Լրահոս
2024-10-14
-
ՔաղաքականԱնհասկանալին Հայաստանի Հանրապետությունում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է. Մետաքսե ՀակոբյանԱրցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե հակոբյանը գրել է. «Հայաստանի Հանրապետության թշնամուն պարտված իշխանությունները ստորացումների հերթական չափաբաժինը ստացան։ Ցավալի է ու նաև սպասվող ագրեսիայի ահազանգ, երբ ադրբեջանի նախագահը ծաղրում է ՀՀ վարչապետին՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ առաջարկների վերաբերյալ, մյուս կողմից միլլի մեջլիսի նախագահը վերջին պահին հրաժարվում է հանդիպել ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ։ Մի կողմից էլ թշնամու ԱԳՆ-ն հայտարարում է Հայաստանի կողմից «ականային ահաբեկչության» մասին։ Թշնամու տրամաբանությունն առավել քան պարզ է, հասկանալի ու անփոփոխ։ Թերևս անհասկանալին Հայաստանի Հանրապետությունում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է…»։Ավելին23:5814.10.24 -
ՔաղաքականՍիմոնյանը թուրքական կողմին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումներըԺնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն:Ավելին23:4514.10.24 -
Հասարակական«Երևան սիթի»-ի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԵրեկ՝ հոկտեմբերի 13-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 3-րդ գյուղի 4-րդ փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սիմոնյանն է, ով այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին, ապա ժամանած՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է որպես «Երևան սիթի» ցանցի տնօրեն։ Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք տեղեկությունները նրա աշխատանքի վերաբերյալ հավաստի են։Ավելին23:4014.10.24 -
ՄիջազգայինԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես հեռանալ ԼիբանանիցԲեյրութում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին անմիջապես մեկնել Լիբանանից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանատունը հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ հազարավոր տեղեր է ավելացրել կոմերցիոն թռիչքներ իրականացնող ինքնաթիռներով իր քաղաքացիների և նրանց ընտանիքների տեղափոխումն իրականացնելու համար։ Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում հիմա թռչել: «Այդ տեղերի մեծ մասը մնացել է չօգտագործված։ Խնդրում ենք հասկանալ, որ այս հավելյալ թռիչքները անվերջ չեն շարունակվելու»,-նշել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը՝ կոչ անելով օգտվել այդ հնարավորությունից և անմիջապես հեռանալ։Ավելին23:3014.10.24 -
ՔաղաքականՇատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ․ Սիմոնյանը կադրեր է հրապարակել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումիցՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո։ Տեսանյութին կից նա գրել է․ «Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ»։ Արդեն հայտնել էինք, որ Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:Ավելին23:1514.10.24 -
ՄիջազգայինՆոր դաժան տեսարաններ՝ անվերջ պատերազմում. «ահաբեկիչների» դեմ Իսրայելի կռվում անմեղ մարդիկ են մեռնումՕդային ու ցամաքային գրոհներով «Հըզբոլահ»-ն ու Իսրայելը շարունակում են կրակի ու ցասումի մեջ պահել Մերձավոր Արևելքը: ՑԱԽԱԼ-ի 4 զինվորի մահվան մասին է հայտնում Թել Ավիվը: Իսրայելի մարդկային կորուստների համար ԱՄՆ պաշտպանության նախարարից ցավակցություն է ստացել Իսրայելի պաշպանական գերատեսչության ղեկավարը: 15 մարդ էլ մահացել է Իսրայելի՝ Գազայում իսրայելական հարձակման հետևանքով: ՑԱԽԱԼ-ը հարվածել է դպրոցի, որտեղ փախստականներ են եղել:Ավելին23:0014.10.24 -
ՔաղաքականՖրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին․ Քսավիե Յակովելլին՝ Ալեն ՍիմոնյանինԺնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու վճռականության, ինչպես նաև հայ ժողովրդի խաղաղության ու ժողովրդավարության ձգտումներին ցուցաբերած օժանդակության համար: Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի դերը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման, ինչպես նաև եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրման հարցում: Քսավիե Յակովելլին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին հանդիպման համար ու նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:Ավելին22:5414.10.24 -
Հասարակական«Opel»-ը բախվել է գազատար խողովակին. վարորդը տեղում մահացել էԱյսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արտենի-Արագածավան 4-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Ալբերտ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և ինքնավթարի ենթարկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալբերտ Ս.-ն տեղում մահացել է, որից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Սարգիս Մ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ինքնավթարի ենթարկվաժ Ալբերտ Ս.-ի «Opel»-ին։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին22:4514.10.24 -
ՀասարակականՆոր փոփոխություններ հասարակական տրանսպորտից օգտվելիսԵրևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների համատեքստում կատարված փոփոխություններից մեկի մասին։ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։ Ըստ այդմ՝ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ վերջին 4 ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հասույթը կազմել է երկու միլիարդ ութ հարյուր տասնյոթ միլիոն ՀՀ դրամ, ինչը դրան նախորդող 4 ամիսների համեմատ ավելացել է 3․9%: Միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա աշխատանքային օրերին հավաքագրվող հասույթը օրական կազմել է 30-32 միլիոն ՀՀ դրամ»,- գրել է նա։Ավելին22:3014.10.24 -
ՔաղաքականԶուտ հայկական ողբերգություն. քրտնակոլոլ բացահայտումներ՝ իրական դրախտի մասինՆիկոլ Փաշինյանը սայթաքել է: 6 ամիս հեծանիվի ղեկին արշավներ անող Հայաստանի վարչապետը հածանիվով ցեխաջուրն է ընկել Ապարանի սարերում: Դրանից առաջ Փաշինյանը երիտասարդ ՔՊ-ականների լսարանում մեկնել է «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասույթը: Հոգեբանը թուրքական հետք է տեսնում վարչապետի խոսույթում: Արփի Սուքիասյանն է փորձել հասնել Փաշինյանի մտքերի խորքը:Ավելին22:2014.10.24 -
ՄիջազգայինՈրոշել ենք՝ Ուկրաինայում մեր առաքելության մանդատը կերկարաձգենք երկու տարով․ ԲորելԵՄ-ն որոշել է Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը երկարաձգել երկու տարով։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում։ «Մենք որոշել ենք, որ Ուկրաինայում մեր առաքելության մանդատը կերկարաձգենք երկու տարով»,- ասել է նա։Ավելին22:1514.10.24 -
ՔաղաքականԹաթոյանը Լոնդոնի հայ համայնքի հետ քննարկել է արցախահայության խնդիրներըԼոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ քննարկել ենք`Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը: Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից: « -Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը: - 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքների ապացույցներ: Լոնդոն այցը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ։ Հանդիպմանը ներկա գտնվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը»:Ավելին22:0014.10.24 -
Կրթություն և գիտությունՄասկի շոուի նպատակը դպրոցի տնօրենի ԺՊ նշանակե՞լն է եղել. կասկածներ՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցումԵրևանի Ջոն Կիրակոսյանի անվան հիմնական դպրոցում ֆիզիկայի ուսուցչին առնչվող սեռական սկանդալից հետո հիմա էլ դպրոցի ղեկավարության շուրջ է աղմուկ բարձրացել: Ուսուցիչների ու ծնողների ականջին լուրեր են հասել, որ հեռացող տնօրենի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար են ուզում նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ինչին դեմ են իրենք: Չեն բացառում, որ սեռական սկանդալը կապ ունի տնօրենի փոփոխության հետ: Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող ուժը փորձում է հավատարիմ մարդիկ ունենալ ընտրատեղամասերի վերածվող դպրոցներում:Ավելին21:4814.10.24 -
