Լրահոս
2024-10-22
-
ՀասարակականԲախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը. 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին: Դեպքի վայրում փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են դաշտամիջյան հատվածում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, նույնպես մասնակցություն ունի նշված վթարում:Ավելին12:4522.10.24 -
Արտաքին քաղաքականությունԿազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովըԿազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը՝ միավորման 16-րդ գագաթնաժողովը։ Անդամ երկրների ղեկավարները կքննարկեն մոլորակի ամենասուր ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումը և նոր պետությունների ընդգրկումը ԲՐԻԿՍ-ի կազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Առաջին անգամ խմբի գագաթնաժողովը կկայանա «տասնյակի» ձևաչափով՝ հաշվի առնելով 2023 թվականին ընդունված հինգ նոր անդամներին։ Բացի ԲՐԻԿՍ-ի «տասնյակից» (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Եթովպիա), Կազան կժամանեն նաև գլոբալ Հարավի և Արևելքի երկրների այլ ներկայացուցիչներ, որոնք շահագրգռված են միավորման հետ համագործակցության հարցում։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է 36 երկրների և 6 միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությունը։ Միջոցառումը կսկսվի հոկտեմբերի 22-ի երեկոյան Կազանի քաղաքապետարանում ընկերական ճաշկերույթով:Ավելին12:3522.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Բոյկոտ՝ խորհրդարանում. ընդդիմությունը չի մասնակցում «հակաօրինական գործընթացին»Հայլուր 12։30 Բոյկոտ՝ խորհրդարանում. ընդդիմությունը չի մասնակցում «հակաօրինական գործընթացին»Ավելին12:3022.10.24 -
ՔաղաքականԴուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք, Արծվիկ Մինասյանը՝ Ալեն ՍիմոնյանինԴուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ և այն էլ ոչ ավել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վրա հղում կատարելով: Այս մասին ԱԺ-ում՝ դիմելով Ալեն Սիմոնյանին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ Արձագանքելով ԱԺ նախագահի այն մեղադրանքին, թե ՀՅԴ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ կողմ քվերակելով «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։ «Թողնեք նման վարքագիծը և ԱԺ ամբիոնից մի ասեք այնպիսի բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ պետք է եզրակացությունը ներկայացներ մինչև ժամը12-ը և բոլորն են դրա մասին տեղյակ։ Նշեք թե, այսօր ի՞նչ հիմքով եք բերել»,- հարցրեց Մինասյանը։ Մանրամասն՝ տեսանյութում:Ավելին12:2522.10.24 -
ՀասարակականՎերաօծվել է Վահագնի համայքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցինԼոռու մարզի Վահագնի համայնքի նոր եկեղեցին կառուցվել է 2017 թվականին Փարեմուզյան ընտանիքի բարերարությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Մինչև այդ համայնքում գործող եկեղեցի չի եղել: Խոնարհված միակ սրբավայրը 1988-ի երկրաշարժից հետո ավերվել ու չի վերականգնվել: Նորակառույց եկեղեցին նորոգվել ու բարեզարդվել է, եկեղեցում այժմ նաև մկրտության ավազան կա:Ավելին12:2122.10.24 -
ԻրավականԿինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. գործն ուղարկվել է դատարանՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով: «Դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): 2024 թվականի հոկտեմբերի 17-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:1022.10.24 -
ՀասարակականԵրևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում էԵրևանը նախապատվություն է տալիս և առանձնացված գծեր հատկացնում հանրային տրանսպորտին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Առաջնային փուլում իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հանրային փոխադրամիջոցի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն: Առաջիկայում դիտարկվում է Կենտրոն վարչական շրջանից միջանցք ավելացնել դեպի Արշակունյաց, Գարեգին Նժդեհի, Բագրատունյաց փողոցներ: Քննարկվում է նաև Նոր Նորք վարչական շրջանն Արաբկիր վարչական շրջանին կապելու և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան հասնելու տարբերակը:Ավելին12:0022.10.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 22.10.2024Մամուլի տեսություն 22.10.2024Ավելին11:5022.10.24 -
