Լրահոս
2024-09-23
-
ԱշխարհՊայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հարավ-արևելքում գտնվող արդյունաբերական գոտումՊայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հարավ-արևելքում գտնվող արդյունաբերական գոտում, հայտնում է IRNA գործակալությունը։Ավելին23:0023.09.24 -
ՍոցիալականԿոկորդիլոսի արցունքներ թափեց Ավինյանը. քարն ընկել է 86-ամյա կնոջ գլխին՝ Երևանի ճոճվող թաղամասումՎարդաշենի վեցերորդ փողոցի վթարային շենքերի լուսամուտներից բնակիչները նայում ու չեն տեսնում գոնե իրենց փողոցի ապագան. ավելի քան 400 բնակիչ անմարդկային պայմաններում է ապրում: Երկու օր առաջ է կրկին պատշգամբ փլուզվել մանկական խաղահրապարակի վրա: Անպատասխան են մնում բնակիչների բազմաթիվ բողոք-դիմումները:Ավելին22:5123.09.24 -
ՔաղաքականՀՀ և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության և օրակարգային այլ հարցերի շուրջՍեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։Ավելին22:4523.09.24 -
ՀասարակականԲռնի տեղահանվածների ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը ներառվում է շրջիկ ծառայությունումԱշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։Ավելին22:3023.09.24 -
ՀասարակականԹբիլիսիի հեռուստատեսության աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՎրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ էր հղել։ Վրաստանի արտաքին գերատեսչությունը ուղերձում հույս էր հայտնել, որ Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կխորացնի երկու երկների երկկողմ և բազմակողմ հարաբերությունները:Ավելին22:2323.09.24 -
ՀասարակականԱրդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջ․ ինչ է կատարվել դպրոցումԱրդեն 5-րդ օրն է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։Ավելին22:0823.09.24 -
ՔաղաքականԻնչքան էլ կզեք Ալիևի առաջ, խաղաղություն չի լինելու․ Ոսկան ՍարգսյանԱդրբեջանի բռնապետ, պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին նոր սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարել, որ Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում , Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով են ապրում։Ավելին22:0023.09.24 -
ՄիջազգայինԱդրբեջանական թեզը քարուքանդ է անում Կանադան. Բաքվի նյարդային արձագանքը և Երևանի սովորական լռությունըՀայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցը փակված համարելու պնդումներին հակառակ՝ ակտիվացել են միջազգային խաղացողները: Մեծ յոթնյակի անդամ Կանադայի համար հարցն ամենևին էլ լուծված չէ: Այդ երկիրը իր արտգործնախարարի շուրթերով կարևորել է պատմական հայրենիքում արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը: Չի ուշացել Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքը: Բաքուն Օտտավային մեղադրել է կողմնակալության, տարածաշրջանի զարգացմանը և առաջընթացին խոչընդոտելու համար։ Հայ փորձագետներն աշխարհից եկող այս ազդակները ռեալ-պոլիտիկից կտրված չեն համարում՝ չնայած Փաշինյանի և Ալիևի՝ արցախցիների քաղաքական իրավունքները անտեսելու ցանկությանը:Ավելին21:5223.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը «Ապագա կա»-ն ՄԱԿ-ի ամբիոն է հասցրելԿառավարության մամուլի ծառայությունը տարածել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած «Ապագայի գագաթնաժողովում» Նիկոլ Փաշինյանի ելույթը ․Ավելին21:4623.09.24 -
ՔաղաքականԱնհանգիստ Ալիևը Նյու Յորք չի մեկնել. Ադրբեջանը «ոչ ադեկվատ» է անվանում Հայաստանի վարքագիծըՍեփական Միլի Մեջլիսում այսօր աքլորացած Ալիևը մատնել է իր վախերը աշխարհի ուժային կենտրոններին: Նա հերթական անգամ պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում են ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երեքը՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Երկրներ, որոնք տարբեր մակարդակներով հասկացնում են, որ Արցախից հայերի բռնագաղթով կոնֆլիկտը չի կարգավորվել: ՄԱԿ գլխավոր վեհաժողովի նստաշրջանում Փաշինյանի՝ սպասվող ելույթից առաջ Ալիևը թարմացրել է Հայաստանի հասցեին իր բոլոր մեղադրանքները:Ավելին21:3723.09.24 -
ՔաղաքականԴժվարանում եմ հավատալ, որ քաղաքական դիսոնանսի մեջ չէին հայտնվի Կանադայում․ Լիլիթ Գալստյանը՝ Ալեն Սիմոնյանի չկայացած այցի մասին«Այսօր պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Կանադա, որ տեղի պիտի ունենար առաջիկա օրերին, հետաձգվում է։Ավելին21:3023.09.24 -
ՀասարակականՓաշինյանն ու կինն այս անգամ էլ Նյու Յորքում են հեծանիվ քշում (տեսանյութ)ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս անգամ էլ Նյու Յորքում են հեծանիվ քշում։Ավելին21:0823.09.24 -
ՄիջազգայինԼիբանանում զոհվել է առնվազն 274 մարդ, այդ թվում՝ 21 երեխա, 39 կին և երկու բժիշկԼիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադն ասել է, որ իսրայելական ռմբակոծությունների թիրախ են դարձել փախչել փորձող մարդկանց տները, բժշկական կենտրոնները, շտապօգնության մեքենաները և մեքենաները, հաղորդում է Al Jazeera-ն:Ավելին21:0023.09.24 -
ՀասարակականՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյօսր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:15-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում, տղամարդու դի կա:Ավելին20:4923.09.24 -
ՀասարակականՍեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունըՍեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:Ավելին20:3723.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կեղտոտ օդ. Փաշինյանին Ավինյանը մեղադրում է լեգենդներ տարածելու համա՞րՀայլուր 20։30 Կեղտոտ օդ. Փաշինյանին Ավինյանը մեղադրում է լեգենդներ տարածելու համա՞րԱվելին20:3023.09.24 -
ԻրավականՍերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է, դրանում շուտով կհամոզվեք բոլորդ․ փաստաբաններ«Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ։Ավելին20:2623.09.24 -
ԻրավականՔՊ-ական Նիկոլայ Բաղդասարյանի կինը 78-ամյա կնոջ է գցել մեքենայի տակ․ տարեց կինը մահացել է, Բաղդասարյանի կինն ազատության մեջ է«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլ Բաղդասարյանը կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ նույն օրը մահացել է: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին20:2123.09.24 -
ՀասարակականԱդրբեջանցի զինվորների են սպանում Արցախում հայերի դեմ կռված վարձկաններըԱդրբեջանի համար պատուհաս են դարձել ահաբեկչական խմբավորումների զինյալները, որոնք վարձվել էին 4 տարի առաջ՝ Արցախի դեմ պատերազմելու համար: Նրանք մնացել են Ադրբեջանում և պարբերաբար բախումներ են հրահրում ադրբեջանցի զինծառայողների և իրավապահների հետ: Այդ մասին պաշտոնական լրահոսը լռում է, բայց որոշ տեղեկություններ արտահոսում են Տելեգրամ ալիքներ: Վարձկաներ-ադրբեջանցի զինծառայողներ վերջին արյունալի բախումը անցած շաբաթ է եղել:Ավելին20:1023.09.24 -
ՀասարակականԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին շրջվել է հեղուկ գազ տեղափոխող բեռնատարըՍեպտեմբերի 23-ին, ժամը 16։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սննդի կետից դեպի Իջևան քաղաք տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։Ավելին20:0723.09.24