Լրահոս
2024-09-26
-
Զինված ուժերՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։Ավելին19:4426.09.24 -
ՔաղաքականԿիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնՀայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին19:3026.09.24 -
ՔաղաքականԻ՞նչ է արել Հայաստանը բռնագաղթած արցախցիների համար. ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծում ընդդիմությունըԿթույլատրե՞ն ՔՊ-ականները, որ խորհրդարանում սկսի գործել ընդդիմության առաջարկած քննիչ հանձնաժողովը, որ պետք է ուսումնասիրի տեղահանված արցախահայության կենսագործունեության կազմակերպման պայմանները, պարզի՝ արդյոք խելամիտ են օգտագործվել հայրենազրկված մեր հայրենկաիցներին օգնելու համար բյուջեից հանված ու արտերկրից Հայաստան մտած միջոցները:Ավելին19:2526.09.24 -
ՔաղաքականՌուբինյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կողմերը խոսել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության մասին:Ավելին19:1526.09.24 -
ՔաղաքականԱրդարադատության նախարարի նորանշանակ տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրելՍիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: «Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին: Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար: Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,- գրել է Գևորգյանը:Ավելին19:0426.09.24 -
ԻրավականՀայտնաբերվել է Երևանում տիկտոկերի «Honda»-ն, դրա մոտ կայանված «BMW X6»-ը, «Opel»-ը հրկիզողը. պարզվել է նաև պատվիրատունԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ, պարզել, ապա հայտնաբերել են սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկի հարևանությամբ գտնվող Կոմիտասի 46 շենքի բակում «Honda Kona», «BMW X6» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները 30-ից ավելի հասցեներում են եղել, իրականացրել են մի քանի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գուրգեն Տոնականյանը: Քանի որ նա օպերատիվ տեղեկություններով լինում է տարբեր վայրերում, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները 10-ից ավելի վայրեր են մեկնել և այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ադոնցի փողոցում հայտնաբերում են Գ. Տոնականյանին և գույքի դիտավորյալ վնասման անմիջական ծագած կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է արարքը, Արաբկիրի ոստիկաններն էլ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա այդ արարքը կատարել է պատվիրատուի կողմից իրեն գումար տալուց հետո: Արաբկիրի ոստիկաններն ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչները պարզել են նաև պատվիրատուի ինքնությունը: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն թիրախում եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը համացանցում հայտնի տիկտոկեր 45-ամյա Հասմիկ Կ.-ն է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վրացական փողոցի թիվ 10 շենքի բակում ավտոմեքենաներ են այրվում։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ այրվել են բակում կայանված «BMW X 6», «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկային, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել էին քաղաքացիները։Ավելին19:0026.09.24 -
ՔաղաքականՆյու Յորքում սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումըՆյու Յորքում սկսվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումըԱվելին18:5026.09.24 -
ԻրավականՎեճ ու դանակահարություն՝ Երևանում. կասկածյալ երիտասարդները դիմել են փախուստի (տեսանյութ)Սեպտեմբերի 7-ին, ժամը 16-ին մոտ, “Արաբկիր” բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր ահազանգ, որ կրծքավանդակի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում էր ծանր, և նրանից որևէ տեղեկություն ստանալ իրավապահներին չհաջողվեց: Միայն պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Տոլբուխինի փողոցում: Ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կարեն Հովհաննիսյանը: «Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տեղեկություններն իրացնելիս պարզեցինք, որ նախնական տվյալներով` տուժած երիտասարդի հետ կենցաղային հարցերի շուրջ վեճի են բռնվել նույն թաղամասի բնակիչ երկու երիտասարդներ` 34 և 24 տարեկան, և վերջինս էլ իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 31-ամյա տուժածին»: Արդեն հաջորդ օրը հանցագործությունը բացահայտված էր, սակայն կասկածյալ երկու երիտասարդն էլ, խուսափելով քննությունից, դիմել էին փախուստի: Օրեր տևած որոնողական միջոցառումներից հետո Արաբկիրի ոստիկաններին օգնության հասան ԱԱԾ Ստեփանավանի բաժանմունքի աշխատակիցները: Նրանց ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Արաբկիրի քրեական հետախույզների հետ. Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերվեց և քննչական բաժին ներկայացվեց 34-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 24-այմա երիտասարդը իրավապահ մարմիններին ներկայացավ ինքնակամ: Այժմ տուժած երիտասարդի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Իսկ նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:4526.09.24 -
ԻրավականՍահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշումՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը: Այս մասին «Լուրերին» տեղեկացրին ՍԴ-ից: Ըստ այդմ՝ ՍԴ-ն որոշել է. «…Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 1. 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: 2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։ Հիշեցնենք՝ ըստ երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների` ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության, հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին և Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերը: Մինչև Ազգային ժողովում կմեկնարկի նախագծի վավերացման ընթացակարգը, այն ուղարկվել է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի՝ սահմանադրականության հարցով գործի քննությունը։ Դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ:Ավելին18:3826.09.24 -
ՔաղաքականՄեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումըՆյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին18:3326.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պատմական որոշում կայացրեց ՍԴ-ն. սահմանազատման կանոնակարգը Մայր օրենքին չի հակասումՀայլուր 18։30 Պատմական որոշում կայացրեց ՍԴ-ն. սահմանազատման կանոնակարգը Մայր օրենքին չի հակասումԱվելին18:3026.09.24 -
ԻրավականՓաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում չի հարուցվի․ փաստաբանը մանրամասներ է հայտնումՆիկոլ Փաշինյանին ուղկեցող ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից վրաերթի ենթարկված և մահացած երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտնել է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով շարասյան ղեկավար պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի քրեական վարույթը կարճվելու է։ Քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պականջները։ Ուստի տուժող կողմը կայացված որոշումները հերթական անգամ դարձնելու է դատական բողոքարկման առարկա, թեև հասկանալի է այսօրյա իշխանության գոյության պայմաններում բողոքների ելքը»։Ավելին18:2426.09.24 -
ԱշխարհՀնդկաստանում 43 մարդ է խեղդվել, այդ թվում՝ երեխաներ․ հայտնի է պատճառըՀնդկաստանում հինդուական Ջիթիյա Պարվ տոնախմբության ժամանակ 43 մարդ է խեղդվել, այդ թվում՝ 37 երեխա, հաղորդում է Deutsche Welle պարբերականը: Միջադեպերը տեղի են ունեցել Բիհարի նահանգի մի քանի շրջաններում, երբ մարդիկ ծիսական լոգանք են ընդունել գետերում և լճերում, որոնց մակարդակը բարձրացած է եղել հորդառատ անձրևների պատճառով։ Ըստ հրապարակման՝ տեղի իշխանության ներկայացուցիչներից մեկն AFP-ին հայտնել է, որ մարդիկ անտեսել են գետերի և լճերի բարձր մակարդակով պայմանավորված վտանգը։ Ըստ այլ պարբերականների՝ ևս երեք հոգու մարմին դեռ դուրս չի բերվել ջրից։ Հնդկաստանում կրոնական տոնախմբությունների ժամանակ երկրպագության վայրերում ողբերգական ելքով միջադեպեր հաճախ են լինում։ 2023 թվականին նույն տոնախմբության ժամանակ 22 մարդ էր մահացել, այդ թվում՝ 15 երեխա։Ավելին18:1526.09.24 -
ՔաղաքականՀարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի առաջնահերթություններից է. Միրզոյանի ելույթըՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը: «Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել G20-ում Բրազիլիայի նախագահությանը և Բրազիլիայի նախագահ պարոն Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային բաց կազմով հանդիպում կազմակերպելու այս պատմական նախաձեռնության համար: Շարունակական մարտահրավերները վտանգում են միջազգային խաղաղությունն և անվտանգությունը, ինչպես նաև խոչընդոտում են կայուն զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին։ Միջազգային հանրության պատշաճ և հստակ քայլերը՝ առաջնագծում ունենալով վերափոխված ՄԱԿ-ը, ինչպես բազմակողմանիության ամրապնդման, այնպես էլ անվտանգ, բարգավաճ և կայուն ապագայի կառուցման համար անհրաժեշտ հրամայականն են։ Այս առումով, այսօրվա քննարկումների հայեցակարգում նախանշված հիմնական առաջնահերթությունները առավել տեղին են, քան երբևէ: Ձերդ գերազանցություններ, Ես ներկայացնում եմ դեպի ծով ելք չունեցող, միջին եկամուտ ունեցող երկիր, որը վերջին տարիներին ստիպված է եղել դիմակայել համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամերի հետևանքներին։ Հայաստանը մշտապես ընդգծել է հատուկ իրավիճակներում հայտնված երկրների կարիքների հասցեագրման կարևորությունը՝ գլոբալ այնպիսի միջավայրի ձևավորմանը նպաստելու միջոցով, որտեղ յուրաքանչյուր երկիր նպատակային և հարմարեցված քաղաքականության ու աջակցության միջոցով հնարավորություն կունենա կյանքի կոչել իր զարգացման ձգտումները: Այս տեսանկյունից կարևորվում է ուժեղ, ներառական և արդյունավետ ֆինանսական հաստատությունների դերը։ Գլոբալ անվտանգության, մարդասիրական, տնտեսական և բնապահպանական փխրուն իրավիճակի պայմաններում միջազգային հանրությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հատուկ իրավիճակներում հայտնված և միջին եկամուտ ունեցող երկրների կառուցվածքային խոցելիությանը՝ նրանց համար հեշտացնելով արտոնյալ ֆինանսավորման հասանելիությունը և աջակցելով գլոբալ գործընթացներին նրանց հավասար հիմունքներով ինտեգրմանը՝ Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրում ամրագրված պարտավորություններին համապատասխան։ Շարունակվող կլիմայական ճգնաժամի հետևանքները դժվար հաղթահարելի են հատկապես լեռնային երկրների համար, ինչպիսին է, օրինակ՝ Հայաստանը։ Կլիմայի փոփոխության սպառնալիքներն ազդում են կայուն զարգացման բոլոր ասպեկտների վրա՝ պահանջելով համատեղ գործողություններ՝ հետևանքների արդյունավետ մեղմման և հարմարվողականության քաղաքականություն ապահովելու, ինչպես նաև կորուստների և վնասների նվազեցման ուղղությամբ։ Այս համատեքստում կլիմայի ֆինանսավորման բավարար, կայուն և կանխատեսելի մեխանիզմների ստեղծումը՝ տարբեր շահագրգիռ կողմերի լիարժեք մասնակցությամբ, առանցքային նշանակություն ունի «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով և Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար։ Ձերդ գերազանցություններ, Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի, զինված հակամարտությունների, աշխարհաքաղաքական լարվածության և անվստահության, որոնք լրջորեն խաթարում են զարգացման առաջընթացը։ Մեր տարածաշրջանը նույնպես բախվել է բազմաթիվ մարտահրավերների: Հայաստանի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության (շուրջ 140.000) բռնի տեղահանման հետևանքները։ Չնայած վրա հասած աղետներին՝ ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը իրականացնելու հարցում։ Այն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների առաջմղմանը, օրենքի գերակայության և գենդերային հավասարության հաստատմանը, ինչպես նաև երիտասարդության հզորացմանը։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է, և մենք ջանք չենք խնայում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս։ Այդ նախագծի առանցքային իմաստն է զարգացնել փոխկապակցվացությունը Հայաստանի և հարևան երկրների միջև։ Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, նոր հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար՝ նպաստելով քաղաքական երկխոսությանը, խաղաղությանը և բարգավաճմանը տարածաշրջանում և դրանից անդին։ Մենք ապավինում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությանը՝ վերը նշված նպատակներն առաջ մղելու գործում։ Եզրափակելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բրազիլիային այս քննարկումը կազմակերպելու համար։ Մենք ընդունել ենք «Հանուն ապագայի դաշնագիրը», ինչը մեզ հնարավորություն է ընձեռում վերահաստատել մեր հանձնառությունը վերափոխված բազմակողմանիությանը, որն ուղղված է առաջիկա մարտահրավերներին առավել արդյունավետ կերպով արձագանքելուն և գալիք սերունդների համար ապահով, կայուն և բարգավաճ ապագա ապահովելուն։ Շնորհակալ եմ»,- ասել է նախարարը:Ավելին18:0926.09.24 -
