Լրահոս

2024-09-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մտնում ենք պայքարի ինտեսիվ և հետևողական փուլ. հոկտեմբերի 2-ին հավաքվում ենք հրապարակում․ Բագրատ Սրբազան
    Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք, հոկտեմբերի 2-ին, ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։ «Մտնում ենք պայքարի ինտեսիվ և հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ, հաղթանակով երաշխավորված։ Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը և միայն ձերը»,- նշել է նա։ Սրբազանն ընդգծել է՝ պետք է ձևավորել նոր իշխանություն ըստ արժանիքների՝ դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։ «Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։ Պետք է ձևավորենք նոր իշխանություն ըստ արժանիքների՝ դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։ Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը»,- նշել է նա։
    18:00
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է պայքարենք այնքան, քանի դեռ մեր հայրենիքը չի ազատագրվել չարից․ Աստղիկ Գալեյան
    «Կլինեն մարդիկ էկրանից այն կողմ, որ կասեն կամ կգրեն «սուգդ սգա»։ Հավատացեք՝ սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել։ Ինչո՞ւ չէ, մե՛նք պետք է պահանջատեր լինենք, որովհետև մեր որդիներին են սպանել, մեր հայրենիքն են հանձնել, և մենք բոլորիդ հետ պետք է լինենք պայքարի առաջնագծում»,- Մարզահամերգային համալիրում հավաքի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ անդամ Աստղիկ Գալեյանը։ Ապա հավելեց․ «Մենք պետք է պայքարենք այնքան, քանի դեռ մեր հայրենիքը չի ազատագրվել չարից։ Սրբազամ պայքարը սկսվեց Կիրանցից, մեր սրբազան հոր առաջնորդությամբ։ Պայքարը սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ և օրհնությանբ էլ պետք է ավարտվի հաղթնակով։ Եվ ինչպես սրբազան հայրն է ասում, եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին։ Պետք է հաղթենք հանուն նրա, որ ձեր զավակները ապրեն։ Պետք է հաղթենք, որ դուք չզգաք էն ցավը, որ զգում ենք մենք։ 2020թ․ հուլիսի 2-ին Հադրութի զորամասի առաջ ես չփրկեցի որդուս․ արցունքները խեղդում էին, ինչ-որ ներքին ձայն ինձ ասում էր՝ տար որդուդ, տար։ Չտարա։ Ու այդպես արցունքախեղդ լինելով՝ ես հասա Հայաստան։ Ես վերջին անգամ իմ որդուն հրաժեշտ չեմ տվել, մի վերջին անգամ չեմ շոյել։ Պատկերացնում ե՞ք ինչ է զգացել ծնողը իր որդուն երկրորդ կամ երրորդ անգամ վերահուղարկավորելիս։ Պակերացնում ե՞ք ինչ է զգում գերու ծնողը, մայրը, հայրը, կինը, զավակը։ Պատկերացնում ե՞ք ինչ են զգում անհետ կորածի ծնողը, որդին, կինը։ Զգում ե՞ք Արցախում շիրիմ թողած մարդու վիշտը։ Զգալ չեք կարող, բայց պատկերացնել կարող եք։ Եթե այս ցավը համարենք բոլորինս, համոզված եմ՝ կհաղթենք։ Սրա լուծումը մեկն է՝ հեռացնել չարիք կոչված Նիկոլին և իր թիմին։ Նիկոլը մահաբեր է, արյուն է։ Հիշեք նրան առաջին օրվանից՝ դագաղներ, ծաղկեպսակներ քաղաքում»։
    17:50
    22.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Նախկին ու ներկա Փաշինյանի չկատարած մի շարք խոստումներ՝ մեկ տեսանյութում
    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սրբազան պայքար»-ի հավաքի ժամանակ ցուցադրվեց տեսանյութ Նիկոլ Փաշինյանի ստերի և չկատարած խոստումների մասին: Մանրամասն՝ տեսանյութում:
    17:45
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս շարժումը նոր է սկսում․ եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար կյանք է․ Բագրատ Սրբազան
    Բոլոր հանցագործներն ամենախիստ ձևով պատժվելու են՝ անկախ նրանից, թե նրանք ինչ հովանավորություն են վայելում այսօր։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ «Մենք իրավական գործընթացներ ենք սկսել և հետապնդելու ենք մինչև վերջ, հասնելու ենք նրան, որ այս հանցագործներին ամենախիստ ձևով պատժեն՝ անկախ նրանից, թե ինչ հովանավորություն են վայելում նրանք այսօր։ Այո, այսօր մենք ապրում ենք գողացված ուրախության, պատվի և կենսագրության ժամանակներում, դրա համար էլ այսօր խոսելու եմ մեր անելիքների մասին»,- նշեց Սրբազանը։ Ըստ նրա՝ շարժումը նոր է սկսվում, և պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ և համբերատար։ «Մայիսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է, մարում է՝ ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, ոմանց մոտ կասկածներ և տագնապ։ Ցանկանում եմ հստակ, մեկ անգամ ևս ընդմիշտ արձանագրել, որ այս շարժումը նոր է սկսում, և եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար կյանք է։ Եվ այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ է և համբերատար, ով պատրաստ է զոհաբերության ու զրկանքների, քանի որ սա ճշմարտության համար պայքար է, և ոչ ոք ու ոչինչ չի կարող ինձ բաժանել այս հավատքից»,- նշեց Սրբազանը։