ԻրավականՄեքենայի սրահում զենք-զինամթերք և թմրանյութ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Քասախ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը իր «Ռաֆ-2203» մակնիշի մեքենայի սրահում թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Հոկտեմբերի 11-ին 50-ամյա տղամարդը, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «Ռաֆ 2203»-ի սրահում հայտնաբերվել են 115,59 գրամ դեղնականաչավուն զանգված, 5,63 գրամ կանեփի սերմեր, թմբուկավոր մարտական ատրճանակ և հարթափող հրացանի փող: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:4514.10.24 -
ՀասարակականՏավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտիԱշնանային անձրևների սեզոնն է,անտառային ցեխոտ ճանապարհները բեռնատար ավտոմեքենաների համար դարձել են անանցանելի։ Տավուշի գյուղերում տները ձմռանը ջեռուցում են վառելափայտով, գյուղացիների տների մեծ մասում գազով աշխատող ջեռուցման համակարգեր տեղադրված չեն։Ավելին21:3014.10.24 -
ՔաղաքականՄահապարտ չի դառնա Փաշինյանը. ցորենի փոխարեն՝ բրինձ, վերահսկողության փոխարեն՝ մոնիտորինգՆիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ռուս սահմանապահները ապաշրջափակվող ուղիներին ընդամենը մոնիտորինգ են անելու, փորձագետների կարծիքով, փափուկ բարձ է Արևմուտքի գլխի տակ: Փորձ է արվում հավասարեցնել ռուս սահմանապահների ու եվրոպացի դիտորդների դերը: Բայց իրականում, ըստ քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի, կյանքի է կոչվելու նոյեմբերի 9-ի 9-րդ կետը: Մի քիչ դեպի Ռուսաստան թեքվելուն, փորձագետի կարծիքով, այլընտրանք չունի Փաշինյանը:Ավելին21:2014.10.24 -
ԻրավականԳյումրիի նախկին քաղաքապետի որդուն գրավի դիմաց ազատ են արձակել․ Oragir.NewsԲալասանյանի նկատմամբ կկիրառվի համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։Ավելին21:1514.10.24 -
ՍպորտՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում ֆուտբոլի ազգային ընտրանու երկրպագուները. հեռանում է մարզիչըԱնգլուխ է մնացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ սեփական հարկի տակ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին պարտվելուց հետո: Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է: Սակայն հավաքականի ֆանատները այսքանով չեն բավարարվում: Իրենց հարցերին պատասխան ստանալու համար կեսգիշերին Ֆուտբոլի ֆեդերացիա էին գնացել՝ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին հանդիպելու ակնկալիքով: Սակայն հանդիպումը չի կայացել:Ավելին21:0014.10.24 -
Միջազգային«Բոլոր մարդկանց կյանքը հավասարապես արժեքավոր է»․ Չինաստանի ԱԳՆ-ն Գազայում բռնությունները դադարեցնելու կոչ է արել«Միջազգային հանրության կոչը պարզ է. անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերադառնալ քաղաքական կարգավորման՝ երկու ժողովուրդների համար երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված, որպեսզի ի վերջո Իսրայելն ու Պաղեստինը, հրեա և արաբ ժողովուրդները կարողանան խաղաղ գոյակցել։ Ապրեք ներդաշնակորեն։ Սա միակ ճիշտ ճանապարհն է բոլոր կողմերի, այդ թվում՝ Իսրայելի համար կայունության և երկարաժամկետ անվտանգության հասնելու համար»,- ընդգծել է Վան Յին։Ավելին20:4514.10.24 -
ՍպորտԵգորյանը հաղթել է թուրք մրցակցին, Զախարյանը՝ սլովակ բռնքամարտիկինՀայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստաանի բռնցքամարտի ֆեդերացիան։ «Երկու հաղթանակ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցումային օրը։ Նախ 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը պարտության մատնեց սլովակ Լադիսլավ Հորվարտին, ապա 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը տպավորիչ հաղթանակ տոնեց թուրք Չան Կայայի նկատմամբ։»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին20:3514.10.24