Լրահոս
2024-09-21
-
ՀասարակականՊայթյուն՝ Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաենթակայաններից մեկումԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցում պայթյունի ձայն են լսել, ապա նկատել են, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի դիմացի հատվածում էլեկտրաենթակայանից ծուխ և կրակ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ահազանգում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցում են Երևանի թիվ 2-րդ և թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներ, որտեղից օպերատիվորեն ժամանած հրշեջները կարողանում են արագ կանխել կրակի տարածումը, ինչի շնորհիվ ամբողջ ենթակայանը մոխրի չի վերածվում։ Պարզվել, որ այրվել են 2 տրանսֆորմատորների բարձր լարման լարերը, ինչի հետևանքով էլ Շենգավիթ վարչական շրջանի մեծ թվով բազմաբնակարանային շենքեր, հիմնարկ ձեռնարկություններ, սննդի և առևտրի կենտրոններ, ոստիկանության Շենգավիթի բաժինը, Շենգավիթի դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժինն ու Շենգավիթի թաղապետարանը ամբողջությամբ հոսանքազրկվել են։ Մոտ 1 ժամ պահանջվեց, մինչև ժամանեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր խնդիրը ուսումնասիրելուց հետո դեպքի վայր կանչեցին վթարավերականգնողականի աշխատակիցներին, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը կարգավորեն և էլեկտրամատակարարումը վերականգնվի։Ավելին12:2721.09.24 -
ՀասարակականԱրտառոց դեպք՝ Երեւանում. 33-ամյա տղամարդը ատրճանակը ձեռքին բարձրացել է Խանջյան փողոցի 27 շենքի տանիք․ ArmLurԸստ տեղեկություների, սեպտեմբերի 20-ին ժամը 20:30-ի սահմաններում, 33-ամյա Մ. Ս-ն ատրճանակը ձեռքին բարձրացել է Խանջյան փողոցի 27 շենքի տանիք ու փորձել է ինքնասպան լինել:Ավելին12:2121.09.24 -
ՀասարակականՍերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնումԱնկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել: Հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:Ավելին12:1521.09.24 -
ՔաղաքականՊետականությունը կենսունակ է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում. Արմեն ՍարգսյանԱյսօր Հայաստանի Անկախության տոնն է, անկախություն, որը սերունդներ էին երազել, որի համար սերունդներ են նվիրաբերել իրենց կյանքը, միտքն ու ուժը։ Այս մասին իր ուղերձում գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «33 տարի առաջ մենք քվեարկեցինք հանուն անկախ պետականության: Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը: Պետականությունը կենսունակ է, երբ ապրում է յուրաքանչյուրի մեջ, յուրաքանչյուրի աշխատանքում, կենսակերպում ու մտածողության մեջ` անցյալը արժևորելով, ներկայի իրողությունները հստակ գիտակցելով և ապագայի տեսլական ունենալով...»։Ավելին12:0021.09.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.09.2024Մամուլի տեսություն 21.09.2024Ավելին11:5021.09.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Opel Astra»-ն և «Volkswagen Polo»-ն․ վիրավորների թվում կան երեխաներԵրեկ՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Բաշինջաղյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, հոսպիտալացվել է։ Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուսները՝ «Արմենիա» ԲԿ։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին11:4521.09.24 -
Մամուլի տեսությունԼուլուն ու Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ. «Հրապարակ»Մեզ պատմեցին, որ Լուսինե Բադալյանը թիրախավորել է իր երկու թիմակիցներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Ընդ որում՝ ներկայացրել է դրվագներ, որոնցից ՔՊ-ում տպավորություն են ստացել, թե Լուլուն ինչ-ինչ մարդկանց պատվերով է նման մեղադրանքներ հնչեցնում կուսակիցների հասցեին՝ առանց հիմնավոր ապացույցներ ներկայացնելու։Ավելին11:3021.09.24 -
ԱռողջապահականԱռողջ շնչառություն, սքանչելի մարմին. բարեգործական ծրագիրը շարունակվում է «Մեդինեսում»44-օրյա պատերազմի վետերանը միայն բժշկական կենտրոնում է իմացել, որ իր վիրահատությունն անվճար է լինելու: Վարդենիսցի 32-ամյա տղամարդը Մեդինեսում կազատվի շնչառական խնդիրներից: Երկրորդ ամիսն է, ինչ Մեդինես բժշկական կենտրոնում բարեգործական վիրահատություններ են: Այս օրերին Մեդինեսում է նաև բարձրագույն կարգի բժիշկ Անդրեյ Իստրանովը:Ավելին11:2521.09.24 -
ՔաղաքականԿեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ՀՀ Անկախության օրվա առիթով հայերեն շնորհավորական ուղերձ է հղել։ «Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»,- գրել է նա։Ավելին11:1921.09.24 -
ՔաղաքականՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին. ՌԴ դեսպանությունՌուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության օրը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից: «Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման: Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին»։Ավելին11:1521.09.24 -
ՀասարակականԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:0021.09.24 -
ՔաղաքականՀուսով եմ՝ պատվով կհաղթահարենք այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով, որում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը»:Ավելին10:5321.09.24 -
ՀասարակականՍպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներՍեպտեմբերի 20-ին՝ ժամը 19։47-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Արևաշող գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են VAZ-2106 (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ․) և VAZ-2107 (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Է․ Խ․-ին, վարորդ Դ․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնությանը, ովքեր հոսպիտալացվել, իսկ VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարեկային ծառայության ավտոմեքենայով՝ տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Է․ Ա-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Է․ Խ․-ինը միջին ծանրության, իսկ Դ․ Ա․-ինը՝ ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։Ավելին10:4521.09.24 -
ՔաղաքականՄենք կարողացանք որպես ժողովուրդ, որպես պետություն, ամրանալ ու ոտքի կանգնել՝ ունենալով նաև անդառնալի ու ծանր կորուստներ․ նախագահի ուղերձըՆախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետությունն անցած երեք տասնամյակների ընթացքում հաղթահարեց ծանր փորձություններ երբեմն նաև անասելի ջանքով, որովհետև նորանկախ պետականությունը հարկադրված էր բախվել պատերազմի, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումների մարտահրավերներին գրեթե միաժամանակ: Բայց մենք կարողացանք որպես ժողովուրդ, որպես պետություն, ամրանալ ու ոտքի կանգնել՝ ունենալով նաև անդառնալի ու ծանր կորուստներ, գտնելով ելքեր՝ անելանելի թվացող իրավիճակներից: Կարողացանք, որովհետև 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր քաղաքացիները կատարեցին իրենց գիտակցված քայլը ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու ճանապարհին: Սիրելի ժողովուրդ, Բոլորիս համար անկախությունը ոչ թե բարեհունչ գաղափար կամ ինքնանպատակ է, այլ շարունակական շարժում, պայքար սեփական կամքով մեր ճակատագիրը կերտելու, մեր հայրենիքի ու պետության ձևն ու բնույթը ինքնուրույն որոշելու համար, որի վերջնական նպատակը ազատ, պատասխանատու, անընդհատ զարգացող և արարող մարդն ու քաղաքացին է: Ազատությունն ինչպես քաղաքացու այնպես էլ պետության համար մտքի և բովանդակություն վիճակ է, ամենօրյա անդուլ աշխատանք, հոգատարություն, նվիրումի բերկրանք, հաղթանակի ուրախություն և կորստի ցավ և այս ամեն հանրագումարում պատասխանատվության բարձրագույն գիտակցում: Այսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն, բայց անցած տասնամյակները վկայում են նաև, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է միասնականությամբ, համերաշխությամբ ու վճռականությամբ: Լիահույս եմ նաև, որ հանուն մեր ներկայի ու վաղվա օրվա, հանուն մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության՝ հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ: Վստահ եմ, որ մեր քաղաքացիների հավաքական ջանքով կկերտվի մեր երազանքների Հայաստանը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 33-ամյակի կապակցությամբ»։Ավելին10:3621.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։Ավելին10:3021.09.24 -
ՔաղաքականՊատերազմը չի ավարտվել, և կորուստները շարունակվում են ներկայիս իշխանությունների ապիկար գործունեության պատճառով. ՕհանյանՈրքան էլ ծանր լինի իրականության բեռը, պարտավոր ենք մի կողմ դնել ցավն ու պատվով պաշտպանել մեր Անկախությունը, անվտանգությունը, ապրելու և արցախցիների հետվերադարձի իրավունքը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում: «Ազգային տոնացույցում սեպտեմբերը Անկախության խորհուրդն ուներ հայ ժողովրդի համար, մայիսը՝ Հաղթանակների, որոնք իրավամբ կերտել էինք Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող հայ ժողովրդի միասնության՝ մտավորականների ու գաղափարական պայքարի, հրամանատարների ու զինվորների անձնազոհ մաքառումի գնով, ռազմաքաղաքական