Լրահոս
2024-09-24
-
ՔաղաքականՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հակասահմանադրական է և ենթակա չէ ԱԺ կողմից ընդունման. հայտարարությունՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել. «Հայաստանի կառավարությունը Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ)՝ Սահմանադրությանը վերջինիս համապատասխանությունը որոշելու համար։ Անհրաժեշտ է ընդգծել․ 1. Որպես պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք հայտարարված 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը չի նկարագրում ԱՊՀ-ին անդամակցող երկրների սահմանները, չի պարունակում Խորհրդային նախկին հանրապետությունների վարչական սահմաններին վերաբերող որևէ հղում: Իբրև փաստարկ բերվող այն հանգամանքը, որ սույն հռչակագրով կողմերը ճանաչում են միամյանց տարածքային ամբողջականությունը, էական չէ, քանի որ այս սկզբունքն ամրագրված է թե ՄԱԿ կանոնադրությունում, թե ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում և այլ միջազգային հիմնարար իրավական փաստաթղթերում, որոնց կողմ են հանդիսանում Հայաստանն ու Ադրբեջանը: Սակայն այս պարտավորության ստանձնումը որևէ կերպ չի կաշկանդել Ադրբեջանին ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք: Հետևաբար, Ալմա Աթայի հռչակագրի հիշատակումը որևէ կերպ չի զսպում ադրբեջանական ագրեսիան: Առավել ևս, երբ կանոնակարգը նախատեսում է ապագայում հիմնարար սկզբունքի փոփոխականության հնարավորություն: 2. Կանոնակարգում առկա են ձևակերպումներ, որոնք էական ռիսկեր են պարունակում Հայաստանի համար։ Մասնավորապես՝ սահմանի հատվածական սահմանազատումը, վեճերի լուծման կարգի բացակայությունը և այլն։ 3. ՀՀ իշխանությունները պնդում են, որ սահմանազատման հիմք է ծառայում ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976-78 թթ․ կազմված և 1979 թ․ հերթապահության անցած քարտեզը, որով ուրվագծվում էին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական այն սահմանները, որոնք հանդիսացել են «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահման»։ Սակայն Կանոնակարգի տեքստում այդ քարտեզին որևէ հղում չկա։ Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է․ 1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանը, այսինքն՝ այն աշխարհագրական ուրվագիծը (սահմանը), որը ներպարփակում է Հայաստանի Հանրապետության տարածքը, պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ։ Սահմանազատման արդյունքում այդ ուրվագծի փոփոխությունը ենթակա է հաստատման հանրաքվեի միջոցով։ Հակառակ դեպքում Կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման: 2. Սահմանազատման հիմնարար սկզբունքները պետք է գործեն սահմանի յուրաքանչյուր հատվածի համար։ Այլապես՝ սահմանի յուրաքանչյուր հատվածում Ադրբեջանը կարող է պարտադրել այնպիսի կամայական «հիմքեր», որոնք բացառապես կծառայեն ադրբեջանական շահերին։ 3. Սահմանազատման ժամանակ պետք է գործի «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքը»։ Այսինքն՝ որևէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը: 4. Սահմանազատման գործընթացի արհեստական ձգձգումը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունները որպես պատերազմի պատճառ օգտագործելը բացառելու նպատակով՝ հստակ պետք է նշվի, թե ինչպես են կարգավորվելու սահմանազատման գործընթացում առաջացած սահմանային վեճերը։ 5. Կանոնակարգն անտեսում է Ադրբեջանի շահերից չբխող միջազգային լավագույն փորձը, անտեսվում են այն իրավական հիմքերը, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության տարածքային շահերը: Կանոնակարգը հիմքեր է ստեղծում հետագա միակողմանի զիջումների համար: Առ այդ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հակասահմանադրական է համարում նման փաստթղթի գոյությունը, և հետևաբար այն ենթակա չէ Ազգային ժողովի կողմից ընդունման»:Ավելին15:4924.09.24 -
ՀասարակականՄեծ աշխատանք պետք է իրականացնենք պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ. Գիլոյանն ընդունել է 2024 թ. խաղերի մասնակիցներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պարալիմպիկ հավաքականի մարզիկներին, որոնք Փարիզում մասնակցել են 2024 թվականի Պարալիմպիկ խաղերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: Ողջունելով պարածանրորդ Գրետա Վարդանյանին և պարաաթլետ Սմբատ Կարապետյանին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակցության, ինչպես նաև ՀՀ մարզական պատիվը բարձր պահելու համար: Նրա խոսքով՝ արվել են հետևություններ, որոնք հաշվի կառնվեն հետագայում մասնակցությունն ավելի թիրախային