Լրահոս
2024-09-25
-
ՔաղաքականՋեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասներըԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի հետ։Ավելին10:3525.09.24 -
Մամուլի տեսությունԳրիգոր Մինասյանի օրերը հաշված են. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց վերջին խոսքը կլինի Փաշինյանինը, նա կորոշի՝ ինչ ընթացք տալ կուսակիցների դիմումին։Ավելին10:2125.09.24 -
Մամուլի տեսություն44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի զեկույցը թեեւ պատրաստ է, սակայն այն հերթական նիստերին էլ քննության չի դրվի, լավագույն դեպքում՝ ԱԺ կներկայացվի տարեվերջին կամ ավելի ուշ՝ դառնալով նախընտրական քարոզչության մաս։Ավելին10:1525.09.24 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած հերթական ՔՊ-ականը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակելով գլխավոր քարտուղարների ունեցվածքների շարքը՝ հերթը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանինն է։Ավելին10:0925.09.24 -
Մամուլի տեսությունԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Բանն այն է, որ արդեն երկու շաբաթ է N172 հիմնական դպրոցում դասերը օնլայն են ընթանում, քանի որ «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է շինարարություն, որի արդյունքում դպրոցի բարձր հարկի դասարաններում երկրաշարժ է, երեխաները խուճապահար են եղել:Ավելին10:0525.09.24 -
ՀասարակականՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-իցՀանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Այս մասին հայտնում են Երքանի քաղաքապետարանից։ Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ. թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:Ավելին10:0025.09.24 -
Մամուլի տեսությունՓաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների․ «Ժողովուրդ»Այսպիսով, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ից արտախորհրդարանական եվրոպամետ մի շարք ուժեր ստորագրահավաք են անցկացնում. 50 հազար ստորագրության դեպքում նրանք համապատասխան ստորագրությունները ներկայացնելու են ԱԺ՝ պահանջելով Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Նիկոլ Փաշինյանը, չնայած իր սատելիտ արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությանը, լրիվ այլ ծրագրեր ունի։Ավելին09:5525.09.24 -
ՍպորտՀայտնի է՝ երբ կկայանա այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն»Հոկտեմբերի 26-ին կկայանա Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն»։ 11-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» խաղը կկայանա Մադրիդում և կմեկնարկի 23:00-ին: Այս մասին հայտնում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։ Պատասխան հանդիպումը, որը կկայանա Բարսելոնայում, նախատեսված է հաջորդ տարվա մայիսին։ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրից հետո «Բարսելոնան» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Մադրիդի «Ռեալը» 14 միավորով երկրորդ տեղում է, փոխանցում է ArmSport-ը։Ավելին09:4525.09.24 -
Արտաքին քաղաքականությունՄիասին կարող ենք կառուցել ավելի ապահով և ազատ աշխարհ․ Քամալա Հարիսի նամակը ամերիկահայ համայնքինԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը նամակ է հղել ամերիկահայ համայնքին՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության օրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեմոկրատների թեկանածուն նամակում հիշատակել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ընդգծել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի կարևորությունը՝ նկատելով, որ դա տարածաշրջանում կայունությունը վերականգնելու կարևոր պայման է։ «Ես իմ լավագույն մաղթանքներն եմ հղում ձեզ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։ Դա այն օրն է, երբ հայ ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միությունից անջատվելու օգտին՝ ազատ, անկախ ազգ լինելու համար: Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և սպանվեցին: Այդ ողբերգությունը հայ ժողովրդի ինքնության մի մասն է։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր մեր հավաքական ամերիկյան պատմության մեջ: Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար»,- նշված է նամակի մեջ։ Քամալա Հարիսն իր նամակով նաև տեղեկացրել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում: «Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս՝ ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ազգերի միջև կապերի խորացմանը և գործընկերության խթանմանը, որը բարձրացնում է մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- եզրափակվում է Հարիսի՝ հայ համայնքին ուղղված նամակը։Ավելին09:3025.09.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հայկ Խալաթյանի հետ:Ավելին09:2525.09.24 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. հանդիպման մանրամասները (ֆոտո)Ինչպես հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:Ավելին02:0125.09.24
