Լրահոս

2024-10-22
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Պուտինի հակահարվածը՝ ՌԴ-ն մեկուսացնելու ջանքերին. BRICS-ը տպավորիչ կազմով Կազանում է
    Հայլուր 18։30 Պուտինի հակահարվածը՝ ՌԴ-ն մեկուսացնելու ջանքերին. BRICS-ը տպավորիչ կազմով Կազանում է
    18:30
    22.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանից ադրբեջանական զորքի դուրսբերման հարցը՝ մանրո՞ւք. մեծ գործով է զբաղվում Փաշինյանի թիմը
    Ազգային ժողովի՝ այսօր սկսված նստաշրջանում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են քննարկումը՝ հայտարարելով, որ իրենց մասնակցությունը կնշանակի մաս դառնալ անօրինական գործընթացին:
    18:15
    22.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի վրա հարձակվելու՝ Ադրբեջանի «լեգիտիմ իրավունքը» կրքոտ պաշտպանող հայը «զենքը վայր չի դնում»
    Սիմոնյանի աղմկահարույց հարցազրույցից հետո թեժ բանավեճով է քառօրյա նստաշրջանը սկսել Ազգային ժողովը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ուրբաթ հարցազրույցում ասել էր՝ «Ադրբեջանը Ղարաբաղում արել է մի գործողություն, որի «տակ ուներ ՄԱԿ-ի առնվազն 3-4 բանաձև»։ Ընդդիմությունը «դավաճանական» է բնութագրում Սիմոնյանի այս հայտարարությունը: Դա Ալեն Սիմոնյանին չի կաշկանդել այսօր նորից կրկնել ասածը:
    18:11
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ կան տուժածներ
    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:13-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1989 թ․) և Hyundai (վարորդ` Ռ. Գ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ք․ Ս․-ն (ծնված 1989 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 1991թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
    18:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
    Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն դրամի վնաս: 2020 թվականի հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով): Ընկերության տնօրենի նկատմամբ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը դատարան է ուղարկվել 2022 թվականի ապրիլի 4-ին: 2024 թվականի հոկտեմբերի 16-ին մեղադրյալը հանցագործության հետևանքով պետությանը պատճառված 15 միլիոն դրամ վնասը վերականգնել է: 2024 թվականի հոկտեմբերի 17-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով (անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը):
    17:45
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին
    Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ «Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ հաստատելով, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս աղոթական մթնոլորտի մեջ զորացնելու հոգևոր կյանքը, նոր գիտելիքներ ձեռքբերելու, անձնապես շփվելու և փոխանակվելու միմյանց փորձառությամբ, ինչը կնպաստի իրենց հովվական ծառայության և Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։ Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին իրենց գովարժան ու անսակարկ ծառայությամբ, ըստ ամենայնի, աջակցել հայրենական ու հոգևոր կյանքում ծառացած մարտահրավերների հաղթահարմանը՝ հետամուտ լինելով նաև հոգևոր, ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը և այդ արժեքներով ազգի զավակների կրթությանը։ Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հոգևորականների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքի հիմնախնդիրներին»,-ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:
    17:30
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր
    ՇՄՆ էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկված հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 25 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառման ընթացքում մարզային վարչության Վանաձորի տեղամասի ծառայողները հայտնաբերել են «Գազ-31» մակնիշի մեքենա՝ բեռնված է մոտ 0,7 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութով: Մեքենայի վարորդ Ա.Մ.-ն փայտանյութի օրիանականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութը տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահեստ: Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության կողմից իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
    17:15
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կուբայի արևելքում «Օսկար» փոթորկի հետևանքով կան զոհեր
    Առնվազն վեց մարդ է զոհվել Կուբայի արևելքում «Օսկար» փոթորկի հետևանքով, հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Միգել Դիաս Կանելի խոսքերը: «Նախնական տվյալներով զոհվել է վեց մարդ»,- հայտարարել է նախագահը։ Դիաս Կանելը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: ԱՄՆ-ի Փոթորիկների հետազոտման ազգային կենտրոնը նախազգուշացրել էր հոկտեմբերի 22-ին Կուբայի արևելքում հեղեղումների և սողանքների, ինչպես նաև Բահամյան կղզիների հարավ-արևելքում հնարավոր հեղեղումների վտանգի մասին:
