Լրահոս

2024-10-19
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոզամբիկում գնդակահարել են առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանին
    Մոզամբիկի առաջատար ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբանը գնդակահարվել է, երբ երկրում տեղի ունեցած ընտրություններից հետո հաշվում էին ձայները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոզամբիկում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ։ Նախնական արդյունքներով՝ նախագահի թեկնածուներից առաջատարը իշխող «Ֆրելիմո» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Շապուն է։ Նախագահական ընտրություններին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև անկախ թեկնածու Վենասիու Մոնդլանեն։ Նա անհամաձայնություն է հայտնել նախնական արդյունքների հետ և խոստացել է հոկտեմբերի 21-ին կազմակերպել զանգվածային քաղաքացիական անհնազանդություն։ «Էլվինու Դիաշը, նախագահի թեկնածու Վենասիու Մոնդլանեի փաստաբանը և ընդդիմադիր դաշինքի գլխավոր իրավախորհրդատուն, բարբարոսաբար սպանվել է Մապուտոյում», - նշված է լրատվամիջոցի հրապարակման մեջ։ Դիաշից բացի, մահացել է նաեւ «Պոդեմոս» կուսակցության անդամ Պաուլու Գուամբեն, ով նրա հետ երթևեկում էր նույն մեքենայով։ Նրանց մեքենան կանգնեցրել են երկու անհայտ անձինք և կրակել հրազենից։
    17:00
    19.10.24
    Ավելին
  • Աշխարհ
    Վան Գոգի արևածաղիկները սկսել են ծաղկել. զարմանահրաշ դաշտեր՝ Նիդերլանդներում
    Նիդերլանդներում Վան Գոգի հայտնի արևածաղիկներին նորից կյանք են տալիս բուսաբանները: Իրենց հռչակավոր հայրենակցի արվեստի գլուխգործոցը Էտեն-Լեուրի դաշտերում վերարատադրել են բնական արևածաղիկներով, որը տեսնելու համար հոլանդական այդ քաղաք է գնացել մոտ 20 հազար մարդ:
    16:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար․ Sputnik Արմենիա
    Դիմողների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանից է՝ 7,693 անձ, որոնցից 3,588-ը դիմել է անմիջապես Միգրացիայի և քաղաքացիություն ծառայություն (ՄՔԾ), իսկ 4,105-ը դիմում է ներկայացրել հյուպատոսական ծառայության միջոցով։
    16:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «3+3» ձևաչափով նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
    Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։ Համատեղ հռչակագրում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում: Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Հռչակագրում ընդգծվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը։
    16:15
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աստղիկ Կարապետյանը հայտնաբերվել է
    Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարակած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ի երեկոյան Աստղիկ Կարապետյանը Արարատի մարզում հայտնաբերվել և ներկայացվել է Շենգավիթի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տարեկան համաժողովին
    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։ ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում են միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում: Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալին (Նորվեգիա) և ՆԱՏՕ-ի ԵԴՈՒԳՀ գործընկերության դիրեկտորատի ռազմական համագործակցության ծառայության ղեկավար-շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մարտին Ռեմեսին (Սլովակիա)։ Քննարկվել են համագործակցությանը, այդ թվում՝ փոխգործակցելիության գնահատման հաջորդ շրջափուլին վերաբերող հարցեր: Հայկական պատվիրակությանն են հանձնվել հայկական ստորաբաժանումների նախորդ շրջափուլի գնահատման արդյունքում փոխգործակցելիությունը հաստատող հավաստագրերը։
    15:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կիրանցի բնակիչները աշնանացան չեն արել, շատ քիչ թվով կով են պահում. Ոսկան Սարգսյան
    «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել է «պետական սահման, խաղաղություն ու անվտանգություն, բայց` փոքր հատվածում»»,-գրում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։ Նա մանրամասնում է. «Կիրանցում բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայատարել է «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վա՜յ, էս ի՞նչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան ա․․»: Կիրանցի բնակիչներին հարցրի, թե իրենք սահմանի այդ հատվածում խաղաղություն անվտանգություն զգո՞ւմ են։ Բնակիչներն ասացին, որ իրենք անհանգստություն և վտանգներ են զգում, քանզի ամեն օր տեսնում են Ադրբեջանին հանձնված տարածքում կանգնեցված Ադրբեջանի դրոշը, տեսնում են, թե այնտեղ ադրբեջանցի զինվորականներ են հայտնվում, ադրբեջանցիներն այդ տարածքում քեֆեր են անում։ Սահման դարձած պատի կողքին ապրող Կիրանցի բնակիչ Մհեր Ավալյանի ընտանիքն ամեն օր անհանգստությամբ է նայում սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տարածքում կատարվողին։ Ադրբեջանին հանձնված 64 հեկտար վարելահողերում, ի տարբերության նախորդ տարվա, Կիրանցի բնակիչները ադրբեջանական 2 հենակետերի արանքում հայտնված տարածքում ընդհանրապես աշնանացան չեն արել։ Այս ամառ ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ այդ տարածքում մոտ 14 հեկտար հացահատիկը հնձելու համար Խերմիլի գյուղի միջով կոմբայն անցկացնեն, կոմբայնն այլ կերպ են անցկացրել; Ադրբեջանցիները իրենք են հնձել Խերմիլի գյուդի մոտակա տարածքում Կիրանցի բնակիչների ցանած մի քանի հեկտար ցորենի արտերը։Սահմանազատումից, տարածքները հանձնելուց հետո Կիրանցում շատ քիչ թվով խոշոր եղջերավոր անասուներ են մնացել, մինչդեռ գյուղում թվով 14 կով պահողներ կային։ Քանի որ գյուղի արոտավայրերը հանձվել են Ադրբեջանին, անցյալ տարի Սևքարի անտառտնտեսությունը փշալարով փակել է Կիրանցից Ոսկեպար հատվածում գտնվող անտառը, Կիրանցը մնացել է առանց արոտավայրի»։
