Լրահոս
2024-09-24
-
ՔաղաքականՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, ուր Հայաստանի մարտահրավերների՝ գոյաբանական սպառնալիքի, ադրբեջանական չդադարող ռազմատենչ հռետորաբանության, Բաքվի բանտերում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսելու վայրն էր, ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնողը գնացել էր հեծանվի հայտնագործության գյուտով։ Աշխարհն իրազեկվեց, որ «Ապագա կա, կա ապագա» և կարևորը «պոզիտիվ» մտածելն է։ Իհարկե, լավ պրծանք՝ կարող էր օրինակ պոզիտիվի շարքից օղի քաշելու, խոզ խանձելու կամ խաշլամա պատրաստելու բաղադրատոմսով կիսվել։ Բայց դե, իր պատկերացրած «Ապագա կա»-ն հենց այս մասին է․․․ Այդ նույն պահին Ալիևը Բաքվում հայտարարում է, որ ինքն աշխարհին պարտադրեց ռազմական ճանապարհով, նույնն է, թե՝ ցեղասպանությամբ, Արցախի հակամարտության լուծումը։ Հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած նոր հարձակման և ամեն քայլի։ Իսկ ահա այսօր Մամեդյարովը, օգտագործելով նույն ամբիոնը, կոչ է ուղղում Հայաստանին քաղաքական կամքի և պատասխանատվություն դրսևորել, արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները։ Բնականաբար, խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության և Հայաստանից կորզվող նոր զիջումների մասին է։ Ապագա կա․․․ Ահա, թե ինչու է քաղաքական մեծամասնությունը շտապում սահմանազատման կանոնակարգ հաստատել, սեփական ապազգային գործուհեության և հայրենածախության պատասխանատվությունը գցել ԱԺ-ի վրա, երբ Կիրանցում մեր տարածքները հատվածաբար տրվել են թշնամուն՝ առանց կանոնակարգ ու ապագա, երբ ադրբեջանցու սապոգը դեռ շարունակում է օկուպացրած պահել 205 քառ․ կմ․ ՀՀ ինքնիշխան տարածքներ»։Ավելին20:4524.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Դաժան աշխարհը պոզիտիվով ցնցում է դաժանության զոհ Հայաստանի վարչապետըՀայլուր 20։30 Դաժան աշխարհը պոզիտիվով ցնցում է դաժանության զոհ Հայաստանի վարչապետըԱվելին20:3024.09.24 -
ԱրցախՕկուպացված է մնում 1456 պատմական և մշակութային հուշարձան․ հայտարարությունԱրցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական վայրագություններն ու վանդալիզմը: Հայտարարությունում նշված է․ «Հայաստանի և հայ ժողովրդի սերնդեսերունդ մեզ փոխանցված պատմական և մշակութային հարստությունն այսօր վտանգի տակ է և անօրինական ու անմարդկային գործողությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից: Արցախի ու տարածաշրջանի մշակութային ժառանգությունը վերջին 30 տարիների ընթացքում անդառնալի կորուստներ է կրել Ադրբեջանի կողմից, հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20000 գերեզմաններ և ավելի քան 5 000 խաչքարեր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 պատմական և մշակութային հուշարձան, հիմնականում՝ հայկական, Ադրբեջանը զգալի չափերով և միտումնավոր վնաս է հասցրել հայկական մշակութային ժառանգությանը։ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համակարգված բնույթը 1․ Համակարգված բնույթ. -վնասները և ավերածությունները վերաբերում են տարբեր տարածքների բազմաթիվ հուշարձանների, -ավերվել են հատկապես հայկական մշակութային ծածկագիր կրող օբյեկտները (եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանատներ), -ավերածությունների մեծ մասը տեղի է ունեցել ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո։ 2․ Ականատեսների վկայություններ. -տեղի բնակիչները և միջազգային դիտորդները հաստատել են վանդալիզմի և հուշարձանների ոչնչացման դեպքերը։ 3․ Կոնկրետ օրինակներ -Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու թիրախավորված գնդակոծում, -Շուշիում Հայոց ցեղասպանության և պատերազմների զոհերի հիշատակի կոթողի ավերում, -Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու քանդում, -Ջաբրայիլի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու անհետացում, -12-րդ դարի Խուդաֆերինի պատմական կամրջի ոչնչացում, -12-րդ դարի Ջուլֆայի գերեզմանատան ոչնչացում, -Այլ եկեղեցիների, խաչքարերի և պատմական հուշարձանների վնասում կամ ոչնչացում (օր.՝ Մեխակավանի, Մատաղիսի եկեղեցիներ)։ Այս գործողությունները վկայում են հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգված քայլերի մասին, որոնք վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային արժեքները: Դատապարտելի է, որ Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Արցախում միջազգային իրավունքների խախտմամբ, հետևողականորեն ջնջում է ոչ միայն հայկական ներկայությունը և պատմությունը Արցախի տարածքում, այլ նաև համաշխարհային պատմության ու մշակույթի մեծագույն երաշխավորներ հանդիսացող այլ պետությունների հայազգի քաղաքացիներին առնչվող համալիրներն ու արձանները։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհերն են Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանի արձանը, Ամերիկայի քաղաքացի՝ մեծ բարերար ու գյուտարար Ալեք Մանուկյանի արձանը Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Ֆրանսիայի քաղաքացի լեգենդար Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Հանրահայտ է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը մշակութային օբյեկտների պաշտպանությունը զինված ընդհարումների ժամանակ իրենց պաշտպանության տակ են վերցնում, իսկ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում: Բայցևայնպես, հայկական հետքը վերացնելու ադրբեջանական մոլուցքը չի ճանաչում մարդկային ու համամարդկային, միջազգային ու ներպետական, համաշխարհային ու բարոյական և ոչ մի սահման։ Տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց զերծ մնալու՝ Ադրբեջանին ուղղված միջազգային կառույցների կոչերն ու բանաձևերը, որոնց հիմքում ընկած են միջազգային այնպիսի կարևոր փաստաթղթեր ու հանրահայտ սկզբունքներ, ինչպիսիք են Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումները, ԵՄ Խորհրդի եզրակացությունները, ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներն ու հռչակագրերը, ՄԱԿ-ի, Հաագայի կոնվենցիաներն ու արձանագրությունները, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», միջազգային կոնվենցիաներն ու Եվրոպական միության սկզբունքները, շարունակում են մնալ անհետևանք։ Չնայած իրավիճակի լրջությանը՝ մշակութային հուշարձանների ոչնչացման փաստերը հաստատող միջազգային լայնածավալ հետաքննություններ չեն իրականացվում։ Այնուամենայնիվ, միջազգային մի շարք կազմակերպություններ և երկրներ այս կապակցությամբ շարունակում են մտահոգություն հայտնել. Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանի գործողությունները դատապարտող մի քանի բանաձևեր և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված կոչեր։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Amnesty International-ը, Human Rights Watch-ը և այլք մտահոգություն են հայտնել ավերածությունների մասին հաղորդումների վերաբերյալ և կոչ են արել անկախ հետաքննություն անցկացնել։ Մենք կոչ ենք անում մշակութային ժառանգության պահպանության միջազգային, տարածարջանային, ներպետական ու ազգային բոլոր դերակատարներին, մասնավորապես՝ UNESCO (United Nations Educational, Scientific and Cultural Organization), ICOMOS (International Council on Monuments and Sites), Blue Shield International, Council of Europe և իրավունքների բոլոր պաշտպաններին, անմիջապես միջամտել և կանխել այս սարսափելի գործընթացը: Մեր պահանջն է, որ Ադրբեջանը դադարեցնի Արցախում գտնվող մշակութային ժառանգության ոչնչացումը և ապահովի մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների պահպանումը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու չափանիշների համահունչ: Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքները հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց պաշտպանելու ուղղությամբ։ Հայտարարությունը ընդունվել է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետև՝ Ցանց) կառավարման խորհրդի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 20-ին: Ցանցը հիմնադրվել է 2024 թվականի մարտի 20-ին։ Ցանցի հիմնական նպատակն է ուժեղացնել Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Ցանցի քարտուղարության գործառույթները իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) կողմից։ ԻՀԱ-ն 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ»։Ավելին20:1524.09.24 -
ՄիջազգայինԱշխատում ենք Մերձավոր Արևելքում ավելի մեծ խաղաղության և կայունության հաստատման համար․ ԲայդենԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը, այնտեղ հակամարտության դիվանագիտական լուծումը դեռևս հնարավոր է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք աշխատում ենք Մերձավոր Արևելքում ավելի մեծ խաղաղության և կայունության հաստատման համար», - հայտարարել է Բայդենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում։Ավելին20:0924.09.24 -
ԻրավականՍահմանի խութերին է դեմ առել Սահմանադրական դատարանը. հայ-ադրբեջանական փաստաթղթի քննության ժամըԱյսօր Հայաստանի սահմանադրական դատարանը փակ դռների հետևում քննության է առել Երևանի ու Բաքվի ստորագրած այն փաստաթուղթը, որ սահմանում է Հայաստան-Ադրբեջան սահմանները հստակեցնելու կանոնները: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը նույնիսկ դեռ չի հրապարակել այդ նույն փաստաթուղթը՝ սահմանազատման կանոնակարգը:Ավելին20:0424.09.24 -
ՔաղաքականԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարինԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, ներդրումների արդյունավետ կառավարմանը, բիզնեսի թափանցիկության ապահովմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի բարելավմանը և նշել, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում ծրագրերի արդյունավետության բարձրացման և տնտեսավարողների համար առավել մատչելի ծրագրերի մշակման ուղղությամբ։ Քննարկման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև կառավարության առաջնահերթությունները տնտեսության ոլորտում և իրականացվող քայլերը։Ավելին20:0024.09.24 -
Արտաքին քաղաքականությունԱնկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը. ԷրդողանԱնկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր»,- ասել է Էրդողանը: Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։Ավելին19:5024.09.24 -
ՀասարակականԿիրականացվեն հարկադիր քարաթափման աշխատանքներՍեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ից, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին, Գյուլագարակ-Կուրթան-Թումանյան կայարանի 13-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։ ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։Ավելին19:4524.09.24 -
ՔաղաքականԿիպրոսի նախագահի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցում երկուստեք կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:Ավելին19:4224.09.24 -
ՔաղաքականԱրցախը կկանչի Եռաբլուր. պատերազմների և ողբերգական պայթյունի զոհերի հուշակոթող կլինի պանթեոնումԵռաբլուրում կառուցվելու է «Արցախի կանչ» հուշակոթողը՝ Արցախում ննջող մեր բոլոր հայրենակիցների և սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին: Խաչքարերից մեկը սպասում է խորհրդանշելու՝ նվիրված անհետ կորած ու գերեվարված արցախցիներին: Հուշակոթողը սպիտակ քարից է լինելու՝ Ստեփանակերտի հուշահամալիրի նմանությամբ:Ավելին19:3024.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախ տեղի է ունեցել նստաշրջանին մասնակից պետությունների ղեկավարների դիմավորման արարողությունը, վերջիններիս ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Այնուհետև նստաշրջանի բացման ընթացքում ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Ֆիլեմոն Յանգը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Ըստ աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների հետ:Ավելին19:1924.09.24 -
ՀասարակականԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըՍեպտեմբերի 24-ին, ժամը 07:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:Ավելին19:1524.09.24 -
ՀասարակականՄայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:Ավելին19:0024.09.24 -
ՀասարակականՄաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համարԵրևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա -Թումանայն փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար: Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:Ավելին18:4524.09.24 -
Հասարակական«Դպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկա՞ն են ասում ագրեսիվ»․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՀայրը այս հայտարարությունն էլ սուտ որակեց։ «Դպրոցում բարդակ է, մեկը մյուսին նեղացնում է դպրոցում, դպրոցում իրավիճակը ուղղակի բարդակ է, իրենք բոլորը հոգեբանի կարիք ունեն, ոչ մի բան չեն անում դպրոցում, եթե այդպես պետք է իմ երեխայի մասին խոսեն, ապա ես կներկայացնեմ ինչ է կատարվում իրականում դպրոցում՝ դասղեկը ասում է՝ «իմ ժամին է եղել», անգլերենի դասատուն ասում է՝ «իմ ժամին է եղել», տնօրենը ասել է՝ «տեղում եմ եղել», մարդիկ ասում են՝ «ոչ մի տնօրեն էլ տեղում չի եղել», բարդա՛կ է։ Ես ոչ մեկին չեմ հավատում, սաղ կարված գործ է, մի շաբաթ է, իմ երեխան այս օրի է, բայց ոչ մեկ չի մոտեցել ինձ: Մատդ փուշ է մտնում, գնում ես հիվանդանոց, 50 ոստիկան է մոտենում, այս վիճակում ինձ տարել են, ոչ մեկ չի մոտենում ու հարցնում՝ ի՞նչ կասկածներ ունեմ, ի՞նչ է եղել»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց աղջկա հայրը։Ավելին18:4124.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Կոմայի մեջ է դեռ դպրոցում ընկած աղջիկը, ծնողները վթարի են ենթարկվել հիվանդանոցի ճամփինՀայլուր 18։30 Կոմայի մեջ է դեռ դպրոցում ընկած աղջիկը, ծնողները վթարի են ենթարկվել հիվանդանոցի ճամփինԱվելին18:3024.09.24 -
ԻրավականԲացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտի իրացման, արտահանման փորձի դեպք. 135.815.763 դրամ վնասը վերականգնվել էՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Ջ.» ՍՊ ընկերության կողմից անցյալ տարվա փետրվար ամսին տարանցման հայտարարագրով հայտարարագրվել է Հայաստանի տարածքից 20.620կգ. բրուտտո քաշով խաղողի արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Մաքսային անցակետում բեռնատարի զննման ժամանակ պարզվել է, որ խաղողի արկղերի գերակշիռ մասը եղել է երկհատակ՝ հատուկ հարմարեցված, ապրանքների հայտնաբերումը դժվարացնելու համար, որոնցում, բացի հայտարարագրված խաղողից, հայտնաբերվել են մաքսային հսկողության ներքո գտնվող, մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 303.500 տուփ՝ 6.070.000 հատ ծխախոտ։ Հետազոտմամբ պարզվել է արտադրող ՍՊ ընկերությունը, իսկ դրանց մի մասի վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշների նմանվող, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող դրոշմանիշներ չհանդիսացող պիտակներ։ Պարզվել է, որ հիշյալ ՍՊ ընկերության կողմից նշված ծխախոտները Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվել են առանց ակցիզային դրոշմապիտակների և առանց հարկային հաշիվների դուրս գրման, իսկ «Ջ.» ՍՊ ընկերությունը ստանձնել է դրանց արտահանումը։ Նախաքննության տվյալներով՝ ՍՊ ընկերության կողմից հիշյալ ծխախոտներն առանց ակցիզային դրոշմավորման և առանց համապատասխան հարկային հաշիվների դուրս գրման իրացնելու արդյունքում պետությանը պատճառվել է 113.274.448 ՀՀ դրամի վնաս, որից ԱԱՀ-ի գծով` 24.409.648 ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով` 88.864.800 ՀՀ դրամ։ Նախաքննության ընթացքում առգրավվել և զննվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտները, խուզարկություններ են կատարվել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներն արտադրող ընկերության գործունեության, դրա պատասխանատու անձանց բնակության և ծխախոտների ապօրինի արտահանումը ստանձնած անձանց բնակության հասցեներում։ Քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշների և առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտների իրացման հանգամանքը, որի արդյունքում ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 135.815.763 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որն ընկերության պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1924.09.24 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա է դրական համագործակցություն և վստահություն հայտնել, որ վերջինիս նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն: Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ դեպի Լոռու մարզի Կայան բերդ տանող քայլարշավային արահետի հիմնման ծրագրին՝ շնորհակալություն հայտնելով դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ հետագա ծրագրերի իրականացման հարցում սա ուղենշային իրադարձություն էր։ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանն իր համար առաջնահերթ ուղղություն է դիվանագիտական առաքելություն իրականացնելու տեսանկյունից: Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու առկա համագործակցությունը: Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության ու համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորության զարգացումը, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ մատնանշելով ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթական բոլոր մակարդակներում բարեփոխումների ընթացքը: Մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելիս Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հատկապես Նիդերլանդների թանգարանային քաղաքականության փորձի, մասնավորապես՝ մարքեթինգային բաղադրիչի ուսումնասիրմանը՝ մշակութային ժառանգությունն ավելի հասանելի և գրավիչ դարձնելու նպատակով: Դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը վստահություն է հայտնել՝ մշակույթի ոլորտում համագործակցությունը մարդկանց միջև կապերի ամրապնդման լավագույն միջոցներից է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Ավելին18:1524.09.24 -
ՀասարակականՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՍեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորեց վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի պաշտոնը ստանձնելու առիթով։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով Սրբազան հորը, մաղթեց Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը պատասխանատու առաքելության մեջ՝ ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու։Ավելին18:0024.09.24 -
ՔաղաքականՀայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերՍեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիեռա Լեոնեի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Թիմոթի Մուսա Կաբայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ հաշվի առնելով նաև Սիեռա Լեոնեի ընտրվելը որպես ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական անդամ և ՄԱԿ ԱԽ մանդատը միջազգային կայունության ու խաղաղության պահպանման հարցում։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն, արդար և համապարփակ խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ գործընկերության ընդլայնման ՀՀ շահագրգռվածությունը:Ավելին17:4524.09.24