ԻրավականՔննարկվել են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները և գործիքակազմի կատարելագործման հեռանկարներըՍեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի համակարգմամբ ուսումնասիրվում են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները, կարիքները և դրանց լուծման ուղիները։ Փոխնախարարը Կառավարության անունից արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին (INL)՝ ընդգծելով համատեղ մեկնարկած հակակոռուպցիոն ոլորտի նոր ծրագրի կարևորությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու տեսանկյունից՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է վերջին տարիներին օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, սահմանադրական և ինքնավար մարմինների գործունեության փոփոխությունները։ Փոխնախարարը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է հանցավորության դեմ պայքարը՝ հաշվի առնելով հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացասական հետևանքներն ու ազդեցությունը տնտեսության կայուն զարգացման վրա։ Այս առումով Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումները՝ նախարարության արդյունավետության և հանցավորության դեմ պայքարի խթանման ուղղությամբ, ԱՄՆ աջակցությամբ մարդկային ռեսուրսների կառավարման փոփոխություններին միտված նոր նախաձեռնությունները։ Արփինե Սարգսյանը շեշտադրել է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում բավական հաջող փորձառությունը և հույս հայտնել, որ ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ կընդունվի օրենսդրական փաթեթ, որը կնպաստի և՛ հանցավորության դեմ պայքարի բարելավմանը, և՛ ՀՀ-ում առաջին անգամ կկարգավորի կրիպտոակտիվների շրջանառության բնագավառը։ Նա վերահաստատել է ՆԳ նախարարության պատրաստակամությունը` շարունակելու գործընկերությունը և համատեղ նախանշելու այնպիսի լուծումներ, որոնց նպատակը առկա ձեռքբերումների ամրապնդումն է և փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում լրացուցիչ կարիքների վերհանումն ու հասցեագրումը։ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը նշել է, որ կոռուպցիան խաթարում է հասարակական կայունությունը, առաջացնում տնտեսական և սոցիալական բացասական հետևանքներ։ «Մենք կիսում ենք դրա դեմ պայքարում ՀՀ Կառավարության հանձնառությունը, միաժամանակ բարձր ենք գնահատում այս ոլորտում ՆԳ նախարարության ջանքերը», – ասել է նա։ Դեյվիդ Ալենն ընդգծել է հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս համատեղ մշակելու այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա կոռուպցիայի դեմ պայքարում գրանցել նոր արդյունքներ։ Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի փոխնախագահ Նիկոլաս Մենսֆիլդի խոսքով՝ կոռուպցիան համաշխարհային երևույթ է, և աշխարհում համախառն ներքին արդյունքի 2-ից 4 տոկոսն անցնում են փողերի լվացման սխեմաներով։ «Փողերի լվացման դեմ պայքարում Հայաստանն աննախադեպ առաջընթաց ունի և այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը ցույց են տալիս կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքներ գրանցելու Ձեր պատրաստակամությունը»,- ասել է Նիկոլաս Մենսֆիլդը։ Ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, շահագրգիռ նախարարությունների, պետական մարմինների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Քրիստինա Աֆոյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Կառավարությանը և ՆԳ նախարարությանը՝ նշելով, որ ԱՄՆ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրի շրջանակներում հավաքագրված կարիքների հասցեագրմանը։ Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի իրավական հարցերով փորձագետ Տաթև Սուջյանն անդրադարձել է փողերի լվացման դեմ պայքարի հայաստանյան օրենսդրությանն ու պրակտիկային։ Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում։Ավելին18:0026.09.24 -
