Լրահոս
2024-09-26
-
ՀասարակականՆարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպել է հանրահայտ երգիչ Ալոե Բլաքի հետԱրժանապատիվ աշխատանքի ապահովման, աշխատողների իրավունքների պաշտպանության և ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված գլոբալ նախաձեռնություններում համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել հանրահայտ երգիչ Ալոե Բլաքի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ալոե Բլաքը, ով ակտիվ ներգրավված է սոցիալական արդարությանն ուղղված տարբեր արշավներում, ակտիվ համագործակցում է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ՝ արժանապատիվ աշխատանքի, աշխատողների իրավունքների պաշտպանության և ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված գլոբալ նախաձեռնություններում: Երգչի որոշ երգեր, այդ թվում՝ «I Need a Dollar»-ը դարձել է աշխատանքային իրավունքների համար պայքարի խորհրդանիշ՝ օգնելով բարձրացնել արդար աշխատավարձի և աշխատանքային անվտանգության անհրաժեշտության մասին իրազեկվածությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են սոցիալական արդարության և աղքատության հաղթահարման ընկալումների հանրայնացման անհրաժեշտությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերելով համատեղ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել այդ ուղղություններով։ Ալոե Բլաքը կարևորել է Հայաստանի անդամակցությունն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային և պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ սոցիալական արդարությանն ուղղված համաշխարհային արշավի շրջանակում:Ավելին22:0026.09.24 -
ԻրավականԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 7 պատահար, 3 մարդ զոհվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 83 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 10, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու` 7, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնիրավչության, բնակարանի անձեռմխելիության խախտման՝ 2-ական, 16 տարին չլարացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարակատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը թփերը ապօրինի հատելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու, ինքնավնասման, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, սուտ մատնության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու և հղիության արհեստական ընդհատմանը կամ ամալացմանը հարկադրելու, ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 3 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին21:4526.09.24 -
ՄիջազգայինՊուտինի նոր որոշումը միջուկային պատերազմի վտանգն ավելի է մեծացնում. Մոսկվան թարմացրել է դոկտրինըՄոսկվան թարմացրել է միջուկային դոկտրինը՝ նոր կրակ տալով հնարավոր միջուկային պատերազմի մասին խոսակցություններին: Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ բավական է, որ միջուկային զենք ունեցող որևէ պետություն օգնի Ուկրաինային պատերազմում և նա կհամարվի ագրեսոր:Ավելին21:3826.09.24 -
ՄիջազգայինՖինլանդիան ԵՄ-ից 50 միլիոն եվրո է խնդրել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համարՖինլանդիայի ներքին գործերի նախարարությունը Եվրոպական միությանը խնդրում է 50 միլիոն եվրո հատկացնել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս որոշման մասին հայտնել է Ֆինլանդիայի կառավարությունը։ Մասնավորապես, պլանավորվում է ձեռք բերել շարժման տվիչներ, գեոլոկացիայի միջոցներ, նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և այլ սարքավորումներ։ Կգնվի նաև 24 ավտոմեքենա, 18 կվադրոցիկլ և 34 ձյունագնաց։ «Արդյունքում, Ֆինլանդիայի արևելյան սահմանին զգալիորեն բարելավվում են հետախուզական հնարավորությունները և իրավիճակի հետ կապված իրազեկվածությունը», - նշել է Ներքին գործերի նախարարությունը: Ֆինլանդիան ԵՄ-ում ամենաերկար սահմանն ունի Ռուսաստանի հետ, որը կազմում է 1340 կմ։Ավելին21:3026.09.24 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական «եզրափակիչ»՝ Նյու Յորքում. պայմանագիրն ստորագրելու ժամկետ է ասում ՓաշինյանըԽաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթների տակ ստորագրելու՝ բազմակի մերժված առաջարկին Հայաստանի վարչապետը ժամկետ է ավելացրել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով քննարկման ժամանակ նա հայտարարել է, թե հայկական կողմը Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագիրը նախաստորագրել մինչև Բաքվում անցկացվելիք COP29-ը համաժողովը:Ավելին21:2026.09.24 -
