Լրահոս

2024-10-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր Քրեակատարողական ծառայողի օրն է. պարգևատրման արարողություն՝ կենտրոնական մարմնում
    Հոկտեմբերի 19-ին՝ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար Քրեակատարողական ծառայության մի շարք ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են «Մեդալով պարգևատրում», «Կրծքանշանով պարգևատրում», «Հուշանվերով պարգևատրում», «Դրամական պարգևատրում» և «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակները: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը: Հակիրճ ներկայացնելով Ծառայության համակարգի մեկդարյա պատմության հիշարժան էջերը՝ Ծառայության պետը շեշտադրել է համակարգի ներկայիս վիճակը, առանձնահատկություններն ու անելիքները: «….Այսօր մեր ծառայությունը կայացած կառույց է, որը շարունակելով ինքնակատարելագործվել, քայլ առ քայլ հաղթահարելով առկա խոչընդոտները, հետևողական ամրացնում է իր ուրույն ու արժանի տեղը պետական համակարգում և հասարակության շրջանում։ Երբեմն այն համարժեք գնահատականի չի արժանանում, սակայն մենք ինքներս քաջ գիտակցում ենք, թե ամենօրյա ինչ դժվարությունների միջով է անցնում թե՛ համակարգը և թե՛ մեզնից յուրաքանչյուրը։ Լիահույս եմ, որ վաղ թե ուշ մեր համակարգի տքնաջան և դժվարություններով լեցուն աշխատանքն ըստ արժանվույն գնահատվելու է բոլորի կողմից»,- նշել է Ծառայության պետը։ Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորին Քրեակատարողական ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ՝ Ամբակում Գրիգորյանը մաղթել է առողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղություն և արժանապատիվ ծառայություն՝ ի բարօրություն հասարակության և Հայաստանի Հանրապետության, այնուհետև հանձնել պարգևները աշխատակիցներին:
    20:45
    19.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ռուս-ուկրաինական պատերազմը թեժանում է գերիների փոխանակման ֆոնին
    Հայլուր 20։30 Ռուս-ուկրաինական պատերազմը թեժանում է գերիների փոխանակման ֆոնին
    20:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյան այդքան հե՞շտ է գյուղի պայմաններում երեխա մեծացնելը, որ ավտովթարի զոհ դառնան. մահացած երեխայի մորաքույր
    Եղեգիսի Համայնքապետարան դուք ինչու՞ մինչև հիմա ստորգետնյա անցում կամ վերգետնյա կամուրջ կամ ճանապարհի պատշաճ կահավորում այդ հատվածում չեք կազմակերպում, կամ գոնե չեք պահանջում։ շատ վատ եք աշխատում, եթե իհարկե աշխատում եք, այլ ոչ թե աշխատանքի բարեհաջող իմիտացիա անում։ Դուք Քանի՞ երեխա դեռ պիտի զոհվի ավտովթարից, որ տեղներիցդ շարժվեք։
    20:15
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը
    Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես հայտնում է Press Trust of India (PTI)՝ վկայակոչելով փորձագետներին, փրփուրը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց առողջությանը։ Հնդկաստանի մայրաքաղաքի իշխող «Ընդհանուր մարդկանց» կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին: «Հատուկ փրփրազերծիչներ արդեն ցողվել են այս խնդրի դեմ պայքարելու համար, և մետրոպոլիայի կառավարությունն ակտիվորեն միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կառավարելու և կարգավորելու համար»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ PTI-ն մեջբերում է կուսակցության խոսնակի խոսքերը: Քայքայիչ փրփուրը պարունակում է ամոնիակ և ֆոսֆատներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար, այդ թվում՝ շնչառության և մաշկի հետ կապված խնդիրներ, ասում են բնապահպանության փորձագետները: Դելիի ազգային մայրաքաղաքային տարածքում գտնվող Յամունան միշտ բնութագրվում է աղտոտվածության բարձր մակարդակով, այստեղ, գործնականում, ձուկ չկա: Քաղաքացիները մայրաքաղաքի իշխանություններին մշտապես մեղադրում են անգործության և շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի ոչ բավարար ջանքերի մեջ։
    20:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին. կա տուժած
    Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1995 թ.) և «VAZ» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակինշի ավտոմեքենայի արգելափակված վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով։ Փրկարարները Գ․ Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքնեային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    19:45
    19.10.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան՝ խաղի մեջ. Ստամբուլում կայացած հայ-ադրբեջանական հանդիպումը ինչի՞ մասին էր
    Ստամբուլ Արարատ Միրզոյանի այցի վերաբերյալ այսօր ամփոփագիր է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարությունը, որտեղ որևէ խոսք չկա այն մասին, որ Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայում առանձին հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարին: Հիշատակում կա Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկկողմ հանդիպման մասին, սակայն Ջեյհուն Բայրամովի հետ քննարկում, ըստ այդ հաղորդագրության, կարծես չի էլ եղել Ստամբուլում:
    19:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին (լուսանկարներ)