    17:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է գազախողովակներին ու գազասյուներին. ստեղծվել է գազի արտահոսք
    Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ակունք գյուղում «Dongfeng» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և կա գազի արտահոսք, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Տարածքը սահմանազատել են պարեկները: Տեղում պարզվել է, որ հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է 8-րդ փողոցով անցնող գազատար խողովակներին, մի քանիսը կոտրել, ինչի հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ժամանակավորապես նշված հատվածում գազամատակարարումը դադարեցվել է:
    16:45
    22.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Փոխե՛ք անվադողերը. ձյուն՝ Սևան-Գավառ ճանապարհին
    Առավոտյան Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է եկել: «Ճանապարհային դեպարտամենտը» հայտնել է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ են արվել:
    16:42
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մենք չենք քննարկել այդ մանրուքը»․ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ադրբեջանական զորքերի ներկայությունը մանրուք է համարում
    Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրականում ինքը այդպիսի մտավախություն չունի, որ Բաքուն կարող է չվավերացնել: «Վերջիվերջո մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, այնպես չէ, որ մենք նստեցինք, որոշեցինք ինչ-որ փաստաթուղթ վավերացնենք, տեսնենք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՝ չէ և բերել ԱԺ: Այսինքն մենք իրենց հետ քննարկել ենք: Իրավական առումով որևիցե ռիսկ իր մեջ չի պարունակում, քանի որ օրինական ուժ չի ստանում մինչև չփոխանակենք»,- ասաց Սիմոնյանը: Հարցին՝ հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս են գալու, նա պատասխանեց. «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»: Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այս պահին ինչ քննարկում են Ադրբեջանի հետ դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է նրանց հետ:
    16:37
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ՝ լիահույս լինելով, որ այն հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել։ Անդրադառնալով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված ոլորտային առաջնահերթություններին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում կարևորել է նաև միջազգային գործընկերների դերը։ Այս համատեքստում նախարարը նշել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ ունեցած արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ հատկապես ոլորտային բարեփոխումների և գենդերային հավասարության ապահովման ուղղություններով։ Կողմերը դիտարկել են նաև լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը․ շեշտվել է փոխադարձ այցերի դերը, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտային քաղաքականություններին և բարեփոխումներին, ուսումնասիրել դրանք, և, ըստ անհրաժեշտության, տեղայնացնել։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում գենդերային քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ նախարար Մկրտչյանը ներկայացրել է Գենդերային ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը, ինչպես նաև Ժողովրդագրության ռազմավարությամբ ամրագրված գերակայությունները։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։
    16:30
    22.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ո՞վ է ուզում կործանել Վրաստանը. Իվանիշվիլին «նախընտրական ռումբ» է պայթեցնում
    Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ: Սկանդալային բացահայտումը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին է արել «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, մանրամասներ պատմել արևմտյան պաշտոնյայի ու Ղարիբաշվիլիի զրույցից:
    16:24
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսագրությունում երևացող անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
    Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:15
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ մաքսավորները 2,8 տոննա կոկաին են առգրավել ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում
    Ռուսաստանի մաքսային ծառայության աշխատակիցները 2024 թվականի 9 ամիսների արդյունքներով առգրավել են ավելի քան 16,5 տոննա ապօրինի շրջանառվող նյութեր։ Դրանցից մոտ 4 տոննան թմրանյութեր են, այդ թվում՝ 2,8 տոննան՝ կոկաին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «2024 թվականի 9 ամիսների արդյունքներով մաքսավորներն ինքնուրույն և իրավապահների հետ փոխգործակցությամբ առգրավել են ավելի քան 16,5 տոննա վերահսկվող նյութեր: Դրանք են մոտ 4 տոննա թմրանյութեր, այդ թվում՝ 2,8 տոննա կոկաին, ինչպես նաև ավելի քան 580 կգ խիստ ներգործող և հոգեմետ նյութեր, գրեթե 12 տոննա պրեկուրսորներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
