Լրահոս
2024-10-21
-
ՀասարակականՎանդալիզմ՝ Երևանում․ ջնջել են հերոսների նկարները. Oragir.newsԵրևանում ջնջել են պատերազմում զոհված հերոսների նկարները:Ավելին10:1421.10.24 -
ՀասարակականԱրագածավան-Գետափ ճանապարհին բախվել են «Audi»-ն և «Nissan»-ը, վերջինում հրդեհ է բռնկվել, իսկ «Audi»-ն գլորվել է ձորակըՀոկտեմբերի 20-ին, ժամը 20:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:Ավելին10:1321.10.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին10:0021.10.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարիցՀոկտեմբերի 20-ին՝ ժամը 01:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են KamAZ մակնիշի բեռնատարը (վարոդ՝ Հ. Դ.) և Howo մակնիշի ավտոցիստեռնը (վարոդ՝ Ա. Օ., ծնված 1986 թ.). ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Փրկարարներն Ա. Օ.-ին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:Ավելին09:4521.10.24 -
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3021.10.24
2024-10-20
-
ՍպորտՄեսսին՝ Ինտեր Մայամիի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստՄայամիի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել MLS-ի կանոնավոր առաջնության վերջին տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 6-2 հաշվով։ Այսպիսով, Մեսսին դարձավ ամերիկյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ 37-ամյա հարձակվողն ամերիկյան ակումբի կազմում դարձել է 33 գոլի հեղինակ։ Այս ցուցանիշով արգենտինացին շրջանցել է էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանային, ով «Ինտերի» կազմում 32 գոլ ունի։ Նշենք, որ MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։Ավելին23:5820.10.24 -
ՀասարակականԵՊՀ ուսանողները այցելել են ՄԻՊ-ի գրասենյակՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ամբիոն/YSU Department of Social Work-ի երրորդ կուրսի ուսանողները «Մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» առարկայի շրջանակում դասախոս Լիանա Մկրտչյանի հետ այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ ուսանողներին նարկայացվել է Գրասենյակի մասին կարևոր տեղեկություն։ «Մասնավորապես՝ -Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կառուցվածքը -առաքելությունը -գործունեության ոլորտները -մարդու իրավուքների պաշտպանության մեխանիզմները: Հանդիպումն ավարտվեց հարց-պատասխանով»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին23:3020.10.24 -
ՍպորտՀայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալովՀայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին նվաճեց 2 ոսկե և 3 արծաթե մեդալ։ Մրցաշարի ընթացքում մեր բռնցքամարտիկների կողքին էր Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ 60 կգ Էլիդա Քոչարյան 51 կգ Ռուդոլֆ Գարբոյան 57 կգ Ռուսլան Ասլիկյան 60 կգ Արթուր Սահակյան 67 կգ Հարություն Հակոբկոխյան:Ավելին23:0720.10.24 -
ԱշխարհՀնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասինՎերջին շաբաթվա ընթացքում հնդկական ավիաընկերությունները ստացել են ավելի քան 70 կեղծ սպառնալիք միջազգային չվերթներում ռումբերի տեղադրման վերաբերյալ, ինչը զգալիորեն բարդացրել է ավիափոխադրողների աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հավելելով, որ սպառնալիքների աղբյուրը գտնելու համար ստեղծվել է հատուկ թիմ, որին միացել են Դելիի ոստիկանության կիբեռանվտանգության բաժնի և Intelligence Fusion & Strategic Operations ստորաբաժանման փորձագետները։ Իրավապահ մարմինները փնտրում են սպառնալից հաղորդագրություններ ուղարկող հանցագործին կամ հանցագործների խմբին։ «Կասկածներ կան, որ օպերատորն օգտագործել է VPN կամ darknet բրաուզեր՝ X-ում հաշիվներ ստեղծելու համար, այնուհետև հաղորդագրություններ է տեղադրել մեկից ավելի օգտահաշիվներից», - մեջբերում է թերթը ոստիկանության ներկայացուցչի խոսքը: Հնդկաստանը խնդրել է սոցիալական մեդիա հարթակներին արգելափակել սպառնալից հաղորդագրություններ տեղադրող հաշիվները և ջնջել դրանք: Նման հաղորդումները հանգեցրել են որոշ չվերթների հետաձգման և չեղարկման, ինչպես նաև օդում օդանավերի երթուղիների փոփոխության։Ավելին23:0020.10.24 -
ՀասարակականՆորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է. 2 երեխա և 1 ծնող ընկել են ավտոբուսիցԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները սովորում են Երևանի թիվ 152 դպրոցում և «Temsa» մակնիշի ավտոբուսով երեխաները ուսուցիչների և մի քանի ծնողների հետ Նորավաանքից վերադառնում էին Երևան ու Արարատի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոբուսի դուռը բացվել է և 3 հոգին հայտնվել են դրսում։ Նշված ավտոբուսով էլ վիրավորներին տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ստացել ու նրանց տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։Ավելին22:3020.10.24 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ ավտոկռունկի կողաշրջման դեպքիցՀոկտեմբերի 20-ին, ժամը 15:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտակայքում ավտոկռունկը թեքվել է և հենվել շենքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում ավտոկռունկը կողաշրջվել է և ընկել երկհարկանի շինության և արտաքին լուսավորության լարերի վրա, ինչի հետևանքով ձևախախտվել է շինության արտաքին պատը (մոտ 25 քմ) և փլուզվել մոտ 2 քմ հատված. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: Կողաշրջված ավտոկռունկն ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով:Ավելին22:0020.10.24 -
ՄիջազգայինԳազայում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 84 պաղեստինցի է զոհվելԳազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով 24 ժամվա ընթացքում առնվազն 84 պաղեստինցի է զոհվել և գրեթե 160-ը վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների վերսկսվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցի զոհերի ընդհանուր թիվը հասել է 42 հազար 603-ի, իսկ վիրավորներինը՝ 99 հազար 795-ի։ Գերատեսչությունը հավելել է, որ Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքի գիշերային ռմբակոծության հետևանքով 87 մարդ զոհվել կամ գտնվում է շենքերի փլատակների տակ, ավելի քան 40-ը վիրավորվել է, ընդ որում՝ որոշ վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:Ավելին21:3020.10.24 -
ՀասարակականՊռոշյան գյուղում վթարի ենթարկված 32-ամյա կինը գիտակցության չգալով մահացել էԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն։Ավելին21:1020.10.24 -
ՀասարակականՀռոմի եկեղեցում ջրօրհնեք է կատարվել. աղոթել են հայոց պետականության համար«Այսօր Հռոմի Ս. Վլաս եկեղեցում ջրօրհնեք կատարեցինք նորօրհնյալ մյուռոնով՝ աղոթելով հայոց պետականության և եկեղեցու անսասանության համար:Ավելին21:0020.10.24 -
ՀասարակականՇրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթըՇրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը՝ նախարարության կառույցներում․ ««Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել են Հավուց Թառ վանական համալիրի 3D սկանավորում: Վեդու ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների հետ կազմակերպվել է Էկոկրթական հանդիպում բնության հատուկ պահպանվող տարածքները թեմայով: «Իմ կյանքը համայնքում-6» ծրագրի մասնակից աշակերտները թանգարանում ծանոթացել են «Խոսրովի անտառ»-ի պատմությանը, ջրագրությանը, լանդշաֆտներին և էկոհամակարգերին, բուսական և կենդանական աշխարհին, պատմամշակութային հուշարձաններին, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերին: «Արփի լիճ» ազգային պարկում «Էկոկանաչ ճամբար` բնություն յուրաքանչյուր պահին» ծրագրի մասնակից 46 երեխաներ այցելել են «Արփի լիճ» ազգային պարկ։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները երեխաներին ներկայացրել են ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհը, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Ստացած գիտելիքները համատեղվել են երեխաների բնապահպան գործողություններով: «Դիլիջան» ազգային պարկում Այցելուների կենտրոնում Դիլիջանի Ավագ դպրոցի սաների համար իրականացվել է ինտերակտիվ դասընթաց-քննարկում հետևյալ թեմաներով՝ «Դիլիջան» ազգային պարկի բուսականությունը, կարմիրգրքային տեսակները, դեղաբույսերը, ուտելի բուսատեսակներն ու ներկանյութերը: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում Երևանի ագրոօդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտներին: Հայաստանի բնության պետական թանգարանում Էկոկրթական միջոցառումներ են կազմակերպվել դպրոցահասակների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին20:3020.10.24 -