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է եղել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգևատրման արարողությանը: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցել են 3 տարիքային և առանձին գործող աթլետ մարզիկների խմբեր: ​1-ին տարիքային խումբը 2007-2011 թթ. ծնված դպրոցականներն են, 2-րդ տարիքային խումբը՝ 18-40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խումբը՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր): Գործող մարզիկների խումբն առանց տարիքային սահմանափակման է: Մրցաշարն անցկացվել է Փարաքար-Էջմիածին մայրուղում: 1-ին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածություն՝ մեկնարկելով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար-Էջմիածին մայրուղու երկայնքով։ Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են նաև դրամական մրցանակներ՝ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ: Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 18-40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներին: Իր խոսքում վարչապետը շնորհավորել է ներկաներին օրվա իրադարձության առիթով, ինչպես նաև մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակն է նպաստել հանրապետությունում առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովմանը: Կառավարության ղեկավարը նշել է՝ մրցաշարերի նպատակն է նաև փոխել քաղաքացիների շրջանում վերաբերմունքը սպորտի նկատմամբ, որովհետև սովորաբար Հայաստանում քաղաքացիների մեծ մասը սպորտն ընկալում է որպես իրենից հեռու ինչ-որ մի բան՝ որպես հեռուստացույցի էկրաններից այն կողմ գտնվող իրադարձություն. «Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր կյանքի և առօրեականության անբաժանելի մաս»: Վարչապետն ընդգծել է խճուղավազքին հատկապես դպրոցականների մասնակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար. «Սա մի յուրատեսակ ստուգատես է նաև մեր դպրոցների և ուսուցիչների համար: Մենք տեսնում ենք, որ կան ուսուցիչներ, ովքեր հաջողություններ են գրանցում, և մենք ուզում ենք նաև գնահատանքի խոսքեր ասել մեր ուսուցիչներին, դպրոցներին»:
    19:15
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    19:04
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Արարատ գյուղի չգործող ամբուլատորիայում
    Այսօր՝ հոկտեմբերի19-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ բնակավայրում գտվող նախկին ամբուլատորիայի շինությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Այրվել են Գրիբոյեդով փողոցի թիվ 129 շենքում չգործող ամբուլատորիայի տանիքի կառուցատարրերը, շինության ներսի մանրահատակը, փայտապատուհաններն ու արխիվային փաստաթղթեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
    19:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարից
    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թեղուտ գյուղի սկզբնամասում բախվել են «Vaz» (վարորդ` Դ. Գ., ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս. Յ.-ն (ծնված 1970 թ.) և Հ. Յ.-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևոր Մ. Գ.-ին (ծնված 1969 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Մ.-ին (ծնված 1984 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
    18:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի իշխանության մեկ օրվա գինը․ սարսափազդու թվեր․168․am
    Արցախն ամբողջությամբ կորսված է, Ադրբեջանը վերահսկում է նաև 200 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքներից:  Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայկական կողմի թիվը պաշտոնապես գերազանցում է 4500-ը, իսկ 2023 թվականի սեպտեմբերից, Արցախի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումից հետո բռնի տեղահանվել է 120.000 Արցախի քաղաքացի։
    18:40
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նման գործողությունների հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում. ՄԻՊ
    Վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անչափահաս ֆուտբոլիստների դեմքերով լուսանկարներ է տեղադրել մարզաբազայում՝ ուղեկցող գրությամբ արգելելով վերջիններիս մուտքը մարզաբազա։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, հատկապես՝ երեխաների նկատմամբ ոչ զգայուն մոտեցումները, կրում են շարունակական բնույթ։ Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ հայտարարությունում։ Հարկ է նկատի ունենալ, որ նման գործողությունների հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների իրավունքների, այդ թվում՝ վերջիններիս անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման, երեխաներին թիրախավորող վարքագծի և բռնության ցանկացած դրսևորման բացառումը։ Երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով: Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս կամ որևէ այլ եղանակով դրանք այլ անձի մատչելի դարձնելիս` պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ վատ և ոչ զգայուն վերաբերմունքը, բռնության ցանկացած դրսևորման, այդ թվում՝ հոգեբանական բռնության դրսևորումները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում վերջիններիս իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ։
    18:36
    19.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Էրդողանի քավորությամբ՝ հայ-ադրբեջանական հաշտությո՞ւն. տագնապ, կասկած՝ Ստամբուլից հետո
    Հայլուր 18։30 Էրդողանի քավորությամբ՝ հայ-ադրբեջանական հաշտությո՞ւն. տագնապ, կասկած՝ Ստամբուլից հետո
    18:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդի մարմինը կարող են փոխանակել իսրայելցի պատանդների հետ. CNN
    ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Յահյա Սինվարի մարմինը կարող են փոխանակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով իսրայելական երկու աղբյուր։ Նշվում է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը գերության մեջ է պահում մոտ 100 մարդու։ CNN-ի աղբյուրը նշել է, որ դեմ չեն լինի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի աճյունը իսրայելցիների հետ փոխանակելուն։ Միևնույն ժամանակ, զրուցակիցը չի բացառել, որ Սինվարի աճյունի վերադարձը Գազայի հատված կարող է համախմբել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին, իսկ նրա գերեզմանը կարող է սրբավայր դառնալ նրանց համար:
    18:22
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Ford»-ը. զոհ կա