    16:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղվանիի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք էր ընդունել. երթևեկությունը երկկողմանի փակվել էր
    Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկել են (մոտ 30 մ) «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Զ․) և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
    15:45
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՀՀ-ն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի վերանայման ուղղությամբ
    Հայաստանի Հանրապետությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆինանսների նախարարությունը: «2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական քաղաքականության կայունությունն ու հուսալիությունը: ԱՄՀ փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպն ընթացիկ տարում կպահպանվի` 2024թ. համար կազմելով 6%` պայմանավորված ներքին պահանջարկով: «Կառավարության կառուցվածքային բարեփոխումների օրակարգը պատշաճ կերպով կենտրոնացած է ներառական աճի հզորացման վրա՝ խթանելով աշխատանքի շուկային մասնակցությունը երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի շրջանում` ընդլայնելով դիվերսիֆիկացիան երկրի արտահանման զամբյուղում ու շուկաներում և բարելավելով գործարար միջավայրը: Այս նպատակներին հասնելը պահանջում է հստակ ու լիարժեք զբաղվածության և արտահանման ռազմավարությունների մշակում և իրականացում, կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների սահմանում, անվճարունակության շրջանակի արդիականացում և որակյալ ներդրումների աջակցմանն ուղղված ներդրումային խթանների ռացիոնալացում»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան: Վերանայումը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից ս.թ. դեկտեմբեր ամսին, ինչի արդյունքում կառաջանա 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի (18.4 միլիոն ՀՓԻ) չափով փոխառու միջոցների հասանելիություն՝ ծրագրի ներքո հասանելի ընդհանուր գումարի ծավալը հասցնելով 122.7 միլիոն ԱՄՆ դոլարի (92 միլիոն ՀՓԻ): Ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը:
    15:35
    22.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Սեռական ոտնձգություն՝ 8-ամյա աղջկա նկատմամբ. մեղադրյալը 51 տարեկան տղամարդ է
    Հայլուր 15։30 Սեռական ոտնձգություն՝ 8-ամյա աղջկա նկատմամբ. մեղադրյալը 51 տարեկան տղամարդ է
    15:30
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրանի քաղաքացին կալանավորվել է իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 հատ թափանցիկ ժապավեն, 1 հատ զիպ փաթեթ, 8 շղթա փոքր մագնիս, 19 փաթեթ շագանակագույն բուսական զանգվածների պարունակությամբ և 20 փաթեթ բուսական զանգված: Նախնական տվյալներով, ըստ քաղաքացու բանավոր հայտարարության, վերջինս շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի՝ քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից: Նկատի ունենալով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել հիշյալ անձին ձերբակալելու մասին: Նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն: «ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նախնական եզրակացության համաձայն՝ ձերբակալվածի մոտից հայտնաբերված ու փորձաքննությանը ներկայացված փաթեթներից հանված զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հյուսիսային Կորեան հերքել է իր զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը
    ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հաղորդագրությունները հյուսիսկորեացի զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին «անհիմն լուրեր են», որոնց նպատակն է Փհենյանի նվաստացումը և Մոսկվայի հետ նրա հարաբերությունների վատթարացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ «Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ռազմական համագործակցությանը Ռուսաստանի հետ, իմ պատվիրակությունն անհրաժեշտություն չի տեսնում մեկնաբանելու նման անհիմն կարծրատիպային լուրերը, որոնց նպատակը ԿԺԴՀ-ի նվաստացումն է և երկու պետությունների միջև օրինական, բարեկամական ու գործընկերային հարաբերությունները խաթարելը», - Yonhap-ը մեջբերել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի առաքելության ներկայացուցչի խոսքը: Հայտարարությունն արվել է հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման և միջազգային անվտանգության Առաջին կոմիտեի նիստի ժամանակ։ Ավելի վաղ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ Փհենյանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել իր 12 000 զինվորականի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության համար, ընդ որում, հատուկ նշանակության ջոկատների 1500 մարտիկներ, ենթադրաբար, արդեն գտնվում են ՌԴ Հեռավոր Արևելքի ռազմակայաններում՝ վերապատրաստման համար։ Հարավային Կորեայի արտգործնախարարությունն ավելի վաղ կանչել էր Սեուլում ՌԴ դեսպանին և նրան բողոք հայտնել հյուսիսկորեական զորքեր ՌԴ ուղարկելու դեմ։
    15:00
    22.10.24
    Ավելին