Լրահոս

2024-10-20
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան
    Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ազատություն». - Միաժամանակ Երևանը տևական ժամանակ է՝ Բաքվին առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված դրույթները, ինչը Բաքուն մերժում է՝ պնդելով, որ պետք է համաձայնեցնեն բոլոր կետերը, Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, անգամ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը Նահանգներում չազդեց։ Կարո՞ղ ենք ասել, որ գործընթացը փակուղի է մտել։ Ալեն Սիմոնյան. -Ո՛չ, չենք կարող այսպիսի բան ասել և չպետք է ասենք, ու պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։ Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, որ այս գիտակցումը կա նաև Ադրբեջանում։ «Ազատություն». - Նաև կարծիք է հնչում, որ տվյալ իրավիճակից ելքը կարող է լինել Հայաստանի կողմից հավելյալ զիջումների պարագայում։ Դուք ինչպե՞ս եք տեսնում ելքը։ Ալեն Սիմոնյան. - Ի՞նչ զիջումների մասին է խոսքը. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի։
    17:30
    20.10.24
    Ավելին
  • Աշխարհ
    Քրիստոսի մարդիկ հալածվում են՝ Հայաստանից մինչև Ուկրանիա. ինչո՞ւ են սպանում Աստծուն մարդկանց մեջ
    Ուկրաինայում շարունակվում է Կիև-Պեչորյան մայրավանքի ու 2018-ին Զելենսկիի իշխանության աջակցությամբ ձևավորված ուղղափառ եկեղեցու հակամարտությունը: Այս հինգշաբթի մոտ 100 զինված անձ դիմակներով ներխուժել է Չերկասիի տաճար, հարձակվել հավատացյալների վրա, ընդհատել պատարագը: Այդ տաճարը հոկտեմբերի 17-ից անցել է ուկրաինական ուղղափառ եկեղեցու ենթակայությանը: Մինչև դա Մոսկվայի պատրիարքությանն է ենթարկվելիս եղել: Հակաեկեղեցական շարժումը գրավել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ուշադրությունը ու դարձել նրա «Քրիստոսի մարդիկ. մեր ժամանակներ» վավերագրական ֆիլմի առանցքը:
    17:10
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր ոսկե մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի
    Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը: Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:
    17:00
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են
    Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որից 5-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    16:54
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ
    Տեղում Գ. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Տաշիրի խճուղում գործող թիվ 33 մանկապարտեզի մուտքի և իր աշխատասենյակ դռները բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել գումար, ալկոհոլային խմիչքներ և մեծ քանակի 500-դրամանոց մետաղադրամներ։
    16:40
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սոթքում առաջին ձյունն է տեղացել․ գյուղացիների մեծ մասը դեռ չի հասցրել բերքը հավաքել (տեսանյութ)
    Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ՝ առաջին ձյունն է այսօր տեղացել: Ֆեյսբուքյան էջում գրում է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը․ «Բայց գյուղացիների մեծ մասը դեռ չի հասցրել բերքը հավաքել, մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է, իսկ դա մարդկանց տարվա եկամուտն է, ապրուստի միջոցը...»,- նշել է նա։
    16:30
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև․ լեռնային գոտիներում ձյան տեսքով
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 
    16:00
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արշակյանը Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը
    ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին: Հակոբ Արշակյանն ընդգծել է պատմամշակութային խորը հենք ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները և նշել, որ Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրագրված է Կառավարության ծրագրի առաջնահերթություններում: ԱԺ փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը: Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առևտրի, տրանսպորտի և կապի, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, կինոարտադրության և այլ ոլորտներում: Խոսելով տուրիզմի և տնտեսության զարգացման խթանման անհրաժեշտության մասին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների կարևորությունը՝ նշելով, որ աշխատանք է տարվում չվերթներն ընթացիկ տարում մեկնարկելու ուղղությամբ: Առանձնացվել է նաև համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Կողմերը խոսել են նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխգործակցության մասին՝ կրթության և մշակույթի ոլորտներում: Հնդկական կողմը շնորհակալություն է հայտնել ավելի քան 3,000 հնդիկ ուսանողների ուսման հնարավորության համար: Հանդիպման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և մանրամասնել հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները:
    15:30
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. հայտարարություն
    Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել։ Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի արձանագրվել, չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է։ Այդ մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը․ «Մասնավորապես, 2023 թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կոնկրետ սահմաններում՝ 86600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը լեգիտիմացնող քայլ է։ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թ․ հուլիսի 8-ին ընդունել է որոշում, ըստ որի՝ 1/ Հայաստանի Հանրապետությունը պետք է հետևողականորեն սատար կանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, 2/ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- ասվում է հայտարարության մեջ։
    15:00
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանում հայտնի հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոնից իրենց հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Վան» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի բազմոցին բերանքսիվայր հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Ռուստամ Հ.-ի դին։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