Իրավական8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված. ArmLurԻրավապահները շարունակում են բացահայտումները անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերով։Ավելին11:4522.10.24 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Պետրոսյանը իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարահի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել ու ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի գործողություն չի կատարել՝ ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:Ավելին11:3022.10.24 -
Քաղաքական«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանըԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կանոնակարգի վերաբերյալ նիստի ժամանակ իրենց խմբակցության պատգամավորները չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ իրենց կասկածները չեն փարատվել։ «Հիմա Ազգային ժողովը ձեռնամուխ է լինելու այդ կանոնակարգի վավերացմանը, այն էլ այն պայմաններում, երբ Ադրբեջանում նման համընթաց գործընթաց տեղի չի ունենում։ Սա նոնսենս է։ Միշտ խոսել ենք սինխրոնիզացված համաձայնությունների մասին, բայց հիմա մենք վավերացնում ենք, բայց չենք կարող բացառել, որ Ադրբեջանը դա չի անելու, չի վավերացնելու կամ կարող է վավերացնել մեզ համար անընդունելի վերապահումներով։ Մենք ռիսկեր ենք ստեղծում մեր երկրի համար։ Ըստ այդմ, «Հայաստան» խմբակցությունն այս հակաօրինական գործընթացին չի մասնակցելու, որովհետև մասնակցությունը կարող է մեկնաբանվել նաև իրավաչափության ճանաչում, ուստի ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը մենք չենք մասնակցելու»,- ասել է Ռուստամյանը։ «Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ նշել է, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով հիմա ՀՀ իշխանությունն անցկացնում է այն: Մամիջանյանը համարում է, որ այս գործողությունները միտված են հայկական կողմից հետագա հնարավոր զիջումների արդարացմանը: «Հենց այդ և մի շարք պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը»,-ասել Հայկ Մամիջանյանը:Ավելին11:2622.10.24 -
ԻրավականԴմիտրի Կալմիկովը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Դմիտրի Կալմիկովը որոնվում է որպես անհետ կորած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:1522.10.24 -
Իրավական28-ամյա անձը քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային (լուսանկարներ)ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել՝ նշված օրը քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պարեկային ծառայության ավտոմեքենան վնասելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ժամը 04:05-ից գտնվելով ծառայության մեջ՝ պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ իրականացրել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումն արձանագրելու գործողություն։ Այդ ընթացքում մի տղամարդ քարը ձեռքին մայթից վազելով մոտեցել է նշված վայրում կայանված պարեկների ծառայողական ավտոմեքենային և, պարեկների օրինական ծառայողական վերոնշյալ գործունեությանը միջամտելու և այն խափանելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքի քարը նետել ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով բեռնախցիկը, տանիքը և բեռնախցիկի վրա գտնվող ապակին, որից հետո դիմել է փախուստի։ Նշված անձը, սակայն, բռնվել է պարեկային ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրան ձերբակալելու որոշում։ Պարզվել է, որ անձը, ով 28 տարեկան է և չունի մշտական բնակության վայր, եղել է ալկոհոլային հարբածության վիճակում։ Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա նետված քարը։ Իրականացվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքից վերցված տեսագրության զննություն, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։ Ձեռք բերված բավարար հիմքերի առկայությամբ նշված անձին, ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, ներկայացվել է մեղադրանք, ինչում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել՝ հայտնելով, որ զղջում է կատարվածի համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի որոշմամբ մերժվել է՝ արձանագրելով, որ մեղադրյալի կողմից իր դատավարական պարտականությունների կատարումը հնարավոր է ապահովել առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությամբ, որի ընտրության հարցը պետք է լուծվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Քննիչի կողմից 28-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին11:0022.10.24 -
ՔաղաքականՓաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա. Ալեն ՍիմոնյանԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից Չեխիա պաշտոնական այցի ժամանակ արած մի հայտարարության մասին։ Նա մեջբերեց Սիմոնյանի խոսքը՝ «հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքները օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակն ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։ «Իհարկե, դատապարտել եք պատերազմը։ Այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձևեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»,- հարցրեց Մանուկյանը։ Սիմոնյանն արձագանքեց. «Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն, թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմում, երբ որ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում անձամբ ՀՅԴ-ն ու նշում, որ դա Ադրբեջան է։ Բա ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին, որևէ նոր բան իմ ասածի մեջ չկա»։ Ընդդիմադիր պատգամավորն արձագանքելով ասաց․ «Ժողովրդական խոսք կա՝ «Я про Ивана, а он про болвана»։ Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին, վերաբերվել են հրադադարի հաստատմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը։ ՄԱԿ-ի բանաձևերը որևէ լեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Ադրբեջանի օկուպացիայի համար»։ Ի պատասխան պատգամավորի ԱԺ նախագահը հայտարարեց. «Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։Ավելին10:4922.10.24 -
ԻրավականԱրթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազությանԱզգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, տեղեկանում ենք «Ազդարար» կայքէջից: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:Ավելին10:4522.10.24 -
ՀասարակականՍանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պողոսյան Ռոմեոին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Աբովյան ք․)։ Մասնավորապես՝ - արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող նյութերից, - շինության առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, - սանհանգույցի դուռը անմիջապես բացվում էր սննդամթերքի արտադրական տարածքի մեջ, - սահմանված չեն եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Ավելին10:3822.10.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՄինչ Ադրբեջանը մատը մատին չի խփում, մեր իշխանություններն օրենքի խախտումով` ափալ-թափալ, կանոնակարգի նախագիծը հաստատեցին պատկան հանձնաժողովում և խցկեցին այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ։Ավելին10:3422.10.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։Ավելին10:3022.10.24 -
ԻրավականՏանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. տարել են նաև չհրկիզվող պահարանըՀոկտեմբերի 20-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ահազանգել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 23-ամյա Ս. Ք.-ն և հայտնել, որ իրենց տանից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ք.-ն հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Մյասնիկյան գյուղի Մովսեսաշեն թաղամասում գտնվող տան ճաղավանդակը պոկել են, այնուհետև բացել եվրոպատուհանը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը, իսկ զգեստապահարանից գողացել են դրամապահոցը, որի մեջ եղել են մոտ 300 հազար ՀՀ դրամի 500-դրամանոց մետաղադրամներ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ք.-ն իր ընտանիքի անդամների հետ մասնակցելիս են եղել հարսանյաց արարողության ու վերադառնալով տուն՝ հայտնաբերել են տունը թալանված։ Չհրկիզվող պահարանում էլ եղել են 10 մլն դրամ և 10 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։Ավելին10:1522.10.24 -
ՀասարակականՈրոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտայի թիվ 16, 20 բազմաբնակարան շենքերի, Ահարոնյան փողոցի առանձնատների, բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 1, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների առանձնատների, Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 3-րդ փողոցի թիվ 2-րդ բազմաբնակարան շենքի, Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 11, 11ա, 13, 13ա, 15, 17, 17ա բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 1-ին փողոցի թիվ 51 շենքի, Պ. Սևակ փողոցի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 5, 7, 9, 8, 8/1, 8/2, 30, 90, 92, 51/2 բազմաբնակարան շենքերի, առանձնատների, Դ. Անհաղթ փողոցի թիվ 1, 3, 5, 7, 9, 19, 19/1, 17, 23/1 բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի բազմաբնակարան շենքերի, Լեփսիուսի փողոցի թիվ 1, 2-րդ փողոցների առանձնատների, Լեփսիուսի փողոցի բազմաբնակարան շենքերի, Կամարակ փողոցի թիվ 1, 2-րդ նրբանցքների, Հասրաթյան փողոցի թիվ 1, 2-րդ բազմաբնակարան շենքերի, առանձնատների, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 1, 2-րդ, 3-րդ փակուղիների բազմաբնակարան շենքերի, թիվ 70/1, 72, 74, 76, 66, 66ա, 62/1, 49, 51 բազմաբնակարան շենքերի, Վ.