Լրահոս

2024-09-24
  • Img default alt hy
    Իրավական
    Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում
    ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում։
    23:50
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկով
    Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ Մոսկվան հասնի իր նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այսպես է նա արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե հակամարտությունը սպասվածից շուտ կավարտվի։ «Ցանկացած պատերազմ այսպես, թե այնպես ավարտվում է խաղաղությամբ։ «Մեզ համար այլընտրանք գոյություն չունի՝ մեր նպատակներին այս կամ այն ​​կերպ հասնելուց հետո միայն հատուկ ռազմական գործողությունը կավարտվի»,- Զելենսկու հայտարարության առնչությամբ ասել է Պեսկովը։ Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է հայտարարել, թե հակամարտությունը շատ ավելի շուտ կավարտվի, քան շատերը կարծում են։ Իրավիճակի հանգուցալուծումը Զելենսկին համարում է «հաղթանակի ծրագիրը»՝ իր առաջարկած «խաղաղության բանաձևի» հիմքով։ Մոսկվան իր հերթին տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ դա իրատեսական չի համարում։
    23:45
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ֆեյսբուքյան էջում Փաշինյանը տեսանյութ է հրապարակել այդ հանդիպումից։
    23:37
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Քննարկվել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման, մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որում արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով։ Միաժամանակ, վարչապետը գործընկերոջն է փոխանցել, որ Հայաստանում և Ադրբեջանում այս պահին ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը: Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանում կայունության ապահովումը` հույս հայտնելով, որ տեղի ունեցող քննարկումները կտան դրական արդյունք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
    23:30
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանցիներն արդեն հատել են մոտ 10,000 ծառ․ «Թաթոյան» հիմնադրամ
    Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ։Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։ Մասնավորապես․ 1. Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։ Ըստ մեր նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10,000 ծառ՝ արևելյան և սովորական բոխի, վրացկան և խոշոր կաղիններ, հատպտղային կենի, արևելյան հաճարենի ու սոսի և այլն։ Նաև արգելոցի՝ Ներքին Հանդ գյուղի անմիջական հարող տարածքներում աճում են Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, այդ թվում խոտաբույսեր և ծառափային տեսակներ (գնարբուկ, տերեփուկ, հայկական սրոհունդ և այլն)։ 2. Ծառերը և մյուս բույսերն ադրբեջանական զինված ծառայողները զանգվածաբար հատել են և շարունակում են հատել՝ զինորական միջդիրքային և այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար։ Այդ ճանապարհներով երթևկում են մեծ մեքենաներ, տեղափոխվում է ծանր տեխնիկա։ Այս ամենի հետևանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահպանական խնդիրներ, նաև առկա է վայրի կենդանիների վերացման վտանգ։ Անկանոն ծառահատման և արմատահանման հետևանքով հողի մեջ ավելանում է ջրի պարունակությունը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ։ 3. Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջրի հարցը, մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուր. խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներում։ 4. Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքները վերահաստատեցին Հայաստանի՝ ադրբեջանական ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյունները: Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապված կատարվեց հետազոտություն։ Մասնավորապես, պարզվեց, որ տեղադրված են ինչպես հակատանկային TM-57, այնպես էլ O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ TM-57 ականները տեղադրված են դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակային O3M-72 ականները տեղադրված են դիրքից մոտ 30 մ հեռավորության վրա, որի շարունակական վնասի շառավիղը՝ 25 մ է, ПMH-2 ականները տեղադրված են դիրքերից 10-15 մ հեռավորության վրա։ Ներկայում ընթանում են այս տվյալների մշակման աշխատանքներ, և մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։ 5. Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահությունը և խոզաբուծությունը վերացել են ոչ միայն արոտավայրերից զրկվելու, այլ նաև ականների պայթյուններից կենդնինները սատկելու պատճառով։ 6. Մարդիկ զրկված են Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցին ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք ադրբեջանական օկուպացիայի ներքո են։ Գյուղն ունի նոր գերեզմանատեղի, սակայն մարդիկ խուսափում են այդտեղ հուղարկավորում անելուց՝ ադրբեջանական թիրախի վտանգի պատճառով։ 2022 թ․ սեպտեմբերյան ադրբեջանական զինված հարձակումներից հետո այդտեղ հուղարկավորվել է մեկ մարդ, մնացած դեպքերում հուղարկավորությունը կատարվում է Կապանի գերեզմաատանը։ 7. Մարդիկ զրկվել են ոչ միայն ապրուստի միջոց արոտավայրերից, այլ նաև խմելու ջրից, այգիներից, վարելահողերից, խոտհարքներից։ Օրինակ՝ գյուղի բնակիչներից մեկը կորցրել է 700 հեկտարից ավելի հողատարծք, 400-ից ավել բերքատու ծառ (արքայանարինջ, խնձոր, տանձ), որոնցից միայն արքայանարինջի տարեկան բերքը նախկինում կազմել է 5-6 տոննա։ Ներկայում նշած, ինչպես նաև արձանագրված այլ տվյալների հիման վրա պատշաճ ընթացակարգով մշակվում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հիմք կլինեն միջազգային մի քանի նախաձեռնության համար։
