Լրահոս

2024-10-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրամոբիլների՝ առանց մաքսատուրքի ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ. ՊԵԿ
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ։ Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 419 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ: 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:
    11:30
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երեկ Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից սպանված տղամարդը Վաղարշապատից էր. նոր մանրամասներ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է: Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ, և կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես կապ ունի տեղի ունեցած սպանության հետ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 14-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի պողոտայում դի կա: Օպերատիվորեն ժամանել էր շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել էր տղամարդու մահը: Ոստիկաններն ու պարեկները Իսակովի պողոտայցի դեպի Արգավանդ տանող ճանապարհի սկզբնամասում հայտնաբերել էին տղամարդու դի, արնանման հետքեր, արյունոտված դանակ, որը ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր էր՝ հանցագործության գործիքը լիներ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն ունեին տեղեկություններ ենթադրյալ կասկածյալի ինքնության մասին և թե ինչ մակնիշի մեքենայով էր նա հեռացել դեպքի վայրից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ու կասկածյալի ինքնությունը:
    11:26
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    45 համարի ավտբուսում քաղաքացին ուշաթափվել է, վարորդը քշել, գնացել է․ Oragir.News
    «Այսօր առավոտյան՝ ժամը 08։25-ին, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ չհասած, 45 համարի 4446 համարանիշով ավտոբուսի մեջ 30-35 տարեկան մի տղամարդ վատացավ, վարորդը ոչ մի օգնություն չցուցաբերեց, քշեց գնաց»,- այս մասին Oragir.News-ին պատմեց քաղաքացի Անուշ Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ ավտոբուսը լեփ-լեցուն է եղել, ներսում այնքան ուղևոր է եղել, որ բաց լուսամուտներն էլ չեն օգնել և մարդիկ շնչահեղձ են եղել։ «Տղամարդը մի քանի անգամ վատացավ, ուղևորների օգնությամբ ուշքի եկավ, սակայն քիչ անց նորից վատացավ, երրորդ անգամ վարորդին գոռացինք, որ կանգնի, որպեսզի տղամարդուն իջեցնենք ու առաջին բուժօգնություն ցույց տանք։ Մի քանի տղամարդ ուղևորին գրկած իջեցրեցին ավտոբուսից, ես էլ նրանց հետ իջա, ձեռքիս ջուր կար, որ գոնե դրանով ուշքի բերենք։ 45 համարի վարորդը, բացի այն որ ավտոբուսից չիջավ ու իր ուղևորին օգնություն չցուցաբերեց, մի բան էլ 10-15 հոգի ուղևոր դրսում թողնելով՝ քշեց, գնաց»,- պատմեց դեպքի ականատեսը, ով շտապելով օգնություն ցուցաբերել քաղաքացուն, հեռախոսն ու պայուսակը թողել է ավտոբուսի մեջ, որի համար ստիպված ավտոբուսի հետևից վազել է, որպեսզի կարողանա իրերը վերցնել։ «Այդ պահին զանգահարեցի ոստիկանություն, նաև տարածքում պարեկների 1047 համարի ավտոմեքենան էր կանգնած ու տեսնելով, որ մարդիկ խառնված են, մեքենայից չիջան, չմոտեցան ասեն՝ ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող ենք օգնել, չնայած, որ տեսնում ու լսում էին մարդկանց ձայներն ու իմ՝ ավտոբուսի հետևից վազելն ու գոռալը, որ իրերս ավտոբուսի մեջ է մնացել»։ Մեր զրուցակիցը պատմեց, որ այդ պահին մոտեցել է պարեկների մեքենայի, որի մեջ մեկ տղա ու աղջիկ պարեկներ են նստած եղել, հարցրել է՝ ինչո՞ւ չեն մոտենում, պարեկներն էլ իրեն են հարց ուղղել, ասելով՝ դուք ի՞նչ գիտեք, մենք ինչ էինք անում։ Նա պարեկներին հայտնել է, որ քիչ այն կողմ մարդ է վատացել, իսկ իր իրերը մնացել են ավտոբուսի մեջ, սակայն, մինչև պարեկները որոշել են մոտենալ ուշագնաց եղած քաղաքացուն, նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Չգիտեմ այս ինչ անտարբերություն է, նախևառաջ ավտոբուսի վարորդը պետք է մոտենար, առաջին օգնություն ցուցաբերեր, ո՞ւր է իր առաջին օգնության համար նախատեսված դեղատուփը, ո՞ւր է մարդկայն տեսակը, որ այդքան մարդուն թողեց դրսում։ Քիչ է այդքան ուղևոր էր բարձել ու ավտոբուսի մեջ շնչելու օդ չկար, տղամարդն էլ իր պատճառով վատացավ, մի բան էլ քշեց, գնաց։ 45 համար ավտոբուսն է Դավթաշենից է շարժվում ամեն առավոտ դրանից եմ օգտվում ու այդքանի մեջ, նորմալ վարորդ 1-2 հոգի են, մնացածը վատ են վարում, մի ձեռքով հեռախոսով են խոսում, մյուսով մանր ստանում, վտանգում ուղևորների կյանքը»,- եզրափակեց նա։
    11:18
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կանադան արտաքսել է 6 հնդիկ դիվանագետի, այդ թվում՝ գերագույն հանձնակատարին
