Լրահոս
2024-09-23
-
ՀասարակականՄերգելյանի այգում բարեկարգման առաջին փուլի շինարարական աշխատանքների 90 տոկոսն ավարտված էԱյժմ իրականացվում են «Լեռնեցիների պարը» արձանախմբի տեղափոխության և կանաչապատման աշխատանքները:Ավելին10:3023.09.24 -
ՔաղաքականՓաշինյանն ու Էրդողանը կհանդիպեն Նյու ՅորքումՆշվում է, որ Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծ մասին կընդունի Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշ Թուրքիայի տանը (շենքը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց):Ավելին10:1923.09.24 -
ՔաղաքականԿոչ ենք անում ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին․ Կանադայի ԱԳ նախարարԱնցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։Ավելին10:1423.09.24 -
ՏարածաշրջանԹուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԹուրքիայի կենտրոնական Նևշեհիր քաղաքի մոտ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 զբոսաշրջիկ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Sabah թերթը, ավտոբուսը Նևշեհիրից, որի կողքին գտնվում է Կապադովկիայի հայտնի զբոսաշրջային շրջանը, շարժվում էր դեպի Ալանիա (Անթալիա նահանգ)։ Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով վթար է տեղի ունեցել։ Դեպքի վայր արագորեն ժամանել են բժիշկներն ու ոստիկանները։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։Ավելին10:0023.09.24 -
ՍպորտԱշոտ Վարդապետյանն արժանացել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակինՄիջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը արժանացել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակին՝ տարիների ընթացքում շախմատի ասպարեզում կատարած նվիրական աշխատանքի, շախմատի զարգացմանը նպաստող կարևոր գործի համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Պարգևատրումն իրականացրել է աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը՝ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի շրջանակներում։Ավելին09:4523.09.24 -
Հասարակական«Opel»-ը վրաերթ է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍեպտեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, սակայն դեպքի վայրում աշխատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկներն ու ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը՝ 16:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Սարգիս Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աստղիկ Գ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին վարորդը զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Վարդան Բաբաջանյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ և կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։Ավելին09:3023.09.24
2024-09-22
-
ՀասարակականՓաշինյանը Աննա Հակոբյանի հետ Բրյուսելից մեկնել է Նյու ՅորքՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ «Նախորդ թռիչքը Երևան-Բրյուսելն էր։ Սա՝ Բրյուսել-Նյու Յորքը»,- գրել է վարչապետը։Ավելին23:5822.09.24 -
ՏարածաշրջանԻրանում 3-օրյա սուգ է հայտարարվելԻրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելուց հետո, հայտնում է Mehr գործակալությունը: Հայտնի է, որ Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում՝ ազդելով երկու բլոկի՝ B և C-ի վրա, որտեղ աշխատում էր 69 մարդ: Մեկ ժամ առաջ ավարտվել են փրկարարական աշխատանքները B բլոկում, որտեղ աշխատող 47 մարդուց 30-ը զհվել են, 17-ը՝ վիրավորվել։ C բլոկում, որտեղ արգելափակված էր 22 բանվոր, բոլորը մահացել են: Ածխահանքը գտնվում է գետնի տակ 250 մետր խորության վրա և ունի 700 մետր երկարություն։ Թաբասի ածխահանքը, որն ունի ավելի քան 30,000 քառակուսի կիլոմետր տարածք, Իրանի ամենամեծ և ամենահարուստ ածխային շրջանն է:Ավելին23:5022.09.24 -
ՄիջազգայինՌուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆՌուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ նոր գագաթնաժողովի նպատակն է «առաջ մղել Զելենսկու բացարձակապես անկենսունակ բանաձևը՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք»: «Մենք չենք մասնակցի նման գագաթնաժողովներին»,- հավելել է Զախարովան։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Կրեմլը չի հրաժարվում դիվանագիտական կարգավորումից և պատրաստ է «քննարկել իսկապես լուրջ առաջարկներ, որոնք հաշվի կառնեն «տեղում» իրավիճակը և ձևավորվող աշխարհաքաղաքական իրողությունները»։Ավելին23:3022.09.24 -