    23:15
    24.09.24
    Ավելին
  • Իրավական
    Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը
    Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։ Որոշման համաձայն՝ պետք է․ 1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում գտնվող օբյեկտի (փաստացի՝ հյուրանոց) շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ 2․ Ամբողջությամբ դադարեցնել «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության աշխատանքները ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում՝մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ 3․ Սույն որոշման կատարման ժամկետ սահմանել՝ անհապաղ՝ ելնելով հանրային շահից։ Կողմերը պատշաճ ծանուցվել են վարույթի հարուցման և հետագա կատարողական գործողությունների մասին։ Սեպտեմբերի 19-ին հարկադիր կատարողն է այցելել է նշված հասցե՝ հյուրանոցի տնօրենին որոշումներն առձեռն հանձնելու և կատարողական գործողությունների մասին տեղեկացնելու։ Դրանց վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Տրվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15։00՝ որոշման պահանջները կամովին կատարելու համար։ Սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
    23:08
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան
    Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը», - ասված է հայտարարության մեջ։
    23:00
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության վերաբերյալ հարցեր
    ՆԳ նախարար Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Ողջունելով հյուրին՝ ՆԳ նախարարը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը։ Նա կարևորել է Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից ազդարարված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, ընդգծել ՆԳ նախարարության և Եվրոպոլի միջև ստորագրված համաձայնագրերի, ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի կարևորությունը։ Անդրադառնալով Նիդերլանդների Թագավորության ՆԳ նախարարության հետ համագործակցությանը՝ Վահե Ղազարյանն ընդգծել է տարբեր ուղղություններով լավագույն փորձի ուսումնասիրման և փոխանակման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության կողմից տրամադրված աջակցության համար։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը բարձր է գնահատել ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների արդյունքները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել օրակարգը։ Հանդիպման ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, ձեռքբերումներն ու համագործակցության հնարավոր ուղղությունները: Քննարկվել են նաև հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։
    22:45
    24.09.24
    Ավելին
  • Հասարակական
    Զարհուրելի դեպքի հետքերով. վեցերորդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջկա ծնողները վթարի են ենթարկվել
    Դպրոցից 6 օր առաջ հիվանդանոց տեղափոխված աղջիկը կոմայի մեջ է՝ ծայրահեղ ծանր վիճակում: Մի դժբախտությունից դեռ չպրծած՝ երկրորդն է պատուհասել այս ընտանիքին։ Այսօր 10 տարեկան երեխային տեսակցելու շտապող ծնողները ավտովթարի են ենթարկվել Արարատ-Երևան ճանապարհին։
    22:36
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավանում կառուցվող շենքում ավտոկռունկ է կողաշրջվել
    Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Մ․ Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեում գտնվող «Ֆուլլ-Շին» ընկերությանը պատկանող էլիտար կառուցվող շենքի շինհրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, «КамАЗ» մակնիշի ավտոկռունկը կողաշրջվել է։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
    22:30
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Զիդանի որդին հայտարարել է 29 տարեկանում կարիերան ավարտելու մասին
    Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցոն հայտարարել է 29 տարեկանում պրոֆեսիոնալ խաղացողի կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է AS-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնցո Զիդանը նախատեսում է կենտրոնանալ ընտանիքի և ներդրումային գործունեության վրա։ Էնցոն «Ռեալի» ակադեմիայի սան է։ «Արքայական» ակումբի երկրորդ թիմում նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում։ Նա հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ալավեսը», «Լոզանը», «Ավեսը», «Ալմերիան» և այլն: Էնցոյի վերջին ակումբը եղել է իսպանական «Ֆուենլաբրադան», որի կազմում նա խաղացել է 2022-2023 թվականներին, փոխանցում է ArmSport-ը։
    22:15