    Կանադան արտաքսել է 6 հնդիկ դիվանագետի, այդ թվում՝ գերագույն հանձնակատարին, քանի որ նրանք, ըստ Օտտավայի, առնչություն ունեն սիկհ անջատողական առաջնորդի սպանության հետ։ Իր հերթին Հնդկաստանն արտաքսել է 6 բարձրաստիճան կանադացի դիվանագետի, այդ թվում՝ գերագույն հանձնակատարին, հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 2023 թվականին հայտարարեց, որ «հստակ» վկայություններ ունի, որոնք ցույց են տալիս «Հնդկաստանի կառավարության գործակալների առնչությունը» երկրում սիկհ առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանությանը, ինչպես նաև այնպիսի գործողություններին, որոնք «զգալի սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգության համար»։ Հնդկաստանը հերքել է Թրյուդոյի մեղադրանքները և Կանադայի վարչապետին մեղադրել «քաղաքական օրակարգ» առաջ տանելու մեջ։ Կանադայի ոստիկանությունը հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հնդկաստանի կառավարությունն ընդարձակ արշավ է սկսել Կանադայում բնակվող հնդիկների դեմ, որոնք նաև ներառում են սպանություններ և շորթում։ Ըստ ոստիկանության՝ Հնդկաստանը նաև կազմակերպված հանցավորությունն օգտագործել է Կանադայի հարավ-ասիական համայնքի դեմ և միջամտել ներքին գործընթացներին։ Հնդկաստանը կանադացի դիվանագետներին կարգադրել է երկիրը լքել մինչև հոկտեմբերի 19-ը։ Նյու Դելին նաև հայտարարել է, որ Կանադայից հետ է կանչում իր գերագույն հանձնակատարին և թիրախավորված դիվանագետներին, որովհետև վստահ չէ, որ նրանց անվտանգությունը հնարավոր է երաշխավորել։ Հնդկաստանի այս հայտարարությունը հակասում է Կանադայի հայտարարությանը, որ Օտտավան արտաքսել է դիվանագետներին։ Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է, որ իր կառավարությունը Հնդկաստանից խնդրել է դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկել վեց դիվանագետներին, որպեսզի կանադական քննչական գործակալությունները կարողանան նրանց հարցաքննել։ Սակայն քանի որ Հնդկաստանը չի համագործակցել, Կանադան ստիպված է եղել արտաքսել դիվանագետներին։ «Մենք Հնդկաստանի հետ բախման չենք ձգտում։ Բայց մենք հանգիստ չենք նստի, մինչ որևէ այլ երկրի գործակալները կապված են կանադացիներին սպառնալու, հետապնդելու կամ նույնիսկ սպանելու ջանքերի հետ», - հայտարարել է Ջոլին։ 2023 թ. հոկտեմբերին Կանադան ավելի քան 40 դիվանագետի էր հետ կանչել Հնդկաստանից, քանի որ Նյու Դելին Օտտավային խնդրել էր նվազեցնել իր դիվանագիտական ներկայությունը երկրում։ Սինգհ Նիջարը սպանվել էր 2023 թ. հունիսի 18-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում՝ սիկհական տաճարի դիմաց, երկու դիմակավորված անձանց կողմից։ Նրա սպանությունը մեծ զայրույթ է առաջացրել Կանադայում սիկհերի համայնքի շրջանում, որը Հնդկաստանի սահմաններից դուրս գտնվող սիկհերի ամենամեծ համայնքն է՝ 770 000 անդամներով։
    11:15
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սուր շնչառական վարակների թիվը աճել է. ԱՆ նախազգուշացումը
    Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։
    11:00
    15.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Մատենադարանում նոր կյանք կտան հազարամյա մատյաններին. կենսաքիմիական լաբորատորիա է բացվել
    Մատենադարանում պահվող հազարամյա մատյանները նոր կյանք են ստանալու՝ Արարատ բանկի և Մատենադարանի համագործակցության շնորհիվ:
    10:45
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար մուրճով սպանել է իր ազգականին
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն: Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել: Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով: Իր բնակության վայրից վերցնելով մուրճը և այն թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան: Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում: Քննությամբ պարզվել է, որ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:40
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերին
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։ Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է բոլոր հիմքերով խտրական խոսույթի և ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից: Պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին: Քննարկվել են նաև բնապահպանական իրավունքների, քաղաքացիների հանգստի իրավունքի հետ կապված խնդիրները: Իր հերթին դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
    10:30
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    «Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
    10:15