    Այսօր՝ հոկտեմեբրի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են 70-ամյա Վ. Եփրեմյանի վարած «Ford» մակնիշի և 34-ամյա Ե. Մեսրոպյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետ «Ford»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
    18:15
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քանի՞ կին է մահացել ՀՀ-ում 2023-ին, և ո՞ր տարիքում են գրանցվել ամենամեծ թվով մահվան դեպքերը
    Ըստ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալների՝ ՀՀ-ում 2023 թվականին մահացել է 11741 կին։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 8650 կին մահացել է 70 և ավելի տարիքում։ 1878 կին մահացել է 60-69 տարեկանում։ 641 իգական սեռի ներկայացուցիչ մահացել է 50-59 տարեկան հասակում, ևս 243-ը՝ 40-49 տարեկանում։ 30-39 տարեկանների շրջանում գրանցվել է 123 մահվան դեպք, 20-29 տարեկան հասակում կյանքից հեռացել է 43 կին։ 15-19 դեռահաս աղջիկների շրջանում գրանցվել է մահվան 15 դեպք։ 28 մահվան դեպք գրանցվել է 5-14 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների շրջանում, 120-ը՝ 0-4 տարեկանների շրջանում։ Ավելի վաղ հայտնել էինք, թե որ հիվանդություններից են ՀՀ-ում գրանցվում ամենամեծ թվով մահերը։
    18:00
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրաշարժ՝ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
    Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։ Ուժգնությունը 4,4 մագնիտուդ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուլքադիրօղլու շրջանում։ Հնարավոր ավերածությունների կամ տուժածնների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
    17:45
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման․ Ավանեսյանն այցելել է Լոռու մարզ
    Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ Սպիտակի բժշկական կենտրոնում ենք։ Հանդիպեցի բուժանձնակազմի հետ։ Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում։ «Սպիտակցի երիտասարդ մասնագետներն այստեղ շատ են, ինչն ինձ ոգևորում է։ Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ։ Չենք սահմանափակվելու եղածով. այս կենտրոնին, որը տեսնում եք նկարներում, փոխարինելու է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որը նոր ներուժով կսպասարկի մարզի մեր բնակիչներին»,- նշված է գրառման մեջ։
    17:30
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին
    «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկե է ընդունվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Կոմյունիկեում ասվում է. «2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախարարները. 1․ Վկայակոչել են «3+3» ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումները, որոնք անցկացվել են Մոսկվայում և Թեհրանում։ 2․ Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում հերթական հանդիպման անցկացման կարևորությունը ներկայիս բարդ զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և կայունությանը, և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «3+3» ձևաչափի շրջանակներում։ 3․ Հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունների վճռորոշ անհրաժեշտությունը, որը բխում է փոխադարձ շահերի իրականացմանն ուղղված համատեղ ջանքերից՝ վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա: 4․ Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները: 5․ Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։ 6․ Նշելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառուցողական դերը տարածաշրջանային վստահության կառուցման, բարգավաճման և կայունության հարցերում, ինչն իր հերթին օգուտ է բերում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ հակամարտությունների թեմաների փոխակերպման միջոցով տրամադրելով տնտեսական և առևտրի զարգացման հնարավորություններ, պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։ 7․ Ընդգծել են մշակութային համագործակցության և մարդկանց միջև շփումների կարևորությունը՝ կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերը խրախուսելու նպատակով։ 8․ Համաձայնել են, որ երկկողմ բանակցությունները լրացնելու են կայուն տարածաշրջանային խաղաղության և տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ խորհրդակցությունները: 9․ Վերահաստատել են, որ «3+3» հարթակի դռները միշտ բաց կլինեն Վրաստանի միանալու համար։ 10․ Մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի առնչությամբ և խստորեն դատապարտել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և կոչ արել հարգել միջազգային իրավունքը, կրակի անհապաղ դադարեցման և տուժածների համար մարդասիրական աջակցությանն անխոչընդոտ հասանելիության միջոցով վերջ տալ բոլոր ագրեսիաներին և վայրագություններին: 11․ Ընդունելով ահաբեկչական և հանցավոր գործունեության աճը մեր տարածաշրջանին մոտ գտնվող տարածքներում՝ իրենց հանձնառությունն են հայտնել համագործակցել ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան: 12․ Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կանոնավոր նախարարական հանդիպումների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խորհրդակցությունների կարևորությունը՝ տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ամրապնդման նպատակով։ 13․ Պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարները շնորհակալություն են հայտնել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին լավ ընդունելության և հանդիպման հաջող անցկացման համար։ Ստամբուլ, 18-ը հոկտեմբերի, 2024թ.»։
    17:20
    19.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիր (տեսանյութ)
    Վարչապետն ու նրա տիկին Աննա Հակոբյանը այցելել են Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիր։ Հակոբյանը այցից տեսանյութ է հրապարակել. «Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիրում»:
    17:15
    19.10.24
    Ավելին