Լրահոս

2024-09-26
  • Քաղաքական
    Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի հետ
    Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավար (AGFUND), Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ: Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը խնամատարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով։
    16:45
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից․ «Առավոտ»
    «Առավոտ»-ի տեղեկություններով, ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը խախտումներ է կատարել։ Այս պահին 20 հոգի բերման են ենթարկվել՝ տնօրենը, տնօրենի տեղակալը, հաշվապահը, դասախոսներ։
    16:41
    26.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսական ԱԹՍ-ի բեկորներն ընկել են ուկրաինական մանկապարտեզի տարածքում. դրոնային հարձակում՝ Կիևի վրա
    Այս գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքերը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Դրոնային հարձակման է ենթարկվել նաև մայրաքաղաք Կիևը։ Հարվածների հետևանքով Պեչերսկի թաղամասի հինգ հարկանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, կրակն արդեն մարվել է:
    16:37
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ
    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՊԵԿ աշխատակիցների կատարած միջոցառումների արդյունքում պարզվել են կառուցապատող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ կառուցապատող ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը և փոխտնօրենը Երևան քաղաքում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերից իրացված միավորների արժեքների վերաբերյալ կազմված գնման իրավունքի պայմանագրերում անշարժ գույքի վաճառքի գինը նշել են տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարից ավելի ցածր գին՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց: Ձեռք բերված ապացույցների հիման վրա հիշյալ ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ և փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե վերականգնվել է ընդհանուր 431.300.573 ՀՀ դրամի չափով պակաս վճարված հարկի գումարը: Նշված անձանց նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցնելու որոշումներ են կայացվել ` պատճառված վնասը վերականգնելու հիմքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:30
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ պետք է իմանալ բլոգերի աշխատանքից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին. ՊԵԿ-ը մանրամասնում է
    Ի՞նչ պետք է իմանալ բլոգերի աշխատանքից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին: ՊԵԿ-ը հաճախ տրվող հարցերի պատասխաններն է հրապարակել: Արդյոք բլոգերը պե՞տք է հարկ վճարի իր աշխատանքի դիմաց ստացված եկամուտներից: Եթե բլոգերը մատուցում է գովազդային կամ այլ ծառայություններ, ապա ստացած եկամուտներից պարտավոր է վճարել հարկ: Հիշեցում: Գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: Արդյոք բլոգերը պե՞տք է հարկ վճարի ստացած գումարի, ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունից: Ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ կամ անհատույց: Այն դեպքում, երբ բլոգերը մատուցում է գովազդային ծառայություն՝ գումարի, ստացած ապրանքի կամ ծառայության դիմաց, ապա նա պետք է մատուցած գովազդային ծառայության արժեքին համապատասխան հայտարարագրի շրջանառությունը և վճարի հարկերը: Ինչպե՞ս պետք է բլոգերը հաշվառվի որպես հարկ վճարող: Բլոգերը որպես հարկ վճարող պետք է հաշվառվի պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ գրանցվի որպես կազմակերպություն, որի միջոցով կիրականացնի ձեռնարկատիրական գործունեությունը: Ի՞նչ հարկատեսակներ են կիրառվում բլոգերի համար, և ի՞նչ պարտադիր վճարներ կան: Գովազդային ծառայությունները հարկվում են շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Կիրառվող հարկատեսակներից բացի՝ ԱՁ համարվող շրջանառության հարկ վճարողները վճարում են շահութահարկ՝ ամսական 5․000 դրամի չափով, իսկ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը վճարում են նաև սոցիալական վճար՝ տարեկան 60․000 դրամի չափով, ինչպես նաև դրոշմանիշային վճար: Ո՞րն է համարվում շրջանառության հարկով հարկման օբյեկտ, և ի՞նչքան է շրջանառության հարկի չափը: Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Ծառայության մատուցման մասով շրջանառության հարկի դրույքաչափը կազմում է իրացման շրջանառության 5%-ը: Արդյոք բլոգերը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Գովազդային ծառայություն իրականացնելու դեպքում բլոգերը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյոք բլոգերը, որպես ՀՀ ռեզիդենտ հարկ վճարող, պե՞տք է հարկ վճարի արտերկրում մատուցած ծառայության համար: ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը վճարում է շրջանառության հարկ կամ շահութահարկ՝ անկախ ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցելու հանգամանքից: Ինչպե՞ս է իրականացվում փաստաթղթավորումը բլոգերի կողմից: Յուրաքանչյուր մատուցված ծառայության համար անհրաժեշտ է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ: Ֆիզիկական անձանց ծառայություն մատուցելու դեպքում ևս դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ՝ նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և