Լրահոս
2024-10-14
-
ՀայլուրՀայլուր 20։30 Հայ-ռուսական սկանդալը 9/9-ի շուրջ մեղմե՞լ են Կրեմլի կուլիսներում. միջանցիկ դիրքրոշումՀայլուր 20։30 Հայ-ռուսական սկանդալը 9/9-ի շուրջ մեղմե՞լ են Կրեմլի կուլիսներում. միջանցիկ դիրքրոշումԱվելին20:3014.10.24 -
ՄիջազգայինՌուսաստանն ու ՆԱՏՕ-ն իրար ատամ են ցույց տալիս՝ օդում կախելով միջուկային պատերազմի նոր վտանգՈւժի ցուցադրություն են սկսել ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը: Հյուսիսատլանտյան դաշինքը Հյուսիսային Եվրոպայում մարզում է ավիացիան, այդ թվում՝ միջուկային զենք կրելու հնարավորությամբ ինքնաթիռներն են օդ բարձրավելու: Մոսկվան ուՊեկինն էլ համատեղ ուժերն են մարզում՝ Խաղաղ օվկիանոսում: Չինաստանը նաև Թայվանի ափերին է զորավարժություններ սկսել: Այստեղ էլ ավիացիան են վարժեցնում՝ նավերի հետ համատեղ աշխատանքներին: Պատերազմի՞ է պատրաստվում աշխարհը, թե՞ ուժային ցուցադրությունը դիվանագիտական ճակատում դիվիդենտներ շահելու միջոց է: ԱՄՆ հեռացող նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայի ու Պեկինի հետ քննարկել միջուկային արսենալի նվազեցման հարցը:Ավելին20:1514.10.24 -
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներՀոկտեմբերի 17-ին, ժամը 11:30-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Այդ մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից։ Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:Ավելին20:0814.10.24 -
ՀասարակականՍևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել էՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում:Ավելին20:0014.10.24 -
ԱրցախԱդրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունըՀարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված՝ Ցեղասպանության գիտնականների ընդունած բանաձևի համաձայն Ադրբեջանը պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններն ու վճիռները՝ ներառայալ հայկական մշակութային արժեքները ոչնչացումից ու պղծումից զերծ պահելու, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ պարտավորությունները( IAGS Resolution on Nagorno-Karabakh, 6 genocidescholars.org/wp-content/uploads/2024/09/IAGS-Resolution-on-Nagorno-Karabakh.pdf?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3jruxe_4TX6D8cRs4CEODxt4mQlPfTyk0PVYLQlyAWKCTN_TSSm0mPDpc_aem_7mqrXY0pJCklMbMcmSi8Jg)։Ավելին19:4514.10.24 -
ՀասարակականԿատարվելու են պայթեցման աշխատանքներՀյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ345+900-ում (Մեղրիի տարածաշրջան) հոկտեմբերի 15-ին կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»: Նշված ճանապարհահատվածը վաղը՝ ժամը 11։00-ից մոտ 3 ժամ փակ է լինելու երթևեկության համար։Ավելին19:3014.10.24 -
ՀասարակականՄայրը ողբում էր, հայրը զանգ չի ստացել. ողբերգությունների նոր շղթա՝ բանակում2-րդ զինծառայողն է զոհվել բանակում խաղաղ պայմաններում՝ վերջին 7 օրում: Աղասի Դալաքյանի մահվան գույժը Պաշտպանության նախարարությունը կիրակի է հայտնել: Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել քննչական կոմիտեն: Հոկտեմբերի 6-ին մահացած հայտնաբերված զինծառայողին ինքնասպանության հասցնելու կասկածանքով էլ ծառայակիցն է կալանավորվել: Ինչո՞ւ են շատացել ողբերգական ավարտով բանակային միջադեպերը: 10 ամսում 19 զինվոր է մահացել՝ ոչ մարտական պայմաններում: Փորձագետներն ու իրավապաշտպանները զինված ուժեր ներթափանցած քրեական բարքեր են տեսնում յուրաքանչյուր դեպքի հետևում:Ավելին19:2314.10.24 -
ՀասարակականՕգնող, հասնող ոսկի տղա էր Աղասը. հրազենից մահացած զինվորի հարևան․ Oragir.News«Ինչի պտի էս երեխու հետ նման բան լիներ։ Շնորհքով, հասնող... մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր։ Ոսկի տղա էր մեր Աղասը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Աղասի Դալլաքյանի հարևանը` Բագրատ Գևորգյանը։Ավելին19:1814.10.24 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակՀոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:Ավելին19:1514.10.24 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը մեկնում է ՄիլանՀայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գործուղվում է Միլան:Ավելին19:0014.10.24 -
ՔաղաքականՄեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումըԺնևում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:Ավելին18:5514.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կազմել է 387.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:4514.10.24 -
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել էՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: «Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։ Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին18:4014.10.24 -
ԻրավականԽաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու գործով կալանավորվել է Իրանի քաղաքացիՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը 17․07․2023թ․, 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Իսկ մայր քրեական վարույթով նախաքննությունը շարունակվել է, որի շրջանակներում բացահայտվել է ենթադրյալ հանցավոր խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:Ավելին18:3514.10.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեծ պատերազմի գլխավոր փո՞րձ. ՆԱՏՕ-ն, ՌԴ-ն ու Չինաստանը զորավարժություններ են անումՀայլուր 18։30 Մեծ պատերազմի գլխավոր փո՞րձ. ՆԱՏՕ-ն, ՌԴ-ն ու Չինաստանը զորավարժություններ են անումԱվելին18:3014.10.24 -
ՄշակույթՄի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացելԿայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։Ավելին18:1514.10.24 -
ԻրավականԳյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ կիրառվել է գրավ և տնային կալանքՓաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, թե հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը, ուշ գիշերին քննելով քննիչի միջնորդությունն իր պաշտպանյալ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժեց այն` կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։Ավելին18:0614.10.24 -
ՔաղաքականՀայկական խաղողագործությունը վերածնունդ է ապրում. Պապոյանը մասնակցել է գինեգործության համաշխարհային համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100-ամյակին նվիրված միջոցառմանը և խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:Ավելին18:0014.10.24 -
ՀասարակականՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակվեց առանց կոլեկտիվի համաձայնությանԱյս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը և անդրադառնալով քննադատություններին՝ հայտարարեց, որ այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել:Ավելին17:5214.10.24 -
ՏնտեսականԱԷՄԳ-ի հետ շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի համագործակցությունը նախադեպային է և լավ օրինակ է այլ երկրների համար. Կարմինա ԽիմենեսՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը:Ավելին17:4514.10.24