Լրահոս

2024-09-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Արման Թաթոյանն այցելել է Մասիս քաղաքի հանրակացարանում բնակվող արցախահայերին
    ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Լոս Անջելեսի «Ռոզ և Ալէք Փիլիպոս» ազգային վարժարանի սաների և քրեական հարցերով միջազգային փաստաբան Կարօ Ղազարեանի հետ միասին այցելել է Մասիս քաղաքի հանրակացարանում բնակվող արցախահայերին՝ նրանց փոխանցեցելով վարժարանի միջոցներով հավաքված աջակցությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արման Թաթոյանը։ «Արցախահայությունը` հայ ժողովրդի անբաժան մասը և Արցախի բնիկ ժողովուրդը, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության արդյունքում բռնի տեղահանվեց իր Հայրենիքից: Նրանք բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մասերում»,–գրել է նա:
    10:15
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինի. հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս. Աբգար թագավորի փողոցի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի, Տավրոս թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Շիրակի խճուղու թիվ 56, 58, 60, 62, 64, 66 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Շաքի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 103/1, 105, 107, 109 բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի, Նաիրիի, Թամանցիների փողոցների, Հուշարձան, Չուխաջյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ՈւՊԷ և Ներքին Այգեստան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Զառ, Ակունք, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի գազասպառողների, «Թամսար», «Ռոբեն Յ.Հ», «Մելինե Էմիլիա», «Գլաձոր ՄԳՀ», «Վահ Գալ», «Վայք Գազ», «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։
    10:00
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավինյանը որոշել է «զա պրինցիպ» նահանջել․ «Իրավունք»
    Ըստ նույն աղբյուրների` Ավինյանն ասել է, որ տղավարի չի թիմակիցների «պադմոշկեքը», երբ իրենք են ժամանակին խնդրել` գալ ու տեր կանգնել քաղաքին»:
    09:50
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը մտահոգություն են հայտնել Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության վերաբերյալ
    Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերն իսրայելական հրետակոծությունների ֆոնին անհանգստություն են հայտնել, կապված՝ հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը հայտարարել են, որ շարունակում են լարվածությունը նվազեցնելու ջանքերը: «Այս վտանգավոր իրավիճակի ցանկացած հետագա սրացում կարող է ունենալ հեռուն գնացող և կործանարար հետևանքներ ոչ միայն նրանց համար, ովքեր ապրում են Կապույտ գծի երկու կողմերում (Լիբանանի և Իսրայելի սահմանը), այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ պատրաստվում է հարվածել Բեկաայի հովտում գտնվող տներին, որտեղ պահվում են «Հեզբոլլահ»-ի ռազմավարական զենքեր։ Իսրայելի բանակի խոսնակը քաղաքացիական անձանց կոչ էր արել արագ տարհանվել։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 182-ի, 727 մարդ վիրավոր է։ Երկրի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ զոհերի շարքում կան կանայք, երեխաներ և բժիշկներ։ Լիբանանի հարավային շրջաններից մարդիկ փորձում են փախչել իսրայելական գնդակոծությունից։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Բեյրութում, Տրիպոլիում և Լիբանանի արևելյան և հարավային շրջաններում դպրոցները կծառայեն որպես ապաստարաններ տեղահանվածների համար։
    09:45
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն անցել է ներքաղաքական «հարցեր լուծելու» իր սիրելի մեթոդին․ «Փաստ»
