Լրահոս
2024-10-14
-
ԻրավականԳյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ կիրառվել է գրավ և տնային կալանքՓաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, թե հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը, ուշ գիշերին քննելով քննիչի միջնորդությունն իր պաշտպանյալ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժեց այն` կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։Ավելին18:0614.10.24 -
ՔաղաքականՀայկական խաղողագործությունը վերածնունդ է ապրում. Պապոյանը մասնակցել է գինեգործության համաշխարհային համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100-ամյակին նվիրված միջոցառմանը և խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:Ավելին18:0014.10.24 -
ՀասարակականՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակվեց առանց կոլեկտիվի համաձայնությանԱյս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը և անդրադառնալով քննադատություններին՝ հայտարարեց, որ այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել:Ավելին17:5214.10.24 -
ՏնտեսականԱԷՄԳ-ի հետ շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի համագործակցությունը նախադեպային է և լավ օրինակ է այլ երկրների համար. Կարմինա ԽիմենեսՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը:Ավելին17:4514.10.24 -
ՀասարակականՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատում. NEWS.amԵրեկ` հոկտեմբերի 13-ին ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանի հարազատները շրջանառվող ինքնասպանության վարկածին չեն հավատում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչները` նշելով, որ վարկածն իրենց համար էլ է անընդունելի:Ավելին17:3814.10.24 -
ԻրավականԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք էին առաջարկելՈստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել:Ավելին17:3014.10.24 -
ՔաղաքականԱրմեն Խաչատրյանը հաստատել է իր թեկնածության առաջադրումը արդարադատության նախարարի պաշտոնում«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։Ավելին17:1914.10.24 -
ՏարածաշրջանՕտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին․ Մասուդ ՓեզեշքիանՓեզեշքիանն ընդգծել է՝ Իրանը կարծում է, որ չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանությունը՝ հավելելով, որ օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին։ Նա ընդգծել է, որ համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը։Ավելին17:0214.10.24 -
ԻրավականՊարենային ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը պետբյուջե է վերականգնել 500.000.000 դրամՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։Ավելին16:4914.10.24 -
ԻրավականԱզատի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալները կրկին կալանավորվել ենԱզատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այս տարվա օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները։Ավելին16:3014.10.24 -
ՔաղաքականՈվքեր են արդարադատության նախարարի նոր թեկնածուները․ ՀԺ«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածության համար քննարկվում են մի քանի նոր թեկնածուների անուններ:Ավելին16:2314.10.24 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն միջուկային զորավարժություն է սկսել ու ցուցադրում է ռմբակոծիչները, կործանիչներըՆԱՏՕ-ն միջուկային մասշտաբային զորավարժություններ է սկսել Եվրոպայի հյուսիսում: Վարժանքներին մասնակցում է դաշինքի 13 երկրի 2 հազար զինվորական և 60 ռազմական ինքնաթիռներ: Կան նաև օդանավեր, որոնք կարողանում են միջուկային զենք կրել: Կան նաև ռմբակոծիչներ, ուղեկցող կործանիչներ, ինչպես նաև հետախուզական օդանավեր: Ներգրավված է 8 ավիաբազա: Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ զորավարժությունները հիմնականում տեղի կունենան Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային ծովում, Բելգիայում և Նիդեռլանդներում։ Պետք է ցույց տանք «ցանկացած հակառակորդի», որ ՆԱՏՕ-ն պատրաստ է արձագանքել ամեն տեսակ սպառնալիքի,- ասել էր Ռյուտեն: Երկշաբաթյա վարժանքներին Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվել է մեկ տարի:Ավելին16:1214.10.24 -
ՀասարակականՍկզբից ԱԱԾ-ն էր ներխուժել դպրոց, հիմա «կներխուժի» իշխանության սրտի թեկնածուն«Տնօրենի ԺՊ-ն վատառողջության պատճառով աշխատանքի չի գալիս, փոխտնօրենը ներկայացրել է դպրոցի զարգացման ծրագիր, որպես տնօրենի հավակնորդ։ Զարգացման ծրագիրն ընդունվել է։ Երեք անգամ մասնակցել է հարցազրույցի, լինելով միակ հավակնորդը։ Երեք անգամն էլ չի նշանակվել։ Իմ տավորությամբ, օրեր առաջ շոուի էլեմենտներով սկանդալային ձերբակալությունը և էս աժիոտաժը նպատակ ունեն ստեղծելու դպրոցում անկառավարեիության պատրանք, մթնոլորտ, որը բերելու է, ըստ հնարավոր ենթադրության, իրենց համար ցանկալի, դպրոցի հետ կապ չունեցող, դրսից թեկնածուի ԺՊ-ի նշանակման։ Հետագայում, արդեն, մրցույթն անցնելը և նշանակվելը որպես տնօրեն լինելու է տեխնիկայի հարց։ Նման իրավիճակում է գտնվում Երևանի շուրջ 40 դպրոց, որ տնօրենի ԺՊ-ներ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իրավիճակին։Ավելին16:0714.10.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:Ավելին15:5814.10.24 -
Հասարակական«Սա ցնցում է ցնցումի հետևից»․ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի նոր տնօրեն են բերումՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ աշխատակիցների գործողություներից ու անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով ֆիզիկայի ուսուցչին կալանավորելուց հետո կրքերը չեն հանդարտվում։Ավելին15:4214.10.24 -
ՀասարակականԽոր աշունը մոտ է. ջերմաստիճանը կնվազիԵղանակի մասին. այսօրվանից հաստատուն քայլերով դեպի խոր աշուն գնալու մասին է հայտնում Գագիկ Սուրենյանը: Ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի՝ այսօր ցերեկը 2-4 աստիճանով: Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում: Անձրև է կանխատեսվում նաև հոկտեմբերի 16-ից 18-ը: Իսկ վաղը գիշերն ու երեկոյան նաև ամպրոպ է կանխատեսում հիդրոօդերևութաբանական կենտրոնը:Ավելին15:3414.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր ցնցումներ՝ սեռական սկանդալից ու մասկի շոուից ուշքի չեկած դպրոցումՀայլուր 15։30 Նոր ցնցումներ՝ սեռական սկանդալից ու մասկի շոուից ուշքի չեկած դպրոցումԱվելին15:3014.10.24 -
Միջազգային«Պոլոնեզից» մինչև «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտրի մասին․ ՀետքԱյս տարվա հունիսին գրել էինք Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարված ռազմական նշանակության մի շարք ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, հրապարակել էինք բելառուսական ձեռնարկությունների` 2017-2023 թթ. որոշ պաշտոնական նամակներ՝ ուղղված միմյանց և ադրբեջանական կողմին:Ավելին15:1614.10.24 -
Զինված ուժերՊապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքն ու ծրագրերըՀոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:Ավելին15:0714.10.24 -
ՍպորտՍկանդալ՝ ՀՖՖ-ում. գլխավոր մարզիչ չունի Ազգային հավաքականը, երկրպագուները պարզաբանում են պահանջումԱռանց գլխավոր մարզչի է մնացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Ազգերի լիգային C դիվիզիոնի չորրորդ տուրում մեր ընտրանին սեփական հարկի տակ երեկ պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային: Խաղից հետո Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ հեռացվել է: Կեսգիշերից հետո հավաքականի տասնյակ երկրպագուներ հավաքվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց, պահանջել, որ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը իջնի շենքից ու իրենց պատասխան տա: Սակայն երկրպագուների հետ հանդիպման այդպես էլ չի գնացել Մելիքբեկյանը:Ավելին15:0314.10.24