Լրահոս
2024-09-24
-
ՔաղաքականՄիրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետՍեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբուքներին համապատասխան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլերը։ Շեշտելով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները՝ երկուստեք կարևորվել է Ալժիրի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման, նոր ոլորտներում համագործակցության զարգացման, այդ նպատակով իրավապայմանագարյին դաշտի ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին13:0024.09.24 -
Միջազգային«Հեզբոլլահ»-ը հաղորդել է Իսրայելի ռազմական օդանավակայանին և ռազմակայանին հասցրած հրթիռային հարվածների մասինԳիշերը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ծանր հրթիռներով հարված է հասցրել Իսրայելի Աֆուլա քաղաքի շրջանում գտնվող ռազմական օդանավակայանին և «Ռամաթ-Դավիդ» ավիաբազային: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։ «Հեզբոլլահ»-ի զինվորականները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ իսլամական դիմադրությունը «Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռներ է արձակել Աֆուլայի արևմտյան մասում գտնվող «Մագիդո» ռազմական օդանավակայանի ուղղությամբ: Երկրորդ հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ի զինվորականները նշել են, որ «Ֆադի-2» հրթիռներով գնդակոծվել է Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող «Ռամաթ Դավիդ» ռազմակայանը։ Ըստ «Ալ-Մանար» հեռուստաալիքի՝ սեպտեմբերի 23-ին «Հեզբոլլահ»-ը «պատասխանել է Լիբանանում շարունակվող իսրայելական հարձակմանը, իսլամական դիմադրության մարտիկները հարվածներ են հասցրել օկուպացված Պաղեստինի հյուսիսում, այդ թվում՝ Հայֆայի և Տվերիայի մերձակայքում գտնվող իսրայելական օբյեկտներին»: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ գիշերը և առավոտյան Լիբանանի կողմից տասնյակ հրթիռներ են արձակվել, որոնց մեծ մասը խոցվել է։ ԻՊԲ-ն նաև հաղորդել է վերջին մեկ օրվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի շուրջ 1600 թիրախ խոցելու մասին։ Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 490-ը։Ավելին12:4924.09.24 -
Մամուլի տեսությունՀայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է մաս 219․ «Ժողովուրդ»Իրական պատկեր. Հայաստանում ատոմակայանի կառուցումը խոսակցություններից այն կողմ չի անցել։ Որևէ քայլ չի արվել, գործնական ոչինչ չի արվել այս ընթացքում նոր ատամոկայան կառուցելու շուրջ: Ավելին՝ Ադրբեջանի նախագահը սկսել է թարմացնել իր սպառնաիքները՝ աս անգամ էլ պահանջելով փակել մեր գործող ատոմակայանը»:Ավելին12:4524.09.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար․ «Փաստ»Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է գրասենյակ, իսկ դա հատկապես վերջին շրջանում շատ հաճախ է լինում, գրասենյակի մերձակա հատվածը վերածվում է «արտակարգ ռեժիմի գոտու»: Նախ՝ երթևեկությունն է կաթվածահար լինում, ապա տարածքը շրջապատում են անվտանգության բազմաթիվ աշխատակիցները, որոնք «աչքները չորս արած» հետևում են ամբողջ անցուդարձին: Մոտակայքի «կարմիր» գծերում այդ ընթացքում կայանելու մասին խոսք չկա, մյուս կողմից՝ մարդիկ դժգոհում են, որ բավական է Նիկոլ Փաշինյանի՝ գրասենյակում գտնվելու ժամանակահատվածում երկու անգամ այդ հատվածով անցնես, միանգամից հայտնվում ես Փաշինյանի թիկնազորի ուշադրության կենտրոնում՝ ընդ որում, հաճախ զավեշտի հասնող հարցերով՝ «այս ի՞նչ ես գնում-գալիս», «ի՞նչ ես անում ստեղ», «ինչի՞ հենց այս մայթով» և այլն:Ավելին12:4024.09.24 -
ՔաղաքականԱլիևը բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել. Աբրահամյան«Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Վերջինս անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար: «Թե ինչ է իրենից ներկայացնում «ապագայում սպասվող իրադարձություն» ձևակերպումը կարելի է կանխատեսել, բայց դա ակնհայտորեն ոչ մի առնչություն չունի ՀՀ կառավարչի` ՄԱԿ-ում հնչեցված «ապագա կա» կարգախոսի հետ: Ադրբեջանը տևական ժամանակ է քարոզչական, դիվանագիտական ջանքեր է գործադրում ՀՀ-ի ռազմական գնումները Ադրբեջանի դեմ ռևանշի նախապատրաստություն ներկայացնելու համար, ըստ այդմ` նախապես ագրեսորի պիտակ դաջելով ՀՀ գործող իշխանության դեմքին: Սակայն իրադրությունը, մեղմ ասած, լրիվ այլ է: Իրականում Ադրբեջանն է խոշոր մասշտաբներով զինվում, որի նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է»,- գրել է Աբրահամյանը։Ավելին12:3524.09.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Մահ՝ երկնքից և գաղթ՝ երկրի վրա. հազարավոր լիբանանցիներ լքում են իրենց տներըՀայլուր 12։30 Մահ՝ երկնքից և գաղթ՝ երկրի վրա. հազարավոր լիբանանցիներ լքում են իրենց տներըԱվելին12:3024.09.24 -
ՄշակույթՎերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցինՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: 19-20-րդ դարերին թվագրվող հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով: Տեղում քննարկվել են առաջին փուլով նախատեսված հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի կազմման և երկրորդ փուլով՝ վերականգնման աշխատանքները: Չորաթան գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերար Վարդան Քալանթարյանի հատկացրած միջոցներով. այս նպատակով ԿԳՄՍ նախարարությունը 2022 թ․ մայիսի 20-ին հուշագիր էր կնքել բարերարի հետ: Եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են լիազոր մարմնի համաձայնեցմանը, որից հետո տրվել է նաև վերականգնման թույլտվություն։ Իրականացված ու ընթացքում գտնվող վերականգնման աշխատանքները տեղում դիտարկվել են մասնագետների կողմից: Համադրելով նախագծով առաջարկվող լուծումների հետ՝ քննարկվել են շտկման ենթակա և իրականացվելիք աշխատանքների մանրամասները։ Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1683 թ․, սակայն բարերարի ֆինանսավորմամբ իրականացված հնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են նաև 11-13-րդ դդ․ թվագրվող եկեղեցու հիմքեր։Ավելին12:1524.09.24 -
ՔաղաքականՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները․ Արարատ Միրզոյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարինՍեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքներին, առկա հեռանկարներին։ «ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, և մեծապես գնահատում ենք այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը,» - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների միտումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի՝ սեղմ ժամկետում ստորագրման կարևորությունը և այդ հարցում ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը:Ավելին12:0624.09.24 -
ՀասարակականԵրևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, հայտնվել մայթինԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել մայթին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին12:0024.09.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 24.09.2024Մամուլի տեսություն 24.09.2024Ավելին11:5024.09.24 -
Մամուլի տեսություն«Իշխանության յուրացման» գործով ՔՊ պատգամավորն է տեղեկությունը փոխանցել ուժայիններին․ «Ժողովուրդ»Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, այն հասցրել է ուժային կառույցներին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այն անձինք, ովքեր կատարվածի մասին անձամբ պատմել են ՔՊ պատգամավորին, նրանց խոստացել են քրեական պատասխանատվության չենթարկել, գործերը կարճել։Ավելին11:4524.09.24 -
ՔաղաքականԼիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ԱԳՆԼիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային արվիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ: Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել էին, նրանց կոչ էր արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը թիրախավորում է այն տները, որտեղ «Հեզբոլլահ»-ը «հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր» է պահում: Լիբանանի հարավի հազարավոր բնակիչներ երեկվանից շտապում են հեռանալ բնակավայրերից: Հաղորդվում է, որ «Հեզբոլլահ»-ը իր հերթին երկուշաբթի ավելի քան 200 հրթիռ է արձակել, իսկ անցած գիշեր՝ 20: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իսրայելի հյուսիսում դպրոցները փակվել են: Ելույթ ունենալով Թել Ավիվի ռազմական շտաբի ստորգետնյա հրամանատարական սենյակից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը փոխում է ուժերի հավասարակշռությունը «Հեզբոլլահ»-ի հետ:Ավելին11:3024.09.24 -
Մամուլի տեսությունԱգրարային համալսարանում ոմանք օրենսդրության խախտմամբ են աշխատում․ «Հրապարակ»Սակայն այս ցանկից որոշ պաշտոնակատարներ օրենդրության խախտմամբ այդ կարգավիճակով աշխատում են 5 տարուց ավել: ԿԳՄՍ նախարարությունը և հոգաբարձուների խորհուրդը թերևս պետք հետաքրքրվեն, թե ինչու համալսարանում օրենսդրությամբ սահմանված մրցույթները չեն հայտարարվում: Փաստորեն ագրարային համալսարանում թափուր են մնում ոչ միայն ուսանողների ընդունելության տեղերը, այլ նաև ղեկավար ընտրովի պաշտոնները»:Ավելին11:1524.09.24 -
