեպ լավատեսությամբ տոգորված, սեփական երկիրը կառուցելու և պաշտպանելու պատրաստ քաղաքացին է: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ, որ անկախ պետականաշինության դժվարին ճանապարհն այսուհետ անցնենք ավելի միասնական, համերաշխ, նվիրումով և խանդավառ: Ու երբեք չկասկածենք, որ միահամուռ բաղձանքն ու ջանքը եղել և մնալու են մեր համազգային երազանքների իրականացման ամենահուսալի գրավականները: Փա՛ռք նահատակներին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Անկախությունը»:
    13:15
    21.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը ներողություն է խնդրում և հայտարարում. «Դեռ կշարունակենք սխալներ գործել»
    «Ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է»: Սա հատված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձից:
    13:08
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք նոր եռանդով աշխատել. Տիգրան Ավինյան
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ Այս ճանապարհը ուղեկցվել է բազում փորձություններով ու դժվարություններով, սակայն մենք կարողացել ենք ամուր մնալ՝ հանուն մեր արժանապատիվ ապագայի։ Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։ Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, միասնական լինել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը, զարգացնենք մեր քաղաքները և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար։ Մեր երեխաներին թողնելով ինքնիշխան ու զարգացող երկիր՝ մենք վստահ ենք, որ նրանք կշարունակեն պահպանել ու պաշտպանել մեր արժեքներն ու անկախությունը։ Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն է։ Շնորհավոր անկախության տոնը», - ասված է ուղերձում։
    13:00
    21.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ԱԱԾ աշխատակիցը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածք
    Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը սկզբում հրաժարվում էր սթափության թեստ հանձնել և համոզում էր պարեկներին, որպեսզի չհանձներ, սակայն նա ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ խմածության ամենաբարձր աստիճանն է, ինչի համար 1 տարի ավտոմեքենա վարելու իրավուքից նա զրկվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Կարապետյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
    12:45
    21.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Տագնապ՝ ներսում, շնորհավորանքներ՝ դրսից. Հայաստանի անկախության 33-ամյակն է
    Հայլուր 12։30 Տագնապ՝ ներսում, շնորհավորանքներ՝ դրսից. Հայաստանի անկախության 33-ամյակն է
    12:30
    21.09.24
    Ավելին