    17:26
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
    Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը քաղաքացի Ա. Ա.-ին (ծնված 2006 թ․) մոտ 1 կմ «Polaris» մակնիշի ամենագնացով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    17:10
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստիպված ենք հակառակորդ պետության շահերը պաշտպանող իշխանությանը դեմ լինել. Ամալյան
    Ես ինքս քաղաքական մարդ չեմ և քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, իսկ սա քաղաքականություն չէ, այլ մարդկային գործոն, որ ստիպված ենք հակառակորդ պետության շահերը պաշտպանող իշխանությանը դեմ լինել: Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Դավիթ Ամալյանը։ «Հավատում եմ Սրբազան շարժմանը և համոզված եմ, որ մի քանի հարյուր հազարներ կողմնակիցները կդառնան միլիոններ։ Մի քանի տոկոս կմնա էն խավը, որն ասում է՝ ջհանդամը, թե ադրբեջանցիք չեն գա»,- նշեց նա։
    16:50
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են
    Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13:00-ի սահմանում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Տարոն Պողոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել քարերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորները՝ Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Գայանե Ա.-ն, 10-ամյա Սվետլանա Պ.-ն և 8-ամյա Նարե Պ.-ն, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որոնք իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։ Հայտնի է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    16:30
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս մեկնարկը ավարտին կհասցնի այն գործը, որը մենք սկսել ենք ամիսներ առաջ. Գառնիկ Դանիելյան
    Սա այն հանգրվանն է, որտեղ մեր համակիրները, պայքարի ընկերները հետագա հարցերի պատասխանները կստանան: Այս մասին Համալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Սա մեկնարկ է մի նոր փուլի և այս մեկնարկը կարծում եմ ավարտին կհասցնի այն գործը, որը մենք միասին սկսել ենք ամիսներ առաջ։ Ճիշտ է, մենք ակնկալում էինք, որ արագ հնարավոր էր իշխանություններին հեռացնել, բայց այս ժամանակահատվածում չստացվեց հեռացնել։ Այո, հուսով եմ, որ մինչև տարվա վերջ կհեռացնենք»,- նշեց նա։ Դանիելյանի կործիքով՝ ընդդիմադիրների ամբիցիաները խանգարում են Փաշինյանին վռնդել, բոլորը մտածում են՝ իրենք են առանցքը։ «Բոլորս մի նավի մեջ ենք, այս իրավիճակը հանդուրժել այլևս ի վիճակի չենք։ Կամք ու վճռականություն է պետք էս թրքահպատակ իշխանությանը դուրս շպրտելու համար։ Ընդդիմադիրներին ամբիցիաներն են խանգարում, իրենց շուրջ մի քանի հոգի հավաքում են ու մտածում են, թե իրենք են աշխարհի առանցքը, իրենց շուրջը պիտի ձևավորվեն գործընթացները, կնիքից բացի ոչինչ չունեն»,-նշեց պատգամավորը։
    16:05
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայր ու որդի վիճաբանել են ալկոհոլ օգտագործելու հարցի շուրջ․ որդին մարմնական վնասվածքներ է ստացել
    Սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են զանգահարել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 20։20-ի սահմաններում իրենց տան բակում փայտ կտրելու ժամանակ ստացած «ձախ դաստակի ափային երեսի, որովայնի առաջային պատի կտրած վերք, աջ դաստակի 2-րդ մետակարպալ ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Վ․-ն:
    15:50
    22.09.24
    Ավելին
  • Հայաստան
    Բագրատ Սրբազանը մեծ հավաք է անցկացնում մարզահամերգային համալիրում․ Ուղիղ
    Մեկնարկում է Սրբազան պայքարի նոր փուլը. մեծ հավաք` Մարզահամերգային համալիրում․ Ուղիղ
    15:25
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Գերմանիայում հայտնաբերվել է ենթադրաբար Մոցարտի՝ նախկինում անհայտ ստեղծագործությունը
    Գերմանիայում պատահմամբ հայտնաբերվել է կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի՝ նախկինում անհայտ ստեղծագործությունը: Խոսքը 12 րոպեանոց Serenate ex C սերենադի մասին է, որը Մոցարտը ենթադրաբար գրել է 10-13 տարեկանում։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է dw.com-ը: Այն պահվել է Լայպցիգի երաժշտական գրադարանում և հայտնաբերվել Մոցարտի ստեղծագործությունների ամբողջական ցանկի վերահրատարակման աշխատանքների ժամանակ։ Կոմպոզիցիան շատ նման է Մոցարտի ստեղծագործություններին, սակայն մինչ այժմ նրա հեղինակությունը 100 տոկոսով ապացուցված չէ։ Միևնույն ժամանակ, միջազգային Mozarteum հիմնադրամի երաժշտագետ Ուլրիխ Լեյզինգերը պատրաստ է բացառել այլ կոմպոզիտորների հեղինակությունը և պնդել, որ խոսքը միանշանակ երիտասարդ Մոցարտի ստեղծագործության մասին է:
    15:00
