Լրահոս

2024-10-20
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքն ընտրում է համայնքի ղեկավար
    Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը 263 է, hայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: «Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1 տեղամաս: Առավոտյան ժամը 8:00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել է ընտրությունների համար ձևավորված ընտրական տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1 տեխնիկական սարքավորում: Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ»,- նշվում է հաղորդագրությունում:
    10:48
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
    10:40
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան բախվել է գովազդային սյանը և վերածվել մետաղե ջարդոնի. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի
    Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել «Լահմաջո» գովազդային ցուցանակի մոտ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մարիամ Մ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Զավեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված «Լահմաջո» օբյեկտի աշխատակիցները։ Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը միջին ծանրության։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    10:30
    20.10.24
    Ավելին
  • Սպորտ
    10 մեդալ են Խորվաթիայից բերել պատանի հայ թեքվանդոիստները
    4 հայ թեքվանդոիստները Խորվաթիայում տեղի ունեցած երկու առաջնությունների են մասնակցել ու հայրենիք վերադարձել 10 մեդալով, որից 4-ը՝ արծաթե: Եզրափակիչ դուրս գալու համար մեր մարզիկները 12 մրցակցի հետ են պայքարել ու արժանացել մրցավարների բարձր գնահատականին:
    10:25
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում
    Հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում՝ Մ2 մայրուղում, ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդիի և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջակոտներից 1-ական մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու քաղաքացիները: Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
    10:20
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    10:11
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    20.10.24
    Ավելին
2024-10-19
  • Img default alt hy
    Ժամանց
    Որովայնի ցավերով տառապող հիվանդի մոտ բժիշկները կենդանի խավարասեր են հայտնաբերել
    Հնդկաստանի Դելիի հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկներն օգնել են 23-ամյա մի հիվանդի, ով գանգատվել է որովայնի ուժեղ ցավերից։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է kp.ru-ն։ Տղամարդու տառապանքի պատճառը բարակ աղիքում թաքնված 3 սանտիմետրանոց խավարասերն է եղել: Օգտագործելով առաջադեմ էնդոսկոպիկ տեխնոլոգիաները՝ բժիշկներն հիվանդին ազատել են տհաճ «վարձակալից»՝ հավելելով, որ տղամարդը ճիշտ ժամանակին է օգնության դիմել։ Իրավիճակը մահացու է եղել: Անհայտ է, թե ինչպես է միջատը հայտնվել տղամարդու աղիքներում։ Երկու վարկած կա` կամ միջատը սողացել է տղամարդու բերանը, երբ նա քնած է եղել, կամ հիվանդն ինքն է ակամա կուլ տվել խավարասերին ուտելիքի հետ միասին:
    23:59
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    ՀՅԴ ներկայացուցիչը Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
    ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ․ «Տեսակցութեան ընթացքին Յակոբ Բագրատունի արժեւորեց ներկայ դժուարին պայմաններուն մէջ վարչապետ Միքաթիի տարած աշխատանքները թէ՛ ներլիբանանեան եւ թէ՛ միջազգային մակարդակներու վրայ: Ան շեշտեց նաեւ ՄԱԿ-ի թիւ 1701 բանաձեւի գործադրութեան անյետաձգելիութիւնը, ինչպէս նաեւ մարդասիրական աղէտի առաջնորդուող գաղթականական զանգուածային երեւոյթի պարտադրած օժանդակութիւններու Լիբանան առաքման հրամայականը: Վարչապետ Միքաթի իր հերթին ներկայացուց իր ճիգերը միջազգային ընտանիքին մօտ Լիբանանին զօրակցութիւն ապահովելու առումով եւ Իսրայէլի ոճրային ու ցեղասպանական ոճիրներուն դիմաց անտարբերութեան պատը քանդելու նպատակով Պէյրութի կողմէ տարուող քաղաքականութիւնը: Հանդիպման աւարտին Յակոբ Բագրատունի յայտնեց. «Լիբանանի վրայ շղթայազերծուած պատերազմին, միջազգային ընտանիքի լռութեան, համաշխարհային անտարբերութեան եւ Իսրայէլի կողմէ իրերայաջորդ ու մագլցում արձանագրող ոճիրներուն լոյսին տակ, մեր առաջնահերթութիւնը միշտ երկիրն ու ժողովուրդն են` ներկայ փուլին մէկդի ձգելով տարբեր կարծիքները կամ տարակարծութիւնները, եւ այն, թէ ինչպէ՛ս կրնանք ձեռք ձեռքի տալ` մեղմացնելու համար տառապանքը, եւ հասնիլ երկրի մը, հայրենիքի մը, որ արժանապատուութեամբ ու հպարտութեամբ կ՛ապրի: «Մեկնելով ասկէ, վարչապետի պաշտօնակատարին հետ հանդիպումը խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի հետ Լիբանանին հոգալու եւ թիւ 1701 որոշումի գործադրութենէն ու հանրապետութեան նախագահի ընտրութենէն սկսող լուծումներ գտնելու անոր ջանքերը գնահատելու համար էր: «Վարչապետի պաշտօնակատարը շարունակ Լիբանանէն ներս թէ դուրս կը գործէ, սակայն անոր դիմաց արտասահմանէն որեւէ հետաքրքրութիւն չենք տեսներ: Բայց եւ այնպէս, կը յուսանք, որ վարչապետի պաշտօնակատարի ջանքերը ներկայ փապուղիին մէջ որոշ լոյսի մը կը հասնին: «Երէկ գումարուած հոգեւոր վեհաժողովէն ետք, պէտք է բոլորս մեր խիղճը քննենք, վերատեսութեան ենթարկենք մեր հաշիւները, մտածենք Լիբանանի ապագային մասին եւ բոլորս զինադադար, բանակի տեղակայում ու հանրապետութեան նախագահի ընտրութիւն պահանջենք», աւելցուց Բագրատունի»:
    23:40
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուղեղլվա․ մաս 6»․ Փաշինյանի խոստումները բանակին և Ռուսաստանի Դաշնությանը
    Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈւ-երի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈւ-երի գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈւ-երի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է:
    23:20
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը։ Քաղաքապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է․ «1. Նաիրա Մարտունիկի Սիմոնյանին՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից ազատել «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: 2. «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Սվետլանա Թադևոսյանին»: Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից։
    23:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Անչելոտին կանգնած է օգնականներին կորցնելու վտանգի առաջ․ հայտնի է պատճառը
    Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը մոտ ապագայում կարող է փոփոխությունների ենթարկվել։ Դավիդե Անչելոտին և Ֆրանչեսկո Մաուրին, որոնք ներկայումս օգնում են Կարլո Անչելոտիին, պատրաստվում են գնալ իրենց ճանապարհով. երկուսն էլ մտածում են մարզչական անկախ կարիերա սկսելու մասին, Armsport-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի համաձայն՝ հաջորդ ամառ երկու մասնագետներն էլ կլքեն «սերուցքայինների» ճամբարը։ Դավիդե Անչելոտին և Ֆրանչեսկո Մաուրին Անչելոտիի հետ աշխատել են նաև անգլիական «Էվերտոնում», իտալական «Նապոլիում», գերմանական «Բավարիայում» և ֆրանսիական ՊՍԺ-ում: Իտալացի մասնագետի երկու օգնականներն էլ այժմ 35 տարեկան են։ Կարլո Անչելոտիի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
    22:45
    19.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինական ճակատում մարտերը չեն դադարում, դիվանագիտական ճակատում՝ նույնպես
    Ռուսաստանը հայտնել է, որ Դոնեցկի մարզում իր վերահսկողության տակ է անցել ևս մեկ գյուղ՝ Զորյանոյե բնակավայրը։ Հարվածներ են հասցվել Ուկրաինայի 138 շրջանների թիրախների: Ուկրաինական բանակն էլ ԱԹՍ-ներ է ուղարկում Ռուսաստանի տարածքի վրա:
    22:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ավանեսյանը Վանաձորում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում հանդիպել է կանանց հետ
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վանաձորում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում հանդիպել է կանանց հետ։
    22:15
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևին ավելի մեծ օգնություն տրամադրելու հարցն են քննարկելու G7-ի երկրների պաշտպանության նախարարները
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իտալիայում G7-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կքննարկվի Կիևին ավելի մեծ ռազմական օգնություն տրամադրելու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Քննարկելու ենք, թե ինչ կարող ենք անել Ուկրաինային տրամադրվելիք օգնության ընդլայնման, պաշտպանական արտադրության ծավալների մեծացման և մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար», - ասել է Ռյուտեն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն Իտալիայում կմասնակցի G7-ի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը։
    22:00
    19.10.24
    Ավելին
  • Իրավական
    Սկանդալը չի մարում Սահմանադրական դատարանի սպառնալից հայտարարությունից հետո
    Հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ Բարձր դատարանի որոշման բովանդակությունը խեղաթյուրելու փորձ է տեսել Սահմանադրական դատարանը ու հորրդորել մասնագետներին չմեկնաբանել այն: Սահմանադրագետները այս հորդորը սպառնալիք են համարում, քանի որ ուրբաթ տարածած հաղորդագրությունում ՍԴ-ն հայտնում է, թե «հակաօրինական դրսևորումները պետք է արժանանան իրավական գնահատականի»: ՍԴ-ին ամենաշատը խոցել է Անկախության հռչակագրին տրված իր գնահատականին մասնագետների քննադատությունը:
    21:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Կութ գյուղում. այրվել է տան տանիքը
    Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։47-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել են գյուղի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։
    21:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Ամիրբեկով
    «Հայաստանը ցանկանում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ ստեղծելով թյուր տպավորություն, թե իբր կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում, բայց իրականում՝ ժամանակ է ձգում և խաղաղության գործընթացը տանում է դեպի փակուղի։ Ակնհայտ է, հենց Հայաստանը սկսեց անսահմանափակ քանակությամբ դիվանագիտական, տնտեսական և ռազմական օգնություն ստանալ Արևմուտքից, այդ թվում՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ԵՄ անդամ առանձին երկրներից, նա կորցրեց բանակցություններին կառուցողականորեն մասնակցելու բոլոր հետաքրքրությունները, և կարծես թե, Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն այլևս նրա համար առաջնահերթություն չէ»,- ընդգծել է նա։
    21:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
    Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության կանանց 60 կգ քաշային մարզիկների պայքարում Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինացի Տատյանա Դովգալին։ Բռնցքամարտիկը նախորդ տարի ևս նվաճել էր Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոնի կոչումը:
    21:15
    19.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելի վարչապետի նստավայրը ԱԹՍ հարձակման թիրախ է դարձել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո
    ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Կեսարիայի կեցավայրին են հարվածել Լիբանանից արձակված անօդաչուները: Հարձակման պահին Նեթանյահուն ու կինը տանը չեն եղել: CNN-ին հայտնի է դարձել, որ Սինվարի մահը վրա է հասել ինքնաձիգի արձակած գնդակից: Իսրայելցի հետախույզները Սինվարին Գազայում սպանելուց հետո առևանգել են: Հնարավոր է նրա մարմինը փոխանակեն իսրայելցի գերիների հետ:
    21:00
    19.10.24
    Ավելին