    Հասկանալի է, որ ՔՊ-ն կանգ չի առնելու ոչնչի առջև՝ ուժայինների, դատարանների միջոցով ստիպելով տատանվողներին կամ ընդդիմադիր հայացքներով չինովնիկներին ընտրել՝ «կա՛մ Փաշինյանի հետ, կա՛մ քրեական գործերով դեպի բանտ»։ Փաշինյանի ներքաղաքական քայլերը խոսում են այն մասին, որ նա պատրաստվում է 2026թ.-ի ԱԺ ընտրություններին կամ հանրաքվեներին՝ այդ առումով նրան անհրաժեշտ է կուռ՝ իր ենթակայության տակ գտնվող պետական ապարատ՝ լոյալ չինովնիկների բանակ։ Պետական բուրգը պետք է գտնվի Փաշինյանի ուղիղ հսկողության տակ, որպեսզի Փաշինյանը շարունակի կյանքի կոչել արևմտյան քաղաքական օրակարգը՝ ապահովագրելով իր «թիկունքը» և ներքաղաքական դաշտն ենթարկեցնելով ՔՊ-ին։ Քանի դեռ ընդդիմությունը պասիվ է և ակտիվ գործունեության առումով «թայմ-աութ» է վերցրել՝ Փաշինյանը այդ դադարն օգտագործելու է ընդդիմության շարքերը պառակտելու՝ ընդդիմադիր էլեկտորատին դեպի իրեն քաշելու և ընդդիմության հսկողության տակ գտնվող որոշակի վարչական լծակները չեզոքացնելու համար»,-գրում են ալիքի հեղինակները՝ հավելելով, որ, այսպիսով, Փաշինյանը ցանկանում է «մաքրել» հայաստանյան ներքաղաքական դաշտն ընդդիմադիր, հակափաշինյանական օջախներից՝ ճնշել ընդդիմությանն ու ողջ պետական ապարատը դարձնել վերահսկելի։
    09:40
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի 33 ամյակի առթիվ, հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են տարբեր մեդալներով»:
    09:37
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս․ «Փաստ»
    Խոսքը Ուիլ յամ Վուլֆի մասին է, որը եղել է Պետդեպի գլխավոր իրավաբանը և պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Վերլուծությունը վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու և դեպի Արևմուտք կողմնորոշվելու թեմաներին: Ընդ որում, ՀԱՊԿ-ից հեռացումը դիտարկվում է որպես մոտ ապագայում կայանալիք իրադարձություն, նույնիսկ՝ գրեթե իրողություն: Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է էապես աջակցի Հայաստանին այս հարցում: Սակայն ուշագրավ է, որ գրեթե խոսք չկա այն մասին, թե ՀԱՊԿ-ից հեռանալն ու Արևմուտքի գիրկն ընկնելը ինչ է տալու Հայաստանին: Փոխարենն ամենայն մանրամասնությամբ նկարագրված է, թե դա ինչ կտա ԱՄՆ-ին, այսինքն՝ թե այդ ամենն ԱՄՆ-ի ինչին է պետք: Պարզվում է՝ պետք է, այն էլ՝ ինչպես է պետք: Ըստ հեղինակների, այդպիսով, Հայաստանի դուրս գալը և դեպի Արևմուտք շրջադարձը «անգնահատելի հնարավորություն» կտա ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար, «ինչը օգուտ կտա Ամերիկայի երկարաժամկետ հետաքրքրություններին»: Եվ ուշադրություն... ամենակարևոր կետերից մեկը. Հայաստանին արևմտյան շարքեր բերելը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել Ռուսաստանի հարավային սահմաններում իրական վտանգը և չեզոքացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում:
    09:34
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞ր հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Ամերիկյան փորձագետները գրում են, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը և դեպի Արևմուտք շրջադարձը «անգնահատելի հնարավորություն» կտա ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար, «ինչը օգուտ կտա Ամերիկայի երկարաժամկետ հետաքրքրություններին»:
    09:20
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոմեքենաներ են հրդեհվել (լուսանկարներ)
    Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած «BMW» (վարորդ՝ Մ․ Ա․), «Honda» (վարորդ՝ Հ․ Կ․) և «Opel» մակնիշների ավտոմեքենաներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 01։57-ին։ Ավտոմեքենաները մասամբ այրվել են։
    09:05
    24.09.24
    Ավելին
2024-09-23