ՀայաստանԱլեքսանդրապոլիսի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորվել է հայկական եռագույնովՀունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Արձագանքելով Հունաստանում Հայաստանի դեսպանությանը՝ Ալեքսանդրապոլիսի քաղաքապետարանը Հունաստանի կենտրոնական բանկի պատմական շենքը լուսավորեց հայկական եռագույնով ՝ ի նշանավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի և երկու ժողովուրդներին միավորող մշակութային ու պատմական ամուր կապերի»։Ավելին23:0022.09.24 -
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում գրավեց 6-րդ տեղըՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի հաղթողը Հնդկաստանի թիմն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակի հասավ Իրանի ընտրանու նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանը կիսեց միավորը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց մրցակցին: Հայաստան-Իրան` 2,5:1,5: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Օլիմպիադայի հաղթողը Հնդկաստանի ընտրանին է: Կանանց մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը վերջին փուլում գերազանցեց Գերմանիայի հավաքականին: Հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Հայաստան-Գերմանիա` 3:1: Կանանց Օլիմպիադայի հաղթողը կրկին Հնդկաստանն է: Այստեղ վերջին պարտիաները դեռ չեն ավարտվել։Ավելին22:3022.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանում` ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-նշել է Փաշինյանը։ Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, իսկ 17-ը՝ վիրավորվել: Պայթյունի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 22-ին։Ավելին22:1722.09.24 -
ՀասարակականԾեծի է ենթարկվել Վանո Սիրադեղյանի որդին, մայրը նրան հայտնաբերել է կապտուկներով․ Oragir.NewsՀայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրեր առաջ ծեծի է ենթարկվել իր եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը։ Oragir.News-ը կապ հաստատեց Արփի Սիրադեղյանի հետ, որը պատմեց դեպքի մանրամասները․ «Մի քանի օր առաջ եղբայրս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում է եղել, որտեղ դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է եղել և նրան ծեծել են»։ Նրա խոսքով՝ դեպքի մասին այսօր են իմացել, երբ նրանց մայրը այցելել է որդուն և նրան տեսել է ծեծված վիճակում։ «Գլուխն արյունոտ, մարմինը՝ կապտուկների մեջ, երիկամների ցավերով։ Դավիթը դեպքի մանրամասները չի պատմել, գուցե մտածում է՝ հետո ինչ-որ խնդիրներ կառաջանան։ Նշեմ, որ եղբորս գլխին խաչաձև սպի կա, որը նախկինում գլխի հարվածի հետևանքով է եղել։ Քանի որ շատերն են եղբորս ճանաչում, գիտեն, որ նա տաղանդավոր տղա է, սիրված, հարգված, բարի, բայց վատ սովորություն ունի՝ խմում է, հորս ընկերներից գումար է վերցնում։ Նրա խնդիրները անլուծելի են դարձել նրանից, որ հայրս նրան տուն է ժառանգել, սակայն, նրան այդ տունը չեն տալիս, որի պատճառով էլ չի կարողանում ո՛չ լուծել իր խնդիրները, ո՛չ խմիչքի հանդեպ կախվածությունից բուժվել, հարբած վիճակում ման է գալիս, և նրա հետ պարբերաբար նման դեպքեր են լինում, ինչը կապված է նաև հորս հետ»,- նշեց Արփին։ Նա հավելեց, որ գրառումից հետո իր հետ տարբեր մարդիկ են կապ հաստատել և խնդրել հեռացնել գրառումը, որոշներն էլ փորձել են դեպքից մանրամասներ հայտնել, որն Արփի Սիրադեղյանը չցանկացավ հայտնել։Ավելին22:0022.09.24 -
ԱշխարհՀարավային Աֆրիկայում առատ ձյուն է տեղացելՀարավաֆրիկյան Հանրապետությունում հանկարծակի տեղացած ձյունը կաթվածահար է արել նահանգային մի քանի ճանապարհներ: SABC News-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, Կվազուլու-Նատալ նահանգում առատ ձյան հետևանքները վերացնելու համար կներգրավվեն նաև զինված ուժերը: Նշվում է, որոշ վարորդներն առատ ձյան հետևանքով մնացել են ճանապարհներին, և իրականացվում են փրկարարական աշխատանքներ:Ավելին21:3022.09.24 -