ՀասարակականԵրևի խնդիրն իմ մեջ է. Նազենի ՀովհաննիսյանՀաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Գյումրիում է։ Նա սոցիալական իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Մի օր չքնաղ Գյումրիում. անգամ եղանակն էր չքնաղ։ Հետո եկա տուն … ու հաջորդ օրը տապալվեցի ( Թունավոր ու վամպիրիկ մարդիկ ինչքան են շատացել մեր երկրում (( կամ ես եմ էնքան սպառված, որ էլ չեմ հերիքում ուղղակի։ Երևի խնդիրն իմ մեջ է… (չեմ հերիքում։ Իսկ Գյումրին շնչելու ու շշմելու մթնոլորտ ուներ, հյուրընկալ մարդիկ ( սուրճով, սեղանով մեզ հյուրասիրելով) ու լայն մայթեր ու լայն փողոցներ…ի տարբերություն Երևանի(… Ձեզ լավ նայեք։ Առողջ մնացեք»։Ավելին21:1526.09.24 -
ՔաղաքականԿողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության» համաձայնագրի կնքման ուղղությամբ․ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման մասինՍեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։Ավելին21:0926.09.24 -
ԻրավականԿեղտոտ փողեր են ուզում գտնել «Մաքուր երկաթում». կալանավորվել է գործարանի տնօրենըԿալանավորվել է այն ընկերության ղեկավարը, որի հիմնարկը անցած տարի Հայաստանի հարկատուների ցանկի 245-րդ տեղում է եղել ու վերջին 10 տարում պետական բյուջե վճարել ավելի քան 18 մլրդ դրամ հարկ։ Փաստաբանն անհեթեթ ու չհիմնավորված է անվանում փողերի լվացման մեղադրանքը, որ առաջադրվել է Կարեն Հակոբյանին:Ավելին21:0026.09.24 -
ՔաղաքականՓաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի և գլխավոր քարտուղարի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում: Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:Ավելին20:5326.09.24 -
ՀասարակականԵրևանում բարդի է տապալվել՝ վնասելով ավտոմեքենաԵրևանում` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, կենսունակության ավարտին մոտ բարդի է տապալվել՝ վնասելով ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: «Կազմակերպության մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ կանաչ ֆոնդի մի մասը սպառել է իրեն, և կազմակերպության բոլոր աշխատանքները միտված են փողոցային տնկարկների դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին20:4526.09.24 -
ՔաղաքականԲազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ․ ցավոք, նա մերժեց. Գրիգոր ՄինասյանՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Սիրվարդ Գևորգյանի՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուն։ «Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- գրել է Մինասյանը: Հիշեցնենք՝ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության փոխնախարարի պաշտոնից։Ավելին20:3726.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ադրբեջանի բանակը «Զանգեզուր» ԱԹՍ-ներ կունենա. Ալիևը մեծ թափով զինվում էՀայլուր 20։30 Ադրբեջանի բանակը «Զանգեզուր» ԱԹՍ-ներ կունենա. Ալիևը մեծ թափով զինվում էԱվելին20:3026.09.24 -
ԻրավականԶարուհի Նախշքարյանը հարցում է կատարել ԲԴԽ՝ մի շարք կարևոր հարցեր պարզաբանելու համարԵրևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բարձրացնելով մի շարք կարևոր հարցեր։ Մասնավորապես, հարցմամբ Նախշքարյանը նշել է․ «Ելնելով վստահորդներին ստեղծված իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով ՀՀ Փաստաբանության մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ խնդրում եմ հայտնել․ 1․ Արդեն 7 օր cabinet.armlex.am էլեկտրոնային համակարգը չի գործում։ Ե՞րբ է վերականգնվելու cabinet.armlex.am էլեկտրոնային համակարգը և տեղեկատվությունը մակագրությունների, դատավարական գործողությունների վերաբերյալ ե՞րբ է դատական ակտերի զետեղումը կողմերի