ղեկավարների նվիրումի և ինքնուրույն, իրավիճակն համարժեք որոշումներ կայացնելու շնորհիվ։ Հավերժ փառք ու պատիվ բոլոր այն քաջերին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի, ովքեր կանգնած են հայոց նորագույն պատմության հաղթանակների ակունքներում և Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր էլ սրբազան պայքար են մղում` հանուն Հայի, Հայաստանի ու Արցախի։ Ու թեև իր Անկախությունն արյան գնով կերտած Արցախն այսօր ամբողջովին հայաթափված, օկուպացված է, իսկ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը նշում ենք՝ հանդուրժելով ադրբեջանական զինված ուժերի հանցավոր ներխուժումը, ներկայությունը մեր պետության ինքնիշխան տարածքում, հայ ժողովուրդը գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվել, և կորուստները շարունակվում են ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, այլև Հայաստանի ներկայիս իշխանությունների ապիկար գործունեության պատճառով։ Սակայն որքան էլ ծանր լինի իրականության բեռը, պարտավոր ենք մի կողմ դնել ցավն ու պատվով պաշտպանել մեր Անկախությունը, անվտանգությունը, ապրելու և արցախցիների հետվերադարձի իրավունքը։»:Ավելին10:2521.09.24 -
ՀայաստանՆոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը․ Վեհափառ Հայրապետի ուղերձըՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ անկախության օրվա առիթով: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին: Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: Այս վսեմ ձգտման մեջ ազգիս զավակները միասնաբար դիմակայեցին բազում դժվարությունների ու նեղությունների, արձանագրեցին նշանակալի ձեռքբերումներ և առաջընթաց։ Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։ Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։ Արդ, արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը։ Ապավինած Աստծուն շենացնենք մեր երկիրը հավատի, հույսի և սիրո գործերի նոր վկայություններով և մեր նվիրյալ ջանքերով իրագործենք ազգային մեր իղձերը՝ արժանի դառնալով սաղմոսերգուի օրհնաբանությանը․ «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է» (Սաղմ. 32:12)։ Մեր հայցն է առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի արդարության ու համերաշխության ուղիներով՝ ապահով ու բարօր կյանք պարգևելով ազգիս ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։ Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն: Օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»:Ավելին10:1521.09.24 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա զոհ և տուժածՍեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին10:0021.09.24 -
ՔաղաքականՆերողություն բոլոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կգործենք. Փաշինյանի ուղերձըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Այն ժամանակ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ պետություն: Այդ օրվանից մեր երկիրն անցել է բազում փորձությունների միջով՝ պատերազմներ, հազարավոր զոհեր, շրջափակում, տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, արտագաղթ, որոնց հետևանքով մենք ավելի առարկայորեն հասկացանք, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր, և այդ հարցին մենք պետք է պատասխանենք ոչ միայն ընտրական տեղամասում քվեաթերթիկի վրա նշում անելով, այլև մեր վարքով, բարքով ու գործունեությամբ: Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա: Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն: Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Անկախության հանրաքվե է: Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր: Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) և հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) և կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) և աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) և օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ: Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է: Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով»։Ավելին09:5621.09.24 -
Մամուլի տեսությունՀՀ անկախության տոնին պարգևներ և կոչումներ կշնորհվեն. որևէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ. «Ժողովուրդ»Անկախության հռչակումից 33 տարի անց Մայր Հայաստանը իր անկախությունը նշում է առանց հայկական երկրորդ պետության, դեռ ավելին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ապօրինի ներխուժման պայմաններում:Ավելին09:5321.09.24