ՍպորտՀՀ շախմատի ֆեդերացիան կոչ է արել FIDE-ին՝ թույլ տալ ռուս և բելառուս շախմատիստներին մասնակցել մրցաշարերինՇախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) չպետք է կախված լինի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումից՝ ռուս և բելառուս շախմատիստների մրցաշարերին մասնակցելու հարցում։ Այս մասին Բուդապեշտում ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Աշխարհում միշտ էլ եղել են պատերազմներ, և Ռուսաստանն ու Ուկրաինան միակ հակամարտողները չեն։ Ես չեմ ուզում նշել երկրները, բայց նրանք չեն պատժվում պատերազմներին մասնակցելու համար։ Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ին ուղղված առաջարկություններին, ես չգիտեի, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն մեր ղեկավարությունն է, ինչո՞ւ պետք է լսենք նրան: Քաղաքականությունը շախմատ չէ, շախմատը ուրախություն է, երջանկություն»,- ասել է Լպուտյանը: Նշենք, որ Հատուկ ռազմական գործողությունից հետո ՖԻԴԵ-ն արգելել է ռուսաստանցիներին մասնակցել թիմային մրցումներին։Ավելին21:0022.09.24 -
ՄիջազգայինՊակիստանում պայթել է ՌԴ պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենան, որի կազմում եղել է ՌԴ դեսպանըՊատվիրակությանն ուղեկցող մեքենան, որի կազմում էր ՌԴ դեսպան Ալբերտ Խորևը, Պակիստանում պայթել է ականի վրա։ Պատահարի մասին տեղեկացվել է հանրապետությունում ՌԴ դեսպանատան Telegram ալիքում։ Դիվանագետները մասնակցել են Սվաթ հովտում անցկացվող զբոսաշրջային գագաթնաժողովին, հայտնում է «Մոսկվա 24»-ը։ «Մի քանի ոստիկան է վիրավորվել, երբ ուղեկցող մեքենան պայթել է ականի վրա Խայբեր Պախտունխվա նահանգի Մինգորա քաղաքից հյուրանոց տանող ճանապարհին։ Դիվանագետները չեն տուժել»,- ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։Ավելին20:3022.09.24 -
ՍպորտՀայտնի է Նորվեգիայի ամենահայտնի մարզիկը․ Հոլանդը 6-րդ տեղում էՎարկանիշային աղյուսակը գլխավորել է 2020 թվականի 400 մետր արգելավազքում օլիմպիական չեմպիոն Կարստեն Վարհոլմը։ Հետաքրքիր է, որ ֆուտբոլի համաշխարհային աստղ, «Մանչեսթեր Սիթի» ակումբի հարձակվող Էրլինգ Հոլանդը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է միայն 6-րդ հորիզոնականը։ Մեկ այլ հայտնի ֆուտբոլիստ՝ «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, զբաղեցրել է 2-րդ տեղը: Նորվեգիայի ամենահայտնի մարզիկները 2024 թվականի օգոստոսի դրությամբ․ Կարստեն Վարհոլմ — 35% (37%) Մարտին Էդեգոր — 25% (23%) Յոհաննես Բյո — 20% (26%) Բիրգիտ Սքարշտեյն — 19% (21%) Մարկուս Ռութ — 17% (նոր) Էրլինգ Հոլանդ — 17% (21%) Յոհաննես Կլեբո — 16% (18%) Յակոբ Ինգեբրիգտսեն — 16% (15%) Կասպեր Ռուդ — 13% (15%) Մագնուս Կարլսեն — 12% (14%) Հարկ է նշել, որ հարցումը անցկացվել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիադայից անմիջապես հետո, ինչը կարող էր ազդել արդյունքների վրա, փոխանցում է ArmSport-ը։Ավելին20:0022.09.24 -
Հասարակական«Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունըԱվելին19:3022.09.24 -
ՄիջազգայինԳազան հայտարարել է առաջիկայում բոլոր բուժհաստատությունների էլեկտրական գեներատորների անջատման մասինԳազայի առողջապահության գերատեսչությունը նախազգուշացրել է բուժհաստատություններում էլեկտրական գեներատորների աշխատանքի դադարեցման վտանգի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ նշելով, որ Գազայի հատվածի դեմ Իսրայելի շարունակվող հարձակման, բոլոր անցակետերի փակման և առողջապահական ոլորտի վրա շարունակվող հարվածների հետևանքով բոլոր առողջապահական հաստատություններում էլեկտրական գեներատորների աշխատանքը կդադարեցվի (10 օրվա ընթացքում)՝ յուղերի, զտիչների և պահեստամասերի պակասի պատճառով: Նշվում է, որ գեներատորների անջատվելը մեծ վտանգ է ներկայացնում հիվանդների կյանքի համար, հատկապես այնպիսի բաժանմունքներում, ինչպիսիք են վիրահատարանը, վերակենդանացման բաժանմունքը: «Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ միջազգային և հումանիտար գործակալություններին արագ և շտապ միջամտել և էլեկտրաէներգիայի գեներատորների համար տրամադրել անհրաժեշտ յուղեր, զտիչներ և պահեստամասեր»,- ասված է հայտարարության մեջ:Ավելին19:0022.09.24 -
ՀայաստանՀուսով ենք, որ ավելի կզարգացնենք մեր համագործակցությունը․ Հնդկաստանի ԱԳ նախարարՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրանյամ Ջայշանկարը Հայաստանի Անկախության օրվա առթիվ ջերմ ողջույններ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հայ ժողովրդին: Այս մասին Հնդկաստանի արտգործնախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում: «Սրտագին ողջույններս, պարոն Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Հուսով ենք, որ ավելի կզարգացնենք մեր համագործակցությունը»,-նշել է Ջայշանկարը՝ կից ներկայացնելով տեսանյութ հայ-հնդկական համագործակցության տարբեր տարիների դրվագներից:Ավելին18:3022.09.24