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ին ցերեկային ժամերին կբրձրանա 2-4 աստիճանով։
    14:40
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սպերցյանը նոր ցուցանիշ է գրանցել «Կրասնոդար»-ի պատմության մեջ
    «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25թթ. մրցաշրջանի 5-րդ տուրում «Ակրոն»-ի դեմ խաղում (5:2) երկու գոլ է խփել: Ինչպես տեղեկացնում է Armsport-ը, ֆուտբոլիստը դարձել է «Կրասնոդար»-ի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է երկրորդ խաղն անընդմեջ դառնալ դուբլի հեղինակ: Նմանատիպ ցուցանիշ առաջին անգամ գրանցել է Ֆյոդոր Սմոլովը: 24-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
    14:20
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում ընդդիմության պահանջը հրատապ է դարձել. Ստեփան Դանիելյան
    «Ամբողջ աշխարհում սկսվել է «Ոչ նախկին, ոչ ներկա» շարժումը։ Ավանդական կայուն կառավարման երկրներից մեկում, Բրիտանիայում, այդ շարժումը գլխավորում է Նաջըլ Ֆարաջն, իր Ռեֆորմների կուսակցությամբ և, մեծ քայլերով անսպասելի հաջողության է հասնում։ Համակարգային կուսակցությունները' Լեյբերիստները և Թորինը, գլորվում են անդունդ։
    14:00
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել
    Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը։ Ըստ հրապարակումների՝ կառավարությունում ընդգրկվել են երկու հայ նախարար։ Մասնավորապես, Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական ​​գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։ Ժան-Նոել Բարոն նշանակվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, Սեբաստյան Լեկորնուն՝ Զինված ուժերի և վետերանների գործերի նախարար, իսկ Ռաչիդա Դատին՝ մշակույթի նախարար։ Դիդյե Միգոն դարձել է Ֆրանսիայի արդարադատության նախարար, իսկ Բրունո Ռետալյոն՝ ՆԳՆ ղեկավարը։
    13:40
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը
    «Երևան կլասիկ ֆեստ». մինչև սեպտեմբերի 24-ը մայրաքաղաքում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Համերգի չորրորդ օրը բեմը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբինն ու երգչախմբինն էր: Այսօր Թումանյանի անվան զբոսայգում ժամը 20:00-ին ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը:
    13:20
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի ածխահանքում պայթյունից առնվազն 30 մարդ է զոհվել
    Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, իսկ 17-ը՝ վիրավորվել: IRNA-ի փոխանցմամբ՝ նահանգի ճգնաժամային կառավարման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ-Ալի Ախոնդին սեպտեմբերի 22-ին հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան՝ հանքի երկու հատվածներում մեթանի պայթյունի հետևանքով։ Նրա խոսքով՝ մեթանի և ածխածնի օքսիդի արագ արտանետման հետևանքով առնվազն 30 աշխատող խեղդվել է և չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են, որոնք, սակայն, ստորգետնյա պայմաններում դժվարություններով են իրականացվում: «Հատուկ շեշտադրում է արվում արագ փրկարարական գործողության վրա, սակայն իրականությունն այն է, որ 700 մ խորությունից 700 մետր անկյունագծով և 250 մ ուղղահայաց գետնի տակ գտնվող տարածքում տուժածներին փրկելը բարդ խնդիր է»,- ասել է պաշտոնյան: Հաղորդվում է, որ հանքում պայթյունի պահին բլոկներում եղել է 69 աշխատող:
    13:00
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու են էլեկտրական շչակներ
    ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ռյա Թազա, իսկ ժամը 11։40-ից մինչև 12։00-ն Ալագյազ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
    12:40
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի Թաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյուն է տեղի ունեցել. զոհեր կան
    Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 13-ից հասել է 19-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է նահանգի նահանգապետին կից ճգնաժամային կառավարման վարչության ղեկավար Մոհամմադ Ալի Ախունդին։ «Թաբասի հանքավայրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացածների թիվը 13-ից հասել է 19-ի»,-Ախունդիի խոսքերն է մեջբերում Shafaqna գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի պետական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Թաբասում հանքահորում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել 12 մարդ։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։
    12:28
    22.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին
    Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Նախարարը մասնակցելու է միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային բնույթի հրատապ խնդիրների վրա:
    12:20
    22.09.24
    Ավելին