Լրահոս
2024-10-14
-
ՄշակույթՂազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։Ավելին14:5814.10.24 -
ՀասարակականԿառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի խախտումները․ ԲԸՏՄ–ն կասեցումը հանել էՄայրաքաղաքում փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանման պահանջների խախտումներ։Ավելին14:4214.10.24 -
ՔաղաքականԺնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը. մասնակցում է նաև Ալեն ՍիմոնյանըԺնևում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:Ավելին14:3214.10.24 -
ՄշակույթՆերդրած ավանդի համար մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչումԵրևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։Ավելին14:2114.10.24 -
ՄիջազգայինՌուսական Կուրսկում բազմաթիվ անհետ կորածներ կան. ՌԴ ՄԻՊՌուսաստանի Կուրսկի մարզում բազմաթիվ անհետ կորածներ կան օգոստոսի սկզբին ուկրաինական բանակի ներխուժումից հետո: Այս մասին Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է ահազանգում՝ նշելով, որ գրասենյակը բազմաթիվ դիմումներ է ստացել Կուրսկի շրջանի հազարից ավելի բնակիչներից, որոնք փնտրում են իրենց հարազատներին: Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան հորդորել է Միջազգային հանրությանը պատշաճ գնահատական տալ իրավիճակին:Ավելին14:1514.10.24 -
Միջազգային15 մարդ է զոհվել պաղեստինցի փախստականների ճամբարում ՑԱԽԱԼ-ի հրետակոծությունիցԳազայում ՑԱԽԱԼ-ը հրետակոծել է դպրոց, որտեղ պաղեստիցի փախստականներ են եղել: 15 մարդ է զոհվել, 50 վիրավոր կա, այդ թվում՝ երեխաներ: Վերջին օրերին իսրայելական բանակը հիմնականում թիրախավորել է Գազայի հյուսիսը: Պաղեստինի իշխանությունները հայտնել են, որ դրանից հետո հարյուրավոր մարդիկ են զոհվել: Բնակիչները պատմում են, որ իսրայլական տանկեր են կենտրոնացրել Գազայի ծայրամասերում:Ավելին14:1014.10.24 -
Հասարակական«Զվարթնոց»-ում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից, ոստիկանության սպան նստել է իր կողքին, սրբել արցունքները, անգամ փորձել համբուրել իրենՌեյչել Դ.-ն հայտնել է, որ Կանադայի Վանկուվեր քաղաք մեկնելու նպատակով գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն սրճարանում քնելու հետևանքով բաց է թողել չվերթը ու այդ ամենից հետո ինքը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկաններից մեկի աշխատասենյակ, որտեղ պառկել է բազմոցին, և որոշ ժամանակ անց իրեն է մոտեցել ոստիկանության սպան ու նստել է իր կողքին՝ անպատշաճ պահելով իրեն, շարժել իր ոտքերը, սրբել արցունքները և անգամ փորձել է համբուրել, ինչից հետո ինքը նրան հրել է և թույլ չի տվել դիպչել իրեն։ Այնուհետև սպան կարճ ժամանակով դուրս է եկել սենյակից, ապա կրկին վերադարձել և ներսից փակել դուռը, որով վախի և անհանգստության իրավիճակ է ստեղծել իր համար:Ավելին14:0314.10.24 -
ԱռողջապահականՑանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք և կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն․ ԱՆԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ:Ավելին13:5114.10.24 -
ՀասարակականԵրևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջըՀոկտեմբերի 15-ին՝ Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը:Ավելին13:4014.10.24 -
ՄիջազգայինՀըզբոլլահը ստանձնել է 4 հրեա զինվորի կյանք խլած հարձակման պատասխանատվությունըԻսրայելական Բինյամին-Գիվատ Ադա գյուղի ռազմաբազայի վրա գիշերը «Հեզբոլլահը» անօդաչու թռչող սարք է ուղարկել: Ցախալը հայտնում է, որ 4 զինվոր է զոհվել, ավելի քան 60 մարդ վիրավորվել է: Կադրերում երևում է, թե ինչպես են շտապօգնության բրիգադները վիրավորներին տեղափոխում Հադերայի Հիլել Յաֆֆե բժշկական կենտրոն։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ցավակցել է Իսրայելի պաշտպանության նախարարին հրեա զինվորների մահվան կապակցությամբ: Հըզբոլլահը ստանձնել է հրթիռային հարձակման պատասխանատվությունը: Հաղորդվում է, որ Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական «Ցնոբար» բազայի տարածքը նույնպես հարձակման է ենթարկվել:Ավելին13:3314.10.24 -
Իրավական41-ամյա տղամարդը ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացել էՀոկտեմբերի 10-ի ժամը 11.27-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Մեղրիի ՏԲԿ» բուժօգնության են դիմել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 41 և 36 տարեկան երկու բնակիչ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով:Ավելին13:2714.10.24 -
ՄիջազգայինՄենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ. Ուրալօղլուն՝ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապի մասին«Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով»,-այդ մասին թուրքական Kanal7-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։Ավելին13:1514.10.24 -
Զինված ուժեր7 օրում 2 զոհ՝ բանակում խաղաղ պայմաններում7 օրում բանակում երկրորդ զինծառայողն է մահացել՝ հրազենային կրակոցից: Աղասի Դալլաքյանի դին հայտնաբերվել է կիրակի առավոտյան՝ 9:30-ին: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ժամկետային զինծառայողը Շիրակի մարզից էր, նախորդ տարի էր բանակ զորակոչվել: Տան ավագն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի: Հիշեցնենք, հոկտեմբերի 6-ին ևս մեկ զինվորի՝ Վահե Հարությունյանի մարմինն էին հայտանեբրել՝ հրազենային վանսվածքով: Նրան ինքնասպանության հասցնելու կասկածանքով կալանավորվել է ծառայակիցը: Այս տարվա 10 ամիսների ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 19 զոհ ունենք:Ավելին13:0814.10.24 -
Հասարակական«Հայկական ավիաուղիներ»-ի չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն«Հայկական ավիաուղիներ»-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավի շահագործման վկայական՝ 16 տարի ժամկետով (ՕՇՎ)։Ավելին13:0414.10.24 -
ՀասարակականՀայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիՀոկտեմբերի 14-ին ժամը 11:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։Ավելին12:5214.10.24 -
ՏնտեսականԷլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 14-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։Ավելին12:4514.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 | 19 զոհ՝ 10 խաղաղ ամսում. բանակային ողբերգությունները շարունակվում ենՀայլուր 12։30 | 19 զոհ՝ 10 խաղաղ ամսում. բանակային ողբերգությունները շարունակվում ենԱվելին12:3014.10.24 -
Միջազգային«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաբազաներից մեկի վրա․ զոհվել է 4, վիրավորվել՝ 58 զինվորԼիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն անցած գիշեր անօդաչուներով հարձակվել է Իսրայելի ռազմաբազաներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 58 զինվոր, հայտնում է Times of Israel-ը:Ավելին12:2314.10.24 -
ԻրավականԶինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքով սպանության հոդվածով քրեական վարույթ է հարուցվել2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:Ավելին12:1414.10.24 -
ՀասարակականԵրևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ (Տեսանյութ)Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այվազովսկի փողոցում «Ժոնգթոնգ» մակնիշի՝ 48 համարի ավտոբուսը կորցրել է կառավարումը և բախվել շինության պատին։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից ավտոբուսի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։Ավելին12:0814.10.24