համար հասանելի դառնալու cabinet.armlex.am էլեկտրոնային հարթակում։ 2․ Դատավոր Արթուր Ստեփանյանի և մի շարք այլ դատավորների լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական ակտերի տեղադրումը, տրամադրումը, այլ դատավարական գործողությունները ուշացնելու հիմնավորմամբ և նույն դատավոր Ա․ Ստեփանյանի վարույթի գործերը ենթակա են վերստին քննության, սակայն Դատական Դեպարտամենտի և ԲԴԽ-ի մեղքով դրանք չեն վերամակագրվում և չեն հանձնվում քննության այլ դատական կազմին 77 օր շարունակ՝ պարզապես անշարժ վիճակում են դատարաններում։ Ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու նման աննախադեպ ու անիմաստ ուշացման համար և ե՞րբ է այդ անձը*անձինք ենթարկվելու կարգապահական պատասխանատվության, 3․ Ե՞րբ են մակագրվելու պաշտոնաթող դատավոր Արթուր Ստեփանյանի վարույթում գտնվող գործերը։ 4․ Արդեն առնվազն 4 ամիս datalex.am պաշտոնական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը չի գործում։ Ե՞րբ է վերականգնվելու datalex.am պաշտոնական տեղեկատվական էլեկտրոնային հարթակը։ 5․ ԲԴԽ-ն և դատական դեպարտամենտը տարածել են հայտարարություն առ այն, որ քանի datalex.am կայքը հասանելի չէ հասարակությանը, պաշտոնական court.am կայքէջում տեղադրվելու են դատական ակտերը, որը կյանքի չի կոչվել։ Ե՞րբ են դատական ակտերն արտացոլվելու court.am դատական իշխանության պաշտոնակայն կայք էջում։ Հետգրություն․ ֆեյսբուքյան էջը, tiktok, youtube ալիքը չեն հանդիսանում դատական իշխանության պաշտոնական հարթակ»։Ավելին20:2526.09.24 -
ՀասարակականԹիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի. Հայկ ԿոստանյանՏեղեկացնում եմ, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսն ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։ Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացվող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել։ Դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի»,- գրել է նա։Ավելին20:1526.09.24 -
ՔաղաքականԹուրքիան հաց կտա՞ Հայաստանին, եթե ռուսները չտան. ցորենը «խեղդում են» ինտենսիվ այգիների մեջԱրցախի հետ «ոսկե պահուստի ֆոնդը» Ադրբեջանին թողած, անհրաժեշտ ցորենի 90 տոկոսը Ռուսաստանից ներկրող Հայաստանի կառավարությունը ապշեցնող որոշում է կայացրել: Երևանը հրաժարվում է ցորենի արտադրությունից, որովհետև էկոնոմիկայի նախարարը կարծում է՝ դա տնտեսապես ձեռնտու չէ:Ավելին20:0526.09.24 -
ՀասարակականԷլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելիս աշխատակիցը հոսանքահարվել ու տեղում մահացել էԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ գյուղում քաղաքացի է հոսանքահարվել և մահացել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Տեղում պարզվել է, որ նշված գյուղում «Ոսկեվազ 3» էլեկտրական ենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Նազարեթ Օ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Ոսկեվազ 3» ենթակայանում՝ որպես վարպետ:Ավելին20:0026.09.24 -
ՔաղաքականՓոխվարչապետ Գրիգորյանը Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի գլխավոր կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և կարևորել Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարի, կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումների շուրջ:Ավելին19:4826.09.24 -
Զինված ուժերՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։Ավելին19:4426.09.24 -
ՔաղաքականԿիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնՀայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին19:3026.09.24 -
ՔաղաքականԻ՞նչ է արել Հայաստանը բռնագաղթած արցախցիների համար. ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծում ընդդիմությունըԿթույլատրե՞ն ՔՊ-ականները, որ խորհրդարանում սկսի գործել ընդդիմության առաջարկած քննիչ հանձնաժողովը, որ պետք է ուսումնասիրի տեղահանված արցախահայության կենսագործունեության կազմակերպման պայմանները, պարզի՝ արդյոք խելամիտ են օգտագործվել հայրենազրկված մեր հայրենկաիցներին օգնելու համար բյուջեից հանված ու արտերկրից Հայաստան մտած միջոցները:Ավելին19:2526.09.24