դարձնելու և լավ արդյունքներ գրանցելու առումով: «Պետք է մեծ աշխատանքներ իրականացնենք պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ»,- նշել է Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը Պարալիմպիկ կոմիտեին խրախուսական պարգևատրում է հանձնել Fastex ընկերության կողմից: «Fastex ընկերությունը միացել է մարզիկներին ու մարզիչներին օժանդակություն ցուցաբերելու Կառավարության ծրագրին: ՀՀ կառավարությունը վերջին տարիներին բազմապատկել է սպորտի ոլորտի հատկացումները. մեծ ուշադրություն է դարձվում մարզիկներին, մարզիչներին ու բժիշկներին տրվող աջակցությանը: Բայց, իհարկե, անհրաժեշտություն կա նաև հովանավորների ներգրավման: Այս աջակցությունը նախատեսված է Պարալիմպիկ կոմիտեի կարիքների, ինչպես նաև Պարալիմպիկ խաղերին մասնակցած մեր մարզիկների խրախուսման համար»,- նշել է Կարեն Գիլոյանը: Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով՝ հայ մարզիկների գրանցած արդյունքները գոհացնող են: «Գրետան իր բարձրացրած քաշով Եվրոպայում առաջինն է: Ցավոք, ընտանեկան խնդիրների պատճառով շուրջ 2 ամիս չկարողացավ մարզվել, ինչի պատճառով ավելի լավ արդյունք չստացվեց գրանցել: Սմբատը ֆիզիկապես հոյակապ վիճակում է. լավ մարզվել է, պարզապես իր մարզաձևում վճռորոշ է եղել սայլակի որակը: Մարզիկներ ունենք, որոնք լավ արդյունքներ են ցույց տալիս»,- ասել է Հակոբ Աբրահամյանն ու տեղեկացրել՝ արդեն իսկ պետք է սկսեն նախապատրաստությունը Լոս Անջելեսի 2028 թվականի Պարալիմպիկ խաղերին, որին ավելի մեծ կազմով պետք է մասնակցեն: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ միայն համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի: Հայաստանի պատվիրակության անդամները ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը պատմել են Պարալիմպիկ խաղերից ունեցած տպավորությունների, հայ համայնքի ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին: Պարածանրորդ Գրետա Վարդանյանը 4-րդ անգամ է մասնակցել ամառային Պարալիմպիկ խաղերի և այս անգամ ցույց է տվել իր լավագույն արդյունքը. «Խաղերից յուրաքանչյուրը յուրովի է տպավորվել: Նախքան մրցումներին մասնակցելը երեխայիս առողջության հետ կապված խնդիրներ էին առաջացել, և դժվար էր կենտրոնանալ մարզումների և իմ մասնակցության վրա՝ հաշվի առնելով, որ նաև աշխատանքից չէի կարող երկար բացակայել: Ուրախ եմ, որ կարողացա լավ հանդես գալ, սահմանել անձնական ռեկորդներ՝ բարձրացնելով 114 կգ կշռող ծանրաձողը: Գոհ եմ արդյունքիցս»,- նշել է Գրետա Վարդանյանը: Գրետա Վարդանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով (104 կգ, 108 կգ, 114 կգ): Պարաաթլետ Սմբատ Կարապետյանը Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100մ մրցավազքում: «Առաջին անգամ էի մասնակցում Պարալիմպիկ խաղերին: Տպավորություններս հիանալի են. սա ինձ համար նախևառաջ մեծ փորձ էր: Մինչ այս Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եմ մասնակցել, բայց Պարալիմպիկ խաղերում բոլորովին այլ զգացողություններ ունեցա: Ամեն ինչ սկսվեց հենց օդանավակայանից, որտեղ Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ շուքով ու ոգևորությամբ դիմավորեցին մեզ: Ամեն ինչ արեցինք մեր երկիրը պատվով ներկայացնելու համար: Գոհ եմ, քանի որ մեր կատարած աշխատանքի դիմաց համապատասխան արդյունք գրանցեցինք»,- խոստովանել է Սմբատ Կարապետյանը և տեղեկացրել՝ հոկտեմբերի 7-10-ը ՌԴ Սոչի քաղաքում միջազգային կիսամարաթոնի է մասնակցելու: Հայաստանի Պարալիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված է եղել նաև աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը՝ հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժությունում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:Ավելին15:4524.09.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հայ-ադրբեջանական սահմանը գծելու կանոններն է քննել Սահմանադրական դատարանըՀայլուր 15։30 Հայ-ադրբեջանական սահմանը գծելու կանոններն է քննել Սահմանադրական դատարանըԱվելին15:3024.09.24 -