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության, Ինտերնացիոնալ, Պիոներական և Էլարի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Փանիկ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 17-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 18-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ, Հայանիստ, Խաչփար, Ազատաշեն, Արբաթ, Գետափնյա, Գեղանիստ, Արգավանդ բնակավայրերի գազասպառողների, «Վասարմ և ընկերներ», «Խաչարմ», «Աբու Լալա», «Ջի Բի Առ», «Լի գազ» ՍՊԸ-ների, «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, «Գայոն», «Մարմարա Գոլդ», «Մակարյան 1», «Նյու Գրուպ» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի, սեփականատեր Ենոքյան Տիգրանի, սեփականատեր Ղարիբյան Դավիթի, սեփականատեր Շիշիկյան Ստեփանի, «Կարապետյան Գևորգ» ԱՁ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21, 23, 25, 27, 29, 31, 33 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 18-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Սասունիկ բնակավայրերի, Կարին թաղամասի, Օշական, Ոսկեվազ, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Բյուրական, Օրգով, Անտառուտ, Ուջան, Կոշ, Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի, Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 18-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Արևիկ ափամերձ տարածքի գազասպառողների, «Արթ Բիլդ», «Վան հանգստյան տուն», «Սևան Ռեզորթ», «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ների, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, սեփականատերեր Վ․Գրիգորյանի, Ն․Վարդանովայի, Ա. Եսայանի, Հ.Սեդրակյանի, Լ.Ֆերոյանի գազամատակարարումը։
    10:00
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաղրամյան պողոտայում բախվել են Toyota-ն ու Nissan-ը. վերջինը հայտնվել է մայթին
    Հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 հոգու ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։ Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և բժիշկների կողմից բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը։
    09:45
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:40
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. «Փաստ»
    6 անգամ՝ բաց թողնելով 24 գոլ և խփելով ընդամենը երկուսը: Պարտություններից երեքը եղել է ամոթալի խոշոր հաշվով: Մի փոքր մխիթարական կարելի է համարել մինչև 19 տարեկանների հավաքականի արդյունքները. վերջին 7 խաղում՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա վերջին 11 խաղում թիմն ունեցել է միայն 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և...
    09:34
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա։
    09:20
    15.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Խաչքարեր ու լավաշի բույր՝ դուդուկի ձայնի տակ. Գյումրիում ցուցադրել են այն, ինչ մեզանից էլ չեն խլի
    Էպոս, խաչքար, լավաշ, դուդուկ, դարբնություն, քոչարի, «Սասունցի Դավիթ» էպոս․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական արժեքներն այսօր ներկայացվեցին Գյումրիում անցկացվող փառատոնի շրջանակներում։ Փառատոնի համար տեղական բյուջեից 1 մլն 600 հազար դրամ է հատկացվել, բայց մոտ 400 հազար դրամ պակաս է ծախսվել։ Գյումրիում նպատակ ունեն փառատոնը շարունակական դարձնել։
    09:00
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Արտենի-Արագածավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
    Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1966 թ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Ս․-ն տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ս․-ի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Ս․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    00:04
    15.10.24
    Ավելին
2024-10-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհասկանալին Հայաստանի Հանրապետությունում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է. Մետաքսե Հակոբյան
    Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե հակոբյանը գրել է. «Հայաստանի Հանրապետության թշնամուն պարտված իշխանությունները ստորացումների հերթական չափաբաժինը ստացան։ Ցավալի է ու նաև սպասվող ագրեսիայի ահազանգ, երբ ադրբեջանի նախագահը ծաղրում է ՀՀ վարչապետին՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ առաջարկների վերաբերյալ, մյուս կողմից միլլի մեջլիսի նախագահը վերջին պահին հրաժարվում է հանդիպել ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ։ Մի կողմից էլ թշնամու ԱԳՆ-ն հայտարարում է Հայաստանի կողմից «ականային ահաբեկչության» մասին։ Թշնամու տրամաբանությունն առավել քան պարզ է, հասկանալի ու անփոփոխ։ Թերևս անհասկանալին Հայաստանի Հանրապետությունում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է…»։
    23:58
    14.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիմոնյանը թուրքական կողմին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները
    Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն:
    23:45
    14.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երևան սիթի»-ի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
    Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 3-րդ գյուղի 4-րդ փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սիմոնյանն է, ով այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին, ապա ժամանած՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է որպես «Երևան սիթի» ցանցի տնօրեն։ Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք տեղեկությունները նրա աշխատանքի վերաբերյալ հավաստի են։
    23:40
    14.10.24
    Ավելին