    15:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվան և Կիևը փոխանակվել են գերիներով
    Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 95 ռուս զինծառայող, փոխարենը 95 ռազմագերի էլ հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ: Նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնման համար։ Նշվում է, որ գերությունից ռուս զինծառայողների վերադարձի համար մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:
    15:15
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետությունը և անկախությունը հաց ստեղծելու գործիք են. Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Պետությունը և անկախությունը հաց ստեղծելու գործիք են»։
    15:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ։
    14:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. 10 վիրավորների մեջ կան երեխաներ
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Մ8 Թեղուտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes Vito» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասծվածքներով տեղափոխվե են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց: Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
    14:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով. «Հրապարակ»
    Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։ Այսօր առավոտյան էլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ քշում Գյումրու փողոցներում։ Hraparak.am-ին թաղամասի բնակիչներից մեկը պատմեց՝ ամբողջ Գյումրին այս պահին խոսում է, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, մի խումբ թափառող շներ ոհմակով հարձակվել են նրա եւ նրա թիկնապահների վրա։ Նրանք խուճապահար փախչել են Սլաբոդկա թաղամասից։ Վարչապետի հրապարակած տեսանյութում լսվում է շների հաչոցը։
    14:22
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա գլխիվայր հայտնվել ձորակում․ կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
    14:15
    19.10.24
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՄԱՍ-ի առաջնորդի աճյունը հնարավոր է փոխանակվի իսրայելցի գերիների հետ
    ՀԱՄԱՍ-ը հնարավոր է իսրայելցի գերիներին փոխանակի շարժման սպանված առաջնորդ Յահյա Սինվարի աճյունի հետ: Իսրայելցի հետախույզները Սինվարին Գազայում սպանելուց հետո առևանգել են: «CNN»-ը, իր աղբյուրներին հղում անելով, գրում է, որ եթե ՀԱՄԱՍ-ը մերժի Թել Ավիվի առաջարկը, ոչ մի դեպքում չի ստանա նրա մարմինը:
    14:05
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում
    Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը: «Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը՝ կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից: Պլանավորվում է նաև ժամանակակից ինստալյացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար:
    14:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անդրեասյանը Փաշինյանին ներկայացրել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի պահպանման աշխատանքները
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետին ներկայացրել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվում են փուլային՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Ծրագրի առաջին փուլի բյուջեն կազմում է 175,000 դոլար, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերի 30-ից: Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Շիրակի մարզում իրականացվող կրթական հաստատությունների, կառուցման և հիմնանորոգման աշխատանքներին։
    13:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:
    13:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամներ, այդ թվում՝ կանայք
    «Երեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին»,-նման հայտարարություն է տարածել կուսակցությունը։ Ըստ հաղորդագրության, ընդհանուր առմամբ ձերբակալվել են կուսակցության 8 անդամներ, որոնցից 3-ը աղջիկներ են: «Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ: Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները»,-ասված է կուսակցությա հայտարարության մեջ։
    13:18
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արևմուտքում դեռևս կոնսենսուս չկա Ուկրաինայի կողմից հեռահար զենք կիրառելու հարցի շուրջ. Բայդեն
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիա կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ արևմտյան դաշնակիցներին դեռևս չի հաջողվում կոնսենսուսի հասնել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար հեռահար զենք կիրառելու հարցի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը: Հոկտեմբերի 16-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուժի մեջ է պահում Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածների համար ամերիկյան զենքի կիրառման արգելքը: Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ մշակվում է Ուկրաինայի համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Sky News-ին ասել է, որ չի բացառվում, որ ԱՄՆ նախագահը թույլ տա Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։
    13:15
    19.10.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պուտինն ու Փաշինյանը Կազանում շփվելու հնարավորություն կունենան. ՌԴ դեսպան
    Հաջորդ շաբաթ Կազանում են հավաքվելու տարածաշրջանի երկրների ղեկավարները՝ ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին և ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու համա, որին հնարավոր է մասնակցի 38 երկրի 34 ներկայացուցիչ: Ռուսաստանի նախագահը անձամբ է բոլորին հրավիրել Կազան՝ Փաշինյանին ու Ալիևին ԱՊՀ երկրների մոսկովյան վերջին հավաքի ժամանակ: Հարավային Կովկասից Իրանն է անդամակցում ԲՐԻԿՍ-ին, իսկ Թուրքիան և Ադրբեջանը հայտ են ներկայացնում տնտեսական այդ կառույցին միանալու համար:
    13:06
    19.10.24
    Ավելին