ՀասարակականՎտանգավոր ճանաչված և առգրավված միս-մսեղիքն այսօր առաջին անգամ ոչնցացվել է այրման միջոցով․ ՍԱՏՄ«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում նախորդ տարվա վերջին կատարված փոփոխությամբ ամրագրվել է, որ լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը և կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սույն տարվա սեպտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանում, Լոռու, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում մսի իրացմամբ զբաղվող 178 տնտեսավարողների մոտ իրականացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ, դրանցից 27-ում արձանագրվել են խախտումներ և առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման շուրջ 589 կգ միս-մսեղիք: Երևան - 41 մշտադիտարկում, (10-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 362,4 կգ միս (որից՝ գառ-129,9կգ, խոզ-90 կգ, խեկ-142,5 կգ)), Արագածոտնի մարզ - 22 մշտադիտարկում, (4-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 56,9 կգ միս (որից՝ խեկ-33,3 կգ+ խոզ-23,6 կգ)), Արարատի մարզ - 35 մշտադիտարկում, (6-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 83,85կգ միս (որից՝ խոզ-58,8կգ, խեկ-23,45 կգ, նապաստակ-1,6 կգ)), Արմավիրի մարզ - 35 մշտադիտարկում, (5-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 54,28 կգ միս (որից՝ գառ-30,8 կգ, խոզ-12,3 կգ, խեկ-11,18 կգ)), Լոռու մարզ - 45 մշտադիտարկում (2-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 31,4 կգ միս (որից՝ խեկ-20,4 կգ+ խոզ-11 կգ))։ Առգրավված միս-մսեղիքն այսօր առաջին անգամ կոչնչացվի այրման միջոցով։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարողի միջոցների հաշվին, իսկ վերջինիս հրաժարվում է ծախսերը կատարելուց, լիազոր մարմնի կողմից կատարված ծախսերը հետագայում տնտեսավարողից կգանձվեն դատական կարգով: Հիշեցնում ենք, որ, համաձայն գործող օրենսդրության, վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև ,5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։Ավելին15:2124.09.24 -
ՀասարակականՍպասվում է անձրև և ամպրոպՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։Ավելին15:1524.09.24 -
ՀասարակականՔԿ-ն համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետՀՀ քննչական կոմիտեն իր կազմավորման 10-ամյակը նշանավորում է ՀՀ-ում գործող գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նոր, հեռանկարային նախաձեռնությամբ։ Սեպտեմբերի 23-ին իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպված «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինարի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ համագործակցության հուշագրեր է ստորագրել hանրապետությունում իրավաբանների պատրաստման և վերապատրաստման, իրավագիտության զարգացման ոլորտում ակտիվ գործունություն ծավալող գիտաուսումնական ինը հաստատության՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Ռուս-Հայկական» (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի Եվրոպական համալսարանի և ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ։ Փաստաթղթերն ստորագրել են մի կողմից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, մյուս կողմից՝ գիտաժողովին մասնակից՝ նշված գիտաուսումնական հաստատությունների ռեկտորները, ղեկավարները, նրանց տեղակալները։ Հուշագրերի ստորագրման նպատակն է ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր՝ իրավական կրթության և գիտական հետազոտությունների, ուսանողների կարիերայի արդյունավետ պլանավորման, ուսանողների տեսական ու գործնական գիտելիքներն ամրապնդելու, ինչպես նաև՝ ՔԿ քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերում բուհերի մտավոր ու գիտական ներուժն ավելի նպատակային օգտագործելու համար։ Հուշագրերով կողմերը նախատեսում են համագործակցել Կոմիտեում բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնա-արտադրական պրակտիկաների, համատեղ գիտակրթական միջոցառումների անցկացման ոլորտներում, ներգրավվել գիտահետազոտական ծրագրերում, համատեղ մշակված ուսումնական և մեթոդական նյութերով անցկացնել սեմինարներ, բաց դասեր և այլն։ Գիտաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ հուշագրերի ստորագրումը և դրանցով նախատեսված միջոցառումների իրականացումը որակապես նոր էջ է բացում ՀՀ քննչական կոմիտեի և գիտաուսումնական հաստատությունների հարաբերություններում։Ավելին15:0524.09.24 -
ՔաղաքականՄիրզոյանը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացըՍեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև զարգացող քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված համագործակցության խթանման, տարբեր ձևաչափերում փոխգործակցության նոր հնարավորություններին։ Արարատ Միրզոյանը և Էսպեն Բարթ Այդը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն հաստատելու, տարածաշրջանը տնտեսական զարգացման ուղիով տանելու հնարավորությունը բաց չթողնելու, այդ նպատակով Ադրբեջանի կողմից, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չստեղծելու կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի։Ավելին15:0024.09.24 -