ԻրավականՍԴ-ն այսօր կքննի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցըԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը: Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ 4-րդ հոդվածում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։ Սեպտեմբերի 5–ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը։ Նույն օրը փաստաթուղթը ուղարկվեց Սահմանադրական դատարան։ ՍԴ-ում դրական արձագանքից հետո փաստաթուղթը կուղարկվի ԱԺ՝ վավերացման:Ավելին11:0624.09.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցՍեպտեմբերի 23-ին, ժամը 21։38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն․ Բ․, ծնված 1968 թ.) ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1968 թ.)․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 1976 թ.) մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Ն․ Բ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Վ․ Ս․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։Ավելին11:0024.09.24 -
ՀասարակականԱննա Հակոբյանը Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել գագաթնաժողովիՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել նյույորքյան այցի օրակարգից։ Տեսանյութին կից նա գրել է․ «Ուկրաինայի առաջին տիկնոջ` Օլենա Զելենսկայի հրավերով ներկա էի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Securing the Future for Children: Addressing new challenges for Soft Power» խորագրով գագաթնաժողովին»։Ավելին10:5224.09.24 -
ՀասարակականԱյսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն էՀայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրը։ Այս մասին տեղեկանում ենք Qahana.am կայքից։ Ս. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով` վանք էր մտել: Ս. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305 թվականին Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ: Հեթանոս Սեղինոս դատավորը փորձում է համոզել գեղեցիկ կույսին քրիստոնեությունից հրաժարվել և խոստանում նրան իր ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ ամուսնացնել: Սակայն Փեփրոնեն պատասխանում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին՝ կուսության պսակն ընդունելով: Զայրացած Սեղինոսը հրամայում է նախ նրա ձեռքերն ու ոտքերը կտրել, ապաª գլուխը: Լյուսիմաքոսը նրա մահը տեսնելով` հավատի է գալիս և հրամայում նրան պատվով թաղել, իսկ Սեղինոսը, կույսի անպատմելի տանջանքներին ականատես` խելագարվում և ինքնասպան է լինում: Ս.Մարիանեն Պիսիդյան Անտիոքից էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով` քրիստոնյա ստնտուի խնամքին է հանձնվում: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին: Հայրը նրան տնից վռնդում է, և Ս. Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվում: Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր, որին նախապես Վարդենի էին կոչել, բայց հայոց պատմության և վարքաբանության մեջ հայտնի է Շուշան փաղաքշական անունով: Նա ամուսնացած էր վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ: Չնայած նրանք 3 տղա և 1 աղջիկ ունեին, սակայն ամուսինը, բդեշխ դառնալով, կրոնափոխ էր եղել և ամուսնացել պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ: Իսկ Շուշանը եկեղեցուն կից մի փոքրիկ տնակում, ապրում էր աղոթքներով` միշտ մերժելով իր ամուսնու` դավանափոխ լինելու առաջարկներն ու սպառնալիքները: Ս. Շուշանիկը 7 տարի անընդմեջ իր ամուսնուց հալածվում է` ապավինելով միայն իր աներեր հավատին առ Աստված և պապից` Ս. Սահակից իրեն կտակված Ս. Ավետարանին: Ս. Շուշանը 470 թվականին իր կյանքն ավարտում է մարտիրոսական մահով: Ըստ Ոխտանես պատմիչի` նրա գերեզմանը Ցուրտավում է:Ավելին10:4524.09.24 -
Մամուլի տեսությունՍիսիանում ներիշխանական կրքերը չեն հանդարտվել․ «Հրապարակ»Ըստ մեր աղբյուրի՝ ՔՊ-ն որոշել է համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն․ ասում են՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Ավագանին ավելի շատ հակված է Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հակոբջանյանի թեկնածությանը։Ավելին10:4224.09.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին հանդիպել են ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներումՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին նշված է Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - նշված է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։Ավելին10:4024.09.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։Ավելին10:3024.09.24