անձնագրային տվյալները: Արդյոք բլոգերը պարտավո՞ր է փաստաթղթավորել ստացած ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունը: Այս դեպքում, նույնպես յուրաքանչյուր մատուցած ծառայության դիմաց դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ: Ինչպե՞ս կարող է բլոգերն ինքնուրույն ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը: Բլոգերը կարող է ինքնուրույն ներկայացնել հաշվարկները ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նույն հարթակի միջոցով կարող է վճարել նաև հարկերը՝ մուտք գործելով «էլեկտրոնային վճարումներ» բաժին: Ե՞րբ պետք է բլոգերը ներկայացնի հաշվարկը ու վճարի հարկերը: Հաշվարկի ներկայացումը և հարկերի վճարումը կատարվում է՝ ▪️շրջանառության հարկի դեպքում՝ եռամսյակային կտրվածքով՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. ▪️ԱԱՀ-ի դեպքում՝ յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. ▪️շահութահարկի դեպքում` յուրաքանչյուր տարի` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ: Հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկային օրացույց» բաժին: Որո՞նք են բլոգերի կողմից իրականացվող քայլերը հարկային մարմնից ծանուցում ստանալու դեպքում: Ծանուցմամբ ներկայացված անհամապատասխանությունների մասով՝ ▪️վերանայել ստացված եկամուտները, բացթողումների մասով դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթղթերը. ▪️ներկայացնել հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված) և վճարել դրանից առաջացող հարկային պարտավորությունների գումարները. ▪️անհամաձայնության դեպքում` հարկային մարմին ներկայացնել հիմնավորումներ: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված բլոգերի համար՝ հարկերի վճարումից խուսափելու կամ օրենքը խախտելու դեպքում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ` առաջադրելով պակաս հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչպես նաև դրանցից բխող տույժերը և տուգանքները:
    16:30
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հյուսիսում հրադադար չի լինի․ կշարունակենք կռվել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ․ Իսրայել Կաց
    Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մերժել է «Հեզբոլլահ»-ի հետ 21-օրյա հրադադար հաստատելու առաջարկը, որ ներկայացրել էին ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները։ Այս մասին Կացը գրել է X սոցիալական հարթակում։ «Հյուսիսում հրադադար չի լինի։ Մենք կշարունակենք կռվել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ մեր ամբողջ ուժով՝ մինչև հաղթանակ և հյուսիսի բնակիչների ապահով վերադարձ իրենց տներ», - գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։ Մինչ այս Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս էր հայտնել, որ շուտով հրադադար կհաստատվի։ The New York Times-ն իր հերթին, վկայակոչելով պաշտոնյաների, հայտնել էր, որ կողմերն «առաջիկա ժամերին» կարող են ընդունել 21-օրյա հրադադար հաստատելու՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առաջարկը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Նյու Յորք մեկնելիս ասել է, որ դեռ չի տվել իր պատասխանը հրադադարի վերաբերյալ և որ իր բանակին հրահանգել է շարունակել կռիվը։ Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 630-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։ Սեպտեմբերի 26-ին Յունին քաղաքի եռահարկ շենքերից մեկին հասցված ավիահարվածի հետևանքով առնվազն 23 սիրիացի է զոհվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
    16:15
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է եղել․ ՀԺ
    «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում ռուբի առկայության մասին ահազանգ է ստացվել:
    16:10
    26.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Ադրբեջանի ճնշման պայմաններում Ֆրանսիան ուս-ուսի կանգնած է Հայաստանի կողքին. Մակրոն
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բաքվի ճնշման և տարածքային հավակնությունների պայմաններում Փարիզն ուս-ուսի կանգնած է Երևանի կողքին։
    16:05
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Համապատասխան կայքէջում (https://rs.ge/TirPark-en?cat) հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին: Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում»,- ասված է հաղորդագրության մեջ:
    16:00
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է էլեկտրական շչակ
    Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
    15:45
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնվել է. ՆԳՆ հայտարարությունը
    Սեպտեմբերի 26-ին, պայմանավորված Հաղթանակ կամրջի ճանապարհաշինական աշխատանքներով, Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն իր գործառույթների շրջանակում անում է հնարավորը երթևեկությունը կարգավորելու և խցանումները վերացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
    15:39
    26.09.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Օդային հարձակում՝ Կիևի վրա. ԱԹՍ-ի բեկորներ են գտել մանկապարտեզի տարածքում
    Հայլուր 15։30 Օդային հարձակում՝ Կիևի վրա. ԱԹՍ-ի բեկորներ են գտել մանկապարտեզի տարածքում
    15:30
    26.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելի հետ գործարքի պատրաստ է արաբական առաջարկը. հրադադարի առաջարկ