ՏնտեսականՌուստամ Բադասյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումների ընթացքըՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հերթական հանդիպմանը քննարկվել են ընթացիկ համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Ռուստամ Բադասյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես, 2024 թվականի հարկային եկամուտների կատարողականը և 2025 թվականի համար եկամուտների կանխատեսումը, հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, Հայաստանում եկամտային հարկի համընդհանուր հայտարարագրման ներդրման համակարգի ընթացքը, հարկային ճեղքերի գնահատման հետևանքները, ինչպես նաև մաքսային բարեփոխումների առաջընթացը։ Ամփոփվել են նաև հարկային և մաքսային ոլորտներում 2023-2024 թվականներին իրականացված բարեփոխումները՝ ներկայացնելով 2025 թվականի հարկային վարչարարության առաջնահերթությունները։ Հանդիպման ավարտին կողմերը պարտավորվել են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ապահովելով համագործակցության շարունակական ընթացքը։Ավելին14:4524.09.24 -
ՀասարակականԱրարատում բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը. վիրավորներն օրեր առաջ վնասվածքներ ստացած, կոմայի մեջ գտնվող երեխայի հարազատներն ենԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «UAZ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Բախման հետևանքով «UAZ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: «Dodge»-ի մեջ եղել են օրեր առաջ Վեդիի դպրոցներից մեկում առեղծվածային հանգամանքներում մարմնական վնասվածքներ ստացած և մինչ այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կոմայի մեջ գտվող 10-ամյա երեխայի հարազատները, ովքեր մեկնում էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ավելին14:3424.09.24 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն Երևանին կոչ է արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներըԲաքուն Երևանին կոչ է արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը: Խաղաղության պայմանագրի գլխավոր խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է»,- նշել է նա:Ավելին14:3024.09.24 -
ՄիջազգայինՍարսափելի զանգեր, օդային տագնապ և փախուստ՝ մահից. հազարավոր բնակիչներ լքում են Հարավային ԼիբանանըՀազարավոր բնակիչներ լքում են իրենց տները: Սիրիան բացել է սահմանները Լիբանանից հեռացողների համար: Մարդիկ փախչում են իսրայելական մահաբեր ավիահարվածներից:Ավելին14:1924.09.24 -
ՀասարակականՈչ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագիրը կարող է լրացնել նաև մաքսային մարմինը (տեսանյութ)Պետական եկամուտների կոմիտեն մաքսային բարեփոխումների շրջանակում նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող է լրացվել նաև մաքսային մարմնի կողմից։ Ըստ հաղորդագրության՝ նորամուծության արդյունքում փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ապրանքները, որոնք չեն դիտարկվում անձնական օգտագործման ապրանքներ, այսուհետ հնարավոր է հայտարարագրել ոչ միայն մաքսային միջնորդների կողմից կամ ինքնահայտարարագրմամբ, այլև քաղաքացու ցանկությամբ մաքսային մարմինւ նրա փոխարեն կարող է լրացնել ապրանքների հայտարարագիրը, որն իրականացվում է առցանց և անվճար: ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, ֆիզիկական անձանց ներկայացրած դիմումի և փասատթղթերի հիման վրա, կարճ ժամանակահատվածում լրացնում են ապրանքային հայտարարագիրը, այնուհետև էլեկտրոնային եղանակով ներկայացնում դիմումատուի վավերացմանը: Մաքսային մարմնի ներկայացրած ապրանքային հայտարարագիրը ֆիզիկական անձը կարող է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ կամ ձեռագիր ստորագրությամբ՝ սքանավորված տարբերակն էլեկտրոնային եղանակով ուղարկելով մաքսային մարմնին։ Ապրանքների հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջացած մաքսային վճարները ֆիզիկական անձը նույնպես կարող է վճարել առցանց՝ «մեկ պատուհան» հարթակում, ինչպես նաև ցանկացած բանկային հավելվածի կամ բանկի միջոցով՝ վճարում կատարելով համապատասխան հաշվեհամարներին: Մաքսային գործառնությունների ավարտից հետո դիմումատուն ապրանքները կարող է ստանալ առաքանիներ փոխադրող ընկերությունից:Ավելին14:1524.09.24 -
ՀասարակականԿոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն․ Sputnik ԱրմենիաԱրդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկն ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյունքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Արարատի մարզի Վեդիի դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը։Ավելին14:0524.09.24 -
ԻրավականԱրդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է. Գրիգոր Մինասյանն ընդունել է Մեհդի ՍոբհանիինՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Նախարարն իր խորին ցավակցություններն է հայտնել Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը: Նախարարը նաև շնորհավորել է Իրանի իր գործըկերոջը՝ վերանշանակման առիթով: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վստահություն է հայտնել, որ հոկտեմբերին Թեհրանում կայանալիք երկու երկրների իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել արձանագրված հաջողությունները: Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով ցավակցությունների համար: Մեհդի Սոբհանին ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են գրանցում բոլոր ուղղություններով: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև առկա ամուր համագործակցությունը, հատկապես, դատապարտյալների փոխանցման ոլորտում։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին: Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:Ավելին14:0024.09.24 -
ՄիջազգայինՎճռորոշ ամիսներ՝ ռուս-ուկրաինական պատերազմումԳորլովկա քաղաքում այսօր 2 խաղաղ բնակիչ է վիրավորվել ուկրաինական բանակի գնդակոծության հետևանքով: Այս մասին քաղաքապետ Իվան Պրիխոդկոն է հայտարարել։ «Ռուս-ուկրաինական պատերազմի հաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:Ավելին13:5124.09.24 -
ՔաղաքականԳրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններին և տարածաշրջանային զարգացումներին:Ավելին13:4524.09.24 -
ՄիջազգայինԻտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է ԱդրբեջանԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն այցով ժամանել է Ադրբեջան։ Նա Բաքու է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով՝ մասնակցելու ADEX-2024 ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում Կրոզետտոն հանդիպումներ կունենա ադրբեջանա-իտալական ռազմական համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ։Ավելին13:4124.09.24 -
Սպորտ«Բարսելոնան» նոր դարպասապահ ձեռք կբերիԿատալոնական «Բարսելոնան» Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքից հետո միջոցներ կձեռնարկի դարպասապահի դիրքը ամրապնդելու ուղղությամբ, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի տվյալներով, երեկ՝ սեպտեմբերի 23-ին, կայացել է ակումբի գլխավոր մարզիչ Հանզի Ֆլիկի և սպորտային տնօրեն Դեկուի արտակարգ հանդիպումը՝ դարպասապահի խնդիրը քննարկելու համար։ Երկուսն էլ կողմ են եղել նոր դարպասապահ ձեռք բերելուն, քանի որ կարծում են, որ թիմը չի կարող հաղթահարել ընթացիկ մրցաշրջանը ներկայիս դարպասապահների կազմով: Նշվում է, որ ակումբը դեռ չի որոշել Տեր Շտեգենի փոխարինողի թեկնածությունը, սակայն քննարկվում է ազատ գործակալի կարգավիճակ ունեցող փորձառու ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցը։ Աղբյուրը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, նոր ձեռքբերումը կլինի մոտ օրերս, բայց չի բացառվում նաև տրանսֆերային հաջորդ պատուհանին սպասելու տարբերակը, ինչը քիչ հավանական է։ Այսօր պետք է կայանա ևս մեկ հանդիպում Դեկուի և Ֆլիկի միջև՝ վերջնական որոշում ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը վնասվածք է ստացել «Վիլյառեալի» հետ խաղում (5:1) և շարքից դուրս է մնացել մոտ 7-8 ամսով, փոխանցում է ArmSport-ը։Ավելին13:3024.09.24 -
ՀասարակականՄյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ (տեսանյութ)Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ։ Սրբազան արարողությանը մասնակից կարևոր մասունքներից են Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքները, որ հայ եկեղեցուն է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը 1994 թվականին: Դուրս կբերվի Սրբոց նահատակաց մասունքարանը։ Սրբազան անոթը սրբագործվել է 2015 թվականին` սրբադասման արարողության նախօրեին։ Սկևռայի նշանավոր մասունքարանը նույնպես դուրս կբերվի սեպտեմբերի 28-ին: Եռափեղկ պահարան մասնատուփը պատրաստվել է 13-րդ դարավերջին Կիլիկիայի վանքերից մեկում:Ավելին13:1524.09.24 -
ՄիջազգայինԶոհերի թիվը հասել է 500-ի. արյունալի հարվածներ՝ Մերձավոր ԱրևելքումԹեժ է իրավիճակը Մերձավոր Արևելքում: Իսրայելը շարունակում է օդային հարվածներ հասցնել Լիբանանին: Զոհերի թիվը 500-ի է հասել, 1645 վիրավոր կա: «Հըզբոլլահը» ևս հարվածներ է հասցնում իսրայելական քաղաքներին:Ավելին13:0824.09.24