Լրահոս
2024-09-24
-
ՀայլուրՀայլուր 18։30 Կոմայի մեջ է դեռ դպրոցում ընկած աղջիկը, ծնողները վթարի են ենթարկվել հիվանդանոցի ճամփինՀայլուր 18։30 Կոմայի մեջ է դեռ դպրոցում ընկած աղջիկը, ծնողները վթարի են ենթարկվել հիվանդանոցի ճամփինԱվելին18:3024.09.24 -
ԻրավականԲացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտի իրացման, արտահանման փորձի դեպք. 135.815.763 դրամ վնասը վերականգնվել էՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Ջ.» ՍՊ ընկերության կողմից անցյալ տարվա փետրվար ամսին տարանցման հայտարարագրով հայտարարագրվել է Հայաստանի տարածքից 20.620կգ. բրուտտո քաշով խաղողի արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Մաքսային անցակետում բեռնատարի զննման ժամանակ պարզվել է, որ խաղողի արկղերի գերակշիռ մասը եղել է երկհատակ՝ հատուկ հարմարեցված, ապրանքների հայտնաբերումը դժվարացնելու համար, որոնցում, բացի հայտարարագրված խաղողից, հայտնաբերվել են մաքսային հսկողության ներքո գտնվող, մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 303.500 տուփ՝ 6.070.000 հատ ծխախոտ։ Հետազոտմամբ պարզվել է արտադրող ՍՊ ընկերությունը, իսկ դրանց մի մասի վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշների նմանվող, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող դրոշմանիշներ չհանդիսացող պիտակներ։ Պարզվել է, որ հիշյալ ՍՊ ընկերության կողմից նշված ծխախոտները Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվել են առանց ակցիզային դրոշմապիտակների և առանց հարկային հաշիվների դուրս գրման, իսկ «Ջ.» ՍՊ ընկերությունը ստանձնել է դրանց արտահանումը։ Նախաքննության տվյալներով՝ ՍՊ ընկերության կողմից հիշյալ ծխախոտներն առանց ակցիզային դրոշմավորման և առանց համապատասխան հարկային հաշիվների դուրս գրման իրացնելու արդյունքում պետությանը պատճառվել է 113.274.448 ՀՀ դրամի վնաս, որից ԱԱՀ-ի գծով` 24.409.648 ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով` 88.864.800 ՀՀ դրամ։ Նախաքննության ընթացքում առգրավվել և զննվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտները, խուզարկություններ են կատարվել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներն արտադրող ընկերության գործունեության, դրա պատասխանատու անձանց բնակության և ծխախոտների ապօրինի արտահանումը ստանձնած անձանց բնակության հասցեներում։ Քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշների և առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտների իրացման հանգամանքը, որի արդյունքում ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 135.815.763 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որն ընկերության պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1924.09.24 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա է դրական համագործակցություն և վստահություն հայտնել, որ վերջինիս նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն: Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ դեպի Լոռու մարզի Կայան բերդ տանող քայլարշավային արահետի հիմնման ծրագրին՝ շնորհակալություն հայտնելով դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ հետագա ծրագրերի իրականացման հարցում սա ուղենշային իրադարձություն էր։ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանն իր համար առաջնահերթ ուղղություն է դիվանագիտական առաքելություն իրականացնելու տեսանկյունից: Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու առկա համագործակցությունը: Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության ու համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորության զարգացումը, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ մատնանշելով ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթական բոլոր մակարդակներում բարեփոխումների ընթացքը: Մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելիս Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հատկապես Նիդերլանդների թանգարանային քաղաքականության փորձի, մասնավորապես՝ մարքեթինգային բաղադրիչի ուսումնասիրմանը՝ մշակութային ժառանգությունն ավելի հասանելի և գրավիչ դարձնելու նպատակով: Դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը վստահություն է հայտնել՝ մշակույթի ոլորտում համագործակցությունը մարդկանց միջև կապերի ամրապնդման լավագույն միջոցներից է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Ավելին18:1524.09.24 -
ՀասարակականՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՍեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորեց վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի պաշտոնը ստանձնելու առիթով։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով Սրբազան հորը, մաղթեց Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը պատասխանատու առաքելության մեջ՝ ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու։Ավելին18:0024.09.24 -
ՔաղաքականՀայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերՍեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիեռա Լեոնեի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Թիմոթի Մուսա Կաբայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ հաշվի առնելով նաև Սիեռա Լեոնեի ընտրվելը որպես ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական անդամ և ՄԱԿ ԱԽ մանդատը միջազգային կայունության ու խաղաղության պահպանման հարցում։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն, արդար և համապարփակ խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ գործընկերության ընդլայնման ՀՀ շահագրգռվածությունը:Ավելին17:4524.09.24 -
ՔաղաքականՄուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը հաղթանակի ու լույսի շրջան է. Բագրատ ՍրբազանՄենք շեշտում ենք և նշում, որ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ: Այս մասին ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: «Արցախի հարցը պետք է վերադառնա իրական և արդար բանակցային գործընթաց, այսպիսով նաև ապահովելով իրական և արդար, երկարաժամկետ և կայուն խաղաղության գաղափարը»,- ասաց Սրբազանը: Նա իր խոսքում նշեց՝ մուտք են գործելու պայքարի նոր փուլ, որը լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան է: «Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան։ Հաղթանակով ձեռք բերված լույսի և լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան, ինչը լինելու է մեր համառ, աննահանջ ու հետևողական պայքարի առաջին ազդարարը։ Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակից կսկսվեն մեր հետագա բոլոր գործողությունները»,- հայտնեց Բագրատ Սրբազանը։Ավելին17:4024.09.24 -
ՔաղաքականՕնլայն խանութից՝ Ադրբեջա՞ն. ո՞ւմ ձեռքում կարող են հայտնվել ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներըԻնչքան մատչելի են օնլայն գնումները, այնքան հասանելի են մեր անձնական տվյալները: Վերջերս հայտնի է դարձել TEMU միջազգային օնլայն խանութից միլիոնավոր հաճախորդների տվյալների արտահոսքի մասին: Մարդիկ խուճապահար ջնջել են իրենց էջերը: Դա գուցե կպաշտպանի նոր սպառնալիքներից, բայց չի ապահովագրի արդեն տեղի ունեցածի հետևանքներից:Ավելին17:3424.09.24 -
ՔաղաքականԱՄՆ-ն հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ բարեփոխումների շուրջ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ Ներքին գործերի նախարարի և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի հետ միասին ներկա է գտնվել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկին, որը միտված է ՆԳՆ կազմում մարդկային լավագույն ռեսուրսի ներգրավմանը։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ բարեփոխումների շուրջ՝ հասնելու հանրային անվտանգության մեծացմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին17:3024.09.24 -
ՔաղաքականԱրդյո՞ք մեզ ոչնչացնել ցանկացող թշնամու հետ բանակցելը դավաճանություն չէ. Արմեն Գրիգորյանը՝ 2012-ին«....Արդյո՞ք մեզ ոչնչացնել ցանկացող թշնամու հետ բանակցելը և նրանց զիջումներ խոստանալը դավաճանություն չէ հայ ժողովրդի նկատմամբ: Մի բան հստակ է. ցանկացած զիջում, որը վտանգ է ստեղծում մեր կյանքին, դավաճանություն է: 20-րդ դարի սկզբից սկսած Ադրբեջանը բազմիցս հուշել է մեզ, որ ցանկացած իրավիճակում պատրաստ է ոչնչացնել հայերին, և այսքանից հետո նրանց հետ զիջումների շուրջ բանակցելը առնվազն հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ»»:Ավելին17:2524.09.24 -
ԱռողջապահականԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպըՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը: Ուսումնական գործընթացում անվտանգության կանոնների պահպանումը և այդ ուղղությամբ երեխաների հետ տարվող աշխատանքներում ուշադրության ու զգոնության մեծացումը նախարարությունը համարում է առաջնահերթ խնդիր: «ԿԳՄՍ նախարարության կողմից միջադեպի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում՝ հաշվի առնելով ուսումնական գործընթացի կազմակերպման համար սահմանված կանոնները և ընթացակարգերը: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ ուսուցման կազմակերպման գործընթացի հետ կապված բացթողումներ և թերացումներ են եղել, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Երեխային մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինների կողմից դեպքի բոլոր հանգամանքները կուսումնասիրվեն և կբացահայտվեն: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արարատի մարզի դպրոցներից մեկում վնասվածք ստացած 10-ամյա երեխան արդեն մի քանի օր է՝ գտնվում է կոմայի մեջ:Ավելին17:1524.09.24 -
ՄիջազգայինՊետք է կանխենք Իսրայելի հանցավոր գործողությունները․ Իրանի նախագահ«Կա վտանգ, որ Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հրդեհը կտարածվի ամբողջ տարածաշրջանում։ Մենք չպետք է թույլ տանք Լիբանանին դառնալ ևս մեկ Գազա Իսրայելի ձեռքին»,- CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի նախագահը նշել է, որ Իսրայելի գրոհը Լիբանանի վրա կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության, որը կսպառնա Երկիր մոլորակի խաղաղությանը։ «Մենք պետք է կանխենք շարունակվող հանցավոր գործողությունները, որոնք կատարում է Իսրայելը»,- ասել է նա։ Իրանի նախագահը նշել է նաև, որ «Հեզբոլլահը» միայնակ է դիմակայում Իսրայելին, որին աջակցում են արևմտյան եկրները։ Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Իսրայելը հայտարարեց Լիբանանի վրա զանգվածային ավիահարվածների մասին: Նշվեց, որ թիրախում «Հզբոլլահ» շարժման օբյեկտներն են։ Այս պահին հայտնի է 492 զոհի և 1645-ի վիրավորի մասին:Ավելին17:1124.09.24 -
ՔաղաքականՄիջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց՝ ՄԱԿ-ում Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա´». Լևոն ԶուրաբյանՄիջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստին հնչած Նիկոլ Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա´», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած «Ապագայի գագաթնաժողովում» Նիկոլ Փաշինյանի ելույթին։ «Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ և սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց ամբողջ աշխարհի համար օրինակելի փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի: Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը. - «Ապագա կա» ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ աշխարհի համար: - Ապագայի բանալին` հենվել «պոզիտիվ նարատիվների» վրա: - Անցյալը արդեն եղել պրծել է, ներկայում շատ բան փոխել հնարավոր չէ, պետք է կենտրոնանալ ապագայի ձեւավորման վրա: - Ինչ լինում է իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերի մեջ: - Սկզբում էր խոսքը, խոսքը Աստծու հետ էր, և խոսքը Աստված էր: - Հետևաբար, պետք է սկսել լավ խոսքերից, որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա´» կարգախոսը և ապացուցել այն»,- գրել է նա։Ավելին17:0624.09.24 -
Տնտեսական2024 թվականի օգոստոսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751,816Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34,536-ով կամ 4.8%-ով:Ավելին17:0024.09.24 -
Աշխարհ95 կգ կոկաին է հայտնաբերվել բանանների մեջ․ հետաքննությունը շարունակվում էԻրավապահ մարմինները հայտնաբերված կոկաինի խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատում են ավելի քան 7 միլիոն եվրո։ Հայտնի է, որ բանանի խմբաքանակը, որի մեջ եղել են թմրանյութի փաթեթները, եկել է Հարավային Ամերիկայից։ Ոստիկանությունում ու դատախազությունում կարծում են, որ այս խմբաքանակը սխալմամբ հայտնվել է սուպերմարկետների ցանցում. դրա անվանումը չի նշվում գերատեսչությունների համատեղ մամուլի տեղեկագրում։Ավելին16:4524.09.24 -
ՀասարակականԱրձանագրվել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպքեր. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Կոտայքի մարզում արձանագրել է իրավախախտման 4 դեպք։ Եղվարդ քաղաքում և Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում կանխվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարներով առանց համապատասխան թույլտվության ընդհանուր՝ 31խմ սևահողի ապօրինի տեղափոխումը։ Հողի բերրի շերտով բեռնված բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հարուցվել են վարչական վարույթներ։ Միջոցառումները շարունակվում են ՀՀ բոլոր մարզերում։ Հիշեցում՝ ՎԻՎՕ-ի հոդված 544-ով հողերի պահպանության կանոնները խախտելը՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը' առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' 100.000 ՀՀ դրամի չափով:Ավելին16:3024.09.24 -
ՔաղաքականԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ «ՔՊ» խմբակցությունը առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունըՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ Լևոն Սահակյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Պատգամավորի խոսքով՝ Լևոն Սահակյանը 2022 թվականի մարտին Ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես ԿԲ խորհրդի անդամ և պաշտոնավարել սահմանված ժամկետներում: «Պարոն Սահակյանին մենք երկրորդ անգամ ենք առաջադրում այդ պաշտոնում»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը: Թեկնածուն ելույթում խոսել է Կենտրոնական բանկի հիմնական խնդիրների մասին` անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը և ֆինանսական կայունության ապահովմանը: «ԿԲ հիմնական նպատակն է գների ու ֆինանսական կայունության ապահովումը: ԿԲ խորհուրդը հետևողականորեն կիրառում է իր տրամադրության տակ եղած դրամավարկային քաղաքականության ամբողջ գործիքակազմը»,- նշել է զեկուցողը` հավելելով, որ ցածր ու կայուն գնաճի ապահովմանն ուղղված հետևողական քաղաքականությունը տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկն է, որը նպաստում է ներդրումներին, երկրի տնտեսական աճին և հասարակության բարեկեցության բարելավմանը: Լևոն Սահակյանի խոսքով այս համատեքստում ԿԲ-ն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որի առաջնահերթությունն է խարսխել գնաճը և գնաճային սպասումները: «Մենք վստահ ենք, որ գնաճի նպատակային ցուցանիշը համադրելի է եղել գների կայունության ապահովման մեր նպատակի հետ»,- ընդգծել է թեկնածուն: Նրա կարծիքով այսօրվա արագ փոփոխվող պայմաններում աճող անորոշությունները նոր մարտահրավերներ են ներկայացնում ԿԲ-ների համար, և դրանք պահանջում են նորարարական մոտեցումներ քաղաքականության մշակման հարցում: Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:Ավելին16:2624.09.24 -
ԻրավականԱպօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար:Ավելին16:2024.09.24 -
ՄիջազգայինԷրդողանը «ջարդ» է անվանում Իսրայելի գործողությունները՝ Լիբանանում և ՊաղեստինումԷրդողանը Իսրայելի գործողությունները Պաղեստինում և Լիբանանում «ջարդեր» է անվանել: Տարածաշրջանում տիրող իրավիճակը Թուրքիայի նախագահը քննարկել է Իրանի նախագահի հետ:Ավելին16:1524.09.24 -
ՀասարակականԵրևանում վթարի են ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Mercedes G500»Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Տիգրանյան փողոցում բախվել են 21-ամյա Էրիկ Խաչատրյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «01 DU 015» համարանիշի, 23-ամյա Արթուր Գալուստյանի վարած «Mercedes G 55» մակնիշի «70 WW 101» համարանիշի և 21-ամյա Դավիթ Ասլանյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «37 CK 552» համարանիշի ավտոմեքենաները: Դրանք հարսանիքի շարասյան մեջ էին: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Ավելին16:1224.09.24 -
Մշակույթ«Փարիզյան հանդիպումներ». ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակինՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում: Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։ Նույն օրը՝ Ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես, որը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից՝ վավերագրեր և լուսանկարներ, Հայաստանի ազգային պատկերասրահից՝ կտավներ, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտից՝ Լալուա ընտանիքի արխիվի փաստաթղթեր։ Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին՝ ներկայացնելով Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս վարդապետի մտերմությունը նամակագրության միջոցով։ Միջոցառման նպատակն է ցուցադրության ձևաչափով ներկայացնել Մարգարիտ Բաբայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև 20-րդ դարի Ֆրանսիայի հարուստ մշակութային կյանքը։ Ժամանակավոր ցուցադրությանն աջակցել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանը, «Արդշինբանկը», «Վելոիա Ջուր» ընկերությունը, «Արարատ» կոնյակի գործարանը։Ավելին16:0024.09.24