ՀասարակականԿրակոցներ՝ Երևանում․ 33-ամյա տղամարդը ձերբակալվել էՍեպտեբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Վրույր Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան 3-րդ նրբանցքի 4/2 և 4/3 հասցներում գտնվող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում իր մոտ գտնվող ատրճանակով կրակոցներ է արձակել դեպի օդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։10-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանները Վրույր Ա․-ին հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են ոստիկանության Արաբկիրի բաժին, ում մոտից հայտնաբերվել է «KUZEY 911» տիպի մեկնարկային ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։Ավելին17:4526.09.24 -
ՔաղաքականԱՄՆ կառավարությունը հայտարարում է Հայաստանին 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցություն տրամադրելու մասինՊետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, հայտարարեցին հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից 20․600․000 ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր ֆինանսական հանձնառությունները, որոնց մասին հայտարարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, կուղղվեն կառավարության բարեփոխումներին և կնպաստեն հանրային ծառայությունների բարելավմանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» նախաձեռնության շրջանակում»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ-ի «Ժողովրդավարությունն արդյունավետ է» խորագրով միջոցառումը, որտեղ պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, «Ֆորդ հիմնադրամի» հետ համագործակցելով, մեկ հարկի տակ էին հավաքել գործընկեր պետությունների ղեկավարներին, բարեսիրական գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը՝ քննության առնելու աջակցության ավելացումը Հայաստանին և աշխարհի այլ երկրներին, որտեղ ժողովրդավարական հեռանկարներ ու հնարավորություններ են բացվում։ Կոնգրեսի հետ աշխատանքներն ամփոփելով՝ ԱՄՆ ՄԶԳ-ը և Պետքարտուղարությունը հայտարարեցին կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և բարդ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ դիմակայունության ամրապնդման հարցերում Հայաստանին աջակցելու նպատակով 20 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարել է նաև 600․000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին, որը «Տեղեկատվական բարեվարքության և դիմակայունության բարելավման նախաձեռնության» (ProInfo) շրջանակում կուղղվի ազդեցիկ ու հանրային հետաքրքրություններից բխող լրագրություն ապահովելու նպատակով անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացմանը, մեդիա և տեղեկատվական գրագիտության հարցերում նորարարությունների խթանմանը և Հայաստանում մեդիա ոլորտի առանցքային բարեփոխումների ջատագովման աշխատանքներին։ Հայաստանի համար նախատեսված նոր 20․600․000 ԱՄՆ դոլար աջակցությունը ապահովվում է ի լրումն մոտ 11,9 միլիոն ԱՄՆ դոլարի, որի մասին հայտարարվել էր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերի այս տարվա հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Ֆինանսավորումը միտված է տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, թվային լուծումների խթանմանը և աղետների արձագանքման պատրաստականության մեծացմանը։Ավելին17:3026.09.24 -
ԻրավականՍերոբ Գասպարյանի գործով ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք. փաստաբանական թիմՍերոբ Գասպարյանի գործով կալանքի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։ «Բացի այդ, քննիչին ենք ներկայացրել միջնորդություններ, որով խնդրել ենք առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ գուցմունք տված անձանց հետ»,- նշել են նրանք: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։Ավելին17:1526.09.24 -
Միջազգային«Իրար հետևից սկսեցին խփել». վախի մթնոլորտում ապրող հրեաները լքում են իրենց տներըԽուճապ է անգամ Իսրայելում, որի հակաօդային պաշտպանության «երկաթե գմբեթ» անունով համակարգերը գրեթե անխոցելի են աշխատում: Տեղեկություններ կան, որ որոշ բնակիչներ լքում են Ցֆատ քաղաքը:Ավելին17:1026.09.24 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էրՍեպտեմբերի 22-ին, ժամը 14:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը քաղաքացի Ա. Ա.-ին (ծնված 2006 թ․) մոտ 1 կմ «Polaris» մակնիշի ամենագնացով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին17:0026.09.24