    14:30
    20.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Մեքսիկայով՝ Ամերիկա. մոտ 750 հազար մարդու արդեն դեպորտ են արել
    Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայությունները ռեկորդ են սահմանել. այս տարի երկրից արտաքսել են առնվազն 742 հազար մարդու՝ անօրինական միգրանտների: Մոտ 11 միլիոն ապօրինի ներգաղթյալ է այսօր ապրում Միացյալ Նահանգներում: Դոնալդ Թրամփը խոստացել է՝ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում, զանգվածաբար արտաքսել նրանց: «Կսկսենք մեկ միլիոն մարդու վտարելուց»,- որոշել է Թրամփը:
    14:00
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «100 կիլոմետրը՝ 6 ժամում. կեցցե՛ հեծանիվը»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվային արշավից: «100 կիլոմետրը՝ 6 ժամում։ Կեցցե՛ հեծանիվը»,- Instagram-ի իր միկրոբլոգում, տեսանյութին կից, գրել է վարչապետը:
    13:30
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է․ պետությունը մշտապես գյուղացու կողքին է. Պապոյանի ուղերձը
    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։ Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում։ ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է, և պետական աջակցության առանձին ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ոլորտի առաջմղման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության ու գրավչության բարձրացման ուղղությամբ։ Տեղին է նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9 տոկոսը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ։ Գյուղատնտեսության աշխատողների աշխատանքի և նվիրումի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում տոկունություն, ուժ և եռանդ»:
    13:00
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:40
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Տառերի պուրակի» մոտ Nissan-ը մխրճվել է քարով բարձված «КамАЗ»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր
    Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ-3 ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Խ.-ի վարած «Nissan» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 54-ամյա Էդիկ Ն.-ի վարած «КамАЗ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
    12:20
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է էլեկտրական շչակ
    ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
    12:00
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել անտառում․ հայտնի է պատճառը
    Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Կարո Է.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել անտառում՝ ծառեր մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    11:40
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ (Երևան-Արմավիր Dպ 500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Նոր Խարբերդ, Մարմարաշեն, Նոր Կյուրին, Ջրահովիտ, Սիս, Սիփանիկ, Նորամարգ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Զորակ, Նիզամի, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Ղուկասավան բնակավայրերի գազասպառողների, «Ֆրիվեյ Էքսպրես» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Աշոտ Միրզոյան» Ա/Ձ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արմ Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էյ Ջի Ջիլ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ել-Մար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիգա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ճերմակ Երամ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մոլիան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էտրո» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Խաչփար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի,«Էս-Կա-Վի Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գաստոպ» («Հովան-Լիան»)ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ֆայերգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարանդ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արտ Թամ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Շահումյան գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մետէքսիմ», «Գրանդ Մաստեր», «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո ՄՎ», «Մասիս Տոբակո ՄՎ», «Փեյփեր Թրեյդինգ», «Հիպերնովա», «Արհովշին», «Վարիանտ Գրուպ», «Ասկե Գրուպ» ՍՊԸ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 22-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 22-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Խանջյան, Ագաթանգեղոսի, Արշակունյաց, Խորենացու, Դեղատան, Վ.Սարգսյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտայի թիվ 16, 20 բազմաբնակարան շենքերի, Ահարոնյան փողոցի առանձնատների, բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 1, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների առանձնատների, Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 3-րդ փողոցի թիվ 2-րդ բազմաբնակարան շենքի, Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 11, 11ա, 13, 13ա, 15, 17, 17ա բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 1-ին փողոցի թիվ 51 շենքի, Պ. Սևակ փողոցի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 5, 7, 9, 8, 8/1, 8/2, 30, 90, 92, 51/2 բազմաբնակարան շենքերի, առանձնատների, Դ. Անհաղթ փողոցի թիվ 1, 3, 5, 7, 9, 19, 19/1, 17, 23/1 բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի բազմաբնակարան շենքերի, Լեփսիուսի փողոցի թիվ 1, 2-րդ փողոցների առանձնատների, Լեփսիուսի փողոցի բազմաբնակարան շենքերի, Կամարակ փողոցի թիվ 1, 2-րդ նրբանցքների, Հասրաթյան փողոցի թիվ 1, 2-րդ բազմաբնակարան շենքերի, առանձնատների, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 1, 2-րդ, 3-րդ փակուղիների բազմաբնակարան շենքերի, թիվ 70/1, 72, 74, 76, 66, 66ա, 62/1, 49, 51 բազմաբնակարան շենքերի, Վ.