Լրահոս
2024-09-27
-
Մամուլի տեսությունԲուհեր կփակվեն․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող:Ավելին10:2627.09.24 -
Մամուլի տեսությունԽուզարկել են նաև ռեկտորի տունը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ կեսօրից հետո, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ շոու են բեմադրել Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում` 20 հոգու բերման են ենթարկել․ տնօրենին, նրա տեղակալին, ամբիոնի վարիչների, հաշվապահին, դասախոսների, անգամ՝ ուսանողների: Բերման է ենթարկվել նաեւ ռեկտորը` Լեռնիկ Պետրոսյանը, որը մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ինչ-որ գործ է քննվում` տարբեր մեղադրանքներ են ներկայացվել բուհի աշխատողներին եւ ուսանողներին:Ավելին10:1927.09.24 -
Մամուլի տեսությունՊատերազմից 4 տարի անց 88 զինվորի մարմին ու մասունք կա տարբեր դիահերձարաններում․ «Ժողովուրդ»Պատճառներից հիմնականն այն է, որ ծնողները չեն վստահում պատկան մարմինների աշխատանքին՝ համարելով, որ ԴՆԹ նույնականացմամբ ստացված տվյալները հեռու են իրականությունից։Ավելին10:0627.09.24 -
ԱրցախԴադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք«Ադրբեջանական վերականգնում» ասելով պետք է հասկանալ հայերեն հարյուրավոր բնօրինակ արձանագրությունների, խաչային հորինվածքների ու խաչքարերի ոչնչացումը, ինչը և չի թաքցնում ադրբեջանական կողմը՝ համարելով դրանք կեղծ: Ինչպես բազմիցս նշվել է այսօրինակ հայտարարությունները մեծ վտանգ են սպառնում հայկական հուշարձաններին, քանի որ նման «վերականգնման» պարագայում այդ հուշարձանները կորցնելու են իրենց պատմական, մշակութային ինքնությունը, ջնջվելու է դրանց իսկությունը: Հայկական պատմական եկեղեցիների աղվանացումը, հայկականության ժխտումը՝ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված իսկության սկզբունքի ոտնահարում է, պատմության և ինքնության ոչնչացման գործընթաց: Մշակութային ժառանգության իսկության պահպանության կարևորության մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթում (https://www.icomos.org/charters/nara-e.pdf)։ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։Ավելին10:0027.09.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»Կարելի է հետեւություն անել, որ կա՛մ ՔՊ-ում նախարարի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել, կա՛մ էլ ՔՊ-ականներին հետ է պահում այն, որ այս նախաձեռնության «ղեկավարը» Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ: Գրիգոր Մինասյանի հեռացման հարցը պետք է նախ քննարկվի ՔՊ խմբակցության նիստի ընթացքում, ապա ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը ՔՊ-ականների ստորագրությունները պետք է ներկայացնի Նիկոլ Փաշինյանին:Ավելին09:5527.09.24 -
ՀասարակականՃապոնական «երկաթե հրեշը». տարվա ամենասպասված մեքենաներից մեկը՝ «Լեքսուս Երևանի» սրահումԱրտաճանապարհային առաջին ամենագնացը, որի նստարաններն ունեն մերսման համակարգ հինգ ռեժիմով, արդեն հնարավոր է գտնել «Լեքսուս Երևան»-ի սրահում:Ավելին09:5027.09.24 -
ԻրավականՓարպի գյուղի բնակիչը տան բակում կանեփ է աճեցրել. նա ձերբակալվել էՍեպտեմբերի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփի բույսեր։ Տանտերը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը: Հայտնաբերվել է մշակված կանեփի 11 թուփ։ Բակի չօգտագործվող սառնարանում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածներով 9 փաթեթ՝ ընդհանուր մոտ 163 գրամ քաշով: Տղամարդը խոստովանել է, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է` անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են։Ավելին09:4527.09.24 -
ՀասարակականԳևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը ստանձնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդությունըԳյումրիի Հայ Կաթողիկե աթոռանիստ «Սրբոց Նահատակաց» եկեղեցում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանի գահակալության կարգը, որով նա ստանձնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գահակալության կարգը կատարվեց ձեռամբ` Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի` Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Հայրապետի։ Գահակալության ընթացքում ընթերցվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի կոնդակը, որով Ֆրանցիսկոս Պապը Զմմառի Պատրիարքական Կղերի անդամ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ, ով մինչ օրս վարում էր Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Պատրիարքական Փոխանորդի և Զմմառի Վանքի Մեծավորի պաշտոնը, նրան տալով Սեբաստիայի Հայերի Արքեպիսկոպոսական Աթոռը՝ Արքեպիսկոպոսի տիտղոսով: Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը ծնվել է 16 նոյեմբեր, 1968թ.Հալեպում։ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը հաջորդում է 2021թ. սեպտեմբերին ընտրված Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին, ով Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդի պաշտոնը վարել է 2011-2021թթ., իսկ 2022թ. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը թափուր աթոռի` որպես Առաքելական Կառավարիչ նշանակել էր Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեին։Ավելին09:3027.09.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ:Ավելին09:2527.09.24