    Իսրայելի ու Լիբանանի իշխանությունները կարող են ընդունել Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, Ավստրալիայի, Կանադայի, մի քանի ուրիշ պետության մշակած հրադադարի առաջարկը: Ըստ հրադադարի համատեղ առաջարկի՝ անհապաղ զինադադար է պետք հաստատել ու կոնֆլիկտը լուծելու ելքեր փնտրել:
    15:20
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման քայլերին
    Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ընդգծվել են արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ԵՄ մշտադիտարկման առաքելություն, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ, ԵՄ խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցություն, ինչպես նաև համագործակցության խորացման հետագա հնարավորությունները։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի և մյուս գործընկերների ամուր աջակցությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևավորման ուղղությամբ՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումների։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, կայունության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև փոխգործակցության հարցերի շուրջ։
    15:15
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևելյան, 3-5 մ/վ։
    15:00
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելն ավիահարված է հասցրել Լիբանանի հյուսիս-արևելքում․ զոհեր կան
    Իսրայելն ավիահարված է հասցրել Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող շենքերից մեկին, որտեղ ապրում էին սիրիացի աշխատողներ։ Նրանցից 23-ը զոհվել են, հաղորդում է The Associated Press գործակալությունը` վկայակոչելով լիբանանյան պետական գործակալությունը։ Հարվածը հասցվել է Սիրիայի սահմանամերձ Բեքաայի հովտում գտնվող Յունին քաղաքում։ Ըստ տեղի իշխանությունների՝ փլատակներից հանվել են 23 սիրիացիների մարմիններ։ Եվս 4 սիրիացի և 4 լիբանանցի վիրավորվել են։ AP-ն նշում է, որ 6 միլիոն բնակչություն ունեցող Լիբանանում ապրում է գրեթե 780 000 գրանցված սիրիացի փախստական և հարյուր հազարավոր չգրանցվածներ։ Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 630-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։ Ավելի վաղ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ կոչ էին արել Իսրայելի և Լիբանանի սահմանին անհապաղ 21-օրյա զինադադար հաստատել հակամարտության դիվանագիտական լուծման շուրջ: Ըստ The New York Times-ի՝ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների առաջարկը կարող է ընդունվել «առաջիկա ժամերին»:
    14:45
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ
    Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կուբայի արտաքին հարաբերությունների նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիյայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր՝ նախանշելով զարգացման ներուժ ունեցող կոնկրետ ուղղություններ։ Դիտարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։ Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
    14:30
    26.09.24
    Ավելին
  • Իրավական
    Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Ամասիայում
    Սեպտեմբերի 25-ին արդյունք տվեց ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը: Ժամը 10:25-ին բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ Արցախից բերած զենք-զինամթերքը թողել է Ամասիա գյուղի հուշարձանի հետնամասում: Նշված վայրում իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար «ԱԿ-74» տեսակի մեկ ինքնաձիգ, լիցքավորված փամփշտատուփ, տարբեր տեսակի փամփուշտներ և մեկ սվին-դանակ:
    14:15
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մինասյանից հետո պետք է նաև նրա «քաղաքական ընկերոջը» հեռացնեն պաշտոնից․ «Ժողովուրդ»
    Եթե պատգամավորների 1/3-ը՝ այսինքն 24 պատգամավոր, իրենց ստորագրությամբ համաձայնություն տա, ապա ՔՊ խմբակցության ղեկավարը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը Փաշինյանի «սեղանին է դնելու»:
    14:10
    26.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպել է «Libra Group»-ի նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ. քննարկել են համատեղ ծրագրերի հարցը
    Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Libra Group ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի և նրա տիկնոջ՝ Սելենի ինստիտուտի ղեկավար Նիցիա Լոգոթեթիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը՝ երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, արտերկրում ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով։ Նարեկ Մկրտչյանն ու Ջորջ Լոգոթեթիսը խոսել են նաև համատեղ իրականացվող ծրագրի մանրամասների մասին, որի շրջանակում հայ ուսանողներին հնարավորություն է տրվում աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող Libra Group-ի ընկերություններում։ Նախարար Մկրտչյանը կարևորել է նաև համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին և ներկայացուցիչներին «Կոնկորդիայի գագաթնաժողովին» մասնակցելու հնարավորության ընձեռումը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքի ապահովման, ինչպես նաև «Կոնկորդիա՝ Հայաստան»-ի կազմակերպման ուղղություններով։
    14:00
    26.09.24
    Ավելին