Վահյան փողոցի առանձնատների, Ներսիսյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Քանաքեռ 1-ին փողոցի, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Քանաքեռցու, Սարկավագի, Աղասու փողոցների առանձնատների (մասնակի), Ադոնցի փողոցի թիվ 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի, Սարկավագի փողոցի թիվ 32ա բազմաբնակարան շենքի, Ֆանարջյան փողոցի թիվ 1, 76/18, 64/5, 90–92/8 առանձնատների գազասպառողների, «Իզմիրլյան բժշկական կենտրոն», «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն», «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ», «ՈՒիգմոր Գրուփ», «Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա», «Երևանի Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ների, ՍԻԹԻ», «Ջերմուկ Ինթերնեյշնլ», «Պարգև» ՍՊԸ-ների, սեփականատեր Հայկ Գալստյանի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Գրիբոյեդովի, Ն.Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի անցուղու, Կոմիտասի պողոտայի, Տիգրանյան, Ն.Զարյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների, «Վարսամ և ընկերներ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ջի Բի Ար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ստեփան Շիշիկյան» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Լի Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արտսոլեի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Առաջին Ծիծեռնակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էյ ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Աշտարակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Զվարթնոց» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲՈւԱՏ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մանիգրանտ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԳԳ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Միսակյան Ներսես» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Քոչարյան Կարինե» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Դավլեքս» ՍՊԸ-ի, «Ա. Կազումյան» ՍՊԸ-ի, «Արատտա Դիսթիլերի» ՍՊԸ-ի, «Արմեն Ալկո» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեյի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Կալինինի 1-ից 130 հասցեների, Գետափնյա փողոցի թիվ 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Կալինինի 1-ին նրբանցքի, Արցախյան 1-ին փողոցի, Իվանովոյի, Ուսանողական, Մյասնիկյան փողոցների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը։
    11:20
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի համար զարմանալի և ցավալի է, որ չեղարկվել է իր և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը. «Ազատություն»
    «Ունեցել ենք երկու հանդիպում իմ գործընկերոջ հետ, և պետք է ասեմ, որ հանդիպումներն անցել են բավականին հասկանալի և բավականին կառուցողական տրամաբանության մեջ, և 2-րդ հանդիպման ժամանակ ես խնդրեցի, առաջարկեցի՝ քննարկենք պառլամենտական մակարդակով գերիների հարց և հնարավորություն ունենանք այդ մակարդակով գոնե 3 գերի վերադարձնել Հայաստանի Հանրապետություն։ Եվ իմ գործընկերն ասաց, որ դա կքննարկի և կպատասխանի։ Հետո մենք Դուշանբեում էինք տիկին Գաֆարովայի հետ, և 3 օր իրար հետ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, և որևէ ձևով ես որևիցե ակնարկ կամ ինֆորմացիա չեմ ստացել առ այն, որ մենք չենք հանդիպելու։
    11:11
    20.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ղազախստանում դեռահասի սպանությունից հետո բարձրաստիճան ոստիկաններին ազատել են աշխատանքից
    Ղազախստանի Ալմա-Աթայի շրջանի ոստիկանական բաժանմունքի ղեկավարները, որտեղ տեղի է ունեցել 16-ամյա դեռահասի աղմկահարույց սպանությունը, ազատվել են պաշտոնից։ Նշանակվել են նաև վարչության նոր պետ և նրա առաջին տեղակալ, Shantnews-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զբաղեցրած պաշտոններից ազատվել են տարածաշրջանային վարչության պետի առաջին տեղակալ, ծայրահեղականության դեմ պայքարի վարչության պետ Սերիկ Շալխարովը, քրեական ոստիկանության վարչության պետ Ուլան Բայտակովը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Ռուսլան Սմագուլովը։ Դուլաթ Կայրը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Ժանաթը ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Պաշտոնից ազատվել է նաև Տալգարի շրջանի ոստիկանության բաժնի պետ Նուրժան Կունթունովը։ Հոկտեմբերի 4-ին Թալգարում 16-ամյա դեռահաս է սպանվել։ Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել խանութում, որտեղ աշխատում էր սպանվածի հայրը։ Ուշ երեկոյան խանութի այցելուները վիճաբանություն են սկսել խանութի տիրոջ հետ, երբ վերջինս, ըստ օրենքի, հրաժարվել է այդ ժամին ալկոհոլ վաճառել։ Հորը օգնության է հասել դեռահաս որդին։ Ծեծկռտուք է սկսվել։ Երեխայի հայրը մի քանի անգամ զանգահարել է ոստիկանություն, սակայն պատասխան չի ստացել։ Ականատեսների վկայությամբ՝ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 10-15 մարդ՝ բոլորը դանակներով ու հրազենով։ Դանակահարվել է նաև երեխայի հայրը, նրա հորեղբայրն ու ընկերը։ Շտապօգնությունը, հարազատների խոսքով, ժամանակին չի ժամանել։ Տուժածներին ստիպված են եղել իրենք տեղափոխել հիվանդանոց։ Տեղացիների նկարահանած կադրերում երևում է, որ մայրը փորձում է փրկել որդուն, խնդրում է դադարեցնել, իսկ որդուն ծածկում է իր մարմնով։ Միջադեպից հետո անհայտ անձինք հրկիզել են տունը, որտեղ բնակվում էր սպանված դեռահասի ընտանիքը։ Միջադեպը Ղազախստանում հասարակական մեծ դժգոհություն է առաջացրել։ Տեղացիների կարծիքով՝ որոշ մեղադրյալներ կարող են խուսափել պատժից, քանի որ ունեն ազդեցիկ բարեկամներ: 150 մարդ ցույց է կազմակերպել Թալգարի ոստիկանության շենքի դիմաց։ Մարդիկ սպառնացել են ինքնահրկիզվել և փակել փողոցները՝ պահանջելով օբյեկտիվ քննություն։
    11:00
    20.10.24
    Ավելին