2024-09-26
-
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին23:5926.09.24 -
ՔաղաքականԲա այդպես անկարող լինելով նախարար աշխատելն ո՞ւմ պիտի օգտակար լինի. Արսեն Բաբայան«Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր նախարարությունը կորցնի իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, ապա որեւէ մեկին պետք չի այդպիսի ոչ մասնագետ եւ ոչ էլ, հատկապես, նախարար...Ավելին23:4526.09.24 -
Մշակույթ«Կոմիտասյան երաժշտության հնչողությունը հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ». Ժաննա ԱնդրեասյանԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 155-ամյակը: «Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է, հնարավորություն՝ սեփական մտքերը կարգի բերելու, խորհելու, նաև ավելի պարզ մտածելու բոլոր բարդ հարցերի մասին»,- Կոմիտաս Վարդապետի երաժշտության՝ սեփական ընկալման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հոբելյանի առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բազմաթիվ հայտնի մտավորականների հետ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ներկա են եղել Վարդապետի հիշատակի խնկարկման արարողությանը: Հոգեհանգստյան կարգին հաջորդել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ: «Տարեսկզբից ի վեր արդեն միջոցառումներ են անցկացվել, ու մենք նաև առիթ ենք ունեցել հենց այստեղ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, հանդիպելու և ներկայացնելու հրատարակությունները, ծրագրերը, ցուցադրությունների հետ կապված աշխատանքները: Կոմիտասի ժառանգությունն այնքան բազմաշերտ է, որ ցանկացած նոր աշխատանք ընդամենը ցույց է տալիս, թե դեռ որքան բան կարելի է անել: Շատ կարևոր է, որ հանրահռչակման հարցում առանձնակի ուշադրություն դարձնենք կրթությանը: Եվ ուրախ եմ, որ այսօր էլ պանթեոնում բազմաթիվ երեխաներ կային, ինչը ցույց է տալիս, որ դպրոցներում հատուկ ուշադրություն է ցուցաբերվում, և երեխաները ոչ միայն գիտեն Կոմիտասին, այլ նաև գիտեն՝ ինչպես հարգել ու ինչպես հարգանքի տուրք մատուցել»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարն ընդգծել է, որ ուսումնական ծրագրերում շատ մեծ ուշադրություն է դարձվում Կոմիտասի ժառանգության ներկայացմանը: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2024-25 ուստարին հայտարարված է մշակութային կրթության տարի, ինչը դպրոցներին թույլ է տալու նաև առանձին ծրագրերով, նախագծերով ներկայանալ այս կարևոր հոբելյանին: Նախարարը նշել է, որ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Վարդապետի ծննդյան նախօրեին մեկնարկած երգեհոնային երաժշտության միջազգային երկրորդ փառատոնը ևս խորհրդանշական իմաստով նվիրված է Կոմիտասին: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այսօր մեկնարկող ցուցադրությունից բացի՝ նախատեսված է նաև «Անտունի» բալետային ներկայացման առաջնախաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Կարևոր աշխատանք է կատարվում Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու, դրան նորովի մոտենալու նպատակով: «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը մեր երկու թանգարանների համագործակցության արդյունքում է կայանում, որին մասնակցում է նաև ֆրանսիական կողմը»,- հավելել է նախարարը՝ ընդգծելով, որ տարբեր մշակութային հաստատությունների ներգրավվածությունը կարևոր հանգամանք է: «Մեծերը, կարծես, բոլորինն են, և յուրաքանչյուրն իր անձնական առնչվածությունն ունի նրանց հետ: Կարծում եմ՝ Կոմիտասի երաժշտությունը, մեղեդիները հենց այդ հնարավորությունն են տալիս յուրաքանչյուրիս՝ անձնական փորձառության, զգացողությունների առումով: Ամենակարևորը կոմիտասյան երաժշտության հնչողությունն է, որը մեզ հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպիչներին: Ցուցահանդեսը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ Մարգարիտ Բաբայանը մեծ դերակատարում է ունեցել Կոմիտասի կյանքում, և ցուցանմուշներում տեղ են գտել նաև նրանց փոխադարձ նամակները, որոնք նորովի են բացահայտում Կոմիտասին: «Սա զուտ ցուցադրություն չէ, այլ հետազոտական մեկ տարվա աշխատանք, որն իրականացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ու Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ»,- ասել է թանգարան-ինստիտուտի տնօրենը: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում նշել է, որ ցուցադրության մեջ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Կոմիտաս Վարդապետի և Մարգարիտ Բաբայանի նամակագրությունը, որն ամբողջությամբ պարուրված է մարդկային ջերմությամբ: Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանի խոսքով՝ Մարգարիտ Բաբայանն իր ժամանակի լավագույն երգչուհիներից է, որը մեծ աշխատանք է կատարել հայ երգի միջազգայնացման ուղղությամբ: «Ավետիք Բաբայանը՝ Մարգարիտի հայրը, իր երեք դուստրերին տարել է Փարիզ, որտեղ նրանք երաժշտական կրթություն են ստացել: Կոմիտասի կյանքում ևս Փարիզը հատուկ տեղ է ունեցել, և նրանց մարդկային մտերմությունը նաև նպաստել է, որ Մարգարիտ Բաբայանի կատարումներում մեծ տեղ ունենան Կոմիտասի գործերը»,- նշել է նա:Ավելին23:3026.09.24 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի իշխանությունները Թուրքիայի աջակցությունն են ակնկալում Ադրբեջանի հետ «Խաղաղության» պայմանագիր կնքելու հարցում․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի աջակցությունն են ակնկալում Ադրբեջանի հետ «Խաղաղության» պայմանագիր կնքելու հարցում: «Եթե դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ» , — հայտարարել Է Էրդողանը։Ավելին23:2526.09.24 -
ՍփյուռքԴիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանին է այցելել Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդըՍեպտեմբերի 25-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտ տալու նպատակով ՀՀ դեսպանություն էին այցելել Եգիպտոսի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Գերապայծառ Տ․ Գրիգոր Օգոստինոս Գուսանը և համայնքի այլ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Տ․ Գուսանը, դեսպան Փոլադյանին շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած հսկայածավալ աշխատանքի համար, նրան փոխանցեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոսի կողմից դեսպան Փոլադյանին շնորհված «Ս․ Ներսես Շնորհալի, 850 ամյակ հավերժության» շքանշանը՝ մաղթելով նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Դեսպան Փոլադյանն, իր հերթին շնորհակալություն հայտնեց Գերապայծառ Հորը և Հայ Կաթողիկե համայնքին՝ Կահիրեում ՀՀ դեսպանությանը, ինչպես նաև իր ընտանիքին այս տարիների ընթացքում ցուցաբերած օժանդակության և արդյունավետ համագործակցության համար։ Նույն օրը երեկոյան Կահիրեի Սուրբ Թերեզ եկեղեցու ընդունելությունների սրահում տեղի ունեցավ հրաժեշտի ընթրիք։Ավելին23:1526.09.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Հողմիկ գյուղում. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերըՍեպտեմբերի 26-ին, ժամը 15:54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հողմիկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 16:39-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 24 քմ): Քաղաքացի Ս. Ա.-ին (ծնված 1978 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:Ավելին23:0026.09.24 -
ՔաղաքականCivilnet-ը բացահայտումն արել է չունենալով ծրագիրի 2024 թվականի ֆինանսավորողների ցանկը․ Բորիս ՄուրազիCivilnet-ը այս դարի բացահայտումը արել է չունենալով ծրագիրն իրականացրած հիմնադրամի 2024 թվականի ֆինանսավորողների ցանկը։ Ասում են ցավոք չունենք այդ ցանկը, բայց փոխարենը ունենք 2022-2023 թվականների ֆինանսավորողների ցանկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով նրան, որ Civilnet-ը փաստերի ստուգում իրականացնելով գրել է, որ Ադրբեջանը չի ֆինանսավորել արցախցի երեխաների Հունգարիայում ճամբար մեկնելը:Ավելին22:5226.09.24 -
Հասարակական«Շարունակում ենք երևանցիներին վերադարձնել բակային մշակույթը»․ Տիգրան ԱվինյանՄենք շարունակում ենք երևանցիներին վերադարձնել բակային մշակույթը, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Միայն այս տարի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից ազատել ենք շուրջ 30.000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ: «Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգու շինանարական աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված»,- գրել է քաղաքապետը: Տեսանյութն՝ այստեղ։Ավելին22:4526.09.24 -
Հասարակական2 քույր էին, շատ աշխույժ երեխա էր․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին․ Oragir.NewsՍեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ինքնասպան եղած 16-ամյա աղջկան կախված են գտել իրենց առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից։Ավելին22:3026.09.24 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանական նոր ԱԹՍ-ներ՝ «Զանգեզուր» անունով. Ալիևը թարմացնում է զինանոցը՝ նոր պատերազմից առա՞ջՇուտով Ադրբեջանի բանակի զինանոցում կհայտնվեն «Զանգեզուր» անունով անօդաչուներ: Ռազմական փորձագետներին անվան ընտրությունը հիշեցրել է 2020-ի պատերազմին նախորդած ժամանակաշրջանը, երբ Բաքվում զենքից մինչև գրենական պիտույքներ, ամեն ինչի վրա Ղարաբաղ էին գրում:Ավելին22:2026.09.24 -
ՀասարակականԲախվել են «Nissan Altima»-ն ու «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է ու հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են «Nissan Altima» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին22:1526.09.24