ՀասարակականՀրազդանում վերամբարձ կռունկը կողաշրջվել ու մասամբ հայտնվել է բնակչին պատկանող շենքումԱյսօր՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի միկրոշրջան 4-րդ փողոցի 29 շենքի մոտ վերամբարձ կռունկը կողաշրջվել և մասամբ ձողի հատվածը հայտնվել է բնակչի շինության մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «XCMG» մակնիշի ավտոկռունկը աշխատանքներ կատարելու ժամանակ շրջվել է և ընկել երկհարկանի տան վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վերամբարձ կռունկի սեփականատիրոջ, վարորդի և վնասված շինության սեփականատիրոջ ինքնությունը։ Քաղաքացիները մեկ այլ վերամբարձ կռունկի ու ճոպանների միջոցով այն դարձի բերեցին։Ավելին20:0020.10.24 -
ՍպորտԲռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկինԲուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցի Նիժատ Հուսեյնովին ու դարձել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Ավելին19:3020.10.24 -
ՔաղաքականՀեղափոխական արժեքները կարծես թե դառնում են անհասկանալի. Ստեփան ԴանիելյանԴա ահազանգ է քաղաքական կազմակերպությունների համար, նաև` մարտահրավեր: Կարճ ասած, քվուրների ծավալի նվազումը հանրության շրջանում սկսված անորոշության ցուցիչն է: Փորձենք ավելի խորանալ երևույթի մեջ:Ավելին19:0020.10.24 -
ՔաղաքականՀակոբ Արշակյանը վիետնամական կողմին է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակըԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես անդրադառնալով նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս առիթով վիետնամական կողմն իր աջակցությունն է հայտնել երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացին: «Վիետնամը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մեր երկրների միջև հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության խորացման համար»,- ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր հարթակ է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման և միջպետական հարաբերությունների զարգացման համար: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է զրուցակցին, որ ՀՀ ԱԺ-ում գործում է Հայաստան-Վիետնամ բարեկամական խումբ: Հայկական կողմն ակնկալում է նմանատիպ խմբի ստեղծումը Վիետնամի խորհրդարանում: Երկու օրենսդիր մարմինների միջև շփումների ակտիվացման առումով փոխադարձ այցերը չափազանց կարևոր են: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է մոտ ապագայում սպասվող Ազգային ժողովի նախագահի այցին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն՝ համոզմունք հայտնելով, որ այն կծառայի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացմանը և երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման հնարավորությանը: Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում ջանքեր գործադրել Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև արդյունավետ համագործակցության հարցում: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը և բարձր է գնահատում նախորդ տարվա օգոստոսին ստացած դիտորդի կարգավիճակը: Աժ փոխխոսնակն ընդգծել է նաև ՀՀ-ի արդյունավետ համագործակցությունն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ միջազգային կազմակերպությունների շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին18:3020.10.24 -
ՔաղաքականԱնընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում ՀՀ դեսպանԻրանում Հայաստանի դեսպանը, պատասխանելով այն հարցին, որ թեև Երևանի ու Բաքվի պաշտոնատար անձինք հայտարարում են կայուն խաղաղության հասնելու մասին, բայց կարծես երկու պետությունների միջև առկա են տարակարծություններ, որոնք խոչընդոտում են խաղաղության հասնելուն: Ո՞րն է Ձեր գնահատականը, հայտնել է. «Հայաստան Հանրանպետության համար տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը կարևորագույն առաջնահերթություն է։Ավելին18:0020.10.24