2024-09-24
-
ՔաղաքականԵրկուստեք քաղաքական կամք կա` էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում․ Կոնջորյանը՝ Հայաստան-Կիպրոս համագործակցության մասինՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությամբ, Նիկոսիայում հանդիպել են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: «Կարևորել ենք Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրել, որ կա երկուստեք քաղաքական կամք` էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Քննարկել ենք բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում հայ և կիպրացի պատգամավորների համագործակցությունն ու փոխօգնությունը` ընդհանուր օրակարգերի առաջխաղացման համար: Պայմանավորվել ենք համատեղ աշխատել` ի հայտ բերելու և զարգացնելու համագործակցության նոր ոլորտներ: Եվս մեկ անգամ արձանագրել ենք` Կիպրոսը Հայաստանի կողքին է, Հայաստանը` Կիպրոսի»,- գրել է նա:Ավելին23:5824.09.24 -
ԻրավականԼոռու մարզում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվողը. նրա եղբորն էլ բռնել էին օրեր առաջՎերջիններս կասկածվում էին սեպտեմբերի 7-ին Երևանի բնակիչ 31-ամյա Գ․ Բ․-ին դաժան ծեծի ենթարկելու, դանակի մի քանի հարվածներ պատճառելու մեջ։Ավելին23:5624.09.24 -
ԻրավականԿադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեումՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին23:5024.09.24 -
ՄիջազգայինՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ ՊեսկովՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ Մոսկվան հասնի իր նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այսպես է նա արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե հակամարտությունը սպասվածից շուտ կավարտվի։ «Ցանկացած պատերազմ այսպես, թե այնպես ավարտվում է խաղաղությամբ։ «Մեզ համար այլընտրանք գոյություն չունի՝ մեր նպատակներին այս կամ այն կերպ հասնելուց հետո միայն հատուկ ռազմական գործողությունը կավարտվի»,- Զելենսկու հայտարարության առնչությամբ ասել է Պեսկովը։ Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է հայտարարել, թե հակամարտությունը շատ ավելի շուտ կավարտվի, քան շատերը կարծում են։ Իրավիճակի հանգուցալուծումը Զելենսկին համարում է «հաղթանակի ծրագիրը»՝ իր առաջարկած «խաղաղության բանաձևի» հիմքով։ Մոսկվան իր հերթին տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ դա իրատեսական չի համարում։Ավելին23:4524.09.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ֆեյսբուքյան էջում Փաշինյանը տեսանյութ է հրապարակել այդ հանդիպումից։Ավելին23:3724.09.24 -
ՔաղաքականԼեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Քննարկվել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման, մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որում արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով։ Միաժամանակ, վարչապետը գործընկերոջն է փոխանցել, որ Հայաստանում և Ադրբեջանում այս պահին ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը: Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանում կայունության ապահովումը` հույս հայտնելով, որ տեղի ունեցող քննարկումները կտան դրական արդյունք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:Ավելին23:3024.09.24 -
ՔաղաքականՍյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանցիներն արդեն հատել են մոտ 10,000 ծառ․ «Թաթոյան» հիմնադրամՍյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ։Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։ Մասնավորապես․ 1. Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։ Ըստ մեր նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10,000 ծառ՝ արևելյան և սովորական բոխի, վրացկան և խոշոր կաղիններ, հատպտղային կենի, արևելյան հաճարենի ու սոսի և այլն։ Նաև արգելոցի՝ Ներքին Հանդ գյուղի անմիջական հարող տարածքներում աճում են Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, այդ թվում խոտաբույսեր և ծառափային տեսակներ (գնարբուկ, տերեփուկ, հայկական սրոհունդ և այլն)։ 2. Ծառերը և մյուս բույսերն ադրբեջանական զինված ծառայողները զանգվածաբար հատել են և շարունակում են հատել՝ զինորական միջդիրքային և այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար։ Այդ ճանապարհներով երթևկում են մեծ մեքենաներ, տեղափոխվում է ծանր տեխնիկա։ Այս ամենի հետևանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահպանական խնդիրներ, նաև առկա է վայրի կենդանիների վերացման վտանգ։ Անկանոն ծառահատման և արմատահանման հետևանքով հողի մեջ ավելանում է ջրի պարունակությունը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ։ 3. Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջրի հարցը, մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուր. խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներում։ 4. Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքները վերահաստատեցին Հայաստանի՝ ադրբեջանական ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյունները: Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապված կատարվեց հետազոտություն։ Մասնավորապես, պարզվեց, որ տեղադրված են ինչպես հակատանկային TM-57, այնպես էլ O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ TM-57 ականները տեղադրված են դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակային O3M-72 ականները տեղադրված են դիրքից մոտ 30 մ հեռավորության վրա, որի շարունակական վնասի շառավիղը՝ 25 մ է, ПMH-2 ականները տեղադրված են դիրքերից 10-15 մ հեռավորության վրա։ Ներկայում ընթանում են այս տվյալների մշակման աշխատանքներ, և մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։ 5. Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահությունը և խոզաբուծությունը վերացել են ոչ միայն արոտավայրերից զրկվելու, այլ նաև ականների պայթյուններից կենդնինները սատկելու պատճառով։ 6. Մարդիկ զրկված են Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցին ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք ադրբեջանական օկուպացիայի ներքո են։ Գյուղն ունի նոր գերեզմանատեղի, սակայն մարդիկ խուսափում են այդտեղ հուղարկավորում անելուց՝ ադրբեջանական թիրախի վտանգի պատճառով։ 2022 թ․ սեպտեմբերյան ադրբեջանական զինված հարձակումներից հետո այդտեղ հուղարկավորվել է մեկ մարդ, մնացած դեպքերում հուղարկավորությունը կատարվում է Կապանի գերեզմաատանը։ 7. Մարդիկ զրկվել են ոչ միայն ապրուստի միջոց արոտավայրերից, այլ նաև խմելու ջրից, այգիներից, վարելահողերից, խոտհարքներից։ Օրինակ՝ գյուղի բնակիչներից մեկը կորցրել է 700 հեկտարից ավելի հողատարծք, 400-ից ավել բերքատու ծառ (արքայանարինջ, խնձոր, տանձ), որոնցից միայն արքայանարինջի տարեկան բերքը նախկինում կազմել է 5-6 տոննա։ Ներկայում նշած, ինչպես նաև արձանագրված այլ տվյալների հիման վրա պատշաճ ընթացակարգով մշակվում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հիմք կլինեն միջազգային մի քանի նախաձեռնության համար։Ավելին23:1524.09.24 -
ԻրավականՀարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունըԱրդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Որոշման համաձայն՝ պետք է․ 1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում գտնվող օբյեկտի (փաստացի՝ հյուրանոց) շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ 2․ Ամբողջությամբ դադարեցնել «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության աշխատանքները ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում՝մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ 3․ Սույն որոշման կատարման ժամկետ սահմանել՝ անհապաղ՝ ելնելով հանրային շահից։ Կողմերը պատշաճ ծանուցվել են վարույթի հարուցման և հետագա կատարողական գործողությունների մասին։ Սեպտեմբերի 19-ին հարկադիր կատարողն է այցելել է նշված հասցե՝ հյուրանոցի տնօրենին որոշումներն առձեռն հանձնելու և կատարողական գործողությունների մասին տեղեկացնելու։ Դրանց վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Տրվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15։00՝ որոշման պահանջները կամովին կատարելու համար։ Սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։Ավելին23:0824.09.24 -
ՔաղաքականԿիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԿիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը», - ասված է հայտարարության մեջ։Ավելին23:0024.09.24