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ նախագահը Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը կարևորել է նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, մասնավորապես` արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ կապի հաստատում: Ալեն Սիմոնյանը Անդորրայի իր պաշտոնակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր երկրի հաստատակամությունը:
    22:00
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
    ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում և դրա շուրջ վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ժողովրդավարական ուղու շարունակականության, տնտեսական զարգացման, ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությամբ ապահովման հարցում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ հստակ քաղաքական կամքը՝ արտահայտված նաև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկում։ Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացման հարցեր, դիտարկվել են փոխգործակցության հեռանկարները՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումներին: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր լեհ գործընկրոջը ցավակցություն է հայտնել վերջին շրջանում Լեհաստանում ջրհեղեղների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։
    21:52
    24.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Պոզեր՝ Ալիևից, պոզիտիվ՝ Փաշինյանից. ՀՀ վարչապետը «սահման գծելու մատիտը» տվել է Ադրբեջանի նախագահին
    Երեկ Միլի Մեջլիսում Հայաստանի հասցեին Ալիևի սպառնալից ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը հանուն ապագայի «պոզիտիվ խոսույթներ» ձևավորելու հրամայականի մասին է խոսել ՄԱԿ-ում անցկացված Ապագայի գագաթնաժողովում:
    21:45
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գուտերեշը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, սակայն չի ասել, թե ինչպես դա անել: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների կողմից: Աֆրիկայի մեծ մասը դեռ գաղութատիրության տակ էր: Մինչ օրս Աֆրիկան ​​մշտական ​​տեղ չունի աշխարհի ամենամեծ խաղաղապահ խորհրդում: Սա պետք է փոխվի: 80 տարի առաջ ստեղծված ֆինանսական ճարտարապետությունը նույնպես պետք է բարեփոխվի»,- ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում։ Միաժամանակ նա չի ներկայացրել Անվտանգության խորհրդի և համաշխարհային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման կոնկրետ առաջարկներ։
    21:30
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա. Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն, և մեր երկիրը հետևողականորեն շարունակելու է քայլերն այդ ուղղությամբ: Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման: Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանն ու ծրագրերին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Շեշտելով խաղաղության օրակարգին ՀՀ Կառավարության հավատարմությունը` վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: Խոսելով ադրբեջանական կողմի պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար: Ավելին, խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
    21:21
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Սեպտեմբերի 23-ին, ժամը 21.34-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 71-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին: «Մերսեդեսի» ուղևոր 48-ամյա Վաչագան Ս.-ն մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
    21:15
    24.09.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Երևան-Բաքու աղմկոտ գործարք. ԱՄՆ ճնշման տա՞կ է Հայաստանը «հանձնել» COP 29-ը՝ Ադրբեջանին
    Ըստ տարբեր աղբյուրների՝ մեկ տարի առաջ Հայաստանը COP 29-ը Երևանում անցկացնելու մտքից հօգուտ Բաքվի հրաժարվել է՝ հենց գերիների վերադարձի պայմանով: Այն ժամանակ ընդամենը 32 հայ գերի վերադարձավ Բաքվի բանտերից ու Հայաստանը լռեց: Արդեն չի լռում միջազգային մամուլը: Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Մայլքլ Ռուբինն է աղմկահարույց տեղեկություններ հրապարակել:
    21:07
    24.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները կհանդիպեն․ մանրամասները հայտնի են
    Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։ «Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը կկայանա երրորդ անգամ։ Այս հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ։ Նրանց հանդիպումը նպատակ ունի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին խորհրդարանական դիվանագիտության տարր ներմուծել»,- ասել է նա: Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները հանդիպել են մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ​​հանձնաժողովի առաջին հանդիպման շրջանակում։ 2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ 2023 թվականի մայիսի վերջին Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։
    21:00
    24.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Երկնքից մահ է թափվում. Իսրայելը երկրորդ ճակատն է բացում շիկացած Մերձավոր Արևելքում
    Թեժ է իրավիճակը Մերձավոր Արևելքում: Իսրայելը երկրորդ ճակատ է բացել Լիբանանի հարավում ու արդեն երկրորդ օրն է՝ օդային մարտերը չեն դադարում: Իսրայելական ավիահարվածներից 558 զոհ, այդ թվում՝ 50 երեխա, 94 կին կա ու շուրջ 2.000 վիրավոր:
    20:50
    24.09.24
    Ավելին