Վահյան փողոցի առանձնատների, Ներսիսյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Քանաքեռ 1-ին փողոցի, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Քանաքեռցու, Սարկավագի, Աղասու փողոցների առանձնատների (մասնակի), Ադոնցի փողոցի թիվ 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի, Սարկավագի փողոցի թիվ 32ա բազմաբնակարան շենքի, Ֆանարջյան փողոցի թիվ 1, 76/18, 64/5, 90–92/8 առանձնատների գազասպառողների, «Իզմիրլյան բժշկական կենտրոն», «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն», «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ», «ՈՒիգմոր Գրուփ», «Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա», «Երևանի Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ների, ՍԻԹԻ», «Ջերմուկ Ինթերնեյշնլ», «Պարգև» ՍՊԸ-ների, սեփականատեր Հայկ Գալստյանի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 22-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Խանջյան, Ագաթանգեղոսի, Արշակունյաց, Խորենացու, Դեղատան, Վ.Սարգսյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 22-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Գրիբոյեդովի, Ն.Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի անցուղու, Կոմիտասի պողոտայի, Տիգրանյան, Ն.Զարյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների, «Վարսամ և ընկերներ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ջի Բի Ար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ստեփան Շիշիկյան» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Լի Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արտսոլեի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Առաջին Ծիծեռնակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էյ ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Աշտարակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Զվարթնոց» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲՈւԱՏ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մանիգրանտ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԳԳ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Միսակյան Ներսես» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Քոչարյան Կարինե» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Դավլեքս» ՍՊԸ-ի, «Ա. Կազումյան» ՍՊԸ-ի, «Արատտա Դիսթիլերի» ՍՊԸ-ի, «Արմեն Ալկո» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեյի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Կալինինի 1-ից 130 հասցեների, Գետափնյա փողոցի թիվ 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Կալինինի 1-ին նրբանցքի, Արցախյան 1-ին փողոցի, Իվանովոյի, Ուսանողական, Մյասնիկյան փողոցների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Խանջյան, Ձերժինսկի, Նոր-Ամասիա, Լուկաշին, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան, Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի, Բամբակաշատ, Արևիկ, Մայիսյան, Ջրաշեն, ՋանՖիդա, Փշատավան, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Մյասնիկյան, Բաղրամյան, Արևադաշտ, Տալվորիկ, Վանանդ, Շենիկ, Հացիկ, Ալաշկերտ, Արտամետ բնակավայրերի գազասպառողների, «Ալֆեն», «Անուլ-Հ», «Գուգա Տեխնո», «Գևորգյան-Էքիզյան բարեկամություն», «Դեր-Նոն», «Երվանդ և Սամսոն», «Էդո Վրացի», «Թեմ-Արմ-Կար», «Դետրոիտ» («Դեպրոտ»), «Նարենար, „Պետրոս-Զախար“, „Ռավանա“, „ԴավՆար“, „ՀԿԽ“, „Վեգաս“, „Վովա և Սամսոն“, „Քաջ“, „Քաջ Սարդարապատցի“, „Քինգ գազ“ ՍՊԸ-ների, „Մկրտչյան Գագիկ“, „Շահինյան Դավիթ“, „Գրիգորյան Սերյոժա“ ԱՁ-ների ԱԳԼՃԿ-ների, „Առ Ալլոյս Թրեյդինգ“, „Պետրոսյան Արտավազդ“, „Ալվան“, „Պրոշյանի կոնյակի գործարան“, „Տիեռաս դե Արմենիա“ ՍՊԸ-ների, „Սևանի հացի գործարան“, „ՄԱՊ“, „Եվրոթերմ“ ՓԲԸ-ների, „Աբրահամյան Թագուշ“, „Հակոբյան Գարիկ“ ԱՁ-ների, սեփականատերեր Մկրտչյան Երեմի, Թադևոսյան Արտյոմի, Պարսամյան Ծառուկի, Հովսեփյան Կարենի, Հերիքյան Արտակի, Հերիքյան Լևոնի, Ներսիսյան Ավետիքի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպույունